Օրվա լրահոսը
Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր էջ է բացում Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերություններում. ԱԺ նախագահ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Ժնեւում՝ Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում, մարտի 25-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ցվետա Կարայանչեւայի հետ: Խոսելով երկու ժողովուրդների վաղեմի բարեկամության, մշակութային բազմաթիվ առնչությունների մասին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ առկա են նպաստավոր բոլոր հիմքերը հայ-բուլղարական հարաբերությունների առավել զարգացման համար: Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն
«Թուրքիան չի սահմանափակվելու միայն Աֆրինով». Մուշեղ Խուդավերդյան
Ըստ թուրքագետի՝ քրդական հիմնախնդիրը դարձել է Թուրքիայի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքը:
«Ծառուկյան» դաշինքը ապրիլի 9-ից հետո Լեւոն Ալթունյանի հրաժարականն է սպառնում պահանջել՝ օգտվելով Սահմանադրությունից
Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ հիմա ես գրազ եմ առաջարկում առողջապահության նախարարությանը՝ միասին մտնենք եւ 10 բժշկի տանք պարզ անալգին դեղի քիմիական բաղադրատոմսը, վստահեցնում եմ ձեզ, որ 10-ից 8-ը չի կարողանալու գրել: Ոչ թե վատ բժիշկներ են, լավագույն բժիշկների հետ եմ խոսել, իրենք էլ ասում են՝ չենք կարող դեղի բաղադրությունը գրել, հաշվի չե՞ք առել ռիսկայնությունը:
Երեւանում գրանցվել է ծառերի, գովազդային և ճանապարհային վահանակների տապալման, տանիքների վնասման 56 դեպք
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է մայրաքաղաքում մարտի 24-ին գրանցված ուժգին քամու՝ քաղաքային տնտեսության տարբեր ենթակառուցվածքներին պատճառած վնասների վերաբերյալ։ Պատասխանատուները զեկուցել են, որ գրանցվել է ծառերի, գովազդային և ճանապարհային վահանակների տապալման, տանիքների վնասման ընդհանուր առմամբ 56 դեպք: Խնդիրներ են գրանցվել նաև էներգամատակարարման համակարգում: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցվել
ՀՀԿ-ականին պաշտոնազրկեցին՝ նրա փոխարեն տեղավորելով Սամվել Բալասանյանի նախկին աշխատակցին
Aravot.am-ի տեղեկությունների համաձայն, օրերս պաշտոնազրկել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գյումրու տարածքային բաժնի պետ, ՀՀԿ-ական Թոմիկ Գևորգյանին՝ որպես ժ/պ նշանակելով 37-ամյա Սարիկ Մինասյանին (լուսանկարում)։ Մեզ հետ զրույցում Թոմիկ Գևորգյանը հաստատեց այս տեղեկությունը ՝ նշելով, որ շարունակում է իր գործունեությունը նույն ոլորտում, այժմ Ախուրյանի տարածքային բաժնում որպես խորհրդատու է աշխատում։
Tehran Times: Թուրքական զորքերը բռնազավթել են Աֆրինը
Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին բնակավայրում իրականացվող գործողությունները իրանական առաջատար լրատվամիջոցը «զավթողական» է որակել։ «Tehran Times» թերթի առաջին էջի լուրում Աֆրինի անցումը թուրքական ուժերի վերահսկողության տակ բնութագրվել է որպես բռնազավթում։ Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթը հակադարձում է՝ գրելով. «Սիրիայում և Իրաքում տարիներ շարունակ տարբեր ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցած Իրանն անհանգստացած է տարածաշրջանում Թուրքիայի գործողություններից»: Թուրքական աղբյուրը հիշեցնում է,
Ինչու էր ԱԳՆ ներկայացուցիչը միջնորդում դռնփակ նիստի համար
Դանիել Իոաննիսյանը պնդում է, որ նիստին չի քննարկվել ոչինչ, որի հրապարակումը կարող էր վնասել ՀՀ-ին
Հարձակում Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան և հյուպատոսարանի վրա
Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան և գլխավոր հյուպատոսարանի վրա հարձակում է տեղի ունեցել։ Մարտի 25-ի առավոտյան անհայտ անձինք կարմիր ներկանյութեր են նետել նշյալ շենքերի ճակատային պատերի վրա։ Թուրքական մամուլի պնդմամբ՝ հարձակման հեղինակները առնչություն ունեն Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ։ Հարձակումից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները արձանագրություն են կազմել։ Դեսպանատան և գլխավոր հյուպատոսարանի շենքերի
«Ե՞րբ ԱԺ նիստերի դահլիճը կդառնա հարմար, որ ես մարդավարի կարողանամ մասնակցել նիստերին». Արմեն Ալավերդյան
Լուիզա Սարգսյանը հարցրեց՝ դեղատոմսում չպետք է դեղի անունը նշվի, այլ պետք է լինի ակտիվ նյութի անունը. «Մեր առողջապահական համակարգում այս ակտիվ նյութերի իմացությունը ինչպե՞ս եք գնահատում, վստա՞հ եք, որ մեր պոլիկլինիկաների բժիշկները տիրապետում են ակտիվ նյութերին դեղերում եւ դեղատներում աշխատողները, որ դեղագետ են, արդյոք լավ իմացություն ունե՞ն ակտիվ նյութերի»:
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները շարունակում են պահանջել վաղաժամկետ դադարեցնել Մնացական Պարակշիևի ու Հայկ Պետրոսյանի լիազորությունները
Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը մեկ նստաշրջանի կեսից ավելին ներգրավված չեն եղել Երևանի ավագանու մշտական հանձնաժողովներում որպես «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ: Սա հիմք է հանդիսանում տվյալ անձանց լիազորությունների դադարման համար:
Ժամկետանց դեղեր ունեիք, ուզում էիք ծախեի՞ք. Դեղերի դեղատոմսով վաճառքի մասին լսումները՝ ԱԺ-ում
«Միանգամից այնպիսի սթրես եք առաջացնում հասարակության մեջ, որ ողջ հասարակությունը դեղատներից դուրս չի գալիս, 2-3 տարվա համար դեղ է գնում: Հնարավո՞ր է ժամկետանց դեղերի սպառման խնդիր կար, ուզում էիք, որ վաճառեն, ազատվեն այդ բալանսից: Դուք արգելելով՝ ստեղծում եք նաեւ ստվերային հնարավորություններ»: Բագրատյանը հիշեցրեց, որ արդեն երեկ ձերբակալվել են մարդիկ, որովհետեւ հիվանդի անվան տակ դուրս են գրել դեղեր ու վաճառքի են հանել, ձեռնտու է բիզնես անել, դեղերը կես գնով վաճառել քաղաքացիներին:
3-րդ զոհը Պավլովսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ից. Դավիթ Սարդարյանը մահացել է հիվանդանոցում
Մարտի 26-ին, ժամը 14:25-ին ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 673-րդ կմ-ին՝ Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ից Պավլովսկ քաղաքի հիվանդանոցում 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը մահացել է: *** Մարտի 21-ին, ժամը 11:45-ին տեղեկություն է ստացվել տուժածների առողջական վիճակի վերաբերյալ. Մ. Հայրապետյանի, Վ. Օհանյանի, Վ. Գևորգյանի, Դ.
Հիմնականում վնասվել են շինությունների տանիքներ, շինարարական կառուցվածքային տարրեր, շրջվել են ծառեր և կոտրվել ճյուղեր
Փրկարար ծառայության ստորաբաժանումներն արձագանքել են 129 դեպքի:
Զատուլինը Սերժ Սարգսյանին ոսկե «ռուլետկա» է նվիրել, որ շախմատից մի քիչ կտրվի
Լրագրողները Զատուլինին հարցրեցին՝ տարիներ առաջ դուք պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին նվիրեցիք ոսկե «ռուլետկա», հետագայում ասացիք, որ դա կատակ-նվեր է, այսօր նույնպես հանդիպել եք Սերժ Սարգսյանին, հաճախ եք նրան հանդիպում, հիմա ի՞նչ եք նրան նվիրում:
Քրեական գործեր` ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ 2-րդ մասի 4-րդ կետով, 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Այսպես, Սյունիքի մարզի բնակիչ Գ. Ղ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր
Երկրորդ Փարաջանովին սպասելիս. «Ա1+»
Հայկական կինոն երիտասարդ ռեժիսորների նոր ալիքի կարիք ունի. «Դրա համար պիտի ունենանք լավ միջավայր, պիտի ունենանք ճիշտ կինոյի օրենք, ճիշտ երիտասարդներին աջակցելու սխեմա»,-նշում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Նրա կարծիքով հայկական կինեմատոգրաֆի լավագույն ավանդույթների պահպանմանը կնպաստի միայն հեղինակային կինոն: Բայց պատկերն այլ է. վերջին տարիներին մայրաքաղաքի կինոթատրոններ հիմնականում այցելում են հենց տեղական
Գիորգի Սագանելիձեն վերահաստատել է Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում
Մարտի 26-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամությունը՝ անհրաժեշտ համարելով հայ-վրացական կապերի առավել զարգացումն ու ընդլայնումը հնարավոր բոլոր ուղղություններով: Այդ համատեքստում ԱԺ փոխնախագահն առանձնացրել է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների միջեւ կապերի ակտիվացումը ոչ միայն
«Ո՞նց կարող է որեւէ մեկը լուրջ վերաբերվել նման հայտարարություններին». Զատուլինը՝ Ալիեւի հայտարարության մասին
Զատուլինն ասաց՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւը պարզապես իր դիրքերը թուլացրեց միջազգային հանրության առաջ նման հայտարարությամբ հանդես գալով: Այդ հայտարարությունը նախատեսված էր ներքին հանրության համար, բայց այն որեւէ քննադատության չի դիմանում՝ պատմական, քաղաքական տեսանկյունից: Ուղղակի անհասկանալի է, թե ո՞նց կարող է որեւէ մեկը լուրջ վերաբերվել նման հայտարարություններին:
Հայտնաբերվել է արկ
Մարտի 26-ին, ժամը 09:41-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի այգում արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այգում հայտնաբերվել է մեկ հակատանկային արկ: Փրկարարները սահմանազատել են այգու տարածքը: Ոստիկանության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն՝ մինչ սակրավորների մոտենալը: ՀՀ
«ՌԴ-ն բալանսի խախտման հետ կապված հետեւություններ է արել եւ ՀՀ-ին ամենաժամանակակից զենքերն է տրամադրել». Զատուլին
Զատուլինն ասաց, որ տեղյակ է հայ հասարակությունն ինչ է մտածում 2016-ի ապրիլից հետո Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին. «Մենք շատ ցավում ենք, որ Ադրբեջանում չգտան այդ զենքի այլ կիրառություն, քան հակամարտության գոտում զինադադարի ռեժիմի խախտում անելը եւ մենք հետեւություն ենք արել»:
«Գնահատվել են Ադրբեջանի հետ ռազմական դիմակայության եւ դրա հնարավոր էսկալացիայի իրողությունները». մանրամասներ՝ ՀՀ ԶՈՒ արդիականացման ծրագրից
ՀՀ զինված ուժերը պետք է համապատասխանեն ռազմական անվտանգության ապահովման և պատերազմի վարման փոփոխվող պահանջներին
Պետության անժամկետ կառավարումը (անիմացիոն տեսանյութ)
2013 թվականի սեպտեմբերի 4-ին, Սերժ Սարգսյանը ստորագրեց սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու հրամանագիրը՝ դրանով սկիզբ դնելով սահմանադրության փոփոխման գործընթացին: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Սերժ Սարգսյանը հնարավորություն ստացավ երկարացնելու պետությունը կառավարելու իր ժամկետը և շարունակելու մնալ Հայաստանում իշխանության գլուխ։ Ապրիլի 9-ից պետության ղեկավար է լինելու հենց վարչապետը, իսկ նախագահի լիազորությունները լինելու են զուտ արարողակարգային: Տեսանյութում մանրամասն ներկայացված
Հետխորհրդային իրականության մշակութային ասպեկտները, կամ պոստսովետիկուսի համախտանիշի ճիրաններում (Էսսե)
Ինչո՞վ է կարեւոր եւ արդիական «հետխորհրդայինի» թեման (մեթոդաբանական հարցեր) Ներկայումս մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ առկա են հանրային-հասարակական բազմաթիվ խնդիրներ՝ աղքատություն, արտագաղթ, հակաօրինականություն, կոռուպցիա, տնտեսական եւ քաղաքական մենաշնորհներ, խնդիրներ ընտրական համակարգի, դատական համակարգի անկախության, իրավապահ մարմինների գործունեության հետ, հանրային վստահության պակաս, եւ այլն: Որպես մարդ, որպես քաղաքացի, մեզ, բնականաբար, հուզում եւ մտահոգում են
«Արիստակեսյանի ասածն անհեթեթություն է եւ հանրությանը մոլորության մեջ գցելու միտում». Անահիտ Հայթայան
Գործընթացն առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գնահատվել է որպես արդյունավետ ծրագիր
Երբեմն լավագույն պահերը մնում են կադրից դուրս. Մխիթարյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել հավաքականի մարզումներից: «Երբեմն լավագույն պահերը մնում են կադրից դուրս»,- այսպես է մակագրել տեսանյութը Մխիթարյանը: Հիշեցնենք` Հայաստանի հավաքականն Ավանի ակադեմիայում նախապատրաստվում է Լիտվայի հետ վաղը կայանալիք ընկերական խաղին: Մարտի 24-ին Արթուր Պետրոսյանի սաները ստուգողական խաղ են անցկացրել Էստոնիայի հավաքականի հետ և այն ավարտել ոչ-ոքի` 0:0 հաշվով:
Ուժեղ քամին վնասել է Հրազդանի լողավազանի տանիքը (ֆոտոշարք)
Մարտի 24-ին մոլեգնած ուժեղ քամիները մեծ վնաս են հասցրել նաեւ Հրազդանի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցին, որն անցած տարվանից ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ հիմնանորոգում է Լողի հայկական դաշնությունը: Քամու հետեւանքով լուրջ վնասվել է լողավազանի տանիքի շուրջ 2500 քմ թիթեղյա ծածկույթը: Լողի հայկական դաշնության նախագահ Մեսրոպ Հովսեփյանը Aravot.am-ին ասաց, որ աղետի մասին տեղյակ են
Պուչդեմոնը ձերբակալվել է Գերմանիայում. Կատալոնիայում բողոքի ալիք է սկսվել
Գերմանիայում ձերբակալվել է Կատալոնիայի նախկին առաջնորդ Կարլես Պուչդեմոնը։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Պուչդեմոնի փաստաբանը հայտնել է, որ ոստիկանները նրան ձերբակալել են մարտի 25-ին, երբ նա փորձել է Դանիայից մուտք գործել Գերմանիա։ Իսպանիայում Պուչդեմոնին սպառնում է 25 տարվա ազատազրկում. Նա մեղադրվում է ապստամբության կազմակերպման մեջ։ Պուչդեմոնի ձերբակալությունը բողոքի ալիքի տեղիք է տվել Կատալոնիայում։ Ոստիկանների հետ
Կեմերովոյում հրդեհի հետևանքով տուժածների մեջ կան հայեր
Նախնական տեղեկություններով Կեմերովոյում հրդեհի հետևանքով տուժածների մեջ կան հայեր։ Հավելյալ տեղեկություններ կհայտնենք՝ @armembrus-ից դրանց ստանալուն պես։ Հայաստանի ԱԳ նախարարություն
Թուրքիան փորձարկել է սեփական արտադրության բալիստիկ հրթիռներ
Թուրքիան հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության կարճ և միջին հեռահարության «Bozdoğan» և «Gökdoğan» կոչվող բալիստիկ հրթիռները: Փորձարկումը տեղի է ունեցել Թուրքիայի Սինոպ զորավարժարանում։ Հրթիռների արտադրության հարցերով զբաղվել են Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների կենտրոնը (TUTBIKAT) և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը։ 2018-ի տարեվերջին նախատեսված է այդ հրթիռների փորձարկման հաջորդ փուլը, որի ժամանակ դրանք բաց կթողնվեն շարժվող թիրախների ուղղությամբ: Հրթիռները
















































