Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա ոչ միայն «հաց բերող» էր, այլեւ՝ լույս բերող». Պավել Մանուկյան

Մարտ 14,2018 19:03

«Մենք նրան հիշում ենք ոչ միայն որպես «Հաց բերող», այլեւ լույս բերող: Նա կտրեց խավարը եւ լույս բերեց հայ ժողովրդին»,-«Սասնա ծռերի» գործով այսօրվա նիստում հայտարարեց ամբաստանյալներից Պավել Մանուկյանը: Նա հիշեցրեց, որ մարտի 16-ին լրանում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մեկ տարին:

«Արթուր Սարգսյանի մարդ-տեսակը պետք է պահպանել՝ հանուն հայ ժողովրդի»,-նշեց Պավել Մանուկյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ Արթուր Սարգսյանը սնունդ էր տարել ՊՊԾ գունդը գրավածներին՝ նա ընդգծեց. «Այդ արարքով նա փաստեց, որ ուժը ոչ թե հզոր մարմնի մեջ է, այլ հզոր հոգու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031