Օրվա լրահոսը
«Շնորհակալ ենք Արթուր Ջանիբեկյանին և իր թիմին մեր գեղեցիկ երկրի մասին այս հիանալի հոլովակը պատրաստելու համար». Կարեն Կարապետյան (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Հայաստանին նվիրված տեսահոլովակ: Նա մասնավորապես գրել է. «Շնորհակալ ենք Արթուր Ջանիբեկյանին և իր թիմին մեր գեղեցիկ երկրի մասին այս հիանալի հոլովակը պատրաստելու համար»։
Քամու ավերածություններ՝ Երևանում
Մարտի 24-ին, ժամը 19:26-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 13 շենքի տանիքի սալիկները թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դդեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը սալիկները պոկվել թափվել են (0,5 քմ), և թուլացել են տանիքի
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Փոլ ՄաքՔարթնին հարգանքի տուրք է մատուցել Ջոն Լենոնին Նյու Յորքում բողոքի ցույցի ընթացքում. CNN
Փոլ ՄաքՔարթնին մասնակցել է Նյու Յորքում տեղի ունեցող ցույցերին, գրում է CNN-ը: Նա CNN-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ցույցը կարևոր էր իր համար, քանի որ իր ընկերոջ՝ Ջոն Լենոնի նկատմամբ զենքով բռնություն է կիրառվել: Նա ցույցին մասնակցում էր «We can end gun violence» (Մենք կարող ենք վերջ տալ զենքով բռնությանը) շապիկով և ասել
Ակունք գյուղում քամուց վնասվել է տան տանիք
Մարտի 24-ին` ժամը 15:54-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ակունք գյուղում քամուց վնասվել է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տան տանիքն ամբողջությամբ վնասվել է (մոտ 200 քմ): Ստացված տեղեկությունը փոխանցվել է փոխմարզպետին և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին: Տուժածներ չկան: ՀՀ ԱԻՆ
Հավակնորդների մրցաշարի վերջնագծում պայքարը թեժանում է՝ ցավոք, առանց Լեւոն Արոնյանի
Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնաց երկու տուր: Վերջնագծում հաղթողի կոչման համար պայքարը թեժանում է, բայց ցավոք՝ առանց Լեւոն Արոնյանի մասնակցության: Այսօր մեր շախմատիստը սեւերով ոչ-ոքի արեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Մրցաշարային աղյուսակում էական փոփոխություններ կատարվեցին Սերգեյ Կարյակին-Ֆաբիանո Կարուանա եւ Շախրիյար Մամեդյարով-Դին Լիժեն պարտիաների ավարտից հետո, որոնցում Կարուանան եւ Մամեդյարովը պարտություն կրեցին: Նախավերջին տուրից առաջ
ՇՊՀ ուսանողը մեղադրեց նախարարին․«Ձեր լռության պայմաններում աճեց մեր բուհում խնդիրը» (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի և գիտխորհրդի ընդլայնված նիստը, որից հետո նախարարն ու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեցին ուսանողներին ու լրագրողներին։ Ռեկտորի գործունեությունը քննադատելու պատճառով բուհից հեռացված երկու դասախոսների՝ Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի վերադարձը պահանջող ուսանողներից մեկը՝ պատմության բաժնի
Արթուր Պետրոսյան. «Այսօր մենք ահագին փորձարկումներ արեցինք»
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած ֆուտբոլի Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Հետխաղային մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց. «Ինչպես տեսաք, այսօր մենք բավականին փորձարկումներ արեցինք: Դա ծառայեց նպատակին: Մենք ինքներս մեզ մի քիչ խանգարեցինք այն իմաստով, որ շատ լավ կոմբինացիաներ կային, սակայն վերջին փոխանցումը տեղ
Ավերածություններ քամուց՝ Արմավիրում
Մարտի 24-ին, ժամը 17:22-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի կախովի առաստաղը քամուց պոկվել և կախվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են բնակարանի պատշգամբի թիթեղյա առաստաղը՝ մոտ 2 քմ: Տուժածներ չկան: *** Մարտի 24-ին, ժամը 15:50-ին տեղեկություն
Քամուց պոկվել են «Շիրակ» օդանավակայանի ժամանման սպասասրահի տանիքի երկաթյա թիթեղները
Մարտի 24-ին՝ ժամը 18:41-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի ժամանման սպասասրահի տանիքի երկաթյա թիթեղները քամուց պոկվել և կախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի 1 երկաթյա թիթեղ (մոտ 5 քմ): Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
Մարտի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի և Էստոնիայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով` 16. Արամ Հայրապետյան, 3. Վարազդատ Հարոյան, 4. Ռումյան Հովսեփյան, 6. Հայկ Իշխանյան, 15. Գագիկ Դաղբաշյան, 13. Կամո Հովհաննիսյան, 20. Արտյոմ Սիմոնյան (17. Նորբերտո Բրիասկո, 68), 10. Գևորգ Ղազարյան
Դողս գյուղում քամուց պոկվել է տան տանիք
Մարտի 24-ին, ժամը 18:10-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Դողս գյուղում քամուց պոկվել է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 16:00-ի սահմաններում քամուց պոկվել է Շիրակի փողոցի տներից մեկի տանիքի մոտ 50 քմ հատվածը: Տուժածներ չկան: ՀՀ ԱԻՆ
Թրքական ուժերը հրթիռակոծել են Պրատի հնագիտական քրիստոնէական շրջանը. «Գանձասար»
«Գանձասար» Ուրբաթ, 23 Մարտ 2018-ին, թրքական օդուժը հրթիռակոծեց Աֆրինի հարաւային շրջանը գտնուող Պրատ հնագիտական վայրը, որ «ԻՒՆԵՍՔՕ»ի կրթութեան, մշակոյթի եւ գիտութեան համաշխարհային ժառանգութեան ցուցակին մէջ ներառնուած էր 2011-էն ի վեր։ Թրքական ուժերը, Սուրիոյ դէմ իրենց յարձակումներուն ընթացքին յաճախ թիրախ կը դարձնէին Աֆրինի հնագիտական վայրերը, ինչպէս՝ Այն Տարայի տաճարը, Նապի Հուրիի «Քորաշ» ուխտատեղին եւ Ճենտերէսի հնագիտական
Քամուց վնասվել է «Կոտայք» գարեջրի գործարանի շենքի տանիքը
Մարտի 24-ին` ժամը 16:53-ին, տեղեկություն է ստացվել, որ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Կոտայք» գարեջրի գործարանի շենքի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ): Տուժածներ չկան: ՀՀ ԱԻՆ
Անդրադարձ՝ «Դիտակետ» ծրագրի նոր փուլի ընթացքին
Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել համատեղ և արդյունավետ աշխատանքի համար` ընդգծելով, որ «Դիտակետ» ծրագիրը որպես ՊՆ և զորացրված զինծառայողների միջև հետադարձ կապի միջոց կարևոր ներդրում է մեր երկրի անվտանգության ապահովման հիմնական բաղադրիչի` հայոց բանակի
Վնասվել է Վաղաշեն գյուղում գտնվող թռչնաբուծական ֆերմայի տանիքը
Մարտի 24-ին` ժամը 15:27-ին, տեղեկություն է ստացվել, որ քամուց վնասվել է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում գտնվող թռչնաբուծական ֆերմայի տանիքը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քամուց վնասվել են թռչնաբուծական ֆերմայի տանիքի փայտյա կառուցատարրերը և երկաթյա թիթեղները (մոտ 400 քմ): Տուժածներ չկան: ՀՀ ԱԻՆ
«Եթե դատարանը գտնի, որ ռեկտորը սխալ է, մենք կպատժենք ռեկտորին». Ֆելիքս Ցոլակյան (Տեսանյութ)
Այսօր կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի և գիտխորհրդի ընդլայնված նիստը։ Այն փակ էր․ ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչներին, այնպես էլ բուհի ուսանողներին չէին թույլատրել անգամ համալսարանի շենք ներս մտնել, որն էլ առաջացրել էր նրանց վրդովմունքը։ Ի պատասխան՝ ուսանողները նստացույց էին հայտարարել համալսարանի դիմաց, չնայած բավական ուժեղ քամուն՝ չէին
Եղվարդում քամուց վնասվել է դպրոցի տանիքը
Մարտի 24-ին` ժամը 15:48-ին, տեղեկություն է ստացվել, որ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող թիվ 3 հիմնական դպրոցի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է թիվ 3 հիմնական դպրոցի տանիքից մոտ 162 քմ հատված: Փրկարարներն ամրացրել են տանիքի վնասված հատվածը:
Քամու ավերածություններ Երևանում և ՀՀ մարզերում
Մարտի 24-ի ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունում գրանցվել է քամուց վնասների 56 ահազանգ, որոնցից 20-ը Երևանում, 7-ը՝ Արագածոտնի մարզում, 6-ը՝ Արարատի, 2-ը՝ Արմավիրի, 5-ը՝ Կոտայքի, 2-ը՝ Գեղարքունիքի, 9-ը՝ Լոռու, 4-ը՝ Շիրակի և 1-ը՝ Տավուշի մարզերում: 5 դեպքում վնասվել են ծառեր, 46 դեպքում՝ շինությունների տանիքներ, 3 դեպքում՝ շինությունների կոնստրուկցիոն տարրեր, 3 դեպքում՝ այլ իրեր:
ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի լիազորությունների վերաբաշխումը` ըստ ՀՀ 2015 թ. Սահմանադրության և մշակվող օրենսդրական փոփոխությունների․ վերլուծություն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է վերլուծություն՝ 2005թ. ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակի և ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի միջև, ըստ 2015թ. Սահմանադրության, լիազորությունների վերաբաշխման վերաբերյալ: Ուսումնասիրվել և ամփոփվել է պետական մարմինների հաշվետվողականությունը մինչև 2015թ. Սահմանադրության լիիրավ ուժի մեջ մտնելը և դրանից հետո: ՀՀ սահմանադրական փոփոխությունները հիմնավորվում էին այն իրավաքաղաքական հիմնավորմամբ, որ Հայաստանի
Միջազգային գիտաժողովում հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի բուժման արդյունքները հավանության են արժանացել
Հայկական լյարդաբանական ասոցիացիայի պատվիրակությունն օրերս Նյու Դեյլիում մասնակցել է Լյարդի հիվանդությունների ուսումնասիրման ասիական խաղաղօվկիանոսյան ասոցիացիայի ամենամյա 27-րդ գիտաժողովին (APASL- Annual Conference of the Asian Pacific Association for The Study of the Liver)։ Այս գիտաժողովում հայ լյարդաբանները լուրջ հաջողություն են գրանցել՝ հանդես գալով ոչ միայն դասախոսություններով և ստենդային շնորհանդեսներով, այլև որպես գործադիր խորհրդի անդամ, գիտական նստաշրջանի
Դիլիջանում քամուց վնասվել է դպրոցի տանիքը
Մարտի 24-ին` ժամը 14:33-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի 62ա հասցեում գտնվող Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի տանիքի մի մասը պոկվել և ընկել է փողոց, իսկ մյուս մասը կախված է տանիքից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ամբողջությամբ պոկվել է տանիքը՝ մոտ 100 քմ: Փրկարարները տանիքից
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Քամու ավերածություններ՝ Գավառում
Մարտի 24-ին` ժամը 13:00-ին, ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 35 շենքի տանիքը: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վնասվել են շենքի տանիքի մոտ 70 քմ հատվածի երկաթյա թիթեղները։ Փրկարարներն իրականացրել են տանիքի մնացած հատվածի երկաթյա թիթեղների ամրացման աշխատանքներ։
Երկրպագուների բազմամարդ երթեր՝ Հայաստան-Էստոնիա խաղից առաջ
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է ֆուտբոլի Հայաստանի եւ Էստոնիայի ազգային հավաքականների ընկերական խաղը: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆան ակումբներում, որոնք մեր ընտրանուն աջակցելու եւ ոգեւորելու նպատակով հանդիպումից առաջ զանգվածային միջոցառումներ էին կազմակերպել Երեւանի փողոցներում: «Red Igles Fan Club»-ը ազգային հավաքականի բոլոր ակտիվ երկրպագուներին հրավիրել էր Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածք՝ կոչ
Քամին վնասել է շենքի տանիքը
Մարտի 24-ին՝ ժամը 15:20-ին, ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի թիվ 44 շենքի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ
«Ճիշտ է` դեղը պետք է դեղատոմսով վաճառվի, բայց նախարարությունն այստեղ մեկ սխալ է թույլ տվել». Արիստակեսյան (Տեսանյութ)
Քաղաքացին էլ չպետք է լսի մորաքրոջ քավորի խորհուրդը եւ ինքնաբուժությամբ զբաղվի: Նա պետք է գնա պոլիկլինիկա, հետազոտվի:
Անդրադարձ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ Պոտսդամում
Մարտի 22-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանում հանդես եկավ «Հայաստանը և Եվրոպան. հայացք ապագային» թեմայով զեկույցով: Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի գիտական շրջանակների ականավոր ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ: Իր զեկույցում դեսպանն անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանը, հարուստ մշակույթին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Խոսելով Եվրոպական ընտանիքի հետ Հայաստանի փոխգործակցության դրական փորձի
Կարևոր է՝ քաղաքացին հասկանա, որ եթե վճարում է աղբահանության համար, ուրեմն իր կյանքում և կենցաղում բան է փոխվում. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Սևան քաղաք` ծանոթանալու 2017 թ. Գեղարքունիքի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը զեկուցել է, որ 2017 թ. սեփական եկամուտների պլանային թվի տարեսկզբի և տարեվերջի համեմատության արդյունքում արձանագրվել է 10.6 տոկոս աճ: 2017 թ. փաստացի կատարողականը կազմել
Աստղաձոր գյուղում քամուց վնասվել է տան տանիք
Մարտի 24-ին` ժամը 15:25-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում քամուց վնասվել է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Ուշադրություն Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից

















































