Օրվա լրահոսը
Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արդիականացման գործընթացը
Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն նվիրված Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու միջազգային մրցույթի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին: Վարչապետի, կառավարության որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ մրցութային հանձնաժողովի
«Չե՛ն մարսելու, վատ անակնկալ ունեմ թե՛ Սահակ Մինասյանի և թե՛ Լևոն Մկրտչյանի համար»․ Գագիկ Համբարյան
Այսօր աշխատանքից ազատել են Շիրակի պետական համալսարանի «Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանին ու նույն ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանին, որոնք մոտ մեկ տարի բարձրաձայնում են ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինությունների մասին։ Որպես աշխատանքից ազատման հիմք՝ մեջբերվում է ՇՊՀ գիտական խորհրդի արձանագրությունն ու ստեղծված էթիկայի հանձնաժողովի որոշումը (տես փաստաթղթում): Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․
«Հայ եւ ռուս պատգամավորները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում վերահաստատել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի հայտարարությունների կարեւորությունը». Արմեն Աշոտյան
ՀՀ Ազգային ժողովում մարտի 14-ին աշխատանքն է ավարտել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը՝ Արմեն Աշոտյանի եւ Կոնստանտին Կոսաչովի համանախագահությամբ, որի արդյունքում կողմերը՝ հանձինս նիստի համանախագահների ստորագրել են համատեղ հայտարարություն, որով կարեւորվել է երկու պետությունների միջեւ բարեկամության եւ համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդումը: Համատեղ
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 15-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ոստիկանները բացահայտել են Նոր Արեշում կատարված բնակարանային գողությունը (Տեսանյութ)
Մարտի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձն օգտվելով դռան կողպված չլինելու հանգամանքից` մտել է Նոր Արեշի տներից մեկը, պահարանի մեջ քողարկված տեղից հափշտակել 34.000 ԱՄՆ դոլար, պայուսակից` 65.000 դրամ, ու փախել: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են համալիր որոնողական աշխատանքներ: Անհետաձգելի օպերատիվ հետախուզական
«ՊԵԿ-ի վրա մեծ պատասխանատվություն է դրված»
ՊԵԿ նախագահն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարին
Ի պատասխան դեղերի դեղատոմսով բաց թողնմանը վերաբերող բնակչության հարցերին
Հարց. 1. Ի՞նչ է նշանակում` պետք է դեղատոմս դուրս գրել միայն հիվանդի քարտի համարի նշումով: Եթե քարտը չեղավ, ստացվում է, բժիշկը չի կարող դեղատոմս դուրս գրել: Իսկ քարտ բացելը բժշկական խորհրդատվություն է, և հիվանդը, ուզենա, թե ոչ, պետք է բժշկին 5000 դրամ վճարի: Սխալ է քիմիական անունն ընդգրկել դեղատոմսով տրվող ցանկում: Կան տարբեր դեղեր,
Արցախյան ազատագրական շարժման և Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Օդեսայում
Մարտի 13-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Ուկրաինայի Հայերի միության Կիրովոգրադի մարզային համայնքային կառույցի աջակցությամբ Կիրովոգրադի մարզի Առևտրատնտեսական Պալատում կազմակերպվեց Արցախյան ազատագրական շարժման և Սումգաիթի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված «Ցեղասպանություն՝ հիշում ենք հանուն խաղաղության և անվտանգության» թեմայով կլոր սեղան և «20-րդ դարի ցեղասպանությունների զոհերի հիշատակին» նվիրված փաստավավերագրական ֆիլմի փակ դիտում: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Օդեսայում
Պացիենտից նույնականացման քարտ չի պահանջվում
2017թ. մայիսի 1-ից պետական պատվերի շրջանակում և 2017թ. հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի շահառուների բժշկական ապահովագրության ծրագրի շրջանակում բժշկական հաստատություններում սպասարկված քաղաքացիների վերաբերյալ գրանցումներն էլեկտրոնային առողջապահական համակարգում իրականացվել և շարունակվում են իրականացվել առանց պացիենտի նույնականացման քարտի պահանջի: Բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու համար պացիենտից նույնականացման քարտ ներկայացնել չի պահանջվում։ ՀՀ առողջապահության նախարարություն
350 հազար եվրոյանոց ծրագիր Եվրամիությունից․ կհաջողվի՞ կանխել արտագաղթն Ամասիայից
Ինչպես հայտնի է` Եվրամիությունը պատրաստվում է մեկ միլիոն եվրոյի ներդրում կատարել Ամասիայում բրդի վերամշակման ոլորտում։ Ըստ այդ ծրագրի, հիմնվելու է արտադրամաս, որտեղ բրդից թելեր են ստանալու, Ամասիայի միավորված 10 գյուղերում էլ զարգացնելու են գորգագործությունը։ Շիրակի մարզպետարանի ֆեսբուքյան պաշտոնական էջի տեղեկատվության համաձայն, ծրագրի ֆինանսավորումը կազմում է 350 հազար եվրո, որից 100 հազարը կծախսվի բրդի վերամշակման սարքավորումներ ձեռք
«Ալյանս Եվրասիա» ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ քաղաքացիներից խարդախությամբ գումարներ հափշտակելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վստահությունը չարաշահելով, խարդախությամբ քաղաքացիներից գումարներ հափշտակելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել ՍՊԸ-ի տնօրենին: Տարբեր քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել «Ալյանս Եվրասիա» ՍՊ ընկերության կողմից հափշտակություններ կատարելու վերաբերյալ: Ըստ հաղորդումների՝ «Ալյանս Եվրասիա»
Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսում Հայաստանը շեշտադրել է օտար լեզվով հայ գրականություն հրատարակելու ծրագիրը
Այս տարի առաջին անգամ Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին: Տաղավարում հիմնականում գեղարվեստական գրականություն է: Հիմնական շեշտադրմամբ ներկայացվում է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցում է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք ցանկություն են հայտնում իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ գրականություն: Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 18-ը: ՀՀ մշակույթի նախարարություն
40 ներգաղթյալ երիտասարդներ վերապատրաստվելու հնարավորություն կունենան. Արամ Սիմոնյանը Շաղիկ Մարուխյանի հետ ստորագրեց համագործակցության հուշագիր
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության գործառնությունների ղեկավար Շաղիկ Մարուխյանի հետ ստորագրեց համագործակցության հուշագիր։ Ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանում վերահաստատված 40 երիտասարդներ հնարավորություն կստանան ԵՊՀ-ում մասնակցելու հատուկ դասընթացների, որոնց նպատակն է սովորեցնել հայկական աշխատաշուկայի առանձնահատկությունները։ Ծրագիրը նախատեսված է հակամարտության գոտիներից, հատկապես՝ Սիրիայից և Ուկրաինայից, ինչպես նաև Ջավախքից Հայաստան տեղափոխված այն երիտասարդների համար, որոնք
Դավիթ Շահնազարյան. «Վերջին 7 տարվա մեջ Ադրբեջանը ստացել է 20 անգամ ավելի շատ զենք, քան Հայաստանը». (Տեսանյութ)
Այսօր Կովկասյան ինստիտուտը «ԼՂ-ում խաղաղության հեռանկարները. Տեղական եւ միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողով էր կազմակերպել: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ ապրիլյան պատերազմը դաս եղավ, Ադրբեջանը 22 տարի պատրաստվել էր այդ պատերազմին, մեծ եւ լուրջ պլաններ ունեին, բայց ձախողեցին: ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը միջազգային փորձագետներին ասաց. «Ըստ Ստոկհոլմի
Պոլսոյ մէջ Հրանդ Տինքի անունով փողոց վերանուանուած է. կը սպասեն քաղաքային խորհուրդի հաստատումին. «Եռագույն»
Պոլսոյ Շիշլիի քաղաքային խորհուրդը որոշում կայացուցած է շրջանի 2 փողոցներ վերանուանել Հրանդ Տինքի եւ Ուղուր Մումջուի անուններով: Թրքական BirGun–ի փոխանցմամբ` Շիշլիի քաղաքային խորհրդի որոշման մէջ նշուած է, որ Սամանեօլու փողոցը կը վերանուանուի Հրանդ Տինքի անունով, իսկ Ըշըք փողոցը` Ուղուր Մումջուի (յայտնի լրագրող, որ սպաննուած է 1993–ին) անունով: Նյութի մանրամասները կարդացեք «Եռագույն»–ի կայքում
«Միգուցե մենք հայտարարենք, թե ինչ օգնություն կստանան, եթե նստեն մի սեղանի շուրջ». ԱՄՆ դեսպանի հարցը՝ ԼՂ խնդրի մասին
Թոմաս դե Վաալը Միլսին պատասխանեց. «Դուք, իհարկե, առաջարկում եք եւ գազարը, եւ փայտիկը: Երբ մենք խոսում ենք ճնշման մասին երկու մայրաքաղաքների վրա, չեմ կարծում, որ որեւէ մեկը տվյալ պահին խաղաղության ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկում, եթե ընդհանուր հանրությունը չի հոգում հակամարտության մասին, իսկ մենք ինչո՞ւ պետք է հոգանք: Միաժամանակ, եթե երկու կողմերից էլ ավելի մեծ հետաքրքրվածություն դրսեւորվի խաղաղության մեջ, ապա միջազգային հանրության արձագանքը շատ ավելի լավ կլիներ»:
Արա Բաբլոյանը պարգեւատրել է Մարզպետունի Մարգարյանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 15-ին ծննդյան 70-ամյակի առթիվ ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մարզպետունի Մարգարյանին պարգեւատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով: Շնորհավորելով Մարզպետունի Մարգարյանին պարգեւատրման կապակցությամբ, ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել նրա գործունեությունը պետական տարբեր կառույցներում աշխատելու տարիներին, կարեւորել նախկին պատգամավորի՝ իր փորձը սերունդներին փոխանցելու եւ աջակցելու պատրաստակամությունը: Խորհրդարանի ղեկավարը մաղթել է
Մարշալի ‹‹մատնվելը›› կնոջ մոտ և վերջին ցանկությունը
Արցախի գյուղերից մեկում ծնված պատանի հոտաղը, թողնելով հայրենի գյուղը, տարիներ անց պետք է դառնար ԽՍՀՄ ավիացիայի մարշալ` Հայրենական մեծ պատերազմում ղեկավարելով ավիացիայի խոշորամասշտաբ մարտեր, մասնակցեր Յալթայի կոնֆերանսին` որպես Ստալինի խորհրդական` վայելելով նաև նրա անձնական համակրանքը: Սակայն պապենական գյուղից հեռանալով` նա այլևս Արմենակ Խանփերյանցը չէր, այլ Սերգեյ Խուդյակովը` Սարատովի մարզի Վոլսկ քաղաքից: Այդ մասին չգիտեր ոչ
Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինը, Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոն, Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը,Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին, Ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետ՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը: Մամուլի հաղորդագրություն
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 29.01.2018թ. N01 հրամանը ծայրից ծայր ապօրինի է ու պարոն Ուլիխանյանն այն պետք է չեղյալ հայտարարի. Անահիտ Բախշյան
Երևանի քաղաքապետի 2015թ. հունիսի 4-ի հ. 1704-Ա որոշմամբ հաստատված քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության կանոնադրության 4-րդ կետի համաձայն սույն վարչությունը պետք է վերահսկի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության ոլորտի օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարման օրինականության ընթացքը: Ստորև նկարագրում եմ քաղաքապետի վերոնշյալ կանոնադրության չգործելու ու վարչական շրջանի ղեկավարի կողմից
Նոյեմբերյան համայնքի ղեկավար. «Մեր սարերն ու անտառները մեզ համար շատ թանկ են»
«Պոլիմետալ Արմենիան» հանրային քննարկում չի անի
Միքայել Մանուկյանը՝ ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ
ՀՀ Վարչապետի որոշում Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի N 182-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետը՝ Միքայել Մանուկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Իշխան Բարսեղյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց
«Դատապարտյալների հիվանդանոցից մենք տեղեկություն ենք ստացել, որ Իշխան Բարսեղյանը կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել». դատախազ
Տուբերկուլյոզից բուժված անձի հագուստն այրել են և թույլ չեն տվել վերադառնալ ընտանիք
Ըստ վիճակագրության ՝ ՀՀ-ն բարենպաստ դիրքերում է
Նախագահին մշակույթի նախարարը զեկուցել է 2017թ. նախարարության իրականացրած աշխատանքների և 2018թ. առաջնահերթ ծրագրերի մասին
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպմանը Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի և 2017թ. նախարարության իրականացրած աշխատանքների ու 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին: Նախարարը ներկայացրել է մի շարք ուղղություններով` մշակույթի բնագավառում օրենսդրության կատարելագործման, մասնագետների պատրաստման ու վերապատրաստման, կինեմատոգրաֆիայի, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, նախարարության ենթակայության
Հարկադիր կատարողի անփույթ վերաբերմունքի հետևանքով էական վնաս է պատճառվել կազմակերպության և պետության օրինական շահերին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ալիկ Հակոբյանը, զբաղեցնելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արագածոտնի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի պաշտոնը, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառվել ինչպես կազմակերպության, այնպես էլ պետության օրինական շահերին: Այսպես, քննությամբ պարզվել է, որ Ա.
Դրամապանակի գողությունը բացահայտվեց
Մարտի 14-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Դ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ մարտի 13-ին, ժամը 15.30-ից 16.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է կանացի դրամապանակ, որի մեջ
Ապօրինի մուտք են գործել «Երվանդաշատ» ուղեկալի սահմանային գոտի՝ որս անելու նպատակով
Մարտի 12-ին, ժամը 20.30-ին, «Երվանդաշատ» ուղեկալից ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ կատարվել է սահմանային գոտու ռեժիմի խախտում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1992 թ. ծնված Հ. Կ.-ն, 1986 թ. ծնված Հ. Բ.-ն և 1999 թ. ծնված Ս. Հ.-ն, խախտելով սահմանային գոտու կանոնները, ապօրինի մուտք են գործել «Երվանդաշատ» ուղեկալի սահմանային գոտի, որտեղ Հ.Կ.-ն


















































