Օրվա լրահոսը
Ակուստիկայի գիտական կենտրոնի հիմնադիրը դատի է տվել կառավարությանը
Հիվանդանոց կառուցելու պատճառաբանությամբ Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 2-րդ նրբանցքի 23 հասցեում գտնվող «Ակուստիկայի հանրապետական գիտական կենտրոնում» սկսվեցին շինարարական աշխատանքներ, որոնց մասին սրտի կաթված տարած տարեց գիտնականն իմացավ հիվանդանոցում: Փորձ արվեց պահպանել տարածաշրջանի բացառիկ կենտրոնը, դիմեցին կառավարությանը, կրթության եւ գիտության նախարարությանը, անգամ երկրի նախագահին: Տարիների ընթացքում ձեռք բերված մեծարժեք սարքավորումները, «հույժ գաղտնի» փաստաթղթերը, ավաղ, շինարարության ժամանակ
Բոլոր փաստարկներն առ այն, որ կառավարության նիստերը փակ դարձնելը հետադիմական մոտեցում է, ամբողջովին անտեսվեցին. հայտարարություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ 2018 թվականի փետրվարի 27-ին գումարված հերթական նիստերի ավարտից հետո կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է լիարժեք հանրային քննարկում չանցած եւ ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների սուր քննադատությանն արժանացած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս փաստաթղթով նախատեսվում է Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրվանից ի վեր կառավարության նիստերն անցկացնել
«Վերաբերմունքս չեմ ասել ու չեմ ասի». Արմեն Սարգսյանը՝ Ամուլսարի շահագործման ծրագրի մասին
Դիմում եմ ներկայացրել, որտեղ նշել եմ ծրագրի մասին իմ վերաբերմունքը: Այն դրական է, թե ոչ, չեմ ասել
Դինա Ակոպովնան դեռևս հետախուզման մեջ է գտնվում ԱՄՆ արդարադատության համակարգի կողմից: Երևանում ԱՄՆ դեսպանատունը կաջակցի նրան պատասխանատվության ենթարկելուն ուղղված ջանքերին. հայտարարություն
ԱՄՆ դեսպանության հայտարարությունը մուտքի վիզաների հետ կապված խարդախության գործի վերաբերյալ ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին և ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին, նույն ինքը՝ Դինա Ակոպովնային և Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք առաջադրվեց ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար, ըստ որի նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ: Մեղադրական եզրակացությամբ նրանց
Ոչինչ չէր խանգարում մեզ, գործնական քայլերի դիմելու և հասնելու սումգայիթյան ոճրագործությունը կատարողների դատապարտմանը. Հայկ Խանումյան
Սումգայիթյան դեպքերը համապատասխանում են ցեղասպանության սահմանման բոլոր կետերին: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը` հավելելով, որ փաստերը հստակ ներկայացվում են նաև ադրբեջանցիների վկայություններով: ‹‹Ամեն դեպքում գտնում եմ, որ պետք չէ կենտրոնանալ ցեղասպանություն բառը անընդհատ օգտագործելու և նման որակում տալու վրա, որովհետև դա բարդացնում է մեր խնդիրը: Հստակ դատավարման պրոցեսներ այն
Պոլսահայ գործիչը Աթեշյանի պահանջով հրաժարական է տվել
Պոլսի Գեդիկփաշայի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի ղեկավար Հարություն Շանլըն հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է պոլսահայ համայնքային գործիչներից Կարո Գաբրիելյանը: Նա ֆեյսբուքյան էջում հրապարակել է Շանլըի հրաժարականի դիմումը, ինչպես նաև դիմումին հաջորդած պատրիարքության արձագանքը: Հրաժարականի դիմումի մեջ Շանլըն հայտնել է, որ հիմնադրամի նախագահի պաշտոնը թողնում է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի պահանջով: Շանլըն
Ճանաչված պարուհին բժիշկ-կոսմետոլոգ կաշխատի
Անժելիկա Դավթյանը մտադիր չէ մինչեւ ընդհանուր հիմունքներով թոշակի անցնելը մնալ առանց ապրուստի միջոցների: Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը ստեղծման օրվանից (1987թ.) հանդիսատեսին գրավեց բազմաժանր պարացանկով: Հայկական ազգային պարն այս անսամբլի միջոցով ներկայացվեց դասական, խորեոգրաֆիկ ոճով, իսկ անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի բեմադրությունները ստեղծեցին նոր ուղղություն հայկական ժամանակակից պարարվեստում: Բացի ժողովրդական, հայ դասական
Թուրքական մամուլում ակտիվորեն տարածվում է Հայաստանի հետ սահմանի պահպանության մասին հրապարակումը
Թուրքական լրատվական կայքերը, հատկապես իշխանական, (TRThaber.com, sabah.com.tr, haberturk.com, aksam.com.tr) ակտիվորեն շրջանառում են հայ-թուրքական սահմանի Կարսի հատվածում տեղակայված Մուստաֆա Քոչաք սահմանային զորամասի վերաբերյալ պատրաստված հրապարակումը: Թուրքական «Ihlas» լրատվական գործակալության կողմից պատրաստված հրապարակումը, որին կցված է նաև տեսանյութ, անդրադառնում է հայ-թուրքական սահմանի՝ Կարսին հարակից հատվածում իրականացվող հերթապահությանը: Հրապարակման մեջ տեղեկացվում է, որ հայ-թուրքական սահմանը հսկվում է սովորական
«Ես միայն ՀՀ քաղաքացի եմ 2011 դեկտեմբերի 2-ից». Արմեն Սարգսյան
Ես ՀՀ քաղաքացի լինելով՝ դիմել եմ Բրիտանիայում մշտական կեցության եւ քաղաքացիության համար՝ 2000թ.-ին
ՀՔԱՎ. դատախազությունն անգործություն է դրսևորել ոչ միայն Սերժ Սարգսյանի հաղորդման վերաբերյալ որոշում չկայացնելով, այլև մատնանշված փաստերի ուղղությամբ որևէ գործողություն չկատարելով
Բողոքը մերժելու մասին որոշմամբ դատարանը փաստացի աչք փակեց այս հանգամանքների վրա: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կբողոքարկի դատարանի որոշումը:
Արև Սամուելյան. «Միգուցե գանձագողին չորակե՞նք որպես լավագույն մասնագետ». «168 ժամ»
Դեռևս անցյալ տարեվերջին «168 ժամը» ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Սևակ Սաֆարյանի ահազանգի հետքերով անդրադարձ էր կատարել վերջինիս կողմից Սյունիքի մարզի ուրարտական ժամանակաշրջանից մեր օրեր հասած, Քրիստոսից առաջ 8-6-րդ դարերին թվագրված եզակի արժեք ունեցող արտեֆակտների հետ առնչություն ունեցող խնդրին, որոնք ընդհանուր հաշվարկով կշռում էին մոտավորապես 130 կգ՝ մոտ 200 օրինակ գտածո։ Քաղաքացի Ս. Սաֆարյանի
Իմ զարմանքը
Երեսուն տարի անց… Սումգայիթյան եւ ոչ միայն սումգայիթյան, ծնված ու չծնված, զոհված հայազգի մանուկների հիշատակին: «Մարդը ժամանակակից աշխարհում ոչինչ է, սոսկ հպարտ հնչմունք: Իսկ այդ հպարտ հնչմունքը պետք է աշխարհի հզորներին՝ միլիոնավոր պարզամիտ մարդկանց հիմարացնելու համար: Այդ պատճառով էլ քաղաքականությունը բարբաջանք է ազատության մասին: Արվեստը երկու երրորդով զվարճացնող աղբ է, անիմաստ իմաս տակում եւ սեքս»:
Արմեն Սարգսյան. «Որեւէ մեկը ներդրում չի անի միայն նրա համար, որ քո բարեկամն է»
Երբ հարցը հասնում է ներդրումներին, պայմաններ պետք է լինեն՝ կոռուպցիայի վերացումից մինչեւ մշակութային արդարություն
Երեւանի եւ Գյումրու ելքն ու մուտքը հանձնարարվեց կարգի բերել
Այսօր կառավարության նիստից առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ մայրաքաղաքի մուտքի եւ ելքի պատշաճ տեսքին ու բարեկարգմանը: Վարչապետը հիշեցրեց, որ անցյալ տարի դեկտեմբերին էլ այս հարցը քննարկվել է, մասնավորապես՝ ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգման և միջավայրի բարեկարգման հարցերը, հատկապես` հաշվի առնելով այս տարվա երեք խոշոր իրադարձությունները և զբոսաշրջային այցերը։ Վարչապետը նշված խնդիրների վերաբերյալ հանձնարարական տվեց. «Հաշվի
Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կենսագրությունը
Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երեւան քաղաքում: Ամուսնացած է, ունի երկու որդի: Կրթություն 1970թ. ավարտել է Երեւանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ-ի տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Աշխատանքային փորձ 1976-1990 թվականներին դասախոսել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, հիմնադրել է
«Բա դուք չամաչեցի՞ք, էդ ո՞ւմ բերեցիք ձեզ ղեկավար նշանակեցիք, Կուտոյանի՞ն». Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները՝ ընդդեմ բռնաճնշումների
Գորիսը՝ Լիսկայի «թագավորության» օրոք եւ նրանից հետո. «Հրապարակ»
Անցած տարվա նոյեմբերին Սյունիքի մարզի միավորված Գորիս համայնքն ընտրեց իր ղեկավարին: Ընտրապայքարի էր դուրս եկել երկու թեկնածու՝ Գորիսի երբեմնի համայնքապետ Սամվել Հարությունյանը եւ 25-ամյա Առուշ Առուշանյանը՝ հայտնի գործարար Գագիկ Առուշանյանի որդին: Սամվել Հարությունյանն այս ընտրապայքարում համարվում էր նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «մարդը»՝ չնայած երկար տարիներ նրանց միջեւ եղած թշնամական հարաբերություններին, որից հետո եկավ բարեկամանալու շրջանը:
Արմեն Սարգսյան. «Մոնթե Մելքոնյանին դժվարանում եմ սփյուռքահայ անվանել»
ՀՀ մի քանի ազգային հերոսներ ներկայացնում են սփյուռքը՝ Շառլ Ազնավուր, Քըրք Քրքորյան, Էռնեկյան
ԵՄ-ն չի ցանկանում հակամարտության սրում, չի ցանկանում թեժ հակամարտություն. Փիթեր Շուլց. «168 ժամ»
ՀՀ նախագահի հնչեցրած պահանջը հասկանալի է, նման հայտարարություններին արձագանքել պետք է, բայց եթե կա համապատասխան հարթակ, կառույցներ, խուսափում են միջամտել այդ հարթակի աշխատանքներին։
«Եվ-եւ»-ի քաղաքականությունն ինչի՞ն ենք ծառայեցնելու
ԵՄ-ԵԱՏՄ մերձեցմա՞նն ենք նպաստելու, թե՞ իրական բարեփոխումներ ենք իրականացնելու
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 1-ի ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժամերին, 4-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 1-2-ը, 4-6-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի
Բացահայտվել է ՀՀ ՊՆ կենտրոնական դեղաբազայում իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով շուրջ 40 միլիոն դրամի հափշտակություն կատարելու դեպք
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015-2017 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի (կենտրոնական դեղաբազա) հրամանատարի տեղակալ, մայոր Լ. Ա.-ն և պաշտոնատար այլ անձիք շահադիտական նպատակով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ելքի ապրանքագրերում, հափշտակել են շուրջ 40.000.000 ՀՀ դրամի ընդհանուր արժողության տարբեր
Չկարողանալով դեղ գնել՝ ցավերի ու անհանգստությունների դեպքում մարդիկ կանչ կգրեն. «Հայոց աշխարհ»
Այսօրվանից դեղատներում հակավարակային, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղերը հնարավոր կլինի գնել միայն բժշկի տրամադրած դեղատոմսերով՝ դեղերի մասին նոր օրենքի համաձայն: Բժիշկ ուրոլոգ, հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կառույցի անդամ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասում է, որ նման կանոնակարգման անհրաժեշտություն վաղուց կար, բայց այն, ինչ այժմ առաջարկվում է, ցավին դարման չէ, վերամշակելու, վերափոխելու անհրաժեշտություն կա: Այլապես նոր կարգը կիսատ, անարդյունավետ
Մարտի 1. բաց մնացած հարցեր
2008 թվականի մարտի 1-ից անցել է տասը տարի։ Այս տարիների ընթացքում եղել է հետաքննություն, դատավարություն, փաստահավաք գործունեություն, հանրահավաքներ, երթեր, մեղադրանքներ, նկարվել են ֆիլմեր և գրվել անհաշիվ հոդվածներ։ Մարտ 1-ը պետության ողբերգությունն է։ Այն ողբերգություն է թե անհատական մակարդակով, թե հանրային, թե պետական։ Հետևաբար` հետևությունները պետք է լինեն նույնպես եռաշերտ։ Հիմնական հարցերի պատասխաններն առ այսօր տրված
Երթևեկության փոփոխություններ Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում
Հարգելի համաքաղաքացիներ, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով, ս/թ. մարտի 3-ից, ժամանակավորապես, 2 ամսով կդադարեցվի երթևեկությունը՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ: Նշված ժամանակահատվածում, տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում տեղի կունենան հետևյալ փոփոխությունները. -հանգույցի ստորգետնյա մասում՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի
«ԵԼՔ»-ին խոստացան տալ տեղեկանքը, ըստ որի՝ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի է
«Տեխնիկական թերության համար նկատողություն կանեմ քարտուղարությանը»,-հայտարարեց Արա Բաբլոյանը
Խոսում են մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ նման այլ բարձր արժեքներից, բայց մյուս կողմից… «Ժողովուրդ»
Համաձայնեք՝ Հայաստանի իշխանությունների փարիսեցիությունը սահմաններ չունի։ Միջազգային կառույցների, օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ հանդիպումներին ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Էդվարդ Նալբանդյանը, ե՛ւ, ընդհանրապես, ՀՀ մյուս բարձրաստիճան պետական պաշտոնյաները միանգամից սկսում են խոսել մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ նման այլ բարձր արժեքներից, բայց մյուս կողմից՝ Հայաստանում նույն այդ իշխանությունն ամեն քայլափոխի ոտնահարում է ժողովրդավարական արժեքները, խախտում մարդու իրավունքները, օրենքը
«ԵԼՔ»-ի պատգամավորները կասկածի տակ դրեցին Արմեն Սարգսյանի՝ ՀՀ քաղաքացի լինելը. «Կներեք, բայց չկա փաստաթուղթ»
Վահրամ Բաղդասարյանն էլ խորհուրդ տվեց՝ եթե իրենց չեն բավարարում ներկայացված փաստաթղթերը, կարող են հարցումներ կատարել կամ դիմել Սահմանադրական դատարան
Ռուզաննա Ադանալյանի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում
Ռուզաննա Ադանալյանն արդեն չորս տարի պայքարում է 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և արդարադատության կայացման համար: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտին է մոտենում Արտյոմ Ադանալյանի սպանության գործով դատավարությունը։ Դատավարության ընթացքում դատավոր Աշոտ Մանուկյանը արդյունավետ կերպով չի իրացրել, բազմիցս խախտել և սահմանափակել է կնոջ արդար դատաքննության իրավունքը՝ թույլ չտալով նրան անգամ միջնորդություններ
«Մենք գնում ենք նրան, որ ժողովուրդը սկսի բժշկին ծեծել, որպեսզի դե՞ղ գրի»
Դեղերը դեղատոմսով ձեռք բերելու օրենքը կիրառելիս, «Հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կառույցի» անդամ, բժիշկ-ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանի կարծիքով, մի շարք խնդիրների ենք հանդիպելու, քանի որ այն կիրառության մեջ է մտնում բազմաթիվ բացթողումներով: Այդ բոլոր հարցերը, որոնք Գեւորգ Գրիգորյանը բարձրացրել է օրենքի նախագծի քննարկումների ժամանակ, անպատասխան են մնացել: Այս մասին ասաց պարոն Գրիգորյանը՝ հրապարակային հարցում ուղղելով առողջապահության նախարարությանը, որն


















































