Օրվա լրահոսը
Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ 2018 թվականի մարտի 15-ին Արարատի մարզային քննչական վարչությունում դատախազությունից ստացվել է «Fnews.am» տեղեկատվական հարթակում հրապարակված հոդվածն առ այն, որ լրագրող Գայանե Զարգարյանն Արարատի մարզի Կանաչուտ գյուղում նկարահանումներ իրականացնելիս ենթարկվել է հետապնդման։ Նույն օրը ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ հոդվածում
Տավուշի մարզում գործող ՔՀԿ-ներին ներկայացվեց սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ գործող օրենսդրության դրական և խրթին կողմերը
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում մարտի 16-ին Իջևանում կազմակերպված սոցիալական ձեռնարկատիրության ինստիտուտի վերաբերյալ դասընթացին մասնակցեց 7 մարզային քաղհասարակության կազմակերպության (ՔՀԿ) ներկայացուցիչ։ Սոցիալական ձեռնարակատիրության ոլորտում բավականին փորձ ունեցող «Իջևանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի տնօրեն Անահիտ Ալավերդյանը նշեց, որ հատկապես կարևոր էր հարկային դաշտում կատարված փոփոխությունների մասին տեղեկանալը, ինչն օգնելու է խոչընդոտներից զերծ մնալ․
Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Դնեպրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
Մարտի 17-ին Ուկրաինայի Դնեպր քաղաքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: Եկեղեցին կառուցվել է տեր և տիկին Ռաֆայել և Շամիրամ Հարությունովների ազնիվ բարերարությամբ: Նորակառույց եկեղեցու առջև Ամենայն Հայոց Հայրապետին մեծ խանդավառությամբ ու ծափողջույններով դիմավորեցին տարբեր համայնքներից այս ուրախալի առիթով Դնեպր ժամանած հարյուրավոր հայորդիներ`
«Արհեստ և արվեստ» ցուցահանդեսը՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում
Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տեղի է ունեցել «Արհեստ և արվեստ» քոլեջների և ուսումնարանների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Միջոցառմանը մասնակցել են արհեստների և արվեստի մասնագիտություններով կրթություն իրականացնող 17 ՄԿՈՒ հաստատություններ: Քոլեջների և ուսումնարանների սովորողները ներկայացրել են նկարների, ոսկեգործության, արծաթագործության, խեցեգործության, դարբնագործության, փայտի գեղարվեստական մշակման, կարի արտադրության տեխնոլոգիայի, դիզայնի, գորգագործության, կարպետագործության և մի շարք այլ
Հարուցվել է քրեական գործ՝ Ողջաբերդ համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ, որի ժամանակ բռնություն է գործադրվել համայնքի ղեկավարի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ 2018թ. մարտի 9-ին Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի ղեկավարը հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2018թ. մարտի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ցանկապատը հողատարածքի սահմաններից դուրս
Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Լիբանանում
Մարտի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հովանու ներքո տեղի ունեցավ Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին Լիբանանի տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, կրոնական, քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, մշակույթի գործիչներ: Ֆիլհարմոնիկ նվագախումբը գլխավոր խմբավար Հարութ Ֆազլյանի ղեկավարությամբ հանդես եկավ Ալեքսանդր Հարությունյանի, Մաքս Բրուհխի, Արամ Խաչատրյանի և 1980-ական թթ. Երևանի
Մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումների քննում՝ միջգերատեսչական հանձնաժողովի նիստին
Մարտի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հաստատել
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքարշ մեքենաների համար դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքարշ մեքենաների համար դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
«Ազգ–բանակ հայեցակարգը մշակողների ամենամեծ սխալն այն էր, որ նրանք սկսեցին 1000 դրամների օրենքից». Լաուրա Բաղդասարյան
Բաղդասարյանն ասաց, որ ազգ-բանակ հայեցակարգը չընդունվեց հասարակության կողմից, քանի որ սոցիալական մի շարք սուր հարցադրումներ կային. «Դա համընկավ 1000 դրամի օրենքի հետ եւ ազգ-բանակ հայեցակարգի այն դրույթները, որոնք իսկապես բանակի բարեփոխմանն էին ուղղված, տարբեր հարաբերույուներին, թե ով է զորակոչով զբաղվելու, սկսած մատակարարումից, բանակի եւ տնտեսության կապերի սերտացումից, առաջին հայացքից նորմալ եւ դրական միտումները շատ վատ ընկալվեցին հասարկության կողմից»:
Սպիտակավուն բյուրեղանման մանր հատիկներ՝ դատապարտյալին բերված աղացած սուրճի մեջ
Մարտի 16-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ցմահ ազատազրկման դատապարտված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ մոտից անձնական իրերի զննությամբ հայտնաբերել են «Դիազեպամ» գրառմամբ 50 դեղահաբ: Նույն օրը՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Ս.-ի անվամբ քաղաքացի Կ. Ն.-ի կողմից
Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական մրցույթ` նվիրված Տեր-Ղևոնդյանի 100-ամյակին
Մարտի 17-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մեկնարկել է Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական մրցույթը, որն արդեն անցկացվում է 6-րդ անգամ: Մրցույթը կազմակերպվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ: Աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Միրիմանյան-Բալյան ընտանիքը: Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն իր բացման խոսքում հաջողություն է մաղթել մասնակիցներին: Շեշտել
Ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցեր՝ ՀԱԿ վարչության նիստում
2018թ. Մարտի 17-ին տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերվող հարցեր: Հայ Ազգային Կոնգրես
Նարեկ Սարգսյանը շրջայց է կատարել շինարարական օբյեկտներում
Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը բնագավառի պատասխանատուների հետ շրջայց է կատարել պետբյուջեով՝ Կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող մի շարք շինարարական օբյեկտներ, որոնք գտնվում են ավարտական փուլում: Մասնավորաբար, նա այցելել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի, Երևանի պետական կամերային թատրոնի և ՀՀ գլխավոր դատախազության շենքի վերնահարկի վերակառուցման շինարարական տարածքներ: Արդյունքում արձանագրվել է, որ բոլոր աշխատանքներն
Շուրջ 8000 աշխատակից ապահովված է առողջապահական ապահովագրության փաթեթներով
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, սպասարկող օժանդակ անձնակազմերին, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզների, թատրոնների, գրադարանների և շախմատի դպրոցների շուրջ 8000 աշխատակցի հատկացվել է առողջապահական ապահովագրության փաթեթ: Ի դեպ նշենք, որ համայնքային ենթակայության մանկապարտեզների, ինչպես նաև 12 վարչական շրջանների շախմատի դպրոցների 4700 աշխատակիցներն այս տարվա հունվար ամսից են ընդգրկվել առողջապահական ապահովագրությամբ բժշկական
Անդրադարձ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցմանը՝ Վիետնամում
Մարտի 16-ին տեղի ունեցավ Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի հանդիպումը Հայաստան-Վիետնամ Բարեկամության Ասոցիացիայի անդամների և Վիետնամի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվեց հայ-վիետնամական հարաբերությունների օրակարգի խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց հումանիտար, առևտրատնտեսական, ներդրումների և հատկապես զբոսաշրջային ոլորտում իրականացվող ծրագրերին և տվյալ ուղղություններով երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային մի շարք
Քննարկվել են դեղերի` դեղատոմսով բաց թողնմանը, ծխախոտի վնասակար ազդեցությանը վերաբերող խնդիրներ
Մարտի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մասնակցել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքային քննարկմանը: Հրավիրվել էին «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության նախագահության անդամները: Քննարկվել են դեղերի դեղատոմսով բաց թողնմանը, ծխախոտի վնասակար ազդեցության ու դրա դեմ պայքարի ձեւերին, էլեկտրոնային առողջապահությանը վերաբերող, ինչպես նաեւ առողջապահական համակարգում առկա մի շարք
Կանանց և անչափահասների քրեակատարողական հիմնարկը նոր պետ ունի. tert.am
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Գայանե Վարդանյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։ «Փոխադրման կարգով ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Գայանե Վարդանյանը նշանակվել է «Աբովյան» ՔԿՀ-ի պաշտոնում»,– ասացին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Բռնության և լրագրության սահմանագծին
Լրագրողների կատարած յուրաքանչյուր աշխատանք, որն իր հետ շատ հարցերի պատասխաններ է գտել, միշտ էլ հասարակության ուշադրության կենտրոնում է եղել, քանզի հենց նրանց աշխատանքն է դարձել օրակարգի ձևավորման հիմքը: Լրագրողը եղել և մնում է կարևորագույն իրադարձությունների ականատեսն ու արձանագրողը: Լրագրող Սիսակ Գաբրիելյանը, թեև իր աշխատանքային գործունեության ընթացքում մի քանի անգամ բռնության է ենթարկվել, սակայն էլ ավելի
Մոտիվացիոն գրականությունը՝ սեփական երկիրն ավելի լավը դարձնելու միջոց. գրքերի ներկայացում-քննարկում
Համաշխարհային բեսթսելեր դարձած մոտիվացիոն գրքերը կարող են օգնել ինչ-որ բան փոխել Հայաստանում: Գրքերն ընթերցողին հայերեն թարգմանությամբ ներկայացնելու գլխավոր նպատակն այն է, որ ընթերցասերը, կարդալով դրանք, հասկանա, որ կարող է փոխել սեփական երկիրն ու կյանքը՝ ավելի լավը դարձնելով երկուսն էլ: Հենց այս խնդիրն է հետապնդում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ հայերեն թարգմանելով մոտիվացիոն գրականության բեսթսելերները: Այս մասին ՀՀ
«Կոչ ենք անում պատասխանատուներին չեղարկել Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը». գիտնականներ
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը և ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելքոնյանը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը չեղարկել Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը: Հայտարարության մեջ ասվում է. «Ս.թ. մարտի 15-ին աշխատանքից ազատվել են Շիրակի պետական համալսարանի
Անդրադարձ՝ Հայաստան-Էստոնիա հարաբերությունների զարգացման հնարավորություններին
Մարտի 17-ին Տալլին կատարած աշխատանքային այցի շրջանակում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպեց Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնի տնօրեն, դեսպան Յան Ռեյնհոլդի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Էոստոնիայի միջև ծավալվող երկխոսության բարձր մակարդակը: Քննարկվեց համագործակցությանն առնչվող հացերի լայն շրջանակ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, արտակարգ իրավիճակների
«Ելի՛ր, դաշնակ Դրո» երգելով, պուլիմյոտով դուրս եկավ հակառակորդի դեմ». Սուրեն Սարգսյանի հարցազրույցը Ռուստամ Գասպարյանի հետ (Տեսանյութ)
Արցախյան ազատամարտի ու մեր հերոս տղերքի սխրանքների մասին հաճախ թվում է, թե ամեն ինչ պատմվել է, արձանագրվել: Բայց յուրաքանչյուր հանդիպման ընթացքում լսելով մի նոր հերոսության, մեր ֆիդայիների անհավանական ու անձնվեր արարքների մասին՝ հասկանում ես, որ այսօր իրականում մեր հաղթանակների ակունքում կանգնած շատ տղերքի մասին պատշաճ չի ներկայացվել, արժանին չի մատուցվել, սերունդներին չի փոխանցվել այն պարտադիրը,
«Հակամարտության լուծման համար առավել կարեւոր ուղիներ կան, քան դիտորդների թվի ավելացումն է»
«Այդ պայմանավորվածությունն ադրբեջանական կողմից կհանդիպի խոչընդոտների: Դրա իրականացումը թերեւս կձգձգվի: Ապրիլին «Իլհամ Ալիեւի ընտրություններին» հաջորդող մեկ-երկու ամսում դժվար թե այդ հարցում շարժ տեղի ունենա»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ դեռեւս հունվարին կրակովյան բանակցությունների ժամանակ կողմերը ձեռք էին բերել Արցախյան հակամարտության շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թիվը 6-7-ով ավելացնելու պայմանավորվածություն, ասաց Արցախի նախկին արտգործնախարար, ՀՀ
ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության նիստը` Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ
Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչների աշխատանքային նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի ներկայացուցիչները: Նիստի մասնակիցներն ընդգծել են ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթը: ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը կարեւորել է պատվիրակության ակտիվ ու անաչառ դիտորդական աշխատանքի եւ գնահատականի անհրաժեշտությունը:
Նման քաղաքականության արդյունքում մենք ցավալի կերպով ոչնչացնում ենք մեր գիտական ներուժը. Սիներիկ Հայրապետյան
Կոչ ՀՀ պետական մարմիններին, գիտահամալսարանական համակարգի բարեփոխմամբ շահագրգիռ անհատներին և կազմակերպություններին Հայաստանի հանրապետության ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական վիճակը համազգային գիտական ներուժի ոչ արդյունավետ օգտագործման արդյունքն է: Մինչ այժմ Հայաստանը չունի իր «Ազգային գիտական խորհուրդը», որը կարող է ֆինանսական և մտավոր համազգային ներուժը նպատակաուղղել մեր ազգային խնդիրների լուծմանը: Հանրապետությունում դեռ գործում է ԽՍՀՄ-ից ժառանգած, շուկայական հարաբերություններին խորթ
Արցախում ստորագրվել է փոխըմբռնման հերթական հուշագիրը
ՀՀ ԱՀ առողջապահության նախարարներն այսօր Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Համաձայն դրա` 2018-2019 թվականներին նորածինների ֆենիլկետոնուրիա հիվանդության վաղ հայտնաբերման սկրինինգի իրականացման ծախսերն իր վրա է վերցնում ՀՀ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը: 2020 թվականից այդ ծախսերը կհոգա Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բյուջեի հաշվին: Նշենք, որ անցած տարվա ապրիլին նույնատիպ հուշագիր
«Ապագա վարչապետի որակներին ամենից շատ կարող էր համապատասխանել գործող նախագահը». Խոսրով Հարությունյան
«Խորհրդարանում վարչապետի թեկնածուի շուրջ գուցե կրքոտ քննարկումներ կլինեն»,-կանխատեսում է Խոսրով Հարությունյանը:
«Արցախն ունի տնտեսության զարգացման կայուն միջավայր, որտեղ անընդհատ նոր ներդրումների անհրաժեշտություն կա». Արայիկ Հարությունյան
Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-ին այցելել է Մելբուրն քաղաք, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ա. Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել ավստրալահայերի հետ, որը կազմակերպվել էր Համազգայինի տեղի կենտրոնում՝ ՀՅԴ Ավստրալիայի կենտրոնական կոմիտեի աջակցությամբ՝ «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության կողմից իրականացվող ծրագրերում
Զենքի գործադրմամբ խուլիգանություն Երևանում. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ Երևանում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ. 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է: 2018թ. մարտի 13-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկի ուղղությամբ արձակվել են կրակոցներ: Ձեռնարկված անհետաձգելի
Թե ինչպես ազգային հերոս չդարձա
Ինչ լավ է, որ վկաներ կան: ԽՍՀՄ Կոմերիտմիության վերջին համագումարն էր: Եվ ես, որպես «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր, հրավիրված էի համագումարին: Այն տարիներին «Գարուն» ամսագիրը երկու տիրոջ ծառա էր` Կոմերիտմիության Կենտկոմի եւ Հայաստանի Գրողների միության: Մոսկվայում անձրեւ էր գալիս, եւ ես, սովորույթիս համաձայն, ակամա ուշացա հասնել համագումարի դահլիճ: Եվ քանի որ ուշացել էի` աղետալի արագությամբ


















































