Օրվա լրահոսը
Մեդեա Աբրահամյան. «Տխուր եմ, բայց կուզենամ լավ բաների մասին խոսել»
Լեգենդար թավջութակահարուհուն նվիրված հանդիսությանը մասնակցում էր նաեւ նրա 98-ամյա ուսուցչուհին:
Վարդան Հարությունյան. Դեռ վաղ է խոսել Մարտի 1-ի հանցագործության մեղավորների պատժի մասին
Վարդան Հարությունյանի խոսքերով՝ Մարտի 1-ի խնդիրը բացահայտված է. այլ խնդիր է, որ մեղավորները դատարանի առաջ չեն կանգնել
«Արցախյան կողմի վրա՝ ոչ մի ծախս։ Կազմակերպչական աջակցություն՝ այո, բայց ֆինանսական ոչ մի խնդիր»
«Արցախյան կողմի վրա՝ ոչ մի ծախս։ Կազմակերպչական աջակցություն՝ այո, բայց ֆինանսական ոչ մի խնդիր»,- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նախարարության ենթակայության թատրոնների և երաժշտական հաստատությունների ղեկավարներին փոխանցեց նախարար Ամիրյանի հանձնարարականներն Արցախին առնչվող մշակութային երկու խոշոր ծրագրերի շուրջ։ Վերը բերված հանձնարարականը «Մշակութային կամուրջ» ծրագրի մասին էր, որով հայաստանյան խմբերը 2018-ին հյուրախաղերի կմեկնեն Արցախ։ Մյուս խոշորածավալ
Ադրբեջանական կառավարությունը երբեք պատասխանատվության չի ենթարկվել այս վայրագությունների համար. Ամերիկայի հայկական համագումար
Ուղիղ 30 տարի առաջ փետրվարի 28-ին Ադրբեջանն իր հայ բնակչության դեմ ջարդեր իրականացրեց: Կոչ ենք անում Կոնգրեսում ձեր ներկայացուցչին հորդորել այս հանցագործությունները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի խախտումները դատապարտող հայտարարությամբ հանդես գալ: Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում երկարամյա խաղաղ քրիստոնյա հայ քաղաքացիները դաժանորեն թիրախավորվեցին իրենց ազգության պատճառով և նրանց դեմ սարսափելի հանցագործություններ իրագործվեցին: 1988թ. մարտին The
Արա Սահակյանն ընդգծեց, որ շնորհիվ շարժման ոչ միայն ազատագրվեց Արցախը, այլ նաև ամուր երաշխիքներ ապահովվեցին նրա անվտանգ զարգացման համար
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին, որին մասնակցում էին հայ համայնքի գործարար, մշակութային, կրթական ոլորտների տասնյակ ներկայացուցիչներ, դեսպանության ղազախստանցի բարեկամներ: Ընդունելության ընթացքում դեսպան Արա Սահակյանը, ելույթ ունենալով ներկաների առջև, արժևորեց շարժման պատմական նշանակությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերարծարծման, արցախահայության իրավունքների պաշտպանության և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման համար շարունակական պայքարում: Արա Սահակյանն ընդգծեց,
Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գնային նոր քաղաքականություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գնային նոր քաղաքականության անցնելու մասին: Այսուհետ յուրաքանչյուր տարվա սկզբում վաճառվելու է ազգային հավաքականի հանդիպումերի աբոնեմենտներ. մարզասերները կարող են ձեռք բերել տարեկան աբոնեմենտներ 50 տոկոս զեղչով: 2018 թվականի աբոնեմենտները ներառելու են հետեւյալ 5 հանդիպումները, 24.03.2018 թ.՝ Հայաստան – Էստոնիա (ընկերական հանդիպում) 27.03.2018 թ.՝ Հայաստան – Լիտվա (ընկերական
Դեղատոմսով դեղերի վաճառքը մեկնարկում է առանց իրավական հիմքի
Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հաստատեց՝ դեղատոմսով դեղերի փուլային վաճառքի մասին որոշումը չկա, այն հետո կլինի
«Արդյոք դա՞ է նախագահից ակնկալվող օրակարգը». Աշոտյանը՝ «ԵԼՔ»-ի պատգամավորներին
«Այլ բովանդակային հարցեր չկայի՞ն, որ կարելի էր բարձրաձայնել»,-հարցրեց ՀՀԿ-ական պատգամավորը
Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները այցելեցին 10-ը զոհերի գերեզմաններին
Մարտի 1-ի ոճրագործության 10-ամյակի տարելիցի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները այցելեցին 10-ը զոհերի գերեզմաններին՝ հարգանքի տուրք մատուցելու ազատության համար զոհվածներին: Լեւոն Զուրաբյանը, Զոյա Թադեւոսյանը, Ալեքսան Հակոբյանը, Վլադիմիր Կարապետյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Նարեկ Սարգսյանը եւ Արմեն Խաչատրյանը ծաղիկներ դրեցին Հովհաննես Հովհաննիսյանի, Զաքար Հովհաննիսյանը, Գոռ Քլոյանի եւ Արմեն Ֆարմանյանի շիրիմներին, Արամ Մանուկյանը, Սարգիս Թամազյանը, Առաքել Սեմիրջյանը, Բագրատ Անդրեասյանը
Ի՞նչ պետք է վաստակեն Արմեն Սարգսյանն ու Հայաստանի հաջորդ իշխանությունն, ըստ Սամվել Ֆարմանյանի
Կարեւոր դասը
Արամ Ա-ն կոչ պիտի ուղղէ մեր ժողովուրդին, որ նորոգենք ցեղասպան թուրքին կողմէ անգամ մը եւս քանդուած մեր նահատակներուն սրբազան տաճարը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին թելադրութեամբ, Բերիոյ Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան, 28 Փետրուար 2018-ի առաւօտուն, այցելեց Տէր Զօր՝ մօտէն տեղեակ դառնալու Տէր Զօրի Նահատակաց եկեղեցւոյ եւ համալիրին կրած վնասներուն։ Առաջնորդ սրբազանը ազգային իշխանութեան ներկայացուցիչներուն հետ նախ այցելեց Տէր Զօրի նահանգապետին եւ անոր փոխանցեց Նորին Սրբութեան ողջոյնները, ապա ան այցելեց Սրբոց Նահատակաց համալիր։
Մարտի 1-ի մասին Գևորգ Կոստանյանի խոսքը հակասում է փաստերին
sut.am. Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ տեղի են ունեցել «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ» խորհրդարանական լսումներ: Լսումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, թե 2008 թ-ի Պաշտպանության նախարարի գաղտնի թիվ 0038 հրամանը իրենից չի ենթադրել զորքի մասնակցություն կամ ներգրավվածություն ներքաղաքական իրադարձություններին: «Իհարկե ոչ, որովհետև
Մյասնիկյանի այգում միայն ծառերն են մնացել, այն էլ` ոչ նախկին տեսքով
Այս օրերին Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում բուռն շինարարություն է ընթանում: Տարածքում աշխատում է ծանր տեխնիկա: Այս պահի դրությամբ այգու երբեմնի կանաչ հատվածներից միայն ծառերն են պահպանվել, այն էլ՝ ոչ նախկին տեսքով: Այգին չորս կողմից պաստառապատված է: Փակցված ցուցանակից այնքան էլ պարզ չէ, թե բարեկարգումից հետո կանաչ գոտին այգու որքան հատվածը կզբաղեցնի: Սա մայրաքաղաքի այն
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական ասպեկտների վերաբերյալ քննարկումներ Բրյուսելում
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԱՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը փետրվարի 26-ին և 27-ին մասնակցել է Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում (CEPS) կայացած փակ քննարկմանը, որը նվիրված էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական ասպեկտներին։ Քննարկմանը մասնակցում էին միջազգային իրավունքի առաջատար մասնագետներ, քաղաքական վերլուծաբաններ, դիվանագետներ։ Քննարկման արդյունքներն ամփոփվեցին փետրվարի 27-ին Եվրոպական խորհրդարանում կազմակերպված կլոր սեղանին, որի ընթացքում Արմինե
«Մահ ռեժիմին», «ամոթ», «ընդվզում». երթ՝ ընդդեմ բռնաճնշումների և մարտի 1-ի զոհերի հիշատակի համար
Զարուհի Փոստանջյանը հնչեցրեց մարտի 1-ի մեղավորների անունները:
Տարոն Մարգարյան. «Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթօջախների բնականոն գործունեության ապահովումը պետք է լինի ամենօրյա հսկողության տակ»
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունները շարունակում են քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել 2017թ. կատարած աշխատանքների և 2018թ. նախատեսված ծրագրերի մասին: Երևանի քաղաքապետին այս անգամ ներկայացվել են Հանրակրթության և Մշակույթի վարչությունների, ինչպես նաև Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախորդ տարվա հաշվետվություններն ու 2018թ. անելիքները: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև վերոնշյալ ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ
Կբարելավվի ՔԿՀ-ներում մատուցվող բժշկական օգնության որակը. ԱՆ-ն ստեղծում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ և որակյալ բժշկական օգնությամբ ապահովելու նպատակով կստեղծվի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Այս մասին ՀՀ կառավարության մարտի 1-ին հրավիրված նիստում նշել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ընդգծելով, որ գործող համակարգում կա սկզբունքային խնդիր, այն է՝ բժշկական անձնակազմի մասնագիտական անկախության բացակայությունը: Նախարար Հարությունյանի
ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին ձերբակալել է Պրոբացիայի պետական ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի. «Արմենպրես»
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության Երևան քաղաքի առաջին բաժնի պետ Ա.Մ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ նշված պաշտոնատար անձը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի
Նոր զարգացումներ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի ինստիտուտի գոյությունը՝ հարցականի տակ Վիեննայում փետրվարի 21-24-ն անցկացված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընթացքում ադրբեջանական պատվիրակության անդամների մասնակցությամբ միջադեպ տեղի ունեցավ, հրաժարական տվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ)՝ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստին Վիգենինը: «Առավոտի» հետ զրույցում ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց: 01Այն, որ Քրիստին Վիգենինը
Առողջապահության նախարարը թոշակառուների եւ խոցելի խմբերի՝ դեղատոմսով դեղեր գնելու դժգոհությունների մասին
Ալթունյան. «Հանրության հետ ես բանակցում եմ բլոգերի ու ինտերնետի միջոցով»
Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Մադրիդում
Փետրվարի 25-ին ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Իսպանիայում ՀՀ դեսպանության և Մադրիդի «Հայ տուն» միության համատեղ ջանքերով Մադրիդում տեղի ունեցավ Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» արցախյան հերոսամարտի մոտիվներով նկարահանված ֆիլմի ցուցադրությունը, որը ներկայացվեց հեղինակի կողմից: ԻԹ-ում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց Միքայել Պողոսյանին ներկայության և կատարված աշխատանքի համար, անդրադարձ կատարեց արցախյան
Միջազգային հետախուզում է հայտարարվել «Սասնա ծռեր 2» խմբի համակարգող Ռ. Քուրքյանի նկատմամբ
Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ահաբեկչություն պատրաստող խմբի համակարգողին կփորձեն միջազգային հետախուզմամբ գտնել
Իրանցիները 1 տարում 272.1 մլն դրամի ներդրումները տարել են Հայաստանից
Երեկ Երեւանում կայացավ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը: 15 անգամ նման նիստ անցկացնելը քիչ չէ, դրանք ենթադրում են, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններն ամեն նիստից հետո նոր մակարդակի վրա կդրվեն, ավելի շատ ներդրումներ ու առեւտրաշրջանառություն կլինեն եւ այլն: Իրանի ազատ առեւտրի գոտիների գերագույն խորհրդի ներդրումների եւ բյուջեի պլանավորման գլխավոր վարչության պետ Մոհամեդ Ռեզա Աբդոլ Ռաֆիմին
Ոչ աշխատանքային օրերին համապատասխան պետական մարմինները կշարունակեն տնտեսվարողներին ծառայություններ մատուցել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերում էր ոռոգման ջրանցքները մաքրելուն: «Յուրաքանչյուր տարի, գարնան ոռոգման ջրամատակարարման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացնում է ջրանցքների մաքրման և ընթացիկ նորոգման աշխատանքներ: Իրականացված
«Այդ թուղթը բերեք՝ վերջացնենք, սա ձեզ անընդհատ հետապնդելու է». Փաշինյանը՝ Արմեն Սարգսյանին
Այդ փաստաթուղթը նրա մասին չէ՝ ես Մեծ Բրիտանիայի քաղաքացի՞ եմ, թե՞ ոչ, այդ փաստաթուղթը իմ՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիության սառեցման մասին է
Երևանի ճանապարհային ոստիկաններն ու ՊՊԾ գնդի ծառայողները կանխել են 48-ամյա ճապոնացու ինքնասպանության փորձը. shamshyan.com
Երեկ՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում մի խումբ քաղաքացիներ մոտեցել են Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողներին, ովքեր ծառայություն են կատարելիս եղել «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ և տեղեկացրել են նրանց, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է,
Ակուստիկայի գիտական կենտրոնի հիմնադիրը դատի է տվել կառավարությանը
Հիվանդանոց կառուցելու պատճառաբանությամբ Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 2-րդ նրբանցքի 23 հասցեում գտնվող «Ակուստիկայի հանրապետական գիտական կենտրոնում» սկսվեցին շինարարական աշխատանքներ, որոնց մասին սրտի կաթված տարած տարեց գիտնականն իմացավ հիվանդանոցում: Փորձ արվեց պահպանել տարածաշրջանի բացառիկ կենտրոնը, դիմեցին կառավարությանը, կրթության եւ գիտության նախարարությանը, անգամ երկրի նախագահին: Տարիների ընթացքում ձեռք բերված մեծարժեք սարքավորումները, «հույժ գաղտնի» փաստաթղթերը, ավաղ, շինարարության ժամանակ


















































