Օրվա լրահոսը

Շատ կարևորում եմ և’ նախագահի, և’ վարչապետի դերը. Թաթուլ Մանասերյան

Կառավարության նոր կազմի մասին հարցերը քննարկվել են «Հայելի» ակումբում մարտի 13-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: «Երկրի չորրորդ նախագահը ունի կարողություններ, փորձ, հմտություններ, շնորհք, տաղանդ, շրջապատ, հարաբերություններ և այդ ամենը կներդնի մեր պետության զարգացման մեջ», ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանը: «Չավարտված պատերազմի պայմաններում շատ կարևորում եմ և՜ նախագահի, և՜ վարչապետի դերը:

Ադրբեջանցի ուսուցչին աշխատանքից ազատել են խաղաղության կոչերի պատճառով. «Ազատություն»

Ադրբեջանցի երիտասարդ ուսուցիչը հայտարարում է, որ իրեն աշխատանքից հեռացրել են ադրբեջանցի և հայ երեխաների միջև ընկերության ու խաղաղության կոչերի պատճառով: Ըստ «Թուրան» գործակալության՝ Ռովշան Ազիզովը 2004 թվականից Բաքվի Նիզամու շրջանի դպրոցում անգլերեն է դասավանդել և աչքի է ընկել ուսուցման ոչ-ավանդական մեթոդներով, հաճախ դասը վերածելով բեմական ներկայացումների՝ աշակերտների հետաքրքրությունը մեծացնելու համար: Ազգերի միջև բարեկամության՝ երիտասարդ ուսուցչի

Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահի հետ

Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալամեհի հետ: Ճաշին մասնակցել են նաև Լիբանանի խոշոր բանկերի գործադիր տնօրենները: Վարչապետ Կարեն Կարապետյանը լիբանանցի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության պատկերը և ներդրումային միջավայրը, նախորդ տարի արձանագրված ցուցանիշները, Հայաստանի միջոցով այլ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները:

Մարտի 19-ից կգործարկվեն նոր արագաչափեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում է երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքը: Մասնավորապես, 2018 թվականի մարտի 19-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները. Հովսեփ Էմինի փողոց-Փափազյան փողոց, Իսահակյան փողոց-Տերյան փողոց, Պարույր Սևակի փողոց-Ուլնեցու փողոց, Խանջյան փողոց -Վարդանանց փողոց, Տիգրան Մեծի փողոց-Գլինկայի փողոց: Նույն օրվանից գործարկվելու է նաև

Դատախազներին գործուղում են օրական 1500 եւ 800 դրամով՝ բնակարանի վարձակալությամբ  

Դատախազների գործուղման դեպքում փոխհատուցման կարգն ու չափն են սահմանում

«Հողատարածքը ոչ թե նվիրել եմ կնոջս, այլ ինքն է մասնակցել աճուրդին ու շահել». Նոր կյանք համայնքի նախկին գյուղապետ

«Ավագանիները ստորագրել են այն նիստերի արձանագրությունների տակ, որոնց մասնակցել են»,-պնդեց ՀՀԿ-ական Մայիս Աբրահամյանը

Թրամփը հեռացրել է Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռացրել է Ռեքս Թիլերսոնին պետքարտուղարից պաշտոնից: Նրա տեղը կզբաղեցնի ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոն: Twitter-ի իր միկրոբլոգում Թրամփը շնորհակալություն է հայտնել Թիլերսոնին և վստահություն հայտնել, որ նոր պաշտոնում Պոմպեոն «ֆանտաստիկ աշխատանք կկատարի»: Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար կնշանակվի Ջինա Հասփելը, որը կդառնա ԿՀՎ-ն գլխավորած առաջին կինը: Մինչ այս նա զբաղեցնում

Նոր կյանք համայնքի նախկին՝ ՀՀԿ-ական գյուղապետը չարաշահումնե՞ր է թույլ տվել

Ավագանի Հովսեփ Ամիրյանն, օրինակ, նշել է, որ ունի երկու ստորագրություն, եւ որից ուզեցել՝ օգտվել է: Բայց երեք տարբեր արձանագրության մեջ նրա ստորագրությունները տարբեր են

Մեկնարկել են գետերի և ջրանցքների հուների մաքրման աշխատանքները

Մարտի 1-ից մեկնարկել են մայրաքաղաքի տարածքով հոսող գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները, որոնց ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը: Մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում գործընթացը կծավալվի Ավան, Նոր Նորք, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում: Հիմնական նպատակը գարնանային տեղումների ընթացքում ջրի անարգել հոսքն ապահովելն է: Կուտակված աղբը հենց

Ըստ Թուրքիայի փոխվարչապետի՝ Աֆրինում քրդական ուժերն ունեն 3381 զոհ

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը պաշտոնական տվյալներ է ներկայացրել Աֆրինում 1 ամսից ավել շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մասին։ Բոզդաղի խոսքով՝ մինչ այժմ Աֆրինում սպանվել է 42 թուրք զինվոր, 202-ը՝ վիրավորվել։ Դրանից զատ Սիրիայի քրդական ուժերի կողմից թուրքական սահմանամերձ քաղաքների հրետակոծման հետևանքով 7 խաղաղ բնակիչ զոհվել, 125 հոգի էլ վիրավորվել են: Ըստ Թուրքիայի

«Երկիր ծիրանիի» փոխնախագահ՝ փաստաբան Կարապետ Աղաջանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 12.03.2018 թվականի որոշմամբ փաստաբան Կարապետ Աղաջանյանի(արտոնագիր թիվ 35) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջի խախտման հատկանիշներով: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել զանգվածային լրատվության միջոցի հրապարակումն այն մասին, որ փաստաբան Կարապետ Աղաջանյանը՝ պատասխանելով մեկ այլ փաստաբանի գրառմանը նշել էր, որ նրա հայտնած տեղեկատվությունն անհիմն, սուտ

Գարո Փայլանը՝ Թուրքիայի ՆԳՆ-ին. Քրիստոնեական կառույցների վրա հարձակումներ իրականցվողներն արդյո՞ք կպատժվեն

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մարտի 6-ին Տրապիզոնում գտնվող Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակման հարցով դիմել է երկրի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին: Նախարարին հասցեագրած հարցադրման մեջ Փայլանը, շեշտելով, որ սա վերոնշյալ եկեղեցու վրա հարձակման առաջին դեպքը չէ, եկեղեցին նախկինում էլ է մի քանի անգամ հարձակման

Հայկական պար ու ազգային տարազներ. Վանաձորում տեղի կունենա նախադեպը չունեցող համերգ

Ապրիլի 3-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի կունենա «Դարերի խորքից» խորագիրը կրող համերգային ծրագիրը, մասնակցությամբ՝ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի եւ «Տերյան» մշակութային կենտրոնի: Այսօր Artist.am մշակութային կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ համերգի կազմակերպիչները խոսեցին ծրագրի մտահղացման ու նպատակի մասին. «Տերյան» մշակութային կենտրոնը վերարտադրում է հին հայկական ավանդական տարազներ: Հիմնականում այդ տարազները ցուցադրվում են

«Ասում են, թե նկարներդ տխուր են, բայց ես ցեխը ո՞նց կարմիրով նկարեմ». գյումրեցի նկարիչ (Ֆոտոշարք)

Գյումրեցի հայտնի գեղանկարիչ Սամվել Գալստյանը, որը բնակվում ու ստեղծագործում է Գյումրու ցեխոտ փողոցներից մեկում՝ Սավոյանում գտնվող մի նեղ տնակում, ասում է, որ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների մեծ մասը իր գործերի սիրահարն են։ Նրանք հաճախակի են գնում Սամվել Գալստյանի՝ Գյումրու տարբեր տեսարաններ պարունակող ջրաներկով աշխատանքները, սակայն միաժամանակ կարծիք են հայտնում, որ դրանք շատ տխուր են։ «Բայց շուտով

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 14-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝

ԱԳ նախարարի տեղակալը Բրյուսելում անդրադարձավ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն մեկնարկելու կարևորությանը

Մարտի 12-ին Բրյուսելում կայացավ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, անդամ պետությունների և գործընկեր երկրների պաշտոնական պատվիրակությունները։ Սա Բրյուսելի գագաթաժողովի ժամանակ ԱլԳ կառուցվածքային վերանայման մասին ընդունված որոշումներից հետո նման մակարդակի առաջին հանդիպումն էր։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցող ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն իր ելույթում անդրադարձավ ԱլԳ

Հաշվարկվել է 3.569.970 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մարտի 5-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է 16 իրավախախտում, 17-ի (14-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.590.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում

Կոնստանտին Կոսաչով. Հայաստանը բացառիկ դաշնակից է Ռուսաստանի համար. շփման եզրերը եւ օրակարգերը հաճախ են համընկնում

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 13-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակությանը` Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ: Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստերի աշխատանքին մաղթել է հաջողություն: Նա վստահություն է հայտնել, որ պատվիրակության

Չարենցը միայն դասական չէ, այլ մեր ժամանակների գրականության մեջ ապրող, նրա կողքին քայլող գրող. Էդուարդ Միլիտոնյան

Եղիշե Չարենցի 121-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկեցին «Ամբոխները խելագարված» հուշարձանի մոտ: Մեծարման ու շնորհավորանքի խոսքեր՝ մեծերի շուրթերից, չարենցյան պոեզիա ու պոեզիայից ծնված երգեր՝ մատաղ սերնդի մատուցմամբ: «Շնորհավորելով Չարենցի ծնունդը, ինքներս մե՛զ ենք շնորհավորում: Տասնամյակներ առաջ առաջին «հանդիպումը» չարենցյան գրականության հետ այնպիսի հզոր ազդակ հաղորդեց ինձ, որ այդ խոսքի ուժն ու մոգականությունն անտեսելն այլևս անհնար էր»,-ասաց

«Եթե Արցախում ռազմական գործողությունները վերսկսվեն, Ադրբեջանը Թուրքիայի ուղիղ աջակցությամբ կօգտվի Նախիջևանի տարածքից». Արամ Սարգսյան

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի դիտարկմամբ, Թուրքիան չի թաքցնում Անդրկովկասի նկատմամբ զավթողական ձգտումները և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը դիտարկում է զինադաշտ:

Թուրքական ծրագիրը շարունակում է գրոհել հայաստանյան հեռախոսները. «Ա1+»

Չնայած զգուշացումներին՝ օգտատերերը շարունակում են ներբեռնել և օգտվել թուրքական արտադրության «Get contact» հեռախոսային ծրագրից։  Այսկերպ նրանք վտանգում ոչ միայն իրենց, այլ նաև՝ իրենց մոտ ամրագրված հեռախոսահամարների տերերի անձնական տվյալները: «Այդ ծրագիրը մեծ վտանգ է ներկայացնում, որովհետև յուրաքանչյուր անձ, դա ներբեռնելով իր android և ios հեռախոսում՝ իր կոնտակտներն ավտոմատ ձևի վերցնում է «Get contact» -ի բազան:

ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երեւանում հրավիրված ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի մասնակիցները ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը

Այսօրվա մեր կառավարությունն իր փիլիսոփայության մեջ համոզված որդեգրել է, որ իր հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելն է. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Լիբանան պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է հայ գործարարների հետ նախաճաշով, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է ներկա տնտեսական իրավիճակը Հայաստանում և տնտեսության զարգացման դրական միտումները։ Վարչապետն ընդգծել է նաև, որ Հայաստանի գլխավոր առավելություններից մեկն ուժեղ սփյուռքի առկայությունն է՝ մեր այն հայրենակիցները, ովքեր,

«Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգների հոկտեմբեր ամսվա արտադրանքը հետ է կանչվում իրացման ցանցից

Օրեր առաջ համացանցում ակտիվ տարածում էր գտել քաղաքացու կողմից հրապարակված լուսանկարը, որում պատկերված էր «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգ, որի մեջ հայտնաբերվել էին որդեր: Ընկերությունը նույն օրն ինքնակամ կապ է հաստատել քաղաքացու հետ` փորձելով պարզել մանրամասներ առկա խնդրի վերաբերյալ: Նմուշը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ առկա են սեխի ճանճի թրթուրներ: Փորձաքննության արդյունքները

«Սերժ Սարգսյանը բանակցային գործընթացում անհամեմատ ավելի փորձառու է, քան Կարեն Կարապետյանը». Խոսրով Հարությունյան

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս բանաձևն է՝ ճանաչել փրկելու համար:

ԿԳՆ. Մարտի 19-ից դպրոցներում կմեկնարկի գարնանային արձակուրդը

Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 19-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 19-ից ապրիլի 1-ը ներառյալ:  ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ինտիմ բնույթի ծառայություններ մատուցելու համար Վ. Բ.-ին գումար է տվել, սակայն վերջինս ծառայություն չի մատուցել, իսկ գումարը դնելով կոշիկի մեջ` փորձել է հեռանալ

Հրազդան քաղաքում անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու քրոջը: Նույն օրը ոստիկանության աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին` պահանջելով հայտնել, թե ովքեր են իրենց ծեծի ենթարկել: Երբ Է. Ա.-ն ասել է, որ նրանց չի ճանաչում, ոստիկանները, չհավատալով վերջինիս, հայհոյանքներ են տվել և ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյան. «Եթե ներում են սպանվածների ծնողները, ինչո՞ւ 22 տարի անց չների նաև նախագահը»

Իրենց որդիների սպանությունից 22 տարի անց որդեկորույս մայրերի ներումը մեծահոգության և վեհության դրսևորում է:

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728