Օրվա լրահոսը
Հարուցվել է քրեական գործ՝ Երևանում երկու անձի դանակահարության դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երևանի երկու բնակիչների դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018 թվականի մարտի 14-ին՝ ժամը 00:30-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1984թ. ծնված երկու երիտասարդ: Դեպքի առթիվ ՀՀ
Արմեն Սարգսյանը Նյու-Յորքում մասնակցել է Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Ուիլիամ Գլադսթոնի անունը կրող գրադարանի ԱՄՆ Բարեկամների կազմակերպած ընդունելությանը
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին Նյու-Յորքում մասնակցել է Միացյալ Թագավորության նախկին վարչապետ, անվանի պետական գործիչ Ուիլիամ Գլադսթոնի անունը կրող գրադարանի ԱՄՆ Բարեկամների կազմակերպած ընդունելությանը: Երեկոյի ընթացքում հատուկ մրցանակով պարգևատրվել է 1997թ- ի վեր Կարնեգի հիմնարկության նախագահ Վարդան Գրեգորյանը, ով մասնագիտացած լինելով պատմության և հումանիտար գիտությունների ոլորտում, տարբեր տարիների աշխատել է հեղինակավոր մի շարք
«Խիստ կասկածում եմ, թե՝ 1996-ին ինքը որտեղ է եղել». ՀՀԿ-ականը՝ Փոստանջյանին
«Երկի Ծիրանին» առաջարկում է Վազգեն Սարգսյան փողոցն անվանափոխել եւ մարտի 1-ի զոհերի հուշարձան տեղադրել
«Նա ոչ միայն «հաց բերող» էր, այլեւ՝ լույս բերող». Պավել Մանուկյան
Մանուկյանը հիշեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանին, որի մահվան մեկ տարին կլրանա մի քանի օրից
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի փոխխոսնակին
Մարտի 14-ին Կոպենհագենում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դանիայի խորհրդարանի փոխխոսնակ Քրիստիան Յուլի հետ։ Զրուցակիցները, կարևորելով միջխորհրդարանական համագործակցությունը, նշեցին, որ այս ձևաչափով Հայաստանի և Դանիայի միջև կապերի ամրապնդումը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը: Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանացագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունները՝ կարևորելով այս ուղղությամբ միջազգային հանրության համատեղ ջանքերը։
«Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը կընդունվի շահագրգիռ կողմերի փոխհամաձայնությամբ
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի մասնակցությամբ Ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հերթական աշխատանքային քննարկումը: Հանդիպմանը ներկա են գտնվել ազգային փոքրամասնությունները ներկայացնող ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի շուրջ երկու տասնյակ անդամներ: Քննարկման նպատակն էր ընդհանուր համաձայնություն ձևավորել օրենքի նախագծի
Վթարային ջրանջատում Երեւանում
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 15-ին, ժամը 11։00-15։00 կդադարեցվի Երեւանի Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջանների հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. Հերացու, Այգեստանի 9-11, Օստրովսկու, Ռոստոմի, Աղյուսագործների, Ծատուրյան, Սարի Թաղի 1-3 փողոցների, Սարի Թաղի 1-10 շարքերի, Որմնադիրների փողոցների՝ իրենց նրբանցքներով, Քրիստաֆորի փողոցի 2-րդ նրբանցքի, Չարենցի փողոցի 1-ին
Նախագահին զեկուցվել են ծառայության բաժիններում կատարողական վարույթների համալիր կամ ընտրական կարգով անցկացված տեսչական ստուգումների արդյունքները
Նախագահին Գլխավոր հարկադիր կատարողը զեկուցել է ոլորտում 2017թ. իրականացված աշխատանքների և 2018թ. նախանշված միջոցառումների մասին
«Իմաստը ո՞րն է, որ ես ուրիշի թեկնածուի համար այսօր որոշակի անուններ տամ». Վազգեն Սաֆարյանը՝ վարչապետի՝ ամենապահանջված թեկնածուի մասին
Ըստ Վազգեն Սաֆարյանի՝ իրենք մեծ հույսեր են կապում Արմեն Սարգսյանի հետ
Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարները քննարկել են եկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման հարցեր
Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Գորիսի պետական համալսարանում կատարվող չարաշահումներին նպաստող պայմանները վերացնելու վերաբերյալ. միջնորդագիր ռեկտորին
Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցած մի շարք չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դրանց կատարմանը նպաստած պայմանները և միջնորդագիր է ներկայացվել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱ կազմակերպության ռեկտորին՝ միջոցներ ձեռնարկել՝ դրանք վերացնելու ուղղությամբ։ Միջնորդագրի քննարկման արդյունքներով ի պատասխան ՊՈԱԿ-ից ստացված
Մահից չեմ վախենում, բայց և չեմ շտապում մահանալ. Սթիվեն Հոքինգի ամենավառ մեջբերումները
Իմ գործընկերների համար ես պարզապես մի ֆիզիկոս եմ, իսկ լայն հանրության համար՝ ես, միգուցե, դարձել եմ ամենահայտնի գիտնականն աշխարհում: Մասամբ այն պատճառով, որ գիտնականները, բացառությամբ Էյնշտեյնի, նման չեն ռոք-աստղերի, մասամբ էլ այն պատճառով, որ ես տեղավորվում եմ հաշմանդամ հանճարի կարծրատիպում:
«Ինչո՞ւ «Սասնա ծռերի» գործը քննվում է շաբաթը մեկ, իսկ այս տղաներինը՝ ամիսը մեկ անգամ». Լիպարիտ Սիմոնյան
Հասկանում եմ, որ մի դահլիճում մի քանի նիստ է կայանում, բայց ամբաստանյալը մեղավոր չէ, որ դատական ատյանները շատ ծանրաբեռնված են
Մինչև ե՞րբ Եվրոպան կհանդուրժի, որ իր տված հանձնարարությունները հեռու մնան դրանց իրականացումից. նամակ ԵԽ գլխավոր քարտուղարին
Սա էլ մեր հանրահավաքի նպատակն է, ինչպես եւ Ձեզ ուղղված սույն նամակի առարկան . Հայաստանում քաղաքական բանտարկյալների գոյության ճանաչումը` ըստ 2012 թ.-ի Հոկտեմբերի 3-ի ԵԽԽՎ 1900 բանաձևի չափորոշիչների, և քաղբանտարկյալների ազատ արձակումը՝ ի պատասխան իր պաշտպանած արժեքներին հավատարիմ Եվրոպայի պահանջին։
Փոփոխությունների արդյունքում վարչապետի ապագա աշխատակազմի հաստիքների թիվը կնվազի. Արմեն Գեւորգյանի պարզաբանումները
Մամուլում հանդիպել եմ այս թեմայի վերաբերյալ տարբեր մեկնաբանությունների: Ուզում եմ խորհուրդ տալ դրանց հեղինակներին՝ կարդալու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթները, որտեղ իմ նշած մոտեցումները հստակ ամրագրված են,
Զինծառայողների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի հատուկ ուշադրության կենտրոնում
Այսօր կայացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Քննարկվել են զինապարտների առողջական վիճակի պատշաճ հետազոտման, զինվորական հաշվառման գործընթացում նախազորակոչիկների, ինչպես նաև կարգապահական վարույթի ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Զորակոչիկների ծանուցման, զինվորական հաշվառման փաստաթղթերի տրամադրման, զորակոչի ընթացքում բժշկական հանձնաժողովների գործունեության արդյունավետության, կարգապահական
Կառավարությունում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին և զարգացման ռազմավարությանը վերաբերող հարցեր: Զեկուցվել է, որ բարեփոխումների ծրագրով 14 մլրդ դրամ գնահատվող 29 միջոցառում է նախատեսվում: Մասնավորապես, միջոցառումներն ուղղված են լինելու «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային պահպանավայրի ստեղծմանը, ազգային պարկի կառավարման պլանի մշակմանը, ջրածածկ և
Դռնփակ են այն նիստերը, որոնք չեն լուսաբանվում, իսկ ավագանու նիստերը լուսաբանվելու են. Արթուր Գեւորգյան. news.am
Երեւանի ավագանու նիստերը լուսաբանվել են եւ լուսաբանվելու են: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությանը, որով ասել էր, որ Երեւանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել, քանի որ ավագանին, ի տարբերություն կառավարության, ներկայացուցչական մարմին է:
Գրիգոր Եղիազարյան ֆեստ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ամփոփում է փառատոնի արդյունքները
Մարտի 5-9-ը Երևանում անցկացվեց հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը։ Նախաձեռնության կազմակերպիչը ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ամփոփելով փառատոնի արդյունքները, ընդգծում է նախագծի կարևորությունը։ Այս տարի փառատոնը նվիրված էր կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին, որն հայ արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է և հեղինակ է մի շարք սիմֆոնիկ պոեմների, բալետների, պիեսների, ռոմանսների, թատրոնի և
«ՔՊ-ի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզ կոչվածը ԵԼՔ-ի ճանապարհային քարտեզը չէ». Գևորգ Գորգիսյան
Պարոն Գորգիսյանը վստահեցրեց՝ ԵԼՔ դաշինքում դեմ են ռադիկալ գործողություններին և բռնության տանող ճանապարհին
Նախագահը շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Կոսաչովին Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հարթակներում արտահայտած նրա օբյեկտիվ դիրքորոշման համար
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին, ով Հայաստանում է գտնվում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստերի անցկացման կապակցությամբ: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը նշել է, թե ուրախ է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպումից և միջազգային անվտանգության արդիական խնդիրների շուրջ կարծիքների փոխանակումից
«Նիստը դատավորի «սիմպածիայով» կամ լավ տրամադրությամբ չպետք է կայանա». միջադեպ՝ «Սարի թաղի գործով» նիստում
«Չեմ էլ գալու,-վրդովված ասաց Էդուարդ Զեյթունյանը, որին դատավորը հեռացրեց նիստերի դահլիճից: Պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին
Ձյան պակասությո՞ւնն է ջրի սակավության պատճառը, թե՞ ՀԵԿ-երը. «Ա1+»
Այս տարի ևս ոռոգման ջրի սակավության խնդիր է լինելու և ինչպես նշում են բնապահպանները, նաև անապատացում։ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ձնառատ ձմեռ չի եղել, ինչպես նաև անձրևներ, ինչը ջրի սակավության խնդիր կառաջացնի։ Մինչդեռ, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը
Հայաստանում գրանցվել է կարմրուկի 7 բերովի դեպք, որոնց հավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱՆ
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 7 բերովի դեպք, որոնց հավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է: Քաղաքացիներից 6-ը պատվաստված չեն, իսկ մեկը` թերի պատվաստված: Կրկին հիշեցնում ենք, որ ամբողջ աշխարհում կարմրուկի բռնկումները և դրանից մահվան դեպքերը մտահոգության առիթ են: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի
Ցուցարարի գործով վարչական դատարանը վճիռը կհրապարակի ապրիլի 3-ին
2018 թ. մարտի 13-ին ՀՀ Վարչական դատարանում կրկին սկսվեց ցուցարար Հասմիկ Էվոյանի գործի դատաքննությունը: Հասմիկ Էվոյանը Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ՝ 2016 թ. մարտին տեղի ունեցած հավաքի մասնակիցներից է: Ցուցարարի դեմ ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել նրան ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ
Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ճապոնիայի ժողովրդի եւ կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայաստանը կարեւոր դեր ունի Կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար, եւ Ձեր երկրի հաստատուն զարգացումը կենսական նշանակություն ունի: Հայաստանը Ճապոնիայի համար
Ջիգարխանյանի նախկին կինը հաղորդման ժամանակ հարվածել է ռեժիսոր Ռուդինշտեյնին
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան ռուսական «На самом деле» հաղորդման ժամանակ հարվածել է ռեժիսոր Մարկ Ռուդինշտեյնին: Ռուդինշտեյնը մեղադրել է Ռոմանովսկայային այն բանում, որ նա նախկին ամուսնուն կողպել է թատրոնի իր գրասենյակում, որից հետո Ջիգարխանյանին բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել: Ռեժիսորը նաև նրան սրիկա է անվանել: Դրանից հետո Վիտալինան Ռուդինշտեյնից պահանջել է դուրս գնալ
Արման Թաթոյան. «Զգացինք միտում՝ լրագրողին մի տեսակ օտարացնելու պետական համակարգից». «Ա1+»
Անդրադառնալով Երեւանի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելու առաջարկին, Մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ դա ընդունելի չէ իր համար. «Այդ ժամանակ զգացինք միտում՝ լրագրողին մի տեսակ օտարացնելու պետական համակարգից: Սա վտանգավոր ընկալում է եւ չպետք է թողենք, որ ձեւավորվի»: Ինչ վերաբերում է կառավարության նիստերին, ապա դա բոլորովին այլ խնդիր է: Ոչ միայն լրագրողները չեն հետեւի նիստին,
Հայկական շուկայում սկսում է չվերթներ իրականացնել Red Wings ավիաընկերությունը
Ռուսական Red Wings ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)- Երևան- Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Չվերթների մեկնարկը կտրվի մարտի 18-ին, որոնք մինչև ապրիլի 02-ը կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ, իսկ ապրիլի 03-ից չվերթները կիրականացվեն շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ


















































