Օրվա լրահոսը

Գրիգոր Եղիազարյան ֆեստ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ամփոփում է փառատոնի արդյունքները

Մարտի 5-9-ը Երևանում անցկացվեց հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը։ Նախաձեռնության կազմակերպիչը ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ամփոփելով փառատոնի արդյունքները,  ընդգծում է  նախագծի կարևորությունը։ Այս տարի փառատոնը նվիրված էր կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին, որն հայ արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է և հեղինակ է մի շարք սիմֆոնիկ պոեմների, բալետների, պիեսների, ռոմանսների, թատրոնի և

«ՔՊ-ի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզ կոչվածը ԵԼՔ-ի ճանապարհային քարտեզը չէ». Գևորգ Գորգիսյան

Պարոն Գորգիսյանը վստահեցրեց՝ ԵԼՔ դաշինքում դեմ են ռադիկալ գործողություններին և բռնության տանող ճանապարհին

Նախագահը շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Կոսաչովին Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հարթակներում արտահայտած նրա օբյեկտիվ դիրքորոշման համար

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին, ով Հայաստանում է գտնվում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստերի անցկացման կապակցությամբ: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը նշել է, թե ուրախ է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպումից և միջազգային անվտանգության արդիական խնդիրների շուրջ կարծիքների փոխանակումից

«Նիստը դատավորի «սիմպածիայով» կամ լավ տրամադրությամբ չպետք է կայանա». միջադեպ՝ «Սարի թաղի գործով» նիստում

«Չեմ էլ գալու,-վրդովված ասաց Էդուարդ Զեյթունյանը, որին դատավորը հեռացրեց նիստերի դահլիճից: Պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին

Ձյան պակասությո՞ւնն է ջրի սակավության պատճառը, թե՞ ՀԵԿ-երը. «Ա1+»

Այս տարի ևս ոռոգման ջրի սակավության խնդիր է լինելու և  ինչպես նշում են բնապահպանները, նաև անապատացում։ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ձնառատ ձմեռ չի եղել, ինչպես նաև անձրևներ, ինչը ջրի սակավության խնդիր կառաջացնի։ Մինչդեռ, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը

Սիրիահայ ընտանիքների տղամարդիկ էլ «խոպան» են գնում

Պարզ չէ՝ քանի սիրիահայ է Հայաստանից հեռացել

Հայաստանում գրանցվել է կարմրուկի 7 բերովի դեպք, որոնց հավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱՆ

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 7 բերովի դեպք, որոնց հավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է: Քաղաքացիներից 6-ը պատվաստված չեն, իսկ մեկը` թերի պատվաստված: Կրկին հիշեցնում ենք, որ ամբողջ աշխարհում կարմրուկի բռնկումները և դրանից մահվան դեպքերը մտահոգության առիթ են: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի

Ցուցարարի գործով վարչական դատարանը վճիռը կհրապարակի ապրիլի 3-ին

2018 թ. մարտի 13-ին ՀՀ Վարչական դատարանում կրկին սկսվեց ցուցարար Հասմիկ Էվոյանի գործի դատաքննությունը: Հասմիկ Էվոյանը Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ՝ 2016 թ. մարտին տեղի ունեցած հավաքի մասնակիցներից է: Ցուցարարի դեմ ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել նրան ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ

Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ճապոնիայի ժողովրդի եւ կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայաստանը կարեւոր դեր ունի Կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար, եւ Ձեր երկրի հաստատուն զարգացումը կենսական նշանակություն ունի: Հայաստանը Ճապոնիայի համար

Ջիգարխանյանի նախկին կինը հաղորդման ժամանակ հարվածել է ռեժիսոր Ռուդինշտեյնին

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան ռուսական «На самом деле» հաղորդման ժամանակ հարվածել է ռեժիսոր Մարկ Ռուդինշտեյնին: Ռուդինշտեյնը մեղադրել է Ռոմանովսկայային այն բանում, որ նա նախկին ամուսնուն կողպել է թատրոնի իր գրասենյակում, որից հետո Ջիգարխանյանին բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել: Ռեժիսորը նաև նրան սրիկա է անվանել: Դրանից հետո Վիտալինան Ռուդինշտեյնից պահանջել է դուրս գնալ

Արման Թաթոյան. «Զգացինք միտում՝ լրագրողին մի տեսակ օտարացնելու պետական համակարգից». «Ա1+»

Անդրադառնալով Երեւանի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելու առաջարկին, Մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ դա ընդունելի չէ իր համար. «Այդ ժամանակ զգացինք միտում՝ լրագրողին մի տեսակ օտարացնելու պետական համակարգից: Սա վտանգավոր ընկալում է եւ չպետք է թողենք, որ ձեւավորվի»: Ինչ վերաբերում է կառավարության նիստերին, ապա դա բոլորովին այլ խնդիր է: Ոչ միայն լրագրողները չեն հետեւի նիստին,

Հայկական շուկայում սկսում է չվերթներ իրականացնել Red Wings ավիաընկերությունը

Ռուսական Red Wings ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)- Երևան- Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Չվերթների մեկնարկը կտրվի մարտի 18-ին, որոնք մինչև ապրիլի 02-ը կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ, իսկ ապրիլի 03-ից չվերթները կիրականացվեն շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

«Արթուր Դավթյանը պարտակում է Րաֆֆի Ասլանյանի եւ Գեւորգ Կոստանյանի կերած կեղտերը». Ռուզաննա Ադանալյան

25-ամյա որդուն կորցրած մայրն ասաց. «Ես իմացել եմ, որ դատախազությունում եւ ընդհանրապես իրավապահ համակարգում իրենք էլ ունեն լավ տղա հասկացությունը: Եթե դատախազը նախկին դատախազի հանցագործությունները դուրս է հանում, ուրեմն ինքը լավ տղա չի, իսկ եթե պարտակում է, ուրեմն լավ տղա է: Ես եկել եմ Արթուր Դավթյանին ասեմ, որ եթե դու պարտակում ես Գեւորգ Կոստանյանի, Րաֆֆի Ասլանյանի մարդասպանության հանցավոր գործողությունները, դու ոչ թե լավ տղա ես, դու շատ վատ մարդ ես»:

Մի լա, նորը կառնեմ (պատմվածք)

-Մեսրոպ, Մարգոն թեյի սպասքի տեղ է արել: -Ամուսինը հայացքը կտրեց թերթից: -Ո՞ր Մարգոն: -Մեր հարևանուհին: Գերմանական է՝ երկու հարյուր ռուբլիանոց: -Պետակա՞ն արժեքն է: -Չէ, հիմա իր գնով կարգին ապրանք որտեղի՞ց կառնես: Տնաշենն ասես այս աշխարհից չլինի: Ամուսինն անորոշ դավադրության հոտ առավ: Կնոջ մտքին կարծես բան կար: -Իսկ խանութի գինը որքա՞ն է: -Հարյուր հիսուներեք ռուբլի՝ գտածի

Ադրբեջանում սկսել են բացահայտ խոսել Հայաստանից վախենալու մասին

Տարոն Հովհաննիսյանը`Ադրբեջանում ընթացող զորավարժությունների եւ SIPRI-ի զեկույցի մասին

Սերժ Սարգսյանը միշտ սիրում է անակնկալներ, մինչև վերջին պահը նա չի խոսելու. Քաղտեխնոլոգ

Այն գաղջ մթնոլորտի և այլնի մասին, որ նա խոսում էր, հենց նշան էր, որ այս մթնոլորտում բիզնես չի կարող զարգանալ… հնարավոր չէ ժողովրդին պահել միայն անվտանգության խնդիրներով. Վիգեն Հակոբյան

Իտալական ընկերությունները շահագրգռված են մասնակցել Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման և շահագործման ծրագրին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է իտալական «Անաս» ընկերությունների խմբի տնօրեն Ջիանի Վիտորիո Արմանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հյուսիս-հարավ ավտոմայրու կառուցման ծրագրում իտալական ընկերության ներգրավման հնարավորություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, Ջիանի Վիտորիո Արմանին ընդգծել է, որ իրենք շահագրգռված են պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում մասնակցել Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման և շահագործման ծրագրին: Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Անաս» ընկերությունների

Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում նոր փուլ է սկսվելու. քաղտեխնոլոգ

Բոլորը հասկանում են, որ առանց Արցախի դիրքորոշման ու որոշման հնարավոր չեն լուծումներ. Վիգեն Հակոբյան

Ախուրյան. Մանկահասակ երեխաներով բնակվում են դժոխային պայմաններում

Ախուրյանում, կոմունալ տարրական պայմաններից զուրկ, խարխուլ դոմիկում են բնակվում մանկահասակ երեխաներով ընտանիքը: Առանց վարանելու, նրանց կարելի է համարել Հայաստանում ամենաաղքատ պայմաններում բնակվող ընտանիք: Ավելին` երկու դպրոցահասակ երեխաներին, սոցիալական ծանր պայմանների պատճառով ուղարկել են մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ դպրոց: Նրանց դժոխային ապրելակերպի մասին ներկայացնում են «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը՝ առանց մեկնաբանության:  

Շարմ Էլ Շեյխում չեն թալանում, հյուրերին «գլխի» վրա են պահում

Երեքժամանոց թռիչքից հետո մեր օդանավը վայրէջք կատարեց Շարմ Էլ Շեյխի օդանավակայան, որտեղ 15 րոպեն մեկ ինքնաթիռ է իջնում: Մեզ դիմավորեց ռուսախոս էքսկուրսավար Ահմեդ Աբբասը, որը հետագա ամբողջ շաբաթը ուղեկցեց մեզ ամենուր՝ ջանք ու եռանդ չխնայելով մեր հանգիստն առավել ուրախ ու բովանդակալից դարձնելու համար: Գարնան առաջին օրը հայաստանյան տարբեր լրատվամիջոցների 29 ներկայացուցիչ մեկշաբաթյա ճանաչողական այցով մեկնեցին

«Կարճաժամկետ հեռանկարում Սիրիայում ականատես կլինենք ռազմական լուրջ էսկալացիայի». Արմեն Պետրոսյան

Չնայած Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմանը, երկրի որոշ տարածքներում ռազմական գործողությունները չեն դադարում: Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները հայտնում են, որ հայտարարված հրադադարի պայմաններում Սիրիայի տարածքում քիմիական զենքի կիրառման իրական վտանգ կա: Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ սիրիական հակամարտության ամբողջ տրամաբանությունը ցույց է տալիս, որ նման նախաձեռնությունները տևական արդյունավետություն չեն ունենում և անգամ

Կոսաչովը՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելու մասին

Այսօր լրագրողները ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ վերջինիս հարցրեցին՝ ապրիլին մեզ մոտ վարչապետ են ընտրելու եւ ավելի քան ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունն է առաջարկվելու, որքանո՞վ է ՌԴ նախագահը հավասար գործընկեր դիտարկում Սերժ Սարգսյանին եւ որքանով

Պաշտոնատար անձանց՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով պետությանը խոշոր չափի վնաս է պատճառվել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության‰ ծրագրի իրականացման գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզպետարանի կողմից նախկին Միխայելովկա համայնքի (ներկայումս մաս է կազմում Մեծավան խոշորացված համայնքի) ղեկավարին հանձնվել է պարարտանյութ, որի դիմաց վերջինս 8.274.000 ՀՀ դրամի վճարում չի կատարել: Լոռու մարզպետարանը

Կոսաչովի պատասխանը, թե ինչու են հայերին ՌԴ-ից դեպորտ անում, մեր վարորդներին մերժում եւ թշնամուն զենք վաճառում

Կոսաչովը պատասխանեց, որ նման հարցադրումները չի ընդունում, բացառությամբ հարցի այն հատվածի, որ Հայաստանն իսկապես ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է հանդիսանում: Նա ասաց, թե ինչպես է ՌԴ ղեկավարությունը վերաբերվում ՀՀ-ին, հայ-ռուսական հարաբերություններին:

Եվրոպայում չեն ցանկանում Ադրբեջանի հետ հարաբերությունները բարդացնել

Տարոն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների մասին

Մենք ունենալու ենք տրամաբանական, զարգացող և արդար երկիր, որի կառուցման մեջ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնաբաժինը բերել. ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել Լիբանանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ

Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 13-ի երեկոյան Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ցանկանում եմ երկու խոսքով ձեզ տեղեկացնել, թե մեր այցի շրջանակում ինչի մասին ենք խոսել, ուր ենք հասել և նաև մի երկու խոսքով ասել՝ ոնց ենք

Դատապարտյալի գործով հաղթեց դատախազի բանավոր հայտարարությունը

Դեպարտամենտի գրությունը եւ դատական ակտը չգնահատվեց ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Գ. Իսախանյանը վերաքննիչ քրեական դատարանում երեկ հայտարարեց, թե տասնմեկ տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Հակոբյանի նկատմամբ կա քաղհայց: Սակայն չներկայացրեց՝ ինչ քաղհայցի մասին է խոսքը: 60-ամյա դատապարտյալի պաշտպանը` Մելանյա Սարգսյանն էլ հայտարարեց ու դատարան էր

Սուրիական բանակը Արեւելեան Ղութայի ալ Շիֆոնիէ շրջանին մէջ քիմիական թունաւոր նիւթեր արտադրող գործարան մը յայտնաբերեց

Երեքշաբթի, 13 Մարտ 2018-ին, սուրիական բանակի Արեւելեան Ղութայի ռազմական գործողութիւններու հրամանատարներէն մէկը ՍԱՆԱ-ի թղթակիցին յայտնած է, որ Արեւելեան Ղութայի ալ Շիֆոնիէ շրջանի ականազերծման ընթացքին, սուրիական բանակը յայտնաբերած է զինեալ ահաբեկչական խմբաւորումներուն կողմէ հիմնուած քիմիական թունաւոր նիւթեր արտադրող գործարան մը, ուր կը գտնուէին սէուտական արաբիական սարքեր եւ արեւմտեան երկիրներու արտադրած ինքնապաշտպանութեան գործիքներ։ Այս մասին կը հաղորդէ

Նախարարն անթույլատրելի է համարում Հ1-ի տեսանյութը. «Ա1+»

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում «Լավ երեկո» հաղորդաշարի ժամանակ  «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ կատարված հարցազրույցը: Արդարադատության նախարարը հայտարարեց, որ լուրջ քննարկումներ է ունենալու Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ: «Ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով: Շատ լուրջ քննարկում եմ ունենալու Առաջին ալիքի ղեկավարության հետ: Իմ խորին գնահատմամբ, առաջին դեպքը չէ, այլ երկրորդ

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Վիեննայում

Մարտի 12-ին Ավստրիայի Լյուդվիգ Բոլցմանի անվան պատերազմների հետևանքների վերացման ինստիտուտը Ավստրիայի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ և ՀՀ դեսպանության աջակցությամբ Վիեննայի քաղաքապետարանի հին շենքի հանդիսությունների դահլիճում կազմակերպել էր ամերիկահայ գրող, հրապարակախոս Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի հանրային դասախոսությունը: Միջոցառմանը մասնակցում էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ավստրիացի հասարակական գործիչներ, մտավորականներ, ավստրիահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, Վիեննայի համալսարանների

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728