Օրվա լրահոսը
«Արձագանքի բացակայության պատճառն այն է, որ Թուրքիան այլ խնդիրների համեմատ ավելի քիչ կարևորություն է տալիս հայ-թուրքական հարաբերություններին». Էթյեն Մահչուփյան. Ermenihaber.am
Հարցին, թե հնարավոր է արձանագրությունների չեղարկումից հետո Թուրքիան ավելի կոշտացնի Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը, պոլսահայ լրագրողը բացասական պատասխան տվեց:
«Մեզ հիմարի տեղ եք դնո՞ւմ». «Ելք»-ի պնդմամբ՝ բացակա պատգամավորի փոխարեն ուրիշն է քվեարկել
Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «Երկրի առաջին դեմքերը՝ ԱԺ ղեկավարը, փոխնախագահները, նայում են մեր աչքերի մեջ եւ սուտը ճշմարտության տեղ «բրդում»: Տեսախցիկների տեսագրությունները նայեք՝ կտեսնեք՝ դահլիճում եղե՞լ է, թե ոչ»:
«Վազգեն Սարգսյանն ասաց՝ մեզ մասնագետներ են պետք. վաղը կունենանք տեխնիկա, Աստված չանի՝ մասնագետ չունենանք». գեներալ-մայոր Դանիել Բալայան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) 25 ուսանողներ մարտի 6-ին՝ այցելեցին Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 59-րդ տարեդարձի առիթով ուսանողները ներկայացրին «Արցախյան հերոսներից մերօրյա հերոսներ» համերգային, թատերական ներկայացումը՝ հիշելով և մեծարելով այն հերոսներին, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի: ՃՇՀԱՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) նախաձեռնությամբ անցկացված
Հետաքրքիր պատմություններ սահմանից
Պատմում են Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները Պատմում է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, մայոր Արթուր Օհանջանյանը «1992-ին առաջին զորահավաքի երեխեքին բերեցին: Իրենք էլ անփորձ, 18 տարեկան տղերք էին: Վաշտի ավագ Վալերի Սիմոնյանը բոլորին շարք կանգնեցրեց ու հարցրեց. «Դուք ձեր մամային սիրո՞ւմ եք»: Բոլորը զարմացան նման հարցից, բնական է՝ ասացին «այո»: «Իսկ ձեր պապային սիրո՞ւմ եք»: Դրական պատասխանից հետո
ԿԳ նախարարը նշել է, որ Երևանի և հանրապետության 5 մարզերի թվով 10 դպրոցներում ներդրվել է ֆրանսերենը որպես օտար լեզու ուսումնասիրման խորացված ծրագիրը
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Լիոնի փոխքաղաքապետ, Լիոնի մետրոպոլի փոխնախագահ Կարին Դոնին-Սոզին, Լիոնի համալսարանի նախագահ և CPU փոխնախագահ Կալեդ Բուաբդալլահին, Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբիին և պաշտոնատար այլ անձինք: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի
Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստող զինված խումբ է ոչնչացվել
Ադրբեջանի պետանվտանգության ծառայության աշխատակիցները հակաահաբեկչական հատուկ գործողություն են անցկացրել երկրի հյուսիսում, ոչնչացվել է զինված խումբ, որը ահաբեկչություններ էր նախապատրաստում երկրում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հաղորդագրությունը: «Օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վնասազերծվել է այսպես կոչված «Խաչմազի ջամաաթ» ահաբեկչական խումբը՝ Ադրբեջանի քաղաքացի Սաբիր Արուլլա օղլու Մամեդովի գլխավորությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի պատվիրակությունն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Մարտի 7-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի (Air War College) պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Այցը նպատակ ուներ առավել խորը պատկերացում կազմելու Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի, մարտահրավերների, ամերիկյան կողմի հետ պաշտպանության ոլորտում իրականացվող համագործակցության վերաբերյալ: Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ, գեներալ-լեյտենանտ, ք.գ.դ., պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը հյուրերին ներկայացրեց Համալսարանի հետազոտական (Ազգային ռազմավարական
Պետական պաշտոնյանին օրենքով կարգելվի հակամրցակցային գործունեություն ծավալելը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 8-9-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-ին կբարձրանա 3-4
Ադրբեջանցիների կողմից իրականացված հայերի ջարդերը կրել են կազմակերպված բնույթ. Չեխական «Մլադա ֆրոնտա դնես»
Մարտի 3-ին «Թերեզին Շտադտ» ցեղասպանությունների թանգարանի և «Չարիքի հնէաբանություն» ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Շիմոն Կրբեցը (Šimon Krbec) Չեխիայի ամենահեղինակավոր թերթերից մեկի՝ «Մլադա ֆրոնտա դնես»-ի էջերում «Ցեղասպանությունների ուրացման վտանգավոր մշակույթ» վերտառությամբ ծավալուն հոդված է հրապարակել, որի առաջին մասը նվիրված է 30 տարի առաջ տեղի ունեցած Սումգայիթի ոճրագործությանը։ Հոդվածագիրը նշում է, որ ադրբեջանցիների կողմից իրականացված հայերի ջարդերը
Թուֆենկյան հիմնադրամ. հարձակումը եղել է կանխամտածված, իսկ Րաֆֆին՝ դրա թիրախը
Հանրության շրջանում արդեն հայտնի է, որ անցյալ շաբաթ, մարդասիրական առաքելությամբ Լիբանան այցի ընթացքում, դաժան ծեծի է ենթարկվել հայտնի հայ գրող, հրապարակախոս և հանրային գործիչ Րաֆֆի Դուդակլյանը: Մենք գրում ենք հայտնելու մեր խիստ մտահոգությունը Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասի սրտում կատարված այս նենգ հարձակման վերաբերյալ: Առկա են ապացույցներ, որ կատարվածը պատահական բռնարարք չէր: Ընդհակառակը, առկա ապացույցները ցույց
«Հապաղումների ու դանդաղումների համար պատասխանատու ենք ինքներս». Աննա Դավթյան-Գեւորգյան
«Բոլոր ձեր նշած ծրագրերը իրականություն դառնալու մեծ ռեսուրս ունեն, բայց մեր ուժերը՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ու դիվանագիտական, պետք է մաքսիմալ լարումով ու նվիրվածությամբ աշխատեն այդ՝ պետության համար կարեւոր նախաձեռնությունների իրականացման համար»:
«Բոլոր մոնոպոլները բանանի կամ բենզին գինը միշտ կարողացել են հիմնավորել». Արտակ Զեյնալյան
«Ելք»-ի պատգամավորները կարծում են, որ չարաշահման միջոցով գերշահույթ ստացածի գումարները պետք է ներմուծվեն պետբյուջե
Ըստ հաղորդումների` ոստիկանները կաշառք են պահանջել և բռնություն գործադրելով` անցել պաշտոնեական լիազորությունները
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Այսպես,
Չի բացառվում, որ շատ դեղատներ ուղղակի չեն դիմանա եւ կփակվեն. «Ժողովուրդ»
Էլեկտրոնային առողջապահական eHealth համակարգի ներդրման գործընթացը սկսվել է անցած տարվա վերջին։ Այսինքն՝ քաղաքացին, մուտք գործելով armed.am կայք, նույնականացման քարտի (ի դեպ, ՀՀ ոչ բոլոր քաղաքացիներն ունեն նույնականացման քարտ) եւ գաղտնաբառի միջոցով հնարավորություն ունի ծանոթանալ իր հիվանդության պատմությանն ու առցանց գրանցվել այն բուժհաստատությունում, որտեղ ցանկանում է այցելել։ Առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրմանը «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է
Էդուարդ Շարմազանովն առաջարկել է Կուրսկի աղեղի ճակատամարտին նվիրված հայ-ռուսական գիտակրթական համաժողով կազմակերպել
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին հանդիպել է Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ պատվիրակությանը՝ «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլեւսկու եւ Երեւանում գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու գլխավորությամբ: Էդուարդ Շարմազանովը ցավակցություն է հայտնել Սիրիայի «Հմեյմիմ» օդանավակայանում վայրէջքի ժամանակ ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը
Գեւորգ Կոստանյան. «Քրեական գործերը կամ կոնկրետ մահվան հանգամանքները պարզելու համար չի կարող ստեղծվել ո՛չ փաստագրական, ո՛չ էլ այլ խումբ». «Ժողովուրդ»
Հետևաբար` նոր մարմին ստեղծելու անհրաժեշտությունը բացակայում է ցանկացած տեսակետից, ցանկացած ռակուրսից, որ նայենք։
Սանկտ Պետերբուրգում արգելել են Հայաստանից 250 կգ ելակի ներմուծումը. միջատներ են գտել
Անցկացված փորձաքննությունը ցույց է տվել, որ ելակի հետ արտահանող երկիրը Պետերբուրգ է ուղարկել ծաղկային տրիպս՝ բույսերի վտանգավոր վնասատու:
Ինչ անել, երբ դեղը վերջանում է. «Հայկական ժամանակ»
«Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշման համաձայն, պետությունը բուժհաստատություններին պետք է տրամադրի միայն թմրամիջոց պարունակող դեղերի դեղատոմսի ձեւերը, մնացած ձեւերը ձեռք են բերելու բժշկական կազմակերպությունները։ Վաղարշապատի հիվանդանոցի փոխտնօրեն Մելիք Կոնդյանը հարցմանն ի պատասխան պարզաբանեց, որ հիվանդանոցը դեղատոմս գրելու անհրաժեշտություն չունի, քանի որ խոսքը
Սեյրան Սարոյան. «Տո ինձի ոչ մեկ չի կարա ասի` ինչ խոսամ, ինչ չխոսամ»
Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը չցանկացավ լրագրողների հետ խոսել: Ասաց`հավես չունի: Լրագրողները նախ խնդրել էին մեկնաբանել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի այն հայտարարությունը, որ Հայաստանում շարունակում է խնդիր մնալ իշխանության չարաշահումը: «Ես չեմ լսել»,- պատասխանեց Սեյրան Սարոյանը: Հարց հնչեց նաեւ Եռաբլուրում`Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը մեկ այլ գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի արած հայտարարության մասին: Վերջինս ասել էր`
Գյումրիի բազմազավակ մայրերին 78 միլիոն դրամ է հատկացվել բարերար Կարեն Վարդանյանի կողմից
Մարտի 8-ի կապակցությամբ բարերար Կարեն Վարդանյանը, հաշվի առնելով ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցը, 78 միլիոն դրամ է հատկացրել Գյումրի քաղաքի բոլոր, վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող, մայրերին: Յուրաքանչյուր երեխայի համար տրամադրվել է 1 միլիոն դրամ: Մանրամասները` տեսանյութում:
Գյոլը սեփականաշնորհել է. «Հայկական ժամանակ»
Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Վարդավառի այգին, որն առավել հայտնի է Թոխմախի գյոլ անվանումով, ըստ էության, մասնավոր է։ Այս բացահայտումն արել է Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, երբ իրեն ահազանգել են, որ լճին հարող զբոսայգում հեծանիվ վարելն արգելվում է։ Ավագանու անդամը սկսել է նամակներ գրել Երեւանի քաղաքապետին՝ հասկանալու համար, թե ինչու է այգում
ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Էնդրյու Շաֆեր
Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցին՝ Շաֆերն ասել է, որ այդ քայլը կդառնա ապացույց, որ կողմերը հավատարիմ են շփման գծում լարվածությունը թուլացնելու միջոցառումների ձեռնարկմանը:
Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է թիմակիցների դժգոհության թիրախում: Նա շատ փափուկ է խաղում
Լոնդոնի «Արսենալը» ճգնաժամի մեջ է: Արսեն Վենգերը կորցնում է վերահսկողությունը: Ֆուտբոլիստներն անհաջողությունների պատճառները բարդում են միմյանց վրա: Համբերության բաժակը լցվել է «Բրայթոնից» կրած պարտությունից հետո, որը չորրորդ անընդմեջն էր զինագործների համար: Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է ակումբակիցների քննադատության տարափի տակ, տեղեկացնում է բրիտանական «The Sun»-ը: Հայաստանի ազգային հավաքականի անդամը, որ «Արսենալ» տեղափոխվել է հունվարին, ճգնում է
Նախագահի նախագահը. «Հրապարակ»
Կարծես օրեր առաջ էր, որ այդ լուրջ բանը տեղի ունեցավ. ահա, Հայաստանի չորրորդ նախագահը ծնվեց՝ սուսուփուս, առանց ավելորդ աժիոտաժի, ու, ըստ երեւույթին, ճիշտ են այն մտահոգությունները, այն կասկածները, թե հանրապետությունում սրա մասին քչերը գիտեն։ Տեղին կլիներ, որ Արմեն Սարգսյանի թիմը մարզերում շրջայց կատարելով՝ բարձրախոսով իրազեկեր մարդկանց՝ հավատացնելով նրանց, որ չորրորդ նախագահն իրոք Սերժ Սարգսյանը չէ։
Ի՞նչ «ադրբեջանացման» մասին է խոսում Փաշինյանը. «Հայոց աշխարհ»
Քաղաքական կուլիսներում եւ ճեմասրահներում, չհաշված այլ հարթակները, այս օրերին առավել հաճախ քննարկվասխան դատողություններով, կանխատեսումներով ու հայտարարություններով համեմված: Այսօրինակ քննարկումների ծավալման հարցում առավել ակտիվ է ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը, ավելի ճիշտ, հիմնականում խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Գրեթե օր չի անցնում, որ նա այս խնդրին չանդրադառնա, ինչ-որ հայտարարություն չանի, կամ այլ տեղեկատվական առիթ չստեղծի, ինչպես, ասենք, նախօրեին հանդիպումն
Եղբայր, որտեղի՞ց քեզ այդ տեղեկությունը, որ Սերժ Սարգսյանն ուզում է վարչապետ դառնալ. «Հրապարակ»
Խոստովանեմ, որ ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչու են Հայաստանում բոլորը՝ կարկառուն ընդդիմադիր գործիչներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, դեռափթիթ լրագրողներ, թերթ ու կայք, այդքան վստահ, որ ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնի համար ներկայացնելու է հենց Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Ես, իհարկե, չեմ բացառում, որ թեկնածուն իսկապես կարող է լինել Սերժ Սարգսյանը, բաց չեմ հասկանում, թե ինչու են բոլորը
Շենգավիթ. Ընդամենը 2 անուն սարքավորում…
Երբ խոսք է գնում ջրաշինարարության մասին, շարքային քաղաքացին հաճախ պատկերացնում է լայնածավալ շինարարություն, մեծ ներդրումներ, տեխնիկայի ու մասնագետների կուտակումներ… Եվ դա կարծես թե տրամաբանական է, համենայնդեպս իր բացատրությունն ունի: Ի վերջո, շինարարությունը շինարարություն է: Մինչդեռ ջրմուղագործները լավ գիտեն, թե ինչ տարբերություն կա, ասենք, նոր բնակելի շենքի կառուցման ու հին ջրագծերի վերակառուցման միջեւ: Ծախսվող գումարը կարող
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Կարեն Կարապետյանը Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական Ան-26 ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ և խնդրել կարեկցանքի ու աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ինչպե՞ս եք պատկերացնում, որ խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրում գործադիր իշխանության ղեկավարը չունենա լիազորություն՝ ղեկավարելու հատուկ ծառայությունները. Սամվել Ֆարմանյան. «Հայոց աշխարհ»
Երեկ Ազգային ժողովը հերթական անգամ արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու կառավարության նախաձեռնությամբ օրակարգ բերված նախագծերը, որոնց մեծ մասն ուղղված է մի բանի. հայրենի օրենսդրությունը համապատասխանեցնել նոր սահմանադրությամբ նախատեսված կարգավորումներին։ Քննարկումների ընթացքում արծարծված խնդիրներին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ։ – Ընդդիմության ձեր գործընկերների մտահոգությունները՝ Անվտանգության խորհրդի կազմի եւ գործառույթների


















































