Օրվա լրահոսը
Արայիկ Հարությունյանը վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հետ մասնակցել է Հայ ավետարանչական ընկերակցության միջոցառմանը
Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, Նոր Հարավային Ուելսի նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հետ, մարտի 18-ին մասնակցել է Սիդնեյի Հայ ավետարանչական ընկերակցության (ՀԱԸ) արարողությանը: Եկեղեցական միջոցառումից հետո Ա. Հարությունյանը և Գ. Բերեջիկլյանը մտքեր են փոխանակել Հայրենիք-Սփյուռք կապերի վերաբերյալ: Նոր Հարավային Ուելսի նահանգի հայազգի վարչապետն Արցախի պետնախարարից հետաքրքրվել է նաև նրա այցի
Դանիայում հարձակվել են թուրքական դեսպանատան վրա
Մարտի 18-ին Դանիայում Թուրքիայի դեսպանատան վրա իրականացվել է զինված հարձակում։ Անհայտ անձինք դեսպանատան շենքի վրա նետել են «մոլոտովյան կոկտեյլներ» և դիմել փախուստի։ Հարձակման հետևանքով դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել: Հաղորդվում է, որ տուժածներ չկան: Դանիայի ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։ Նշվում է, որ հարձակումն իրականացնողները եղել են առնվազն 2
Սպանություն Սևանում. կասկածյալը ձերբակալվել է
Մարտի 18-ին Սևանի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ հայրը՝ 1961թ. ծնված Գուրգեն Ներսեսովը, մարտի 17-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, դուրս է եկել իրենց բնակարանից՝ Սևանի քաղաքապետարան գնալու նպատակով և մինչ օրս չի վերադարձել: ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարված քննչական գործողությունների
«Գյուղերը դատարկվում են». Սարգիս Սեդրակյան
«Տարիներ շարունակ մեր երկրում իրականացվել է սխալ ագրարային քաղաքականություն: Գյուղերում գյուղացիների համար ապրելու և աշխատելու պայմանների բացակայության պատճառով գյուղացիները թողնում են հողը և գնում արտագնա աշխատանքի: Գյուղերը դատարկվում են»: Մարտի 19-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի ասուլիսի ժամանակ այսպես ասաց «Ֆերմերային շարժում» կազմակերպության ղեկավար Սարգիս Սեդրակյանը: Սեդրակյանը պատմեց, որ թվում էր՝ գյուղերի դատարկվելու խնդիրը կշտկի
Հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերությունների օրակարգը տարեցտարի դառնում է ավելի ընդգրկուն. ՀՀ ԱԺ նախագահ
Արա Բաբլոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը
Եղվարդի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ
Մարտի 18-ին, ժամը 15.40-ին, Երևանի Եղվարդի խճուղու թիվ 122/10 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ: Վարորդները և «Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Գրիգոր Մինասյան. «Ցնդաբանությունն է, որ Փոստանջյանը Եգորյանին մեղադրեց Հաց բերողի մահվան մեջ». (Տեսանյութ)
Երեւանի ավագանու նիստը թեժ էր
Արմեն Սարգսյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված ապրիլի 9-ի ԱԺ հատուկ նիստը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
ՀՀ-ում գործող տարբեր ընկերություններից և անհատ ձեռնարկատերերից խաբեությամբ հափշտակել են գումարներ
Մեղադրանք է առաջադրվել 5 անձի
«Սինոհիդրո»-ն հաջողությամբ իրականացնելու է հյուսիս-հարավի ավտոճանապարհի իր հատվածի կառուցման աշխատանքները
Կարեն Կարապետյանն ընդունել է Չինաստանի դեսպանին և Powerchina International Group Limited ընկերության փոխնախագահին
Ռուսաստանի ընտրություններն անցկացվել են լիակատար վերահսկողության մթնոլորտում. միջազգային դիտորդներ
Մարտի 18-ին Ռուսաստանի նախագահական ընտրություններն անցկացվել են լիակատար վերահսկողության մթնոլորտում, քննադատող ձայների նկատմամբ շարունակվող ճնշման պայմաններում, այն դեպքում, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) գործընթացը կառավարել է արդյունավետ և բաց: Այս մասին ասվում է միջազգային դիտորդների տարածած հաղորդագրության մեջ: Ընտրություններին մասնակցությունը մեծացնելու ակտիվ արշավից հետո ընտրողների թիվը զգալի մեծացել է, մինչդեռ ճնշումները հիմնարար ազատությունների, ինչպես նաև
Հայ-ռուսական հարաբերությունները Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք
Մարտի 18-ին Ռուսաստանում կայացան նախագահական ընտրություններ, որոնք բազմաթիվ տարածաշրջանային և միջազգային փորձագետների կողմից բնութագրվել են որպես ձևական ընտրություններ։ ԿԸՀ-ի արձանագրած նախնական արդյունքներով՝ հաղթել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, ով փաստացի ղեկավարում է ՌԴ-ն 1999 թվականից (սկզբում նախագահի, 2008-2012թթ․ վարչապետի, իսկ 2012-ից ի վեր կրկին նախագահի պաշտոնում)։ Դիտարկենք Վլադիմիր Պուտինի վերջին երկու տասնամյակում ՌԴ արտաքին քաղաքականության
«Միայն մարտ-ապրիլ ամիսներին Հայաստան են այցելում 20.000 իրանցիներ». Տիգրան Դավուդյան
Իրանցիները նախընտրում եմ Նովրուզը տոնել Հայաստանում, քանի որ ՀՀ-ն նրանք համարում են ապահով, վստահելի և մատչելի գներով երկիր:
Լարված իրավիճակ Շիրակի համալսարանում․ դասադուլ հայտարարած ուսանողները դիմում են նախագահին (Տեսանյութ)
Այսօր վաղ առավոտից Շիրակի պետական համալսարանի պատմության բաժնի ուսանողները բողոքի ցույց էին անցկացնում Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում՝ պահանջելով չեղյալ համարել իրենց դասախոսներին՝ Հովհաննես Խորիկյանին ու Գագիկ Համբարյանին աշխատանքից հեռացնելու ռեկտորի որոշումը։ Դասադուլ հայտարարած ուսանողները նույնիսկ նամակ են հղել Սերժ Սարգսյանին՝ խնդրելով «Բեկանե՛լ ռեկտորի մարտի 15-ի որոշումը և անհապաղ աշխատանքի վերադարձնել Հ. Խորիկյանին ու Գ. Համբարյանին»։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կողմերն անընդունելի են համարում ցանկացած գործողություն կամ ռազմական հռետորաբանություն. Լեհաստանի եւ ՀՀ-ի խորհրդարանականներ
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու ԵՄ–ի հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը Մարտի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը՝ Արմեն Աշոտյանի եւ Մարեկ Ռոցկիի համանախագահությամբ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական
«Ելքում» որոշել են՝ յուրաքանչյուր կուսակցություն ազատ է անելու այն, ինչ ուզում է, մինչեւ դաշինքը վերջնական որոշում կկայացնի
Փաշինյանն ասաց. «Որոշել ենք, որ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է այս իրավիճակում իր անելիքների վերաբերյալ ունենալ պատկերացումներ եւ որոշումներ, որոնք 100 տոկոսով չեն համընկնում գործընկերների ծրագրի եւ որոշումների հետ եւ կարող է իրագործել այդ որոշումը: Վաղը ԱԺ հերթական նիստ է սկսվում «Ելք խմբակցությունը բնականոն կշարունակի գործել իր խորհրդարանական հարթակում եւ մենք մեր քննարկումները կշարունակենք»:
Ադրբեջանի պահանջով Ստամբուլում արգելվել է իրանահայ ռեժիսորի ֆիլմի ցուցադրությունը
Ադրբեջանի պահանջով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն արգելել է Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը: Նշվում է, որ ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է եղել մարտի 17-ին, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ Ստամբուլի նահանգապետարանը կինոփառատոնի կազմակերպիչներին տեղեկացրել է ներքին գործերի նախարարության արգելքի մասին: Կինոփառատոնի կազմակերպիչներից Մելեք Օզմանը հայտարարել է, որ ֆիլմն արգելվել է
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրություններում Ձեր բացարձակ հաղթանակի կապակցությամբ, որը մեկ անգամ եւս հաստատեց Ձեր վաստակած հեղինակությունը ռուսաստանցիների մոտ եւ դարձավ Ռուսաստանի սոցիալ-տնտեսական շարունակական զարգացմանն ու
«Արագ ժամկետներում կփորձենք ՀՀ քաղաքացիների ազատ մուտքն ապահովել առանց վիզայի ռեժիմի ԵՄ տարածք». Ռոցկի
Արմեն Աշոտյանն էլ հավելեց, որ «ե՛ւ պարոն Ռոցկին, ե՛ւ լեհական պատվիրակության այլ անդամներ քանիցս բարձրաձայնել են, որ Հայաստանը Լեհաստանը կարող է դիտարկել՝ որպես հայկական շահերի դեսպանը ԵՄ-ում»:
Փոստանջյան. «Այդ իրադարձությունների մեջ ներգրավված են եղել ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Վազգեն Սարգսյանը»
Երեւանի ավագանու նիստում փոխադարձ մեղադրանքներ հնչեցին
Նվիրաբերված դպրոցական շենքերը կօգտագործվեն կրթական նպատակներով
Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամների քննարկմանն է ներկայացվել Երևան քաղաքի Ռուսթավելու փողոցի 17 հասցեում գտնվող Երևանի նախկին Շ. Ռուսթավելու անվան հ. 23 հիմնական դպրոցի և Երևան քաղաքի Թաիրովի փողոցի 14 հասցեում գտնվող Երևանի նախկին հ. 81 միջնակարգ դպրոցի շենքերը, կաթսայատները, օժանդակ շինություններն ու դրանցով ծանրաբեռնված հողամասերը Երևան համայնքի
Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը դարձել է «Մեծ Սաղավարտ» վարկանիշային մրցաշարի փոխչեմպիոն
Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը դարձել է «Մեծ Սաղավարտ» վարկանիշային մրցաշարի փոխչեմպիոն: Հայ մարզիկը, տանելով 4 անընդմեջ հաղթանակ, այդ թվում նաև օլիմպիական չեմպիոն իտալացի Ֆաբիո Բազիլեի նկատմամբ, և զիջելով միայն մոնղոլ ձյուդոյիստ Ցենդ-Օչիր Ցոգբաատարին, գրավել է 2-րդ տեղը: Ձյուդոյի «Մեծ Սաղավարտ» մրցաշարն անցկացվել է մարտի 17-ից 18-ը Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում: Մրցաշարին մասնակցել են 34 երկրների 251
«Ելք»-ից՝ Փոստանջյանին. «Բորենու հոգեբանությամբ Վազգենի հիշատակի դեմ կռիվ եք տալիս»
Ավագանու նիստում Զարուհի Փոստանջյանին դավաճան անվանեցին
Հողի հարկի գծով արտոնություն՝ «Թումո» կենտրոնի համար
Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու քննարկմանն է ներկայացվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասի մասով «Սիմոնյան» կրթական հիմնադրամին ընթացիկ տարվա համար հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը սույն որոշման ընդունման
Մեր բանակը եղել է, կա և լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը. Սերժ Սարգսյան
Մենք բազմիցս ցույց ենք տվել հակառակորդին և պետք եղած դեպքում կրկին ցույց կտանք ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը:
Ռոցկին՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու մասին
Մարեկ Ռոցկին ասաց. «Եթե ներկայիս կառավարման մոդելը քաղաքացիների սպասելիքները չարդարացնի, ապա հաջորդ անգամ դուք հնարավորություն կունենաք փոխելու»:
«Պարզվել է, որ փաստաբաններից մեկը սպասարկել է ՀՔԾ-ի շահերը». թեժ բանավեճ՝ ՓՊ աշխատակցի մասնակցությամբ
Փաստաբանների պալատը կարգապահական վարույթի տեսքով տուգանել է նրան, իսկ առաջիկայում արտոնագրից զրկելու հարցը կքննարկի
«Մեր հաջողության պատմության բանաձեւումը պարզապես մեր շիտակությունն ու ազնվությունն է». Արփինե Հովհաննիսյան
Աղվան Վարդանյանի դիտարկմամբ՝ «Երբ ազնվորեն ներկայացնում ես քո դիրքորոշումը, քո ազգային, պետական շահը, ընկալումն ակնհայտ է…Որեւէ մեկը մեզ չի կարող մեղադրել, թե մենք ինչու ենք բարեկամություն անում կամ հարաբերություններ ունենում այս կամ այն երկրի հետ: Սա մեր խնդիրն է եւ չպետք է թույլ տալ, որ որեւէ մեկը՝ Արեւմուտք, Արեւելք, Հյուսիս, Հարավ՝ փորձի մեզ պարտադրել իր առաջնահերթությունները»:
Խոշտանգման գործով տուժողի դեմ բողոք՝ ապօրինի ծառահատման, անտառապահին մարմնական վնասվածքներ հասցնելու կապակցությամբ
Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն
«Եթե դուք գնաք, նրանք կգան». Աղվան Վարդանյանը՝ 4 մլն-անոց Հայաստանի ծրագիրը ԱՄՆ-ում քարոզելու մասին
Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Սոցիալական այդ բաց մեդիայի ժամանակներում համայնքը շատ լուրջ խնդիրներ բարձրացրեց մեր առջեւ՝ որպես պատգամավորների՝ թե՛ կոռուպցիայի, թե՛ ՀՀ-ում գործազրկության, արտագաղթի, տնտեսական մենաշնորհների, արտագաղթի մասին: Իրապես խիստ տեղեկացված են, խիստ ինֆորմացված են եւ մտահոգ»:


















































