Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դպրոցականների գնդակային հրաձգության առաջնությունը հաղթող մարզիկներն արժանացան դիպլոմի և մեդալի

Մարտ 26,2018 10:13

Մարտի 22-25-ը Երևանում տեղի ունեցավ ՀՀ դպրոցականների գնդակային հրաձգության առաջնությունը, որին մասնակցեցին 71 մարզիկ`Երևանից, Գյումրուց և Վանաձորից: Մարզիկները մրցեցին գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններում` հրացան, ատրճանակ, վազող թիրախ` նորմալ և խառը վազք:

Ընդհանուր թվով խաղարկվեց  24 մեդալ: ՀՀ դպրոցականների գնդակային հրաձգության առաջնությունը հաղթող մարզիկներն արժանացան դիպլոմի և մեդալի: Հրացան ձևից Արամ Գևորգյանը և վազող թիրախ ձևից Արուսյակ Գրիգորյանը լրացրեցին սպորտի վարպետի թեկնածուի ցուցանիշը: Հովհաննես Մարգարյանը վազող թիրախ խառը վազք վարժությունից, խոցելով 385 միավոր, գերազանցեց ՀՀ ռեկորդը 6 միավորով:

­­­­­­­­­­­­­­­­Մեդալների արժանացան հետևյալ մարզիկները՝

Օդամղիչ հրացան 10մ, տղաներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Հայկ Բաբայան (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)

2 տեղ՝ Վրեժ Թորոսյան

3 տեղ՝ Հովհաննես Աբրահամյան

Օդամղիչ հրացան 10մ, աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Ալլա Պողոսյան (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)

2 տեղ՝ Տաթևիկ Հակոբյան

3 տեղ՝ Միլենա Պողոսյան
Օդամղիչ ատրճանակ 10մ,տղաներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Գևորգ Մելքոնյան(անձնական մարզիչ՝ Նորայր Առաքելյան)

2 տեղ՝ Երեմ Եղիազարյան

3 տեղ՝ Զավեն Ալեքսանյան

Օդամղիչ ատրճանակ 10մ աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Նարե Գաբրիելյան (անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան )

2 տեղ՝ Տաթևիկ Աղաջանյան

3 տեղ ՝Գոհար Մկրտչյան

Վազող  թիրախ,10 մ , տղաներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ՝ Հովհաննես Մարգարյան (անձնական մարզիչ ՝Էդվարդ Ղարիբյան)

2 տեղ՝ Դավիթ Աբաջյան

3 տեղը՝ Մակեդոն Հովհաննիսյան

Վազող թիրախ,10 մ, աղջիկներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ՝ Արուսյակ Գրիգորյան(անձնական մարզիչ ՝ Էդվարդ Ղարիբյան)

2 տեղ՝Մերի Հարությունյան

3 տեղ՝ Սյուզաննա Ավանեսյան

Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, տղաներ՝2×20 կրակոց վարժություն 
1 տեղ՝ Հովհաննես Մարգարյան (անձնական մարզիչ ՝Էդվարդ Ղարիբյան)

2 տեղ՝ Մակեդոն Հովհաննիսյան

3 տեղ՝ Դավիթ Աբաջյան

 

Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, աղջիկներ՝2×20 կրակոց վարժությունում

1 տեղ՝ Արուսյակ Գրիգորյան(անձնական մարզիչ ՝ Էդվարդ Ղարիբյան)

2 տեղ՝ Մերի Հարությունյան

3 տեղը՝ Սյուզաննա Ավանեսյան

Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031