Օրվա լրահոսը

Թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով բերման է ենթարկվել 3 քաղաքացի

Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության, Մասիսի բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով, մարտի 16-ին՝ ժամը 11.00-ին, Երևան քաղաքի Պետական Մանկավարժական Համալսարանի հարակից տարածքից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Հայկ Պ.-ն, ժամը 11.30-ին Այնթապ

«Պարգեւատրել են այն ուսուցիչներին, որոնց աշակերտները հանդես են եկել հայրենիքի համար զոհվելու պատրաստակամությամբ». Արեն Մելիքյան

Ալավերդիի մանկապարտեզում 3-5 տարեկան երեխաներին փուչիկներով եւ ՀՀ դրոշներով տանում են գերեզմաններ, որտեղ թաղված են ծառայության ժամանակ զոհվածները: Այդ երեխաները փուչիկներով գնում են գերեզմանների մոտ ու պաթոսախառը ոտանավորներ ասում: Միջոցառումներ կան, երբ մանկապարտեզի դայակը զինվորական համազգեստով շարային քայլով քայլում է, 3-5 տարեկան երեխաներն էլ՝ հետեւից:

«Այս ցուցանիշով Արարատի մարզը հանրապետությունում գտնվում է միջակայքում». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վեդի` ծանոթանալու 2017 թ. Արարատի մարզի զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Մարզպետ Արամայիս Գրիգորյանը զեկուցել է, որ համայնքների 2017թ.  բյուջեով եկամտային մասը նախատեսվել էր 6 մլրդ 834.7 մլն դրամ, որի դիմաց փաստացի մուտքը կազմել  է 6 մլրդ 907 մլն դրամ, կամ 101.1%,

«Բուհերում եգիպտական բուրգերից բերած մումիաները մինչեւ մեռնելը մնում են իրենց պաշտոններին». Մեհրաբյան

Նա ասաց, որ կրթական մակարդակը հիմա զիջում է, դպրոցն ալերգիա է առաջացնում երեխաների մոտ ուսման նկատմամբ, բուհերում էլ սովետական միությունից մնացած կամ «եգիպտական բուրգերից բերած մումիաները» մինչեւ մեռնելը մնում են իրենց պաշտոններին. «Մենք դրա մասին չենք խոսում ու մեկ էլ այդ մումիաները դուրս են գալիս ու սկսում են քննարկել՝ ծառայելը ճիշտ է, թե սխալ»:

Հիվանդանոցի բժիշկը նշանակում է բուժում`ներառյալ դեղատոմսի դուրս գրումը

Դեղատոմսով դեղեր դուրս գրելու կարգի ընդունումը չունի որևէ ազդեցություն բժշկական օգնության և սպասարկման գործող կարգերի վրա, այդ թվում նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին: Այսպիսով` ոչ աշխատանքային օրերին և ժամերին առողջական վիճակի վատթարացման, շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունենալու դեպքում քաղաքացին կարող է դիմել հանրապետությունում շուրջօրյա ռեժիմով աշխատող շտապ բժշկական օգնության ծառայություն: Կանչի ընթացքում

«Նողկալի են, հանգեցնում են նրան, որ դու ելնես ու ասես՝ ո՛չ, ես ոչինչ չեմ անելու ձեր բանակի համար». Դիլբարյան

Նարինե Դիլբարյանը հայտարարեց. «Ես ինքս ունեմ որդի, դեռեւս չեմ փոխել քաղաքացիությունս, բայց՝ դեռեւս, որովհետեւ հույս ունեմ, որ կփոխվի ինչ-որ բան: Իսկապես անհարմար է, որ դու չես ուղարկում քո երեխային բանակ, բայց եթերից ճամարտակում ես, նողկալի են իրենց հայրենասիրական ելույթները, հանգեցնում են նրան, որ դու ելնես ու ասես՝ ոչ, ես ոչինչ չեմ անելու ձեր բանակի համար, ոչ թե հայոց բանակի, այլ՝ ձեր բանակի համար»:

Սահմանամերձ համայնքները չափազանց կարևոր նշանակություն ունեն մեր պետության և զինված ուժերի համար. Վիգեն Սարգսյան

Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Տավուշի մարզի Այգեպար համայնքում հանդիպել է սահմանամերձ գյուղի բնակիչների հետ, մասնակցել ծառատունկի, ինչպես նաև ներկա գտնվել Այգեպարի միջնակարգ դպրոցում կազմակերպված մշակութային միջոցառմանը: Պաշտպանության նախարարին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և

«Ինչպե՞ս է 77 տոկոսը վստահում բանակին, եթե փոխում են քաղաքացիությունը՝ հայոց բանակում չծառայելու համար». Նարինե Մկրտչյան

Գեղամ Բաղդասարյանն ասաց՝ «հեռուստատեսութամբ 1000 դրամների հիմնադրամի ներկայացուցչին լրագրողը հարցնում է ինչո՞ւ բոլորը պետք է հավասար 1000 դրամ վճարեն, տալիս է ֆանտաստիկ եւ լուրջ պատասխան: Ասում է՝ սահմանի զինվորը հավասարաչափ ապահովում է թե իմ, թե քո, թե օլիգարխի անվտանգությունը, դրա համար մենք հավասար պետք է վճարենք՝ մոռանալով, որ իմ, նրա, օլիգարխի, լրագրողի արանքում կա պետություն, վաղուց անցել են ֆիդայական ժամանակները»:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը բասկետբոլի «Արթիկ»-ՖԻՄԱ հանդիպման գլխավոր մրցավարն էր

Այսօր Արթիկում կայացած «Արթիկ»-ՖԻՄԱ հանդիպումով մեկնարկեց բասկետբոլի «Ա» լիգայի կիսաեզրափակիչ փուլը, իսկ երեկոյան ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում ուժերը կչափեն «Ուրարտուն» եւ «Արցախը»: Կիսաեզրափակիչն անցկացվելու է մինչեւ երկու հաղթանակ սկզբունքով: Արթիկի մարզադպրոցում կայացած առաջին խաղում տանտերերը 111:87 հաշվով համոզիչ հաղթանակ տարան: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրեյ Կոնստանտինովը («Արթիկ»): Նա վաստակեց 50 միավոր: Այս հանդիպման գլխավոր մրցավարը ՀՀ

Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ 2018 թվականի մարտի 15-ին Արարատի մարզային քննչական վարչությունում դատախազությունից ստացվել է «Fnews.am» տեղեկատվական հարթակում հրապարակված հոդվածն առ այն, որ լրագրող Գայանե Զարգարյանն Արարատի մարզի Կանաչուտ գյուղում  նկարահանումներ իրականացնելիս ենթարկվել է հետապնդման։ Նույն օրը ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ հոդվածում

Տավուշի մարզում գործող ՔՀԿ-ներին ներկայացվեց սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ գործող օրենսդրության դրական և խրթին կողմերը

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում մարտի 16-ին Իջևանում կազմակերպված սոցիալական ձեռնարկատիրության ինստիտուտի վերաբերյալ դասընթացին մասնակցեց 7 մարզային քաղհասարակության կազմակերպության (ՔՀԿ) ներկայացուցիչ։ Սոցիալական ձեռնարակատիրության ոլորտում բավականին փորձ ունեցող «Իջևանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի տնօրեն Անահիտ Ալավերդյանը նշեց, որ հատկապես կարևոր էր հարկային դաշտում կատարված փոփոխությունների մասին տեղեկանալը, ինչն օգնելու է խոչընդոտներից զերծ մնալ․

Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Դնեպրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Մարտի 17-ին Ուկրաինայի Դնեպր քաղաքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: Եկեղեցին կառուցվել է տեր և տիկին Ռաֆայել և Շամիրամ Հարությունովների ազնիվ բարերարությամբ: Նորակառույց եկեղեցու առջև Ամենայն Հայոց Հայրապետին մեծ խանդավառությամբ ու ծափողջույններով դիմավորեցին տարբեր համայնքներից այս ուրախալի առիթով Դնեպր ժամանած հարյուրավոր հայորդիներ`

«Արհեստ և արվեստ» ցուցահանդեսը՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տեղի է ունեցել «Արհեստ և արվեստ» քոլեջների և ուսումնարանների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Միջոցառմանը մասնակցել են արհեստների և արվեստի մասնագիտություններով կրթություն իրականացնող 17 ՄԿՈՒ հաստատություններ: Քոլեջների և ուսումնարանների սովորողները ներկայացրել են նկարների, ոսկեգործության, արծաթագործության, խեցեգործության, դարբնագործության, փայտի գեղարվեստական մշակման, կարի արտադրության տեխնոլոգիայի, դիզայնի, գորգագործության, կարպետագործության և մի շարք այլ

Հարուցվել է քրեական գործ՝ Ողջաբերդ համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ, որի ժամանակ բռնություն է գործադրվել համայնքի ղեկավարի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ 2018թ. մարտի 9-ին Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի ղեկավարը հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2018թ. մարտի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ցանկապատը  հողատարածքի սահմաններից դուրս

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Լիբանանում

Մարտի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հովանու ներքո տեղի ունեցավ Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին Լիբանանի տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, կրոնական, քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, մշակույթի գործիչներ: Ֆիլհարմոնիկ նվագախումբը գլխավոր խմբավար Հարութ Ֆազլյանի ղեկավարությամբ հանդես եկավ Ալեքսանդր Հարությունյանի, Մաքս Բրուհխի, Արամ Խաչատրյանի և 1980-ական թթ. Երևանի

Մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումների քննում՝ միջգերատեսչական հանձնաժողովի նիստին

Մարտի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հաստատել

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքարշ մեքենաների համար դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքարշ մեքենաների համար դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Ազգ–բանակ հայեցակարգը մշակողների ամենամեծ սխալն այն էր, որ նրանք սկսեցին 1000 դրամների օրենքից». Լաուրա Բաղդասարյան

Բաղդասարյանն ասաց, որ ազգ-բանակ հայեցակարգը չընդունվեց հասարակության կողմից, քանի որ սոցիալական մի շարք սուր հարցադրումներ կային. «Դա համընկավ 1000 դրամի օրենքի հետ եւ ազգ-բանակ հայեցակարգի այն դրույթները, որոնք իսկապես բանակի բարեփոխմանն էին ուղղված, տարբեր հարաբերույուներին, թե ով է զորակոչով զբաղվելու, սկսած մատակարարումից, բանակի եւ տնտեսության կապերի սերտացումից, առաջին հայացքից նորմալ եւ դրական միտումները շատ վատ ընկալվեցին հասարկության կողմից»:

Սպիտակավուն բյուրեղանման մանր հատիկներ՝ դատապարտյալին բերված աղացած սուրճի մեջ

Մարտի 16-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ցմահ ազատազրկման դատապարտված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ մոտից անձնական իրերի զննությամբ հայտնաբերել են «Դիազեպամ» գրառմամբ 50 դեղահաբ: Նույն օրը՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Ս.-ի անվամբ քաղաքացի Կ. Ն.-ի կողմից

Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական մրցույթ` նվիրված Տեր-Ղևոնդյանի 100-ամյակին

Մարտի 17-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մեկնարկել է Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական մրցույթը, որն արդեն անցկացվում է 6-րդ անգամ: Մրցույթը կազմակերպվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ: Աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Միրիմանյան-Բալյան ընտանիքը: Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն իր բացման խոսքում հաջողություն է մաղթել մասնակիցներին: Շեշտել

Ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցեր՝ ՀԱԿ վարչության նիստում   

2018թ. Մարտի 17-ին տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերվող հարցեր: Հայ Ազգային Կոնգրես

Նարեկ Սարգսյանը շրջայց է կատարել շինարարական օբյեկտներում

Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը բնագավառի պատասխանատուների հետ շրջայց է կատարել պետբյուջեով՝ Կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող մի շարք շինարարական օբյեկտներ, որոնք գտնվում են ավարտական փուլում: Մասնավորաբար, նա այցելել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի, Երևանի պետական կամերային թատրոնի և ՀՀ գլխավոր դատախազության շենքի վերնահարկի վերակառուցման շինարարական տարածքներ: Արդյունքում արձանագրվել է, որ բոլոր աշխատանքներն

Շուրջ  8000 աշխատակից ապահովված է առողջապահական ապահովագրության փաթեթներով

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, սպասարկող օժանդակ անձնակազմերին, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզների, թատրոնների, գրադարանների և շախմատի դպրոցների շուրջ 8000 աշխատակցի հատկացվել է առողջապահական ապահովագրության փաթեթ: Ի դեպ նշենք, որ համայնքային ենթակայության մանկապարտեզների, ինչպես նաև 12 վարչական շրջանների շախմատի դպրոցների 4700 աշխատակիցներն այս տարվա հունվար ամսից են ընդգրկվել առողջապահական ապահովագրությամբ բժշկական

Անդրադարձ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցմանը՝ Վիետնամում

Մարտի 16-ին տեղի ունեցավ Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի հանդիպումը Հայաստան-Վիետնամ Բարեկամության Ասոցիացիայի անդամների և Վիետնամի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվեց հայ-վիետնամական հարաբերությունների օրակարգի խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց հումանիտար, առևտրատնտեսական, ներդրումների և հատկապես զբոսաշրջային ոլորտում իրականացվող ծրագրերին և տվյալ ուղղություններով երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային մի շարք

Քննարկվել են դեղերի` դեղատոմսով բաց թողնմանը, ծխախոտի վնասակար ազդեցությանը վերաբերող խնդիրներ

Մարտի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մասնակցել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքային քննարկմանը: Հրավիրվել էին «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության նախագահության անդամները: Քննարկվել են դեղերի դեղատոմսով բաց թողնմանը, ծխախոտի վնասակար ազդեցության ու դրա դեմ պայքարի ձեւերին, էլեկտրոնային առողջապահությանը վերաբերող, ինչպես նաեւ առողջապահական համակարգում առկա մի շարք

Կանանց և անչափահասների քրեակատարողական հիմնարկը նոր պետ ունի. tert.am

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Գայանե Վարդանյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։ «Փոխադրման կարգով ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Գայանե Վարդանյանը նշանակվել է «Աբովյան» ՔԿՀ-ի պաշտոնում»,– ասացին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բռնության և լրագրության սահմանագծին

Լրագրողների կատարած յուրաքանչյուր աշխատանք, որն իր հետ շատ հարցերի պատասխաններ է գտել, միշտ էլ հասարակության ուշադրության կենտրոնում է եղել, քանզի հենց նրանց աշխատանքն է դարձել օրակարգի ձևավորման հիմքը: Լրագրողը եղել և մնում է  կարևորագույն իրադարձությունների ականատեսն ու արձանագրողը: Լրագրող Սիսակ Գաբրիելյանը, թեև իր աշխատանքային գործունեության ընթացքում մի քանի անգամ բռնության է ենթարկվել, սակայն էլ ավելի

Մոտիվացիոն գրականությունը՝ սեփական երկիրն ավելի լավը դարձնելու միջոց. գրքերի ներկայացում-քննարկում

Համաշխարհային բեսթսելեր դարձած մոտիվացիոն գրքերը կարող են օգնել ինչ-որ բան փոխել Հայաստանում: Գրքերն ընթերցողին հայերեն թարգմանությամբ ներկայացնելու գլխավոր նպատակն այն է, որ ընթերցասերը, կարդալով դրանք, հասկանա, որ կարող է փոխել սեփական երկիրն ու կյանքը՝ ավելի լավը դարձնելով երկուսն էլ: Հենց այս խնդիրն է հետապնդում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ հայերեն թարգմանելով մոտիվացիոն գրականության բեսթսելերները: Այս մասին ՀՀ

«Կոչ ենք անում պատասխանատուներին չեղարկել Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը». գիտնականներ

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը և ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու  Ռուբեն Մելքոնյանը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը չեղարկել Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը: Հայտարարության մեջ ասվում է. «Ս.թ. մարտի 15-ին աշխատանքից ազատվել են Շիրակի պետական համալսարանի

Անդրադարձ՝ Հայաստան-Էստոնիա հարաբերությունների զարգացման հնարավորություններին

Մարտի 17-ին Տալլին կատարած աշխատանքային այցի շրջանակում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպեց Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնի տնօրեն, դեսպան Յան Ռեյնհոլդի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Էոստոնիայի միջև ծավալվող երկխոսության բարձր մակարդակը: Քննարկվեց համագործակցությանն առնչվող հացերի լայն շրջանակ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, արտակարգ իրավիճակների

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031