Օրվա լրահոսը
Լիոնի քաղաքապետը կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Լիոնի փոխգործակցությունը շարունակի շոշափելի արդյունքներ գրանցել
Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հետ
«Որպես կին ներկայացող տղամարդու հաճախորդը իմացել է՝ ում մոտ է գնում». Նոր մանրամասներ տրանսգենդեր կնոջ ծեծի դեպքով
Տրանսգենդեր կնոջ ու տղամարդու միջեւ ծեծկռտուքն ավարտվել է ծառայությունից հետո. Լիլիթ Մարտիրոսյան
Բակո Սահակյանը և Ռիշար Մալիեն քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ընդունել է Ֆրանսիայի Բոկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր: Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայի վարչական շրջանների եւ միավորների հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ ընդգծելով, որ դա թույլ է տալիս կյանքի կոչել կարեւոր ծրագրեր սոցիալ-տնտեսական,
Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով մարտի 3-8-ը Երևանում գտնվող Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության անդամները Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի, ինչպես նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» և «Ելք» խմբակցությունների անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ժորժ
«Ինձ գոհացնում են մեր համատեղ ջանքերն ուղղված առևտրի ծավալների ընդլայնմանը և ՀՀ-ում ամերիկյան ներդրումների խթանմանը». ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով փոխտեղակալին
«Վազգեն Սարգսյանն իր ծննդյան օրը գալիս էր Եռաբլուր՝ մի երկու բաժակ խմում էին». Արմեն Սարգսյան
«Իսկ երեկոյան գալիս էր տուն ու մորը ծաղիկներ նվիրում»,-հիշեց Վազգեն Սարգսյանի եղբայրը
«Ձի նստելը մի այիբ է, իջնելն՝ ուրիշ». թուրքագետը՝ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին
Ըստ Անուշ Հովհանն¬իսյանի՝ Հայաստանը դա արեց հմուտ ձևով:
ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը իր զորակցությունն է հայտնում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ լրագրողական մի շարք կազմակերպությունների կողմից 2018 թվականի մարտի 1-ին ընդունված` ստորեւ ներկայացվող հայտարարությանը: «ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ 2018 թվականի փետրվարի 27-ին գումարված հերթական նիստերի ավարտից հետո կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է լիարժեք հանրային քննարկում չանցած եւ ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների սուր քննադատությանն
Վիգեն Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը խուսափեցին լրագրողների հարցերից
«Ես այստեղ հարցերի չեմ պատասխանի, դրա համար ուրիշ ձեւաչափ կա»,-ասաց Վիգեն Սարգսյանը
«Հետաքրքրվեք՝ կտեսնեք». Գոռ Վարդանյանն իր՝ «հակաահաբեկիչ» լինելու մասին
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «որտե՞ղ եք հակաահաբեկչի որակավորում ստացել»
Կայացել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի, 166-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով՝ 2018 թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սրահում հրավիրվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը: Նիստը հրավիրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրված 5 անդամներից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու նպատակով:
Վարդենյաց լեռնանցքը փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր փոխտեղակալի հետ քննարկվել է հայ-ամերիկյան տնտեսական օրակարգը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգը։ Մասնավորապես՝ քննարկվել են տնտեսության այն ոլորտները, որտեղ հայ-ամերիկյան բիզնես կապերը զարգացնելու ներուժ կա․ դրանք են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, թեթև արդյունաբերությունը, ագրոբիզնեսը և այլն։ Սուրեն Կարայանը
«Դա PR չէր». Արտակ Զաքարյանը՝ Վիգեն Սարգսյանի նախաձեռնած դրամահավաքի մասին
Դա օրինակ էր, թե ինչպես կարելի է տարբեր մարդկանց խնդիրներին սատար կանգնել, եթե պետական խողովակներով խնդրի լուծում չունենք
Ծխելու անվտանգ մակարդակ գոյություն չունի. Վատիկանում արգելվել է ծխախոտի վաճառքը
Նոր հետազոտության տվյալները վկայում են, որ ծխելու անվտանգ մակարդակ գոյություն չունի։ Վերլուծելով ավելի քան 140 հետազոտության արդյունքները՝ բրիտանացի գիտնականները եզրակացրել են, որ օրական մեկ ծխախոտ օգտագործելու դեպքում անգամ սրտի և ուղեղի կաթվածի վտանգը մեծանում է համապատասխանաբար 50 և 30 տոկոսով։ Ծխողներից յուրաքանչյուրը, թերևս, կարծում է, որ այդ վտանգն իրեն չի սպառնում։ Բանն այն է, որ
Շիրակի մարզի ստոմատոլոգներին սպառնացել ու ահաբեկել են․ նրանք դուրս են ելել բողոքի (ֆոտոշարք)
Շիրակի մարզի ստոմատոլոգներն այսօր հավաքվել էին Շիրակի մարզպետարանում՝ իրենց դժգոհությունն արտահայտելու կառավարության 2017թ. օգոստոսի 24-ի 1033 -Ն որոշման հետևանքով ծագած խնդրահարույց հարցերի շուրջ։ Բանն այն է, որ ստոմատոլոգներին պարտադրում են մինչև մարտի 6-ը ներդնել էլեկտրոնային համակարգ (ցանկացած բժշկական խորհրդատվություն ու միջամտություն պիտի մուտքագրվի համակարգ), որը ոչ միայն մեծ ծախսերի տակ կգցի նրանց․ տարեկան կտրվածքով նվազագույնը մեկ
ՊՆ դեղաբազայից 40 միլիոն դրամի հափշտակություն կատարողը պաշտոնատար անձ է
Պաշտպանության փոխնախարարը հայտնեց, որ զինված ուժերին հասցված վնասը հնարավորինս փոխհատուցվելու է
ԵՄ-ն, կանանց առաջ դռներ բացելով, խթանում է Հայաստանի համայնքներին
Գենդերային անհավասարության և կարծրատիպերի պատճառով հայ կանայք կարող են հրաժարվել մասնակցել նոր նախաձեռնություններին: Շատերը վախենում են, որ հասարակությունը և իրենց ընտանիքները չեն աջակցի իրենց, և այսպիսով նրանք առավելագույնի չեն հասցնում իրենց ներուժը: Շնորհիվ Եվրամիության (ԵՄ) ծրագրերի և աջակցության՝ հայ կանայք հաղթահարում են իրենց վախերը և օգտվում են նոր, կյանք փոխող հնարավորություններից: Գոհար Ցականովա. գիտնական, որը
Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախում ֆրանսախոսության զարգացման կարևորությունը
Բուկ-Բել-Էրի քաղաքապետը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու երկու ժողովուրդների միջև հարաբերությունները։
ՀՀ ՊՆ N զորամասից յուրացվել է շուրջ 45 մլն. ՀՀ դրամի ապրանքատեսակ. մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի հրամանատարի տեղակալին և պահեստապետին
ՊՆ N զորամասի պահեստից հափշտակությունները կատարվել են 2015-2017 թվականներին։ Մասնավորապես՝ պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ մտցնելու եղանակով հափշտակվել է ավելի քան 45 մլն. դրամի բժշկական ապրանքատեսականի, դրանց թվում՝ «Հարմոնիկ ուլտրաձայնային էլեկտրադանակի ծայրադիր», «Կավա ֆիլտր» և «Թանզիվ բժշկական» անվանումներով նյութական միջոցներ։
Հատուկ ուշադրություն է դարձվել Թալիշի վերականգնման գործընթացին
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետությունում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել Թալիշի վերականգնման գործընթացին: Օրակարգում ընդգրկված հարցերի կապակցությամբ համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձիք:
«Կարեն Կարապետյանն ո՞վ է, նա ի՞նչ գիտի Արցախից». Մանվել Գրիգորյան
Գեներալ Մանվելը մի կողմից ասաց, որ վարչապետի պաշտոնում տեսնում է Սերժ Սարգսյանին, մյուս կողմից էլ նշեց, որ «ցանկացած մեկը» կարող է լինել
Չստացված խնդիրը համարել հաղթանակ՝ սխալ է. Գևորգ Մելքոնյան. «Ա1+»
Հայ -թուրքական արձանագրությունների չեղարկումը Հայաստանի հաղթանակը չէ։ Պատմագետ Գևորգ Մելքոնյանը արտահայտեց այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Նախաձեռնությունը մերն էր հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված և տեսանք, որ չստացվեց։ Չստացված խնդիրը համարել հաղթանակ՝ սխալ է»,- ասաց Գևորգ Մելքոնյանը։ Նա միևնույն ժամանակ նշեց, որ չնայած չհաջողվեց հարաբերություններ հաստատել, այնուամենայնիվ այն անհրաժեշտություն է և պետք է հասարակությանը
Դիլիջանի պետական քոլեջը նորից հայտնվել է քրեական պատմության մեջ
Գործը հարուցված է պաշտոնեական կեղծիքի հոդվածով
Արտաշես Խալաթյան. Արցախում նախագահական կառավարման համակարգի սահմանադրական ամրագրումը նոր էջ է բացելու հայկական երկրորդ պետության ինստիտուցիոնալ զարգացման գործընթացում
ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ Արցախում նոր կառավարման համակարգի անցումն ուշադրության արժանի է նրանով, որ ընդհատվեց հայկական երկրորդ պետության կողմից Հայաստանի Հանրապետության պետաիշխանական համակարգի՝ ինչ-որ առումով կրկնորդման գործընթացը: Պետական կառավարման ձևի անվտանգային բաղադրիչներից մեկն այն է, որպեսզի ձևավորվի և գործի պետաիշխանական ինստիտուտների այնպիսի համակարգ, որն առավելագույնս ամրապնդի հանրապետական-ժողովրդավարական կառավարման հիմքերը՝ դրանք դարձնելով անբեկանելի: Արցախի՝ սահմանադրաիրավական և քաղաքատնտեսական տեսանկյունից
«Ես 100%-ով ուզում եմ, որ նա լինի վարչապետի թեկնածու». Մանվել Գրիգորյանը՝ Սերժ Սարգսյանի մասին
Նա միշտ նվիրվել է այս երկրին, անցել ամեն ինչի միջով՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան…
Իշխանութիւնների մարտավարական-դիւանագիտական սայթաքումը այլեւս սրբագրւած-անցած էտապ է
Հայաստանի պետութեան ու պետականութեան հեղինակութեանն ու հանրային վարկանիշի բարձրացմանը սպասարկող իշխանական-կառավարական միաւորները, անկախութեան վերականգնումից 27 տարիների ընթացքում եթէ ոչ ռազմավարական միտումնաւոր, ապա՝ մարտավարական որոշում-քայլերում ՕՐԻՆԱՉԱՓՕՐԷՆ թոյլ են տւել սխալներ ու սայթաքումներ: Օրինաչափօրէն, քանզի աշխարհի նոյնիսկ ամենաառաջադէմ ու ոչ նորանկախ-կայացած պետական ներկայացուցչութիւնները՝ կառավարութիւն-իշխանութիւններն իսկ զերծ չեն նման սայթաքումներից: Այլապէս՝ ցանկացած երկրի քաղաքական-հասարակական կեանքում անիմաստ կը դառնար
Ի՞նչ կասեր Մանվել Բադալյանն, ըստ Գեւորգ Պետրոսյանի
Ընդդիմադիր պատգամավորը պնդում է`ինքնանպատակ օրենքներ են ընդունվում
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա –Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն


















































