Օրվա լրահոսը

Երբեմն լավագույն պահերը մնում են կադրից դուրս. Մխիթարյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել հավաքականի մարզումներից: «Երբեմն լավագույն պահերը մնում են կադրից դուրս»,- այսպես է մակագրել տեսանյութը Մխիթարյանը: Հիշեցնենք` Հայաստանի հավաքականն Ավանի ակադեմիայում նախապատրաստվում է Լիտվայի հետ վաղը կայանալիք ընկերական խաղին: Մարտի 24-ին Արթուր Պետրոսյանի սաները ստուգողական խաղ են անցկացրել Էստոնիայի հավաքականի հետ և այն ավարտել ոչ-ոքի` 0:0 հաշվով:

Ուժեղ քամին վնասել է Հրազդանի լողավազանի տանիքը (ֆոտոշարք)

Մարտի 24-ին մոլեգնած ուժեղ քամիները մեծ վնաս են հասցրել նաեւ Հրազդանի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցին, որն անցած տարվանից ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ հիմնանորոգում է Լողի հայկական դաշնությունը: Քամու հետեւանքով լուրջ վնասվել է լողավազանի տանիքի շուրջ 2500 քմ թիթեղյա ծածկույթը: Լողի հայկական դաշնության նախագահ Մեսրոպ Հովսեփյանը Aravot.am-ին ասաց, որ աղետի մասին տեղյակ են

Պուչդեմոնը ձերբակալվել է Գերմանիայում. Կատալոնիայում բողոքի ալիք է սկսվել

Գերմանիայում ձերբակալվել է Կատալոնիայի նախկին առաջնորդ Կարլես Պուչդեմոնը։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Պուչդեմոնի փաստաբանը հայտնել է, որ ոստիկանները նրան ձերբակալել են մարտի 25-ին, երբ նա փորձել է Դանիայից մուտք գործել Գերմանիա։ Իսպանիայում Պուչդեմոնին սպառնում է 25 տարվա ազատազրկում. Նա մեղադրվում է ապստամբության կազմակերպման մեջ։ Պուչդեմոնի ձերբակալությունը բողոքի ալիքի տեղիք է տվել Կատալոնիայում։ Ոստիկանների հետ

Կեմերովոյում հրդեհի հետևանքով տուժածների մեջ կան հայեր

  Նախնական տեղեկություններով Կեմերովոյում հրդեհի հետևանքով տուժածների մեջ կան հայեր։ Հավելյալ տեղեկություններ կհայտնենք՝ @armembrus-ից դրանց ստանալուն պես։ Հայաստանի ԱԳ նախարարություն    

Թուրքիան փորձարկել է սեփական արտադրության բալիստիկ հրթիռներ

Թուրքիան հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության կարճ և միջին հեռահարության «Bozdoğan» և «Gökdoğan» կոչվող բալիստիկ հրթիռները: Փորձարկումը տեղի է ունեցել Թուրքիայի Սինոպ զորավարժարանում։ Հրթիռների արտադրության հարցերով զբաղվել են Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների կենտրոնը (TUTBIKAT) և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը։ 2018-ի տարեվերջին նախատեսված է այդ հրթիռների փորձարկման հաջորդ փուլը, որի ժամանակ դրանք բաց կթողնվեն շարժվող թիրախների ուղղությամբ: Հրթիռները

Չինացի ներդրողները մտադիր են Հայաստանում ջրերի արտադրություն հիմնել

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել չինական New Idea ընկերության ներկայացուցիչների հետ։ Գործարարները նախարարին հայտնել են, որ մտադիր են Հայաստանում ներդրումներ կատարել ջրերի արտադրության ոլորտում։ Ներդրողներն ընդգծել են, որ հայկական հանքային ջրերը շատ բարձորակ են, ինչն էլ վստահություն է ներշնչում, որ իրենց արտադրությունը կհաջողի։ Ներդնողների ներկայացմամբ՝ ծրագիրը կունենա նաև սոցիալական

Վահրամ Բաղդասարյան. «Իշխանությունը արկղ չէ, որ գնան ու վերցնեն»

Վահրամ Բաղդասարյանը հումորով է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Երևանում բախվել են «Մերսեդես», «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ

Մարտի 23-ին, ժամը 23.00-ին, Երևանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 58 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես»-ի վարորդը, «Օպել»-ի վարորդը և նրա 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Լրագրողի՝ պաշտոնյաների հետ շփվելը դարձել է Նոր տարվա լիմոնադի նման մի բան. Աշոտ Մելիքյան

Փորձագետները վրդովված են Երևանի քաղաքապետարանում լրագրողների աշխատանքի սահմանափակումներով։

Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի հետեւանքով ավելի քան 20.000 հայեր Սիրիայից ստիպված եղան գաղթել եւ ապաստան գտնել Հայաստանում. Արա Բաբլոյանի ելույթը

Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մարտի 25-ին «Միգրանտների եւ փախստականների համար ընդհանուր ռեժիմի ամրապնդումը. փաստերի վրա հիմնված արդյունավետ քաղաքական լուծումների անհրաժեշտությունը» թեմայով ելույթ է ունեցել, որը ներկայացվում է ստորեւ. «Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, նախեւառաջ շնորհակալություն եմ հայտնում այս վեհաժողովի կազմակերպման համար: Միգրացիայի եւ փախստականների հարցը

Քամին վնասել է քոլեջի տանիքը

Մարտի 26-ին, ժամը 09:54-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին քամուց վնասվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի պետական բժշկական քոլեջի տանիքը: Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է քոլեջի տանիքը (մոտ 40 քմ): ՀՀ ԱԻՆ Լուսանկարը`  արխիվային

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ուժեղ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 28-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի

Այգին բարեկարգում են՝ շինարարության անվտանգության նորմերն անտեսելով

Կենտրոնական բանկի եւ Գլխավոր դատախազության դիմացի այգին, որը բավականին մեծ տարածք է զբաղեցնում` Շահումյան հրապարակից մինչեւ Հանրապետության հրապարակ, արդեն քանի օր է՝ շինհրապարակ է հիշեցնում: Այգին ծայրից ծայր քանդված է, սալիկները` մեծ-մեծ կտորներով հանված: Քաղաքային իշխանությունները որոշել են Երեւանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված այս այգին բարեկարգել` այն պատրաստելով 2800-ամյակին ընդառաջ: Շատրվանների արտաքին տեսքը կթարմացվի ու կնորոգվի,

Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը տեղափոխվել է ԱՄՆ եւ բարձր արդյունքներ է ցույց տալիս

Երեք օրվա մրցումների ընդհանուր արդյունքով Էդգար Ստեփանյանը գրավել է 2-րդ տեղը՝ առաջատարին զիջելով ընդամենը չորս վայրկյան:

Հայտաբերվել և առգրավվել է 7,3 գրամ քաշով կանաչ բուսական չորացված զանգված

Օրերս ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկել են «Վարդաշեն» ՔԿՀ տեղափոխվող, բաց տիպի դատապարտյալ Գ. Դ-ին: Վերջինիս մոտից հայտաբերվել և առգրավվել է 7,3 գրամ քաշով կանաչ բուսական չորացված զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Տիգրան Մարտիրոսյանին դատարանը վաշխառու է ճանաչել, բայց նա էլի շարունակում է վաշխառությամբ զբաղվել

«Արդեն չգիտենք՝ ինչ անել, քաղաքացիական դատարաններն անտեսում են քրեական դատարանի վճիռը ու կարծես հովանավորում են վաշխառու Տիգրան Մարտիրոսյանին, որը մի խումբ քաղաքացիներից խաբեությամբ գումարներ է պահանջում»,- «Առավոտին» վրդովված ասաց Լուսինե Հակոբյանը, որի ընտանիքը տուժել է Մարտիրոսյանից: Տիգրան Մարտիրոսյանի՝ վաշխառությամբ զբաղվելու մասին «Առավոտը» բազմիցս է անդրադարձել: Այս անձից տուժած մի խումբ քաղաքացիներ դիմել էին մեր խմբագրություն

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ մարտի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ՌԴ ԴԺ Պետական դումայի անունից ծաղկեպսակ են դրել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ

«Մերսեդես»-ը բախվել է Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին

Մարտի 26-ին, ժամը 6.40-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց ու բախվել Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին։ 31-ամյա կին վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ https://www.youtube.com/watch?v=Cnd3mzFBJNM ՀՀ ոստիկանություն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված եմ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի լուրից, որը մարդկանց մահվան պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում: Ողբերգական այս ծանր պահին խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

«Երեւանում ավելի շատ պետք է լինեն կամերային բազմաժանր թատրոնները»

Թատրոնի մարդկանց դիտարկումները՝ ժամանակակից թատրոնի կերպի եւ օրենքի մասին Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է: 2004թ.-ից շրջանառության մեջ դրված Թատրոնի մասին օրենքի նախագիծն այդպես էլ մինչ օրս օրենքի ուժ չի ստանում: Եթե «Առավոտը» մեկտեղեր այս ժամանակահատվածում նախագծի շուրջ իրենց տեսակետները հայտնած թատերական գործիչների խոսքը, ապա կստացվեր ոչ թե բուկլետ, այլ գիրք: Օրինակ՝ Հովհ. Թումանյանի անվան

Արթիկում ոչ թե հողի, այլ մանրաթելերի մեջ ելակ է աճում

Դրան նպաստում են նաեւ Ռուսաստանից ու Բելգիայից բերված մեղուները Տուֆի հայրենիք Արթիկում այժմ նոր տեխնոլոգիայի օգնությամբ աճեցնում են յուրատեսակ, այսպես կոչված` եվրոպական ելակ: Կարմիր ու հյութալի պտուղների աճեցման գաղտնիքը ասիական կոկոսի մանրաթելերն ու ռուսական մեղուներն են: Ելակը, արթիկցիների խոսքով, 5 անգամ ավելի շատ եկամուտ կբերի, քան կարտոֆիլի ու ցորենի դաշտերը: Այս հետաքրքիր փորձի համար ընտրվեց

Ինչպես Triada-ով, այնպես էլ RottenSys-ով վարակված սարքերի արտադրողներից շատերի սմարթֆոնները և պլանշետները վաճառվում են Հայաստանում

Երևան, 26 մարտի, «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։ Այս տարվա մարտին տեղեկատվական անվտանգության միջազգային ընկերությունները հաղորդել են Android գործառնական համակարգով (ԳՀ) աշխատող շարժական սարքերի զանգվածային վարակման երկու միջադեպերի մասին։ Դրանք հիմնականում առնչվում են չինական արտադրության էժան սմարթֆոններին, որոնք գնալով ավելի մեծ տարածում են ստանում Հայաստանում։ Նախ, հայտարարվեց, որ էժան սմարթֆոնների 42 մոդելներում հայտնաբերվել է Triada անվանումով

Սերժ Սարգսյանը խնդրել է զոհվածների բարեկամներին ու մերձավորներին փոխանցել կարեկցանքի և զորակցության խոսքեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահն անկեղծ և խորին ցավակցություններ է հայտնել ՌԴ նախագահին և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խնդրելով զոհվածների բարեկամներին ու մերձավորներին փոխանցել կարեկցանքի և զորակցության խոսքեր, իսկ

Կեմերովոյում հրդեհի հետևանքով զոհվել է 53, վիրավորվել 48 մարդ

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում «Զիմնյաա վիշնյա» առևտրական-զվարճանքի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով, վերջին տեղեկություններով կա 53 զոհ, 48 վիրավոր, նրանցից 12-ը տեղափոխվել է հիվանդանոց, 36-ին ցուցաբերվել է ամբուլատոր օգնություն: Բացի այդ, 11 մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Հրդեհը կենտրոնում բռնկվել է դեռ կեսօրին, սակայն սկզբնապես հաղորդվում էր միայն մի քանի զոհի մասին:

ՀՀ դպրոցականների գնդակային հրաձգության առաջնությունը հաղթող մարզիկներն արժանացան դիպլոմի և մեդալի

Մարտի 22-25-ը Երևանում տեղի ունեցավ ՀՀ դպրոցականների գնդակային հրաձգության առաջնությունը, որին մասնակցեցին 71 մարզիկ`Երևանից, Գյումրուց և Վանաձորից: Մարզիկները մրցեցին գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններում` հրացան, ատրճանակ, վազող թիրախ` նորմալ և խառը վազք: Ընդհանուր թվով խաղարկվեց  24 մեդալ: ՀՀ դպրոցականների գնդակային հրաձգության առաջնությունը հաղթող մարզիկներն արժանացան դիպլոմի և մեդալի: Հրացան ձևից Արամ Գևորգյանը և վազող թիրախ

Ուժեղ քամուց պոկվել են տանիքներ. Կոտայքի մարզում քամին վնասներ է հասցրել

Մարտի 25-ին, ժամը 13:50-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին ժամը 18:00-ի սահմաններում քամուց վնասվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 503 տան տանիքը և պատշգամբը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քամուց վնասվել են տան տանիքը (մոտ 65 քմ) և պատշգամբի ապակիները (մոտ 1 քմ): Ստացված

Ամիսներ անց գիտակցության եկած զինվորի ընտանիքը օգնությո՞ւն պիտի մուրա. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Դավիթ Թադևոսյանը ծառայում էր հայոց բանակում՝ Հադրութում: Ծնունդով Արարատի մարզից՝ սահմանամերձ Եղեգնավան գյուղից, զինվորը հայրենիքի պաշտպանության ընթացքում,  ինչպես հարյուրավոր երիտասարդներ, վճարեց ամենաթանկով. այսօր հաշմանդամության առաջին կարգ ունի: Ամիսներ շարունակ անգիտակից վիճակում գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո: Յուրաքանչյուր օր ստիպված է ընդունել տարաբնույթ դեղահաբեր՝ ցնցումներից խուսափելու համար: Դավիթը ոչնչի համար չի

Սահմանամերձ գյուղի փոքրիկ ռեփերը երգում է, հայհոյում թուրքերին ու քննադատում վարկով iPhone առնողներին (Տեսանյութ)

«My name is Gagoooo»,- ներկայացավ նա ու սկսեց ռեփը՝ թուրքերի, Հայոց ցեղասպանության, ղարաբաղյան հարցի մասին: Նա իր երգով թուրքերին զգուշացնում էր՝ «15 թվի եղեռնը դու չես մարսի, տես քո ցեղը ոնց ա ոռնալու, սպասի՛, Աթաթուրքը ոտից գլուխ փալաս ա, ես ձեր…… դե արի ու մի ասա»:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031