Օրվա լրահոսը
Վիճաբանություն Գյումրիում՝ սանրվածքը ծաղրելու պատճառով
Հուլիսի 20-ին, ժամը 3.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մոտ 35-45 տարեկան, անձը չպարզված տղամարդ: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված քաղաքացին 1983 թ. ծնված Արտակ Դ.-ն է (ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ բաց ուղղիչ դատապարտյալ): Հուլիսի 20-ին, ժամը 3.30-ի սահմաններում,
Ուզբեկստանի նախկին նախագահի դուստր Գյուլնարա Քարիմովան 5 տարվա ազատազրկման է դատապարտվել
Ուզբեկստանի նախկին նախագահի դուստր Գյուլնարա Քարիմովան մեղավոր է ճանաչվել դրամաշորթության մեջ և դատապարտվել 5 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է vestikavkaza.ru-ն։ Քարիմովայի դեմ քրեական գործը հարուցվել էր 2013թ.։ Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել մի քանի հոդվածներով` հարկերից խուսափում, հանցավոր խմբավորման մեջ մասնակցություն, շորթման միջոցով դրամական միջոցների, բաժնետոմսերի տիրապետում, հարկերից խուսափում, փաստաթղթերի ոչնչացում։ Պատրաստեց` Վիկտորյա
Արմավիրում կատարված սպանության մանրամասները
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, Արմավիրի մարզպետի խորհրդական, 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը: Հուլիսի 27-ին
Կառավարությունում քննարկվել են Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի հետագա քայլերը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ժամանակացույցով նախատեսված ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքներին, որոնք ավարտին կհասցվեն այս տարվա սեպտեմբերին: Քննարկվել են ծրագրի իրականացման գործընթացում մասնավոր հատվածի հետ համագործակցությանը, ներդրումների ներգրավմանը, «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի շրջանակում կատարվող աշխատանքներին և հետագա անելիքներին վերաբերող
«ՊՊԾ գնդի գրավումը բոլոր առումներով ահաբեկչություն էր»
«Կարող ենք հրապարակել մի օր ձայնագրությունները, ու իրենք էս երկրում ընդհանրապես տեղ չեն ունենա ապրելու»,- ասում է Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը` անդրադառնալով «Սասնա ծռերի» արարքին:
Օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում, օգոստոսին ջերմաստիճանը փոքր-ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում 15… 16.70C է, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում` 25…260C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է 41…43,70C (43,70C – 2011թ. Մեղրի): Միջինը
Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի թեթեւ ձեռքով նույնիսկ հղիներն են սկսել լիմիտավորվել. «Ժողովուրդ»
Սա նույնն է, երբ հաճախ հիվանդանոցներում սրտանոթային հիվանդություն ունեցողներին ասում են, թե կառավարության որոշման համաձայն՝ դու դեռ ինֆարկտ չես ստացել, որպեսզի պետպատվերով ստենտավորվես, ուրեմն վճարի՛ր։
Հայաստանը բավական պասիվ է Իսրայելի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ. «Իրատես»
Հայաստանը նույնիսկ դեսպան ու դեսպանատուն չունի այս երկրում։ Հիմա Իսրայելն իր «ոտքով» եկել, ասում է՝ եկեք բարեկամանանք։
Խուսափե՛ք տհաճ անակնկալներից՝ բնության գրկում հանգստանալիս
Ամռանը հաճելի է շաբաթվա ավարտն անցկացնել բնության գրկում: Սակայն երբեմն այն կարող է ավարտվել առողջության հետ կապված խնդիրներով, ինչը կխափանի հանգիստը: Նման իրավիճակներից խուսափելու և հանգիստը լիարժեք վայելելու համար պետք է հետևել մի քանի պարզ կանոնի: Բնության գրկում հանգստանալիս նախ անհրաժեշտ է պաշտպանվել միջատներից, քանի որ դրանք կարող են վարակիչ հիվանդություններ տարածել։ Միջատներից պաշտպանվելու համար
Փորձ է արվում Մոսկվա-Բաքու տարաձայնությունները ներկայացնել որպես «առանձին ուժերի սադրանք. «Հրապարակ»
Արդեն կարելի է վստահաբար ասել՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ բան խառնվել է։ Պատճառների մասին, երեւի, դատողություններ անելու հարկ չկա, դրանք ի հայտ կգան ինքնին։ Փաստ է, որ Բաքվի քարոզչությունը սկսել է երկու թեմա զարգացնել։ Առաջինը Ռուսաստանի իշխանության մեջ էթնիկ հայերի ներկայությունն է։ Փորձ է արվում Մոսկվա-Բաքու տարաձայնությունները ներկայացնել որպես «առանձին ուժերի սադրանք, որի թիկունքում Ռուսաստանի հայկական
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է վարկավորման նոր ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ՀՀ բանկային շուկայում վարկավորման բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար: Այսուհետ փոքր բիզնեսի հաճախորդ հանդիսացող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կունենան հնարավորություն ստանալու անգրավ վարկեր՝ առանց հաճախորդի գործունեության ֆինանսական մանրակրկիտ վերլուծության` մինչև 7 մլն. ՀՀ դրամ սկսած 13.9% տոկոսադրույքից։ Վարկ տրամադրելու որոշումը կայացվում է ընդամենը 8-ից 10 ժամվա ընթացքում հեշտացված ընթացակարգով: Մասնավորապես,
ՀԷՑ-ի թանկարժեք նվերը՝ գյումրեցի չեմպիոնուհուն (Տեսանյութ, ֆոտոշարք)
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի արհմիութենական կազմակերպությունը երեկ ժամանակակից հարդարված ու շքեղ կահավորված երկուսենյականոց բնակարան նվիրեց գյումրեցի Եվրոպայի ու Աշխարհի կրկնակի փոխչեմպիոն Գրետա Վարդանյանին։ Վերջինս 1988 թվականի դաժան երկրաշարժից կորցնելով ծնողներին ու դառնալով հաշմանդամ՝ պապիկի, տատիկի ու մյուս հարազատների հետ մինչեւ օրս բնակվում էր Գյումրու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կառուցված Ավստրիական թաղամասում։ Ի դեպ, 3 նեղ
Արցախում ականի վրա «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել
Հուլիսի 27-ին ժամը 11:36-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:34-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի «Նովրուզլու» կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա: Պայթյունի հետևանքով տուժածներ չկան: Ժամը 11:35-ին Մարտունու ՀՓՄ-ի 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և ավտոմեքենայով վարորդին և նրա երկու ուղևորներին տեղափոխել
Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել պատգամավորության նախկին թեկնածու վարչության պետը
Նա ազատվել է իր դիմումի համաձայն
Սեյրան Օհանյանը չի ցանկացել գնել այդ զենքը Իսրայելից, քանի որ այն թանկ է եղել. «Ժողովուրդ»
Խոսենք Իսրայելի կողմից զենքի վաճառքի մասին։ Նախորդ տարվա դեկտեմբերին Իլհամ Ալիեւը Բաքվում հանդիպել էր Իսրայելի վարչապետին եւ խոսքի ընթացքում ասել. «Մենք ակտիվորեն համագործակցում ենք պաշտպանության ոլորտում, եւ դա շարունակվում է երկար տարիներ։ Ես կբերեմ մեկ թիվ, որը ցույց կտա, թե որքան մասշտաբային է այդ համագործակցությունը։ Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ զենքի գնման պայմանագրի արժեքը մոտենում է
Գրանցվել են ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության, երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության եւ հանցավոր այլ դրսեւորումներ
ՀՀ ՔԿ-ում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։ Այսպես՝ ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 215 քրեական գործ, որոնցից 1-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու
Հրայր Թովմասյան. նոր Սահմանադրությունը որեւէ արգելք չի սահմանում, որը կխոչընդոտի Սերժ Սարգսյանին 2018-ին դառնալ ՀՀ նախագահ. «Հրապարակ»
Սահմանադրական վերջին փոփոխությունների նախագծի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը ասաց, թե նոր Սահմանադրությունը որեւէ արգելք չի սահմանում, որը կխոչընդոտի Սերժ Սարգսյանին 2018-ին դառնալ ՀՀ նախագահ։ «Իհարկե, կարող է դառնալ նախագահ, սահմանադրական որեւէ արգելք գոյություն չունի»,- ասաց նա, նաեւ հավելեց, որ վարչապետ դառնալու հարցում նույնպես նոր Սահմանադրությունը որեւէ արգելք չի նախատեսում գործող նախագահի համար։ Նշենք, որ,
Տարվա առաջին կեսը բարեհաջող էր տնտեսության համար. «Հայոց Աշխարհ»
Ընթացիկ տարվա առաջին կեսը բարեհաջող էր Հայաստանի տնտեսության, հատկապես բյուջետային հատվածի համար։ Ինչպես տնտեսական աճի, այնպես էլ պետության եկամուտների ապահովման առումով միտումները դրական էին, որոնք նույնիսկ լավատեսական սպասումներ ձեւավորեցին հավելյալ ակնկալիքների առումով։ Նախատեսված 3,2 տոկոս տարեկան աճի դիմաց առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմեց 6,1 տոկոս։ Թեպետ դեռ չեն ամփոփվել համախառն ներքին արդյունքի ցուցանիշները, այնուհանդերձ
Ադրբեջանը 10 ուսումնական ինքնաթիռ գնելու պայմանագիր է կնքել Պակիստանի հետ. razm.info
Հուլիսի 27-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանը պայմանագիր է կնքել 10 միավոր պակիստանյան արտադրության MFI-395 Super Mushshak մխոցային ուսումնամարտական ինքնաթիռ գնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է պակիստանյան The News առցանց հրատարակությունը։ Պայմանագիրը կնքել են Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը և ինքնաթիռները արտադրող Pakistan Aeronautical Complex պետական ընկերության ներկայացուցիչը։ Super Mushshak-ը շվեդական Saab ընկերության MFI-17
80 տարի առաջ…
Հայաստանում 1990-ականների սկզբին հարկ չհամարվեց «դեսովետիզացիա» կամ «լյուստրացիա» անցկացնել: Կեղծ «համաժողովրդական» սեփականությունից դեպի թերի շուկայական հարաբերություններ անցումը իրականացվեց մի վերնախավի կողմից, որն ինքը, հավանաբար, ամբողջությամբ չէր ազատվել խորհրդային ախտերից: Արդյունքում պետական, քաղաքական եւ տնտեսական լծակները հայտնվեցին այն մարդկանց ձեռքին, ում այնքան էլ սրտամոտ չէր ժողովրդավարության եւ ազատ շուկայի մշակույթը (այդ երկուսը չեն կարող գոյություն ունենալ
Մահացել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանը
Կրասնոդարի երկրամասի Գորյաչի կլյուչ քաղաքում մահացել է ծանր ատլետիկայի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։ Հաղորդվում է, որ մարզիկի մարմինը հայտնաբերվել է հուլիսի 24-ին գետում։ Հարազատները ճանաչել են մահացածի ինքնությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 29-ամյա մարզիկն անհետացել է, հայտարարվել էր հետախուզում։ Մարզիկի մահվան պատճառները դեռ հայտնի չեն։ Պատրաստեց` Վիկտորյա Անդրեասյանը
Դեմ առ դեմ. Արտակ Զեյնալյան եւ Երվանդ Վարոսյան
Վաղը հուլիսի 28-ին ժամը 12.00-ին Aravot.am-ի կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած ըստ պետությունների ներկայացված դիմում-բողոքների վիճակագրությունը» թեմայով։ Հայաստանը ՄԻԵԴ մասնակից եւ Եվրոպայի Խորհրդի անդամ 47 պետությունների շարքում ընդդեմ պետության բողոքներով 9 -րդն է: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ բողոքների թիվը 1817 է: Ինչպե՞ս կարող
Փաստաբանների պալատի խորհուրդը կդիմի դատարան՝ ձեռք բերելու «Հաց բերողի» բժշկական փաստաթղթերը
«Որ տեսնենք՝ հիվանդության վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել են դատարան, թե՞՝ ոչ». Կարեն Մեժլումյան
«Նույնիսկ, եթե Մեհրիբանով փոխվի իշխանությունը, կտեսնեք, թշնամությունը նվազելու է». Վիտալի Բալասանյան
Ըստ Վիտալի Բալասանյանի` «թշնամությունը պետք է վերացնել», «թույնը պետք է հանել…»
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով որպես կասկածյալ ձերբակալվել է նրա որդին. shamshyan.com
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ – հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը. 1 անձ ձերբակալվել է: Տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական համատեղ գործողությունների ընթացքում առաջ են քաշվել և ստուգվել
Տավուշի մարզպետ. «Այ ձեր խիղճը չկտրվի, պետության տված գումարն էլ չեք մուտք անում»
Առաջին կիսամյակում սեփական եկամուտները հավաքագրվել են 83 տոկոսով
Վաղը Եվրոպայի պատանեկան առաջնությունում պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները
Այսօր Սարաեւոյում կայացավ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության վիճակահանությունը: Որոշվեցին մեկնարկային օրվա զույգերին: Առաջին օրը մրցագորգ մտնելու է մեր թիմի հինգ ըմբիշ: Նրանց մրցակիցներն են. 42 կգ՝ Դիմիտրի Խաչիձե (Վրաստան)-Գառնիկ Հովհաննիսյան 50 կգ՝ Մերտ Իլբարս (Թուրքիա)-Հայկ Ասատրյան 58 կգ՝ Աշոտ Կիրակոսյան-Նաթանիել Ֆիլիպս (Շվեդիա) 69 կգ՝ Դիմիտար Իլիեւ (Բուլղարիա)-Սարգիս Թադեւոսյան 85 կգ՝ Տիգրան Համբարձումյան-Կիրչո Ստոյանով (Բուլղարիա)
Կարեն Կարապետյանը ծանոթացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանի զարգացման հիմնադրամ, որտեղ ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին: ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը Կարեն Կարապետյանին է ներկայացրել հիմնադրամի կառուցվածքային բարեփոխումներից հետո նոր ծրագիրը և նշել, որ առաջին կիսամյակում հաջողվել է կատարել ամբողջ տարվա ծրագիրը: Անդրադառնալով արձանագրված ցուցանիշներին՝ նա նշել է, որ ՀԶՀ աջակցությամբ 3.3 մլրդ ՀՀ դրամին
Հայաստանում կանցկացվի կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան, որը վերջերս Հայաստանում պաշտոնապես ճանաչվեց որպես մարզաձեւ, ավարտեց ամենամյա ավանդական ամառային ուսումնամարզական հավքը Ծաղկաձորում: Հավաքի ավարտին կազմակերպված որակավորման քննություններից հետո մասնակիցներից մարզիկի շնորհվեց սեւ գոտի: Ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հավաքը ծառայեց նպատակին: Այս օրերին քննարկեցինք նաեւ ֆեդերացիայի առջեւ դրված մի քանի ծրագրեր՝ կապված հատկապես, այս տարվա հոկտեմբեր