Օրվա լրահոսը
Մարտի 1-ից կմեկնարկեն Գետառ և Ողջաբերդ գետերի հուների մաքրման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում կազմվել է 7 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը ինչպես ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի կանխարգելման, այնպես էլ, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, շինհրապարակներից դուրս եկող մեքենաների
«Իսկ դրանից ավելի հստակ՝ տնտեսվարողին մատնանշելու կա՞». Մանե Թանդիլյանը՝ ՍԱՍ-ի եւ «Երեւան սիթիի» չգրանցված աշխատողների մասին
Մեր դիտարկմանը, որ երբ տնտեսվարողին մատնացույց են անում, ասենք՝ «Երեւան սիթիի» հետ կապված Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է, որ ինքը հարկեր չի թաքցնում, օրինական աշխատում է եւ աշխատողներին էլ գրանցում է՝ Թանդիլյանը պատասխանեց. «Իհարկե, նա այդպես պետք է ասի: Դրա համար էլ ես խոսեցի հարկային մարմինների հետ: Նրանց ասացի՝ դուք գիտեք, որ դա այդպես է, իսկ դա գիտեն բոլորը:
Սուտ մատնության ևս 4 դեպքեր. բացահայտվել են ոստիկաններին տարբեր հանցագործությունների մեջ հանիրավի մեղադրելու նոր փաստեր
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների` պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և խոշտանգում կատարելու մեջ: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ Գ. Կարապետյանը 08.01.2018թ.-ին հաղորդում է տվել, որ նույն օրը ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներ Արթուր Սահակյանն
Ո՞նց կարող ենք մի երկրում, որտեղ Շմայս կա, բռնություն կա, ստեղծել iphone. Մանե Թանդիլյանի հարցադրումը
Մեր դիտարկմանը, որ, օրինակ, Առաքել Մովսիսյանն արդեն պատգամավոր չի եւ իրեն էթիկայի հանձնաժողովով էլ հնարավոր չէ կաշկանդել՝ Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Նա պատգամավոր չէ, բայց իշխող ՀՀԿ կուսակցության խորհրդի անդամ է եւ սա պետք է նաեւ զսպող օղակ լիներ իր համար, բայց ես տեսնում եմ, որ ՀՀԿ-ում դա ոչ միայն չի զսպվում, այլեւ քաջալերվում է»:
«Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցվել է պոչամբարի խնդիրների պատճառով». Լևոն Գալստյան
Ի՞նչ կարելի է նախաձեռնել ԱԺ-ում խնդրի լուծման համար:
Այստեղ որդերը մի լավ «աշխատել են»
Տիգրան Մեծ փողոցի «Երեւան սիթիում» վաճառվող ռուսական արտադրության եւ ժողովրդին ավելի հայտնի «բատոնչիկ» կոնֆետները փչացած են: Դրանց փաթեթները բացելուն պես ակնհայտ երեւում է, որ որդերն այստեղ մի լավ քչփորել են, քանի որ կոնֆետները, այսպես ասած, տարօրինակ «ծակոտիներով էին»: Համենայնդեպս, նախկինում այս նույն խանութից ձեռք բերված նույն կոնֆետները նկարում պատկերված տեսքը չեն ունեցել: «Առավոտն» ահազանգել էր
«Մեծ խաղերի մեջ մենք չպետք է մտնենք, կարող ենք դրա տակը մնալ». Սաֆրաստյանը՝ քրդերին Ղարաբաղ բերելու եւ նրանց օգնելու մասին
Սաֆրաստյանի խոսքով՝ «Չի կարելի բացառել, որ Թուրքիան կփորձի օգտագործել նաեւ Ադրբեջանը, որպես իր ազդեցության տակ գտնվող գործոն, որ սրի իրադրությունը Հարավային Կովկասում եւ շեղի ուշադրությունը Սիրիայից: Դա կարող է կապված լինել հակառուսական ինչ-որ խաղերի հետ, դա չի կարելի բացառել: Վերջիվերջո, եթե լայն ստրատեգիական առումով նայենք, սիրիական ճգնաժամն այնքան կարեւոր է, որ կարող է նաեւ հարակից շրջանները ընդգրկել իր մեջ՝ որպես խաղի մի ընդհանուր հարթակ»:
Թմրամիջոցները Հայաստան են ներկրվել Իրանից՝ մաքսանենգ ճանապարհով. մեղադրանք է առաջադրվել 7 անձի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով 7 անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ
«Մարդուն զրկում են ընտրության իրավունքից, ասում են՝ պիտի գնաս բժշկին փող տաս, չէ՝ գնա մեռի». Սամվել Խուդոյան
«Դեղորայքի դիմաց վճարելուց բացի, հիվանդը պետք է վճարի նաև բժիշկներին». Խուդոյանը՝ մարտի 1-ից ուժի մեջ մտնող որոշման մասին
«Խորհրդարանական դիվանագիտության մեջ կարեւորվում է եվրոպական մայրաքաղաքներում Հայաստան-ԵՄ նոր որակական հարաբերությունների շուրջ քննարկումների անցկացումը». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը եւ Մանե Թանդիլյանը, փետրվարի 25-27-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կմասնակցեն Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող «ԵՄ-Հայաստան. համագործակցություն, հեռանկարներ» թեմայով համաժողովին: Բեռլինյան այցի ընթացքում նախատեսված են նաեւ հանդիպումներ ԳԴՀ Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության արտաքին քաղաքականության հարցերի համակարգող, Բունդեսթագի պատգամավոր Նիլս Աննենի, ԳԴՀ Բունդեսթագի ԵՄ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ,
Հայ ավետարանական համայնքի ղեկավար անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 25-ին Բեյրութում այցելել է Տանն Կիլիկիո Հայոց Կաթողիկէ եկեղեցի և հանդիպել Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս-Պատրիարքի, հայ կաթողիկէ համայնքի հոգևոր, քաղաքական, կրթական, ազգային գործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Տանն Կիլիկիո Կաթողիկէ եկեղեցու մայր հայրենիքում հոգևոր, կրթական, բարեգործական գործունեության բնագավառներին առնչվող մի շարք հարցեր: Ամենապատիվ Տերը հաջողություն է
«Մտավախություն ունեմ, որ հերթական անգամ ամերիկացիները քրդերին կդնեն առեւտրի սեղանի վրա». Սաֆրաստյան
Ռուբեն Սաֆրաստյանը նշեց. «Թուրքիայի վերջնական նպատակն է, բացահայտ հայտարարել են, ստեղծել 30 կմ խորք դեպի Սիրիայի տարածք, ողջ սահմանով մեկ այսպես կոչված անվտանգության գոտի, որը ենթադրում է 20-25 հազար կմ տարածք, այդ տարածությունը դարձնել անմարդաբնակ, կամ ոչնչացնել կամ տեղահանել քրդական բնակչությանը: Եթե սա լինի, մենք 21-րդ դարում կտեսնենք թուրքական հերթական ցեղասպան քաղաքականությունը»:
«Շտապ գնում եք Մոսկվա»
«Շատ բարդ վիճակում Ղարաբաղի ԳԽ նախագահ ընտրված Արթուր Մկրտչյանը միանգամից տարբեր տեղերից ենթարկվեց ճնշումների` Հայաստանից, դեսից-դենից կոմունիստական նոմենկլատուրան միանգամից եկավ, թե՝ շտապ գնում եք Մոսկվա, ներկայանաք Ելցինին «նա կավյոռ»: Ասացի` ի՞նչ ես ասել. դուրս արա դրանց: Ասաց` ես էլ եմ էդպես մտածում»,- «Առավոտի» հետ զրույցում 30 տարվա վաղեմության դեպքերը հիշեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը, ով կանգնած
Ստամբուլում հայկական և այլ այլալեզու մամուլը ներկայացնող ցուցահանդես է բացվել
Ստամբուլի «Դեպո» ցուցասրահում բացվել է «1990թ․-ից մինչև այսօր․ Ստամբուլի բազմալեզու մամուլը» խորագրով նոր ցուցահանդես։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Ստամբուլի Բիլգի համալսարանի նախաձեռնությամբ և Ստամբուլում Շվեդիայի դեսպանատան, «Anadolu Kültür» մշակութային հիմնադրամի աջակցությամբ։ Ցուցահանդեսում տեղ են գտել հայկական «Ժամանակ» օրաթերթը, համշենահայ համայնքի կողմից հրապարակվող «Գոռ» ամսագիրը, քրդերեն «Roza» ամսագիրը, ավելի քան քառորդ դար գոյություն ունեցող քրդական «Nûbihar» ամսագիրը,
«Ինձ նստեցնում են՝ ՕՐՕ-ի շտաբ բացելու համար. հաստավիզներին դա դուր չէր գալիս». Սանասար Գաբրիելյան
«Ղարաբաղում կռվել եմ, վախեցել եմ գերի ընկնեմ, տասը տարի Սիբիրում ապրելուց հետո հետ եմ եկել հայրենիք ու այստեղ գերի ընկել»
Էդ. Միլիտոնյան. «Արմեն Սարգսյանի փորձը oգտակար կլինի Հայաստանի համար»
Մեզ անհրաժեշտ է հասկացողություն եւ համաձայնություն
Նախարարի հանձնարարական. հուշանվերների վաճառքը պատշաճ կազմակերպելուց բացի՝ ցանց ստեղծել, վաճառել մեկը-մյուսի հուշանվերները եւս
Ինչո՞ւ մասնավոր ընկերությունը կարող է մշակութային հուշանվերների շատ լավ կազմակերպված և արդյունավետ վաճառք ունենալ, իսկ պետության ֆինանսական աջակցությունն ի վերուստ ունեցող հաստատությունները՝ ոչ. այս հարցը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր ուղղեց խորհրդակցության մասնակիցներին՝ ավելացնելով. «Պետական գումարը պետք է այնպես կառավարենք, որ պետությունը դրանից առավելագույն օգուտը ստանա՝ դրանով մյուս կողմից առավելագույնս հանրահռչակելով մեր մշակույթը»։ Նախարարի հանձնարարականը
«Թուրքերի հետ խոսելու մի ձեւ կա` դա պատժելն է»
ՌԱՀՀԿ ծրագրերի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը` Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթի եւ Ալիեւի հոխորտանքների մասին «Երբ այդ մարդուն հարցեր տվեցին, պարզվեց, որ նա ի վիճակի չէ ոչ մի հարցի պատասխանելու». սա Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ծրագրերի տնօրեն Մանվել Սարգսյանի գնահատականն է Մյունխենի անվտանգության կոնֆերանսում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին: Հիշեցնենք, կոնֆերանսը տեղի էր ունեցել անցած
Զարուհի Փոստանջյանը բողոքով դիմել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին
Այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոքով դիմել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսին և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ փետրվարի 13-ին Տարոն Մարգարյանի և ՀՀԿ-ի կողմից տեղի ունեցած հարձակման հետևանքով «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների
Ռուզաննա Մուրադյան. ԲՈՒՀ-ական խորհուրդներում ուսանողների մասնակցությունը պետք է մեծացնել
Պատգամավորը`«Բարձրագույն կրթության» նախագծի մասին
Մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -3…-50C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +23…+250C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-10C, առավելագույնը՝ +10…+110C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման՝ 40 մմ):
Ծնողները 2 անգամ հրաժարվել են հոսպիտալացնել «կապույտ հազից» մահացած երեխային
«Ես գիտակցում եմ, որ իմ երեխային կարող է հիվանդություն սպառնալ, բոլոր դեպքերում, գիտակցված հրաժարվում եմ». երեկ «Նորք» ինֆեկցոն հիվանդանոցում «կապույտ հազ» ախտորոշմամբ մահացած փոքրիկի ծնողը այսպիսի գրավոր համաձայնություն է տվել եւ հրաժարվել երեխայի պատվաստումից: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Թե ինչո՞ւ է մայրը հրաժարվել երեխայի
Կոնստանտին Օրբելյան. «Վերջին անգամ Ռուդոլֆ Խառատյանի հետ հանդիպել եմ 2017 թ. հունիսին»
Թատրոնը մեծ կոլեկտիվ է, որտեղ աշխատում են արտիստական խառնվածքով անհատներ
Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ 2018 թվականին ևս, բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի շրջանակում, պաշտպանության նախարարությունը հանդես կգա նոր նախաձեռնություններով
Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մի խումբ ազատամարտիկներ այցելել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, մասնակցել Արցախյան շարժման 30-րդ և ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձերին նվիրված միջոցառմանը: Միջոցառման մեկնարկից առաջ ազատամարտիկները ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ միասին Հաղարծինի վանական համալիրում մասնակցել են Սուրբ պատարագին: Մոնթե Մելքոնյանի անվան
Կարեն Աղամյանը խոսեց Արմեն Սարգսյանի խարիզմայից ու մշակույթի նահանջից
«Չեմ կարծում, որ Արմեն Սարգսյանի դերը շատ փոքր է»
«Ռոբերտ Աղվանյանն ինքն է ցանկացել վաճառել «Իգլա»-ն, ընդ որում՝ 25 000 դոլարով». Սամվել Բաբայան
«Օրենք չեմ խախտել, հետեւեք արդար փաստերին, նոր վճիռ կայացրեք»,-ասաց նա դատավորներին
Աշխատանքից ազատվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայության» աշխատակիցը, որը անմիջական առնչություն է ունեցել պատմական արժեք ունեցող իրերի հափշտակություններին
Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարաններից պատմական առանձնակի արժեք ներկայացնող իրերի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դրանց կատարմանը նպաստող պայմանները և միջնորդագիր է ներկայացվել ՀՀ մշակույթի նախարարին՝ միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու և պատմամշակութային արժեք հանդիսացող տարածքներին կարգավիճակ տալու վերաբերյալ։ Բացի
«Սումգայիթի դատավարություններին ես մասնակցել եմ» (Ֆոտոշարք)
Հարցազրույց Ղարաբաղյան շարժման ակտիվիստներից Հրայր Ուլուբաբյանի հետ Սկիզբը՝ – Իգոր Մուրադյանի շրջապատից էին Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, առաջին օրերին հաստատ կային: Օրինակ, Աշոտ Մանուչարյանը, որը Աշոտ Բլեյանի դպրոցի ուսմասվարն էր, դպրոցի կոլեկտիվով շաբաթ-կիրակի գնացել էին Ծաղկաձոր: Երբ եկան, իրենց համար անսպասելի ու զարմանալի էր. քաղաքը ոտքի էր կանգնած: Դժվարն առաջին օրերն էին, նկատի ունեմ կազմակերպչական
Սումգայիթը ցույց տվեց, որ կան ադրբեջանական ազգայնականներ, որոնց համար հայերն անընդունելի են. Աշոտ Մովսիսյան
«Առաջին անգամ այն գաղափարը, որ տարբերություն չկար, թե ով որտեղ էր ապրում, որ բոլորն ունեին մեկ հայրենիք, ի չիք դարձավ ադրբեջանական շարժման արդյունքում». ասաց «Հենարան » մամուլի ակումբում հյուրընկալված ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը։ Նրա կարծիքով՝ սումգայիթյան ողբերգությունն այսօր ամբողջապես բացահայտված չէ, սակայն, խորապես ուսումնասիրման արդյունքում պարզ է դառնում, որ առանց ադրբեջանական իշխանության գործուն մասնակցության, հնարավոր չէր
«Հրաչյա Մայիլյանն «Իգլա»-ի համար 4 000 դոլար է պահանջել՝ առանց Սանասար Գաբրիելյանի իմացության». պաշտպան
Մի կողմից ասվում է, թե Բաբայանը նյութապես շահագրգռել է, մյուս կողմից էլ՝ թե Սանասար Գաբրիելյանը վերջնականապես կողմնորոշված չի եղել այն ընդունելու հարցում


















































