Օրվա լրահոսը

ԵՄ-ն կաջակցի տեխնոլոգիական ուղղվածությամբ ձեռնարկություններին Հայաստանում

Ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների կամ կենսատեխնոլոգիաների ուղղվածությամբ և տեխնոլոգիական փորձառությամբ ընկերությունները և թիմերը հրավիրվում են դիմելու և մասնակցելու ԵՄ-ի ֆինանսավորմամբ գործող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի կողմից կազմակերպված «Նորարարության դրամաշնորհներ» մրցույթին: Մրցույթին մասնակցելու համար պոտենցիալ դիմորդները պետք է կարողանան համաֆինանսավորել առաջարկվող նախագծի կամ գործունեության ֆինանսավորման 50% -ը (մինչև 35,000 եվրո) Երևանում, և 15%-ը՝ մարզերում: Դիմումների

«Մենք իրենց չենք խանգարում, իրենք մեզ չեն խանգարում». Երեւանի ավագանու նիստերին լրագրողներին արգելելու են մասնակցել

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Ազգային ժողովի պես է դառնում. «Կարծում ենք, շատ ավելի արդյունավետ է, որովհետեւ յուրաքանչյուր վայրկյան այստեղ մեր աշխատանքը չեն խոչընդոտում լրագրողները: Այն, որ այս պահին ուղիղ հեռարձակում է իրականացվում կից սրահում եւ հնարավորություն կա ոչ միայն տեսնել, այլեւ ձայնագրել, կարծում եմ, իրենց շատ ավելի մեծ հնարավորություն է ստեղծվում պատշաճ աշխատել»:

Աղվան Վարդանյանը չգիտեր էլ, որ Ժիրայր Սեֆիլյանի անունը պատմության դասագրքերում կա

ՀՅԴ-ական պատգամավորը չմեկնաբանեց Ժիրայր Սեֆիլյանի վճիռը

Ընդհատված պարբերաթերթը գործելու է

15 տարի առաջ՝ 2003 թ. մայիսի 1-ին, Հովիկ Վասիլյանի, Ներսես Ներսիսյանի եւ Սմբուլ Խաչատրյանի ջանքերով լույս տեսավ «Հանուն Հայրենիքի» պարբերականի առաջին համարը «Հիրուր խետ» խորագրով ՝ որպես 1968 թ. ընդհատակում հրատարակված «Հանուն Հայրենիքի» ամսագրի 1-ին համարի եւ 1994թ. «Հայ դատ» կազմակերպության կողմից հրատարակված եւ ընդհատված «Հանուն Հայրենիքի» թիվ 2 եւ 3 ամսագրերի օրգանական շարունակություն: Խմբագրական

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Տպագրիչների փողոցում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի մարտի 24-ին Երևան քաղաքի Տպագրիչների փողոցում՝ Վարդանանց անցուղի-Հանրապետության փողոց հատվածում, և Վարդանանց անցուղում՝ Վարդանանց փողոց-Տպագրիչների փողոց հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Վարդանանց անցուղու և Տպագրիչների փողոցի նշված հատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Վարդանանց փողոցից դեպի Հանրապետության փողոց ուղղությամբ: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երուսաղեմի հայոց պատրիարքը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը նախկինում իրեն պատկանող կալվածքները վերադարձնելու համար դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան։ Պատրիարքարանը ժամանակին Պոլիսում բազմաթիվ կալվածքներ է ունեցել, որոնք 1973 թվականից հետո բռնագրավվել են պետության կողմից։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը իր իրավունքները վերականգնելու համար Թուրքիայի տարբեր դատարաններում իրավական պայքար է մղել։ Քանի որ մինչ այժմ որևէ արդյունք չի արձանագրվել, Երուսաղեմի պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը դիմել

Ծովասարում թունավորվել են շմոլ գազից

Մարտի 22-ին, ժամը 15.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1988 թ. ծնված Գայանե Հ.-ն, 1986 թ. ծնված Խանդուտ Գ.-ն, 1971 թ. ծնված Լիանա Մ.-ն, 1987 թ. ծնված Մարգարիտ Գ.-ն, 1980 թ. ծնված Կարինե Վ.-ն և 1971 թ. ծնված Աշխեն Գ.-ն: Մեկնած օպերատիվ

Ուժի մեջ է մտել ընտանեկան դրամագլուխը 25 000 դրամով տնօրինելու որոշումը

2018թ. մարտի  22-ին ուժի մեջ է մտել ընտանեկան դրամագլուխն ամսական առավելագույնը 25000 դրամի չափով այլ բանկային հաշվին փոխանցելու միջոցով տնօրինելու որոշումը: Մինչև 2018 թվականի մայիսի  1-ը դիմելու դեպքում 25000-ական դրամ այլ բանկային հաշվին հնարավոր է փոխանցել նաև 2018թ. հունվար, փետրվար և մարտ ամիսների համար, սակայն երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից ոչ շուտ: Օրինակ`

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը խստորեն դատապարտում է թուրքական իշխանությունների գործողությունները

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հայտարարությունը Ինչպես տեղեկացանք, Թուրքիայի իշխանություններն արգելել են հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմի ցուցադրությունը Ստամբուլում անցկացվող կանանց «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որպես պատճառաբանություն ունենալով մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի իշխանությունների պահանջները, կապված «Եվա» ֆիլմի նկարահանումների մի մասն Արցախի Հանրապետությունում իրականացնելու հետ: Ցավում ենք, որ թուրքական իշխանությունները՝ դառնալով Արցախի հարցում Ադրբեջանի շարունակական անհեռանկար քաղաքականության

«Պարո՛ն Շաբոյան, դուք չպիտի՛ լինեք այդ հանձնաժողովի անդամ». Մարուքյանը Շաբոյանին հիշեցրեց իր կենսագրությունը

Աղվան Վարդանյանը միացավ Մարուքյանին՝ ասելով. «Իսկ ո՞վ է ասել, որ կուսակցականը չի կարող անկախ լինել: Այս մտածողությունը պետք է մեր մտքից հանենք ընդհանրապես, որ որեւէ կուսակցության անդամ իր լիազորությունների շրջանակներում չի կարող անկախ լինել»: Նա հայտարարեց, որ ՀՅԴ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու այս նախագծին, քանի որ սկզբունքային խնդիր ունեն:

Երեւանում այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրված է՝ օդի աղտոտվածության մակարդակը վտանգավոր է

Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից Ծխախոտի օգտագործումը նվազեցնելու Բլումբերգի նախաձեռնությանը (Bloomberg Initiative to Reduce Tobacco Use) աջակցելու համար 2017 թ. նոյեմբերին Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվել է օդի որակի մոնիթորինգային ուսումնասիրություն` համեմատելով օդի աղտոտվածության մակարդակը այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրվում է, և այն վայրերում, որտեղ այն 100 տոկոսով արգելված է: Հետազոտության ընտրանքում ընդգրկվել են 30 ռեստորան, սրճարան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հայաստան ներթափանցող օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ: Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ի կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ: Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց

Իտալական օրագիր

Հավերժական քաղաք Հռոմ Միջերկրական ծովի սրտում գտնվող Իտալիան աշխարհի ամենագեղեցիկ երկրներից է, ինչ վերաբերում է հավերժական քաղաք Հռոմին, այստեղ այցելողներին մշակութային շոկ է սպասվում: Նախ կարելի է տեսնել աշխարհի ամենափոքրիկ պետությունը` Վատիկանը, որի հրապարակում մշտապես անվերջանալի հերթեր են: Վատիկանի թանգարաններն այցելելու համար ցանկալի է նախապես առցանց տոմսեր պատվիրել Վատիկանի կայքից, իսկ 3-4 եվրո ավելի վճարելու

Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան երկու անգամ

Օպերատիվ տվյալներով` 2018 թվականի մարտի 22-ի դրությամբ արտահանվել է 24 965 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է շուրջ 13 970 տոննայով: Պտուղ-բանջարեղենը արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 23370 տոննա, ինչպես նաև Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Իրաք և Ռումինիա: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թիվ 172 դպրոցի տնօրենը «ռուսամետ» միջոցառման մասին. «Ես հասկանում եմ, որ դա սխալ էր»

Սոցցանցում բուռն քննարկում է ծավալվել Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում կազմակերպված մի միջոցառման առիթով, որտեղ աշակերտները հանդես են գալիս «Ռուսաստանն իմ հայրենիքն է» պաստառի ներքո: Երեւան քաղաքի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը նկարներ էր հրապարակել այդ միջոցառումից ու հրավիրել ԶԼՄ-ների ուշադրությանը: Մեկնաբանությունները դպրոցի տնօրենի հասցեին վիրավորական էին, ոմանք նեղսրտել էին, թե անկախ Հայաստանի

Ոստիկանական անպատժելիություն նաև դատարանի շենքում. տեսահաշվետվություն 2017

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ. ոստիկանության կողմից քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերի ամփոփ պատկերը՝ տեսահաշվետվության տեսքով: Տեսահաշվետվության մեջ ներկայացված են 2017 թ. ընթացքում խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների, ցուցարարների նկատմամբ հետապնդումների դեպքերը, ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ և դրան նախորդած շրջանում լրագրողների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքերն ու դրանց անպատժելիությունը: Անդրադարձ

Էլեկտրահարվելու հետևանքով 64-ամյա կինը մահացել է, իսկ 10 ամսական թոռնիկը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն. պարզվում են դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 64-ամյա կնոջ մահվան և վերջինիս թոռնիկի էլեկտրահարվելու դեպքի հանգամանքները։ 2018 թվականի մարտի 22-ին` ժամը 17:10-ին, «Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկից «էլեկտրահարվածություն, ձախ սրունքի այրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է

Շաբոյանը չի ուզում, որ որեւէ ընդդիմադիր դառնա իրենց հանձնաժողովի անդամ. «Կաշկանդված կլինի»

Մանե Թանդիլյանը հակադարձեց Արտակ Շաբոյանին, որ սա Հայաստանն է՝ իր կոռուպցիոն բարձր ցուցանիշով. «Դուք խոսում եք եվրոպական երկրների մասին, որտեղ տնտեսական մրցակցության պաշտպանվածությունը լրիվ այլ մակարդակի վրա է, կոռուպցիան այն մակարդակի վրա չի, ինչ Հայաստանում:

Շատ ավելի կարևոր է դառնում այն օրակարգը, որով Սերժ Սարգսյանը պատրաստվում է ղեկավարել երկիրը

Օրակարգ 2018-2022 Նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ էության, հայտարարեց պետությունը վարչապետի պաշտոնում ղեկավարելու`իր մտադրության մասին։ Սա, մեծ հաշվով, անակնկալ չէր։ Սա ստեղծված իրականության արդյունքն էր։ Այս պայմաններում շատ ավելի կարևոր է դառնում այն օրակարգը, որով նա պատրաստվում է ղեկավարել երկիրը։ Այդ մասին Ս. Սարգսյանը դեռ լռում է։ Թե ո՞ւր կգնա պետությունը, մեծապես կախված է հենց դրանից՝

Համայնքի զարգացման նոր ձևաչափ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից կազմակերպված «Համայնքի զարգացման նոր ձևաչափ» միջոցառման շրջանակում բանկը հայտարարեց էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համայնքային ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորման ծրագրի մասին, որը իրականացվում է ՀՀ կառավարության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Բանկը սկսել է վարկային միջոցների տրամադրումը, և արդեն կա ավարտված ծրագիր։ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը իր

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աղբարկղից հայտնաբերել են 7000 ՀՀ դրամ և դեղնականաչավուն զանգվածով լցված փաթեթներ

Մարտի 22-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, լվացքատան մուտքի մոտ գտնվող աղբարկղից հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա էր 7000 ՀՀ դրամ և դեղնականաչավուն, մանրեցված, բուսական զանգվածով լցված 6 փաթեթ, յուրաքանչյուրը՝ 4 գրամ քաշով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հիմնավորվել է, որ փաթեթը բնակելի գոտու տարածք է անցկացրել հիմնարկի պայմանագրային

Անփոխարինելի «Դոն Ալվարո» Գեղամ Գրիգորյանից՝ մինչեւ Հովհաննես Այվազյան

Կամ՝ Մարիինյան թատրոնի «հայկական հետքը» Բոլոր ժամանակներում հայ արվեստագետները համաշխարհային մշակույթի տարբեր ոլորտներում իրենց հետքն են թողել: Մինչ օրս էլ այդ առիթով տարբեր փաստեր են ի հայտ գալիս: «Առավոտի» հետ զրույցներում ճանաչված տենոր Գեղամ Գրիգորյանն, օրինակ, երբեւէ չի ակնարկել այն մասին, թե ինքը տարիներ շարունակ Մարիինյան թատրոնի խաղացանկային՝ Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերային ներկայացման մեջ միակ

Գեներալ Սեյրանին խորհուրդ կտայինք մեկ-մեկ էլ Հայաստանի ապագայի համար աղոթել. «Չորրորդ իշխանություն»

Որպես էջմիածինցի՝ Սեյրան Սարոյանն, իհարկե, Աստծո հետ հաղորդակցվելու ձեւերն ավելի լավ գիտի։

Եթե հայերն ուզենան ԵԱՏՄ-ից դուրս գալ ու հանրաքվե անցկացնել՝ չեն կարող. «Առաքելությունն անիրագործելի է»

Ըստ Մարուքյանի, եթե ՀՀ քաղաքացիներին մի օր անհանգստացնի, ինչպես այսօր է, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, կամ ցանկություն լինի այլ վերպետական կառույցի անդամագրվելու, հնարավոր չէ քաղաքացիական նախաձեռնությամբ, ՀՀ քաղաքացիները, ժողովուրդը չեն կարող նախաձեռնել հանրաքվե, պետք է անպայման դա կառավարությունն առաջարկի: Եթե կառավարությունը չառաջարկեց, չեն կարող:

Արամ Մանուկյան. «Կարող է լինել կասկած, որ այս պայքարը թելադրվող է». «Ժողովուրդ»

Ես այս պայքարի նախաձեռնումը չէի համարի ուշացած կամ անարդյունավետ, եթե այդ մարդիկ այն ժամանակ՝ 2015-ին էլ պայքարած լինեին։

Սեյրան Սարոյան. Ի՞նչ «պտի գողնար», Բաղմանյանը`զինվո՞ր

«Դու հլը շատ հաց ու պանիր պտի ուտես, որ Բաղմանյանին հասնես»

Դո՞ւք եք որոշում` մարդը քաղբանտարկյա՞լ է, թե՞ քաղբանտարկյալ չէ. «Հրապարակ»

Լսե՞լ եք, որ անձամբ Սամվել Բաբայանը գոնե մեկ անգամ հայտարարած լինի, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Բա եթե չեք լսել, ինչպե՞ս եք հայտարարում, որ նա քաղբանտարկյալ է:

Նկատվում է իշխանությունում լիդերների ռոտացիայի մեխանիզմի խափանման միտում. «Հայկական ժամանակ»

Իշխանություններն այլեւս շատ հանգիստ խոսում են իրենց անփոխարինելիության մասին, այդ նպատակով փոխում են անգամ սահմանադրություններ»,- նշեց Ռուսաստանի Արտաքին ու պաշտպանական քաղաքականության հարցերով խորհրդի ղեկավար, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։

Անահիտ Հարությունյան. «Իջեւանի ներկայացուցչությունը փակել ենք տնօրենի ոչ պարկեշտ աշխատաոճի պատճառով»

Aravot.am-ն անդրադարձել է «Հայբուսակ» համալսարանի Իջեւանի ներկայացուցչության տնօրենի կողմից կատարված ապօրինությանը, որի առիթով քրեական գործ է հարուցվել: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական, «Հայբուսակ» համալսարանի հիմնադիր Անահիտ Հարությունյանից: Տիկին Հարությունյանն ասաց, որ նպատակահարմար չի համարում որեւէ մեկնաբանություն անել, քանի որ դեռեւս քննություն է գնում: «Երկուսուկես տարի գործել է «Հայբուսակ» համալսարանի Իջեւան քաղաքի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031