Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ նստեցնում են՝ ՕՐՕ-ի շտաբ բացելու համար. հաստավիզներին դա դուր չէր գալիս». Սանասար Գաբրիելյան

Փետրվար 26,2018 15:14

«Բառերը լավ կպցրել են իրար՝ սարքել Գյուլնազ տատու հեքիաթները»,-«Իգլա»-ի գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ այսօր քրեական գործին այսպիսի գնահատական տվեց Սանասար Գաբրիելյանը, որն «Իգլա» ձեռք բերելու մեջ մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել չորս տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ նա եւ նրա մարտական ընկերը՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար եւ նույն գործով վեց տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանը, պահանջում են բեկանել դատավճիռը եւ արդարացնել իրենց:

«Միանգամից ասեք, որ Էջմիածնում շտաբ բացելու համար եմ մեղադրվում՝ չգիտեմ ինչ օրենքով»,-հեգնեց Գաբրիելյանը՝ նկատի ունենալով, որ իր վրա «գործ են սարքել»՝ ՕՐՕ դաշինքի նախընտրական աշխատանքները համակարգելու համար:

Սանասար Գաբրիելյանը «ստեր» որակեց հեռուստատեսությամբ հաղորդված տեղեկությունները, թե պատրաստվում էին «Իգլա»-ով ինքնաթիռ խոցել: «Էջմիածնում զենք են ծախում, իսկ Հրաչյա Մայիլյանը «գուլյատներ» է անում այն դեպքում, երբ մենք նստած ենք»,-ասաց Գաբրիելյանը՝ նկատի ունենալով «Իգլա»-ն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանին, որին նա ԱԱԾ գործակալ է համարում:

Սանասար Գաբրիելյանը պնդեց՝ իմանալով, որ զենքը պակասող մասեր ունի, հրաժարվել է այն ձեռք բերելուց. «Ասել եմ՝ էդ «տրուբեն» կբռնես-կմտցնես…էտ շառը վերացրու մեր վրայից»:

Ապա Գաբրիելյանը դժգոհեց. «Ղարաբաղում կռվել եմ, վախեցել եմ գերի ընկնեմ, տասը տարի Սիբիրում ապրելուց հետո հետ եմ եկել հայրենիք ու այստեղ գերի ընկել: Ինձ նստեցնում են՝ ՕՐՕ-ի շտաբ բացելու համար: Կային հաստավիզներ, որոնց դուր չէր գալիս այդ շտաբը: Մեր ընկերներն էլ էին ուզում «դեպուտատ» դառնալ»:

Վերաքննիչ բողոքը լսող դատավորներից մեկն արձագանքեց՝ խոնարհվում են այն փաստի առաջ, որ Գաբրիելյանը կռվել է հանուն Արցախի պաշտպանության, բայց պետք չէ շահարկել այդ փաստը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728