Օրվա լրահոսը
«14+4-ը մեր Բորոդինոյի ճակատամարտն է». Փաշինյանենք Կուտուզովի պես մեր Նապոլեոնի բանակի դեմ կկռվեն
Ուշագրավ է, որ Փաշինյանը Բորոդինոյի ճակատամարտի հետ համեմատեց Սահմանադրական փոփոխություններն ու դրան հաջորդած պայքարը՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ. «Նապոլեոնի բանակը մտավ Ռուսաստան եւ Կուտուզովը որոշեց, որ ամբողջ ՌԴ-ի տարածքը զիջում է, եթե հիմա ինքը ճակատամարտի բռնվի, կջախջախվի ողջ ռուսական զորքը: Ինքը նույնիսկ Մոսկվան զիջեց, բայց Բորոդինոյի ճակատամարտում ի վերջո կարողացավ բեկման հասնել»:
«Առաջիկայում Թուրքիան Ադրբեջանին կարող է դրդել ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի». թուրքագետ
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիան չի կարող անմիջական ռազմական ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ, այդ պատճառով կօգտագործի Ադրբեջանին
Ամանորի նվերներ բաժանելու ժամանակ միջին ծանրության վնասվածք է ստացել 86-ամյա կինը
Օֆելյա Հարությունյանը երեկ ՄԻՊ գրասենյակից եկել էր «Առավոտ»: Մինչ այդ եղել էր ոստիկանության Շենգավիթի բաժնում, այնտեղից ուղարկել էին շրջանի դատախազի մոտ: Տարեց կինը հազիվ է շարժվում, ռուսախոս է, հաճախ չի հասկանում, թե իրենից ինչ են պահանջում, մինչդեռ, նրա առջեւ դռներ, դռներ, դռներ են… Եթե դրան գումարենք, որ անցյալ տարի Ամանորից օրեր առաջ օգնություն ստանալու ժամանակ
Վարչապետը համագործակցության և արգասաբեր աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել դեսպան Վոլինկինին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանդիպման սկզբում Կարեն Կարապետյանն իր ցավակցությունն է հայտնել դեսպանին Կեմերովոյում մի քանի օր առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Վարչապետը համագործակցության և արգասաբեր աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել դեսպան Վոլինկինին՝ նշելով, որ գնահատելի
Գայանե Առուստամյանի գործով վերաքննիչ դատարանը վճիռ կկայացնի ապրիլի 18-ին
2018 թ․ մարտի 29-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում քննվեց Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի վերաքննիչ բողոքը: Նա պահանջում է բեկանել ՀՀ Վարչական դատարանի 2017 թ․ մարտի 14-ի վճիռը, որով դատարանը բավարարել էր ՀՀ Ոստիկանության հայցը և Գ․ Առուստամյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ 30.000 ՀՀ դրամի չափով: Իսկ Գայանե Առուստամյանի ու
Գուրջիևի համույթի համերգը Պրահայում
Մարտի 27-ին Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Պրահայի սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ Պրահայի Սուրբ Շիմոնի և Սուրբ Հուդայի (Սուրբ Թադևոս և Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի Գուրջիևի համույթի համերգը, որը նվիրված էր Չեխիայի և Հայաստանի Հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Համերգին բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Ողջունելով և իր
«Վռամշապուհը լիներ, Վռամշապուհից կվերցնեի մեդալը, բայց որ Սերժ Սարգսյանն է, իրենից եմ վերցնում»
Լեւոն Ջավախյանի հերթական` «Ծնկան ծերին» գիրքն ընթերցողի սեղանին է: Ջավախյանն ինչպես միշտ, առաջնորդվում է Էքզյուպերիի սկզբունքով` «Ամենակարեւորն աչքով չես տեսնի» եւ գրում է զուտ ամենակարեւորի մասին: Չի սիրում աջ ու ձախ հարցազրույցներ տալ, մեր հարցազրույցն էլ էքսպրոմտ էր, չնախատեսված ու ինքնաբուխ: Ուղղակի հանդիպեցինք սիրելի գրողին Վերնիսաժում` արծաթյա զարդերի իր վաճառասեղանի առաջ, խոսեցինք դեսից-դենից, խնդրեցինք այդ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Անձրևները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում և Երևանում։ Մարտի 30-31-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում, Արփա և Աղստև գետերի ավազաններում հնարավոր
Թուրքիայում PKK-ի հարձակման հետևանքով 6 թուրք ուժային է սպանվել
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալները հարձակում են իրականացրել Թուրքիայի Սիիրթ (Սղերթ-խմբ.) նահանգի Էրուհ շրջանում տեղակայված ռազմաբազայի վրա: Հարձակման հետևանքով սպանվել են բազայում ծառայող 6 թուրք անվտանգության աշխատակից, 3 անվտանգության աշխատակից, 4 զինվոր էլ վիրավորվել են: Վիրավորները տեղափոխվել են Սիիրթի կենտրոնական հիվանդանոց: Հաղորդվում է, որ քուրդ զինյալներին հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով թուրքական անվտանգության ուժերը Սիիրթում լայնամասշտաբ
Աթեշյանի դեմ բողոքը հասել է Ստամբուլի փողոցներ
Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ բողոքի ալիքը դուրս է եկել համայնքային շրջանակներից և հասել Ստամբուլի փողոցներ: Այն բանից հետո, երբ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը միջամտեց Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին, իսկ Աթեշյանը վերադարձրեց պատրիարքի փոխանորդի պաշտոնը, համայնքում արքեպիսկոպոսի նկատմամբ առաջացած դժգոհությունն արտահայտվում էր նրա հանդիսապետությամբ անցկացվող պատարագների և համայնքային միջոցառումների ժամանակ բողոքի ակցիաներով:
Զենքի գործադրմամբ հարձակում է գործել Վանաձոր քաղաքում գործող ավտոգազալցակայանի աշխատակցի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Վանաձորում գործող ավտոգազալցակայանի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2018 թվականի լույս մարտի 30-ի գիշերը՝ ժամը 03-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը զենքի գործադրմամբ հարձակում է գործել Վանաձոր քաղաքի Առափնյա 10ա հասցեում գործող ավտոգազալցակայանի աշխատակցի նկատմամբ և նրա կյանքի ու առողջության
«Թուրքիան վերջնագիր է ներկայացնում Սիրիայի քրդերին». Ռուբեն Սաֆրաստյան
Հույս կա, որ ապրիլին սպասվող Թուրքիա-Իրան-Ռուսաստան ձեւաչափով նախագահների հանդիպումը նոր թափ կհաղորդի Սիրիական հակամարտության շուրջ բանակցային գործընթացին, եւ կստեղծվի ընդդիմադիր եւ կառավարական ուժերից բաղկացած հանձնախումբ՝ Սիրիայի նոր սահմանադրությունը նախապատրաստելու նպատակով
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը մարտի 30-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Լոռու մարզում տղայի անունը դրել էին Զոռով
– Ինչ սիրուն անուն ունես, ո՞ւմ անունն են դրել: – Տատիկիս/պապիկիս: Եթե կար ժամանակ, երբ երեխայի անվան ընտրությունը կապվում էր տատիկ-պապիկի անվան կամ մականվան հետ, ապա այսօր մի փոքր այլ է, ծնողները բավական ժամանակ են ծախսում իրենց դեռ չծնված երեխայի համար յուրօրինակ անվանում ընտրելու համար։ Ապագա հայրիկ-մայրիկները գործի են դնում իրենց ողջ երեւակայությունը։ Իհարկե, շատ
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի դիտումը Լիտվայի կինոարտադրողների միությունում
Մարտի 29-ին Լիտվայի կինոարտադրողների միությունում կայացավ հայազգի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի դիտումը, որին ներկա էին ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ֆիլմի դերասաններ Սանդրա Դաուկշայտեն (Լիտվա), Հոմայուն Էրշադին (Իրան), «Վերջին բնակիչը» ֆիլմի համաարտադրող լիտվական «Արտբոքս» ընկերության ներկայացուցիչ Կեշտուտիս Դրաժդաուսկասը։ Հյուրերին ուղղված իր խոսքում դեսպան Մկրտչյանը գոհունակություն հայտնեց ֆիլմի նկատմամբ լիտվական հասարակությունում առաջացած հետաքրքրության կապակցությամբ՝ նշելով,
Բռնվեց գրպանահատությունից րոպեներ անց
Մարտի 29-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 33 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Խ.-ին, որը նույն օրը, ժամը 19.00-ին, թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում, 1939 թ. ծնված Ալբերտ Բ.-ի տաբատի գրպանից գողացել է 30.000 դրամ: Գողոնն առգրավված է: Կատարվում
«Կոստանյանը 3 օրվա ընթացքում 6 հայտարարություն արեց՝ իրար հակասող». Նիկոլ Փաշինյան
Ընդհանուր առմամբ մտքի այդ ընթացքը շատ բնորոշում է ՀՀԿ-ի տրամաբանությունը: Երբ նրանք խոսում են, ասում են, օրինակ, ժամացույց, պետք է գիտահետազոտական վերլուծություն իրականացնել, թե ինչ են նրանք ասում, նրանք ասում են ժամացո՞ւյց, թե՞ նրանք ասում են տրամվայ:
Էստոնական մամուլի արձագանքն Ադրբեջանի կողմից Էստոնիայի քաղաքացի Կարինե Օգանեսյանին Բաքվի օդանավակայանից հետ ուղարկելու առնչությամբ
Էստոնական մամուլը բավականին բուռն է արձագանքել օրերս Էստոնիայի քաղաքացի, Տալլինի քաղաքային խորհրդի նախագահի խորհրդական Կարինե Օգանեսյանին Ադրբեջան մուտքն արգելելու և Բաքվի օդանավակայանից հետ ուղարկելու դեպքի առնչությամբ: Երկրի հեղինակավոր պարբերականներն իրենց բողոքն ու անհանգստությունն են արտահայտել և հանդես եկել քննադատական հոդվածներով: Դեպքի առնչությամբ էստոնական news.err.ee լրատվական կայքը մասնավորապես հաղորդում է, որ մարտի 23-ին Էստոնիայի պատվիրակության կազմում
«Վարչապետի թեկնածուն կլինի ժողովրդի թեկնածուն, նա, ում կընտրի ժողովուրդը հրապարակում». Փաշինյան
Հարցին՝ դուք ասացիք. «մենք մարդկանց չենք առաջնորդելու դեպի պարտություն», հիմա դուք մարդկանց հրավիրելով հանրահավաքի, դեպի ո՞ւր եք առաջնորդում, Փաշինյանը պատասխանեց. «Կա երկու սցենար, որ Սերժ Սարգսյանը դառնում է ՀՀ վարչապետ եւ մյուս սցենարն այն է, որ մեզ հաջողվում է կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը: Եթե ենթադրենք մենք ժողովրդին ոչ մի տեղ չենք առաջնորդում եւ ոչ մի առաջարկ չենք անում եւ Սերժ Սարգսյանն առանց որեւէ խոչընդոտի դառնում է վարչապետ, դա արդեն ժողովրդի պարտությունն է»:
Եթե մենք Հայաստանը համարում ենք քաղաքակիրթ երկիր, պետք է պայքարենք ծխախոտի օգտագործման դեմ. բժիշկ-սրտաբան. «Իրատես»
Երբ գնում ենք եվրոպական և այլ զարգացած երկրներ, տեսնում ենք, որ այնտեղ չծխող միջավայրում ծխողին նայում են որպես ոչ քաղաքակիրթ մարդու: Մարդուն, ով գիտի, որ դա վնաս է, բայց շարունակում է ծխել, այնտեղ արդեն նորմալ չեն վերաբերվում, չեն համարում, որ իրենց հավասար մարդ է:
Արվեստագետը՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարձրագույն պարգեւի կրող
Ճանաչված խմբավար Կարեն Սարգսյանն արժանացել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի Արվեստագետներին շնորհվող կառավարական պարգեւների, կոչումների առիթով մշտապես իրարամերժ կարծիքներ են հնչում, մինչդեռ վերջիններս բացակայում են Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատվավոր շքանշանների շնորհման դեպքում: Վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանը օրերս արժանացել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու
Ձերբակալվել է «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի ղեկավարներից մեկը, որը որևէ քայլ չէր ձեռնարկել հակահրդեհային անվտանգության թերությունները վերացնելու համար
Բոգդանովան, լինելով պատասխանատու հրշեջ անվտանգությանը հետևելու համար, բազմիցս իր ենթակաների կողմից տեղեկացվել է, որ շենքում հակահրդեհային անվտանգության համակարգերում թերություններ կան:
Սա ամենահաջողված պետական ռազմավարությունն է, որ երբեւէ ներկայացվել է. «Ազգ»
Պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո առաջ քաշվեց ազգ-բանակ հայտնի գաղափարը, որը, կարելի է ասել, գրավոր ձեւաչափ ստացավ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2018-2024թթ. արդիականացման ծրագիր» փաստաթղթով, որը հրատարակվեց օրերս: Քննարկվող փաստաթղթի կարեւորագույն մասը 3-րդ գլուխն էՙ Արդիականացման տեսլականըՙ ազգ-բանակ : Այստեղ մանրամասն անդրադարձ կա այս տեսլականի հիմնական գաղափարներինՙ առաջնորդություն, օրինապաշտություն եւ մարդակենտրոնություն, առաջադիմություն, նորարարություն եւ ներառականություն : Այս
Կառավարության ձևավորումը ընդամենը լինելու է ներիշխանական մրցակցության, դիրքային պայքարի նոր փուլի մեկնակետ. «Ժամանակ»
Բանն այն է, որ վարչապետության հարցն ու կառավարության ձևավորումը ինքնին ինչ-որ վերջնական բան չեն, որից հետո հաստատվելու է մեռյալ իրավիճակ: Կառավարության ձևավորումը ընդամենը լինելու է ներիշխանական մրցակցության, դիրքային պայքարի նոր փուլի մեկնակետ, և այդ իմաստով Սերժ Սարգսյանի համար երևի թե կարևոր է հասկանալ նաև ներիշխանական թևերի վարքագիծը, որն ուսումնասիրելու համար էլ գուցե նա արել է
«Ելքի» մեկ կուսակցություն դառնալու հեռանկարները չեն նշմարվում, ավելին, հասկանալի է դառնում, որ գործող ձևաչափը շատ երկար կյանք չի կարող ունենալ. «Իրատես»
Մարտավարական տեսակետից «Հանուն Հայաստան պետության» շարժման մոտեցումը, թերևս, բավականին խոցելի է, քանի որ վերջիններս հայտարարում են, թե իրենց քայլերը պայմանավորված են լինելու հրապարակ դուրս եկող մարդկանց թվով։ Եթե ժողովուրդը ողողի փողոցները, կգործարկվի մի սցենար, սակավաթիվ մարդկանց դեպքում՝ այլ սցենար։ Այսպիսով` չկա որևէ հստակություն ու կոնկրետություն գործողություններում, ինչը շատ նման է նախկին ընդդիմադիրների մարտավարությանը։ Նիկոլ Փաշինյանի
Դուք նախ պատասխանեք, թե ինչու Կարեն Կարապետյանը չպետք է լինի վարչապետ, որտեղ է ձախողվել. «Չորրորդ իշխանություն»
Ի՞նչ է ստացվում. ընդամենը մեկ տարի առաջ խորհրդարանական ընտրություններ են եղել, որին մասնակցած ՀՀԿ-ն ներկայացել է նոր դեմքերով, խոստումներ է տվել, թե այս կանենք, այն կանենք, սա էլ մեր վարչապետը կլինի, այսքան տոկոս կխփենք տնտեսությունում, անցնում է մեկ տարի, նոր վարչապետ են ցանկանում նշանակել, որը կապ չի ունեցել ընտրությունների հետ։ Դուք նախ պատասխանեք, թե ինչու
Հաջորդն ո՞վ է
Կհնչե՞ն Ադրբեջանի հետ Մոսկվայի զենքի վաճառքի «բիզնեսի» քաղաքականության վերանայման մասին հավաստիացումներ ավելի բարձր մակարդակներից
Կապույտ մազեր, կապույտ իրավունքներ, կապույտ ոստիկաններ. «Չորրորդ իշխանություն»
Այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ոստիկանները ծեծեցին ու նվաստացրին Հայաստանից այնտեղ գնացած մի աղջկա եւ իրենց ապօրինի գործողություններն արդարացրին հայտարարությամբ, թե՝ «կգնաս քո Հայաստանում մազերդ կներկես, կծխես, պիվա կխմես, կգնաս քո Հայաստանում արդարություն ու փաստաբան կպահանջես», պարզվեց, որ հայաստանցիների ու ղարաբաղցիների առողջ հարաբերությունները պայմանավորված են ԼՂԻՄ-ի ոստիկանության՝ կապույտի հանդեպ ունեցած ֆոբիայով։ Եղածը
Սուրբ Զատկից հետո ձուկը կթանկանա. «Ժողովուրդ»
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարել է ձվի շուկայում խիստ վերահսկողություն սահմանելու մասին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը շաբաթական երեքանգամյա մոնիտորինգի եւ դիտանցումների փոխարեն անցել է ամենօրյա ռեժիմի։ Այդ նպատակով ՏՄՊՊՀ-ում անգամ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երեւանի մանրածախ խոշոր վաճառակետերում։ Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ թույլ չպետք է տրվեն չհիմնավորված գնային
Վարդան Ավետիսյան. «Ուզում ենք հենց դպրոցում պատրաստել հայրենասեր, գրագետ զինվոր, իսկ բանակում՝ նրանց կատարելագործել». «Հայոց աշխարհ»
Հարցազրույց ՊՆ նախարարի խորհրդական, գեներալ-մայոր ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ –Օրերս շրջանառության մեջ է դրվել դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության նոր նախագիծ: Ինչո՞ւ ի հայտ եկավ նման փաստաթղթի անհրաժեշտությունը։ -Ռազմահայրենասիրական դաստիարակությունը, հայ պատանու մեջ դեռեւս դպրոցական տարիներից հայրենասիրական ոգու սերմանումը մի գործընթաց է, որը մշտապես եղել է մեր զինված ուժերի հրամանատարության ուշադրության կենտրոնում, ու, կարելի է ասել, իրականացվել


















































