Օրվա լրահոսը

«Ինձ սպառնում են, որ լեզուս կկտրեն, մեքենայի տակ կգցեն, որ ես լռեմ». Բողոքի ցույց՝ դատախազության մոտ (Ֆոտոշարք)

Որդեկորույս մորը սպառնում են սպանել, լեզուն կտրել, փորձում են մեքենայի տակ գցել՝ ահաբեկելու համար. «Ինձ սպառնում են: Իմ նկատմամբ բազմաթիվ բռնություններ են եղել եւ Շիրակի մարզի դատարանում: Մարդասպանին թողել էին նիստերի դահլիճում՝ դատական ընդմիջման ժամանակ: Դուք տեսե՞լ եք նման բան՝ ծանր հանցագործության մեջ մեղադրվող ամբաստանյալին թողնեն դահլիճում, ցատկեց նստարանների վրայից հարձակվեց ինձ վրա՝ սեռական բնույթի մի այլանդակ հայհոյանքներ անելով»:

Չեմպիոններ հռչակված մարզիկները, որոնք կձևավորեն Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող հավաքականը

Որպես 2017թ. լավագույն մարզիկներ անհատական գավաթներ ստացան Տիգրան Կիրակոսյանն ու Գրիգոր Մխիթարյանը, լավագույն տեխնիկայի համար՝ Արսեն Ղազարյանը, մարզական կամք դրսևորելու համար՝ Դավիթ Գրիգորյանը:

«Սուսերով պարը». «Եվրիմաժ»-ում Հայաստանը կներկայացնի Արամ Խաչատրյանի մասին ֆիլմը

Գագաթաժողովն առաջիկա օրերին քննարկումների արդյունքում վերջնական որոշումներ է կայացնելու, թե որ հայտերն է ֆինանսավորելու

ՀՀ վարչապետի խորհրդական Արիաննե Կաոիլին կարևորել է Հայաստանում գեոպարկերի ստեղծումը որպես տուրիզմի խթանման նշանակալի գործիք

Գեոպարկերը հնարավորություն են տալիս երկրների երկրաբանական առանձնահատկություններով տեղանքների վրա համադրել էկոտուրիզմը, ագրոտուրիզմը, մասնավոր ձեռներեցությունը՝ ինչը նպաստում է համայնքների կարողությունների զարգացմանը, սոցիալ տնտեսական ցուցանիշների բարձրացմանը և առաջին հերթին տեղանքի էկո և երկրաբանական ինքնատիպության պահպանմանը։

Առողջապահության նախարարությունը պատասխանում է էլեկտրոնային առողջապահական համակարգի վերաբերյալ Գյումրիի ստոմատոլոգների մտահոգություններին

Միաժամանակ, դժվար է այսօր պատկերացնել բժիշկ-ստոմատոլոգի, ով չի տիրապետում համակարգչային տեխնոլոգիաներին, չունի անձնական համակարգիչ և ցանկություն չունի համացանցի միջոցով կատարելագործելու իր մասնագիտական և գործնական հմտությունները:

Նեպալում օդանավ է կործանվել. կա առնվազն 38 զոհ

Ընկնելուց հետո օդանավը բռնկվել է:

Սերժ Ջիլավյան. Որևէ բանի կարիք չունեմ։ Կարիք ունեմ մեռնելու։ Զզվել եմ կյանքից. Newmag

Աղջկանից լուր չունի, նա էլ՝ իրենից, երեք տարի չեն շփվել, խոսել։ Վերջին անգամ խոսել են 2015-ին տեսակապով, դրանից հետո որևէ լուր չունի։

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղում

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսետը,  Խորվաթիայի Հանրապետության Նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության  (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը: Մամուլի հաղորդագրություն

Դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները ՍԴ-ում

Արա Բաբլոյանը ստորագրել է արձանագրություն, որով դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դադարած համարել Գագիկ Հարությունյանի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները: ԱԺ հաղորդագրություն

Աթէշեան իր վերանշանակումէն Ետք «վրէժ» կը լուծէ անոնցմէ, որոնք դէմ եղած են իրեն ու համարձակած Քննադատելու. Պոլսահայ սիւնակագիր. «Գանձասար»

Պոլսահայ սիւնակագիր Օհաննէս Քըլըչտաղըն Պոլսոյ «Ակօս» թերթին մէջ անդրադարձած է Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտօնին Արամ Աթէշեանի վերանշանակումէն ետք պոլսահայ համայնքին մէջ շարունակուող ճգնաժամին: Քըլըչտաղը կը նկատէ, որ Աթէշեան վերանշանակումէն ետք«վրէժ» կը լուծէ բոլոր անոնցմէ, որոնք իրեն դէմ եղած են եւ համարձակած քննադատելու: «Ան կը պատժէ անոնց, որոնք քաջութիւն ու պատիւ դրսեւորած են՝ ընդդիմանալով իրեն:

«Սա անբարոյական է՝ պրոֆեսիոնալ տեսակետից»

Մաշտոցի 52 հասցեում ԵՊՀ-ի նախկին «Հյուրերի տունը» վերածվում է հսկա հյուրանոցի: Այժմ այստեղ շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում: Ճարտարապետ Արսեն Կարապետյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է՝ գեղեցիկ շենքը այն նախագծով, որ հիմա կառուցվում է, ամբողջությամբ աղավաղվում է: Այն, ինչ անում են այս շենքի հետ, ըստ ճարտարապետի, ավելի վատ է, քան այն, ինչ արվել է Իսահակյանի

Աշտարակում՝ կոյուղու դիտահորի մեջ, հայտնաբերվել է դեռևս չձևավորված մարդու պտուղ. shamshyan.com

Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան 24 շենքի բակում՝ կոյուղով անցնող դիտահորի մեջ, նորածնի դի կա։ Ոստիկանները պարզել են, որ նորածնի դին նշված դիտահորի մեջ հայտնաբերել են Աշտարակի քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները, ովքեր ահազանգ են ստացել, որ դիտահորը

Արթիկի, Սևանի, Դիլիջանի և Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Արթիկի, Սևանի, Դիլիջանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

2018թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.3 տոկոսով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 338 336 մարդ, որը 9.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Ընթացիկ տարվա փետրվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 149 159 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.5 տոկոսով: 2018 թվականի փետրվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է

Փարաքար գյուղում մեքենա է պայթել

Մարտի 12-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ գազալցակայանում մեքենա է պայթել. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը: Պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Ջիվանու փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում պայթել է «Nissan Tiida» մակնիշի 35

Քրեական գործ` ոստիկանի կողմից կաշառք տալու, կաշառքի միջնորդության և կաշառք ստանալու առերևույթ հանցագործությունների առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա: Այսպես, նյութերի համաձայն` փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանն իրեն ավագ լեյտենանտի սպայական կոչում շնորհելու համար իր ընկերոջ` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազորի բարեկամի

Վրաերթի է ենթարկել կնոջն եւ, ավտոմեքենան թողնելով՝ հեռացել

Մարտի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վ.Սարգսյան փողոցում` Կենտրոնական բանկի դիմաց, վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Մարիա Գրիգորյանին, պատճառել մահ և ավտոմեքենան թողնելով՝ հեռացել: Մարտի 11-ին, ժամը 1.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 42-ամյա մի տղամարդ և խոստովանել, որ Մ.Գրիգորյանին ինքն է վրաերթի է ենթարկել, իր վարած նշված «Մերսեդես» մակնիշի

Հովհաննես Իգիթյանը կիսում է Արմեն Ռուստամյանի կարծիքը ՀՀ նախագահի հարցում

«Ամեն դեպքում, անկախ քաղաքական իրավիճակից, անկախ այս լճացած քաղաքական իրավիճակից՝ ցանկացած գրագետ, կիրթ, զարգացած եւ փորձ ունեցող մարդու առկայությունը հատկապես իշխանական ոլորտում ես դրական եմ համարում»,- «Առավոտի» հարցին` արդեն ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի վարկը Հայաստանին օգուտ կբերի՞, պատասխանեց նախկին պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Մեր զրուցակիցն ասում է` շատ կցանկանար, որ ՀՀԿ խմբակցության վեց

«Հաջորդ վարչապետը չի ուզում բաց աշխատել, ինչպես աշխատել է որպես նախագահ». Աշոտ Մելիքյան

Արմինե Օհանյանի կարծիքով՝ լրագրությունը դառնում է էքստրեմալ սպորտի տեսակ:

Դավիթ Գասպարյանը հաստատեց, թե որտեղ է թաղված Չարենցը

Շենքի հսկիչին ժամանակին սպառնացել են՝ «եթե մեկին ասես, դու էլ ես նրա կողքին պառկելու»

Քննարկվել է Հանրային խորհրդին կից ազգային փոքրամասնությունների հարցերով պալատի ստեղծման հարցը

Ս.թ. մարտի 12-ին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Սուրեն Զոլյանն ու հանձնաժողովի անդամ Էդուարդ Պոլատովը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի հետ քննարկել են Հանրային խորհրդին կից ազգային փոքրամասնությունների հարցերով պալատի ստեղծման հարցը: Քննարկմանը մասնակցել է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կնյազ Հասանովը: Վազգեն Մանուկյանն ասել է,

Շահագրգռվա՞ծ էր արդյոք Ռուսաստանը հայ-թուրքական արձանագրությունների կյանքի չկոչվելու մեջ

Ի՞նչ է հուշում Մարիա Զախարովայի հայտարարությունը Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի վստահեցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին ընդամենը հռետորաբանություն է եւ ոչ ավելին, ինչն այդպես էլ պետք է լիներ: Հիշեցնենք՝ Մարիա Զախարովան հայտարարել էր. «Մենք գնահատական տվել ենք նաեւ անմիջապես այդ պայմանագրին, քանի

Գյումրի. Աղքատությունից անդին

Գյումրու ծայրամասային թաղամասերից մեկում, կիսախարխուլ տնակում, ահավոր ծանր սոցիալական պայմաններում բնակվող 14 և 16 ամյա քույրերը, երիտասարդ մոր մահից հետո մնացել են տատիկի խնամքի տակ: Հայրը հիմնական աշխատանք չունի: Նրանց կացարանը զուրկ է կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից: Մենք այսօր այցելեցինք այս ընտանիքին: Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:  

Հայաստանի կառավարության արտերկրյա գրանտները (անիմացիոն տեսանյութ)

Անկախացումից ի վեր Հայաստանի կառավարությունը ստացել է միլիարդավոր դրամների արտերկրյա մարդասիրական օգնություն և դրամաշնորհներ: Միայն վերջին 10 տարում Հայաստանի կառավարությունը ստացել է մոտ 700 միլիոն դոլարի արտերկրյա անհատույց դրամաշնորհներ: Միայն 2018 թվականին նախատեսվում է ստանալ 74 միլիոն դոլարի գրանտ: Կառավարության խոշորագույն դոնորը ԵՄ-ն, ԱՄՆ-ն և եվրոպական երկրներն են: Խոշոր գրանտատուներից են եղել Համաշխարհային բանկը, Ճապոնիան,

Սովորական ֆաշիզմ՝ ադրբեջանական վարիացիաներ

Սառը պատերազմի ամենադրամատիկական պահերին` 60-ականների կեսերին, Խորհրդային Միության, և ոչ միայն, մտածող հասարակությանը խորապես հուզեց և մտորելու առիթ տվեց տաղանդաշատ կինոռեժիսոր Միխայիլ Ռոմմի «Սովորական ֆաշիզմ» վավերագրական կինոսերիալը, որն անաչառ մասնագետների կարծիքով, հանճարեղ ֆիլմ է ֆաշիզմի ծագման, զարգացման և, ամենակարևորը՝ պոտենցիալ վտանգների մասին գալիք սերունդների համար։ Սա ֆիլմ-մեդիտացիա է ֆաշիզմի էության և նրա երևան գալու պատճառների

Դանիայի խորհրդարանում բարձրացվել է Թեղուտի հանքի հարցը, իսկ Հայաստանում շարունակում են անտեսել այն. ՀԲՃ

2018թ․ մարտի 2-ին Դանիայի խորհրդարանի կայքում տեղադրված փաստաթղթերից տեղեկանում ենք, որ խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում «Կարմիր-կանաչ դաշինք» (Enhedslisten) ձախակողմյան կուսակցությունը ներկայացնող խորհրդարանական Քրիստիան Յուլը Հայաստանի Թեղուտի հանքի հետ կապված հարցադրումներ է արել Դանիայի Արդյունաբերության, բիզնեսի ու տնտեսական հարցերով նախարարին։ Հարցման մեջ մասնավորապես նշված է․ «EFTERTRYK էլեկտրոնային լրատվամիջոցը և ARBEJDEREN օրաթերթն անցյալ տարի հրապարակել են մի

Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել. Վիկտոր Սողոմոնյան

2rd.am–ի հարցերին պատասխանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Պարոն Սողոմոնյան, մարտի 3-ին ՀՀ ԱԺ–ն ընտրեց Հանրապետության 4-րդ նախագահին: Ինչպես հայտնի է, նրա երդմնակալության արարողությունը կայանալու է ապրիլի 9-ին՝ խորհրդարանի հատուկ նիստում: Ռոբերտ Քոչարյանը ներկա լինելո՞ւ է այդ արարողությանը: – Այս հարցով ինձ արդեն բազմաթիվ լրագրողներ են դիմել: Ոչ, ներկա չի

Եկեղեցական վերնախավը՝ անգործ ու թանկարժեք փարաջաներով, գեներալը «հավայիներին» խրատ տվող. Սուրեն Սարգսյանի անդրադարձը

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում Յապոն Խեչոյանին գրեթե բոլորն են հիշում: Գյուղի առաջին ու միակ զոհն է եղել, մասնակցել է Արծվաշենի պաշտպանությանը: Ժամանակին, ինչպես հարկն է, խորհուրդ են արել, գյուղապետին դիմել, համարժեք որոշում է կայացվել, որ գյուղի փողոցներից մեկը կկրի իրենց ազատամարտիկի անունը: Սակայն ինչպես տեղում պարզեցինք կամ անգործության կամ հետևողական չլինելու արդյունքում այդ որոշումն այդպես

Չեխիայի նորաբաց թանգարանում ցուցադրված են ոչ միայն Հոլոքոստին նվիրված ցուցանմուշներ, այլև Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութեր

Մարտի 9-ին Չեխիայի Թերեզին քաղաքում տեղի ունեցավ Թերեզինշտադտի Ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնին կից թանգարանի բացումը, որին մասնակցեց Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Թանգարանի բացման արարողությունը սկսեց Ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնի գեղարվեստական ղեկավար Պավել Խալուպան, որից հետո ելույթներ ունեցան կենտրոնի տնօրեն, Հայաստանում հայտնի ցեղասպանագետ Շիմոն Կրբեցը, Թերեզինի քաղաքապետ Հանա Ռոժցովան, որից հետո ելույթ ունեցավ Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։

«Հայաստանի համար պակաս վտանգավոր կլիներ, եթե Սերժ Սարգսյանը գնար Լուկաշենկոյի կամ Նազարբաեւի տարբերակով»

Նախկին պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը` ներքաղաքական զարգացումների մասին – «Հանուն Հայաստան պետության» ճակատը եւ «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը համատեղ եռօրյա հանրահավաքներ են հրավիրում: Հանրահավաքները մեկնարկել են երեկ եվրոպական մի շարք քաղաքներում՝ Ստրասբուրգ, Լոնդոն, Փարիզ: Երեւանում հանրահավաքը տեղի կունենա այսօր` Ազատության հրապարակում: Հանրահավաքներն ընթանում են «Ընդդեմ ռեժիմի հավերժացման», «Հանուն քաղբանտարկյալների ազատության», «Հանուն Հայաստան պետության»

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031