Օրվա լրահոսը

ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը ՌԴ-ում մասնակցել է զորահավաքային վարժանքների

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորած աշխատանքային խումբը մարտի 12-ից 15-ը մասնակցել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանում անցկացված «ՌԴ տարածքում զորքերի (ուժերի) զորահավաքային ծավալման կառավարում» թեմայով հրամանատարաշտաբային զորահավաքային վարժանքներին: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն  

Կարապետ Ռուբինյան. «Ճակատը ատելության հարց չի դնում իր գործողությունների հիմքում»

Ի հիշատակ «Հաց բերողի» հանրահավաքը մեկնարկեց

«Անընդհատ այդ երիտասարդները ինձ մեղադրում են…». Լեւոն Մկրտչյան. yerkir.am

Կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ մամուլից է իմացել` Շիրակի պետական համալսարանի երկու դասախոսներ՝ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը ազատվել են աշխատանքից: Նախարարը տեղեկացրեց, որ մարտի 24-ին նշանակված է համալսարանի գիտխորհրդի և կառավարման խորհրդի համատեղ լայն նիստ, որի ժամանակ էլ կքննարկեն բոլոր հարցերը: «Ես տեղյակ չեմ եղել, որ ԱԺ պատվիրակությունը գնացել է Գյումրի, եթե իմանայի,

Հայաստանի զարգացման հիմնադրամն ակնկալում է 2018-ին ներգրավվող ներդրումների ծավալը հասցնել 46,8 մլն դոլարի

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը նախ քննարկել և հաստատել է հիմնադրամի 2017 թվականի ֆինանսական և գործունեության տարեկան հաշվետվությունները, այնուհետև 2018 թվականի գործունեության ծրագիրը և բյուջեն։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում հիմնադրամում իրականացվել են կառուցվածքային մի շարք փոփոխություններ,

Գողություն սուրճ պատրաստող սարքից (տեսանյութ, ֆոտոշարք)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում սուրճ պատրաստող սարքից գողություն կատարած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2018թ. լույս մարտի 13-ի գիշերը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի կենտրոնում գտնվող ՍՊԸ-ին պատկանող մետաղյա պահարանի, ապա նաև

Ինչպես Զորավար Անդրանիկին շփոթեցին Հերմինե Նաղդալյանի աշխատակցի հետ (տեսանյութ). «Ա1+»

Այսօր Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ նրա «Կռապաշտները» գրքի շնորհանդեսը: Մնացական Հարությունյանն իրեն գրող չի համարում, թեև ստեղծագործում է: Տարիներ առաջ Զորավար Անդրանիկի ծննդյան օրը իշխանավորների կողմից անտեսվելու միջադեպը դարձել է մի պատմվածք գրելու շարժառիթ: Պատմվածքը մնացել է անտիպ՝ հետո վերածվելով գրքի՝ «Կռապաշտները» վերնագրով: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Ի հիշատակ «Հաց բերողի»

Ազատության հրապարակում բողոքի ակցիա է

«Հաց բերողը ֆենոմեն է». Թամար Հովհաննիսյան

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը խոսելով Արթուր Սարգսյանի բարոյական կերպարի մասին, նրան որակեց որպես ֆենոմեն: «Երբ մենք հուլիսի 26-ին արթնացանք և համակարգչից տեղեկացանք, որ ինչ- որ մեկն իր անձնական մեքենայով ճեղքել է ոստիկանական պատը և հաց հասցրել նրանց, բոլորիս երևակայության մեջ դրոշմվեց մի մաչո՝ ահռելի, ուժեղ, մի Առնոլդ Շվարցենեգեր, որն իր «Համերով» ճեղքել

Արթիկի, Աշոցքի և Գորիսի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Վերջին 2 տարում դասագրքերից հանվել է Ժիրայր Սեֆիլյանի անունը». փաստաբան

Ապրիլյան պատերազմից հետո նա հեռուստացույցով տեսել է ինչ-որ տարածք ու հասկացել, թե որքան առաջ են եկել ադրբեջանցիները

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը 2016-ի ապրիլին զոհված 19 զիծառայողների ծնողներին բուժօգնության անժամկետ հավաստագրեր է տրամադրում

Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ շարունակվում է 2016 թվականի ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին սրտանոթային անվճար հետազոտությունների և բժշկական այլ միջամտությունների համար անժամկետ հավաստագրերի տրամադրման գործընթացը: Ծրագրի 2 փուլերի շրջանակում հավաստագրեր են տրամադրվել և սրտանոթային հիվանդությունների հայտնաբերման ու կանխարգելման առաջնային հետազոտություններ են անցել 40 զոհված զինծառայողների ծնողներ: Բժշկական կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման

Վերելակով ավտոբուսն իր նպատակին չի ծառայում

Խանջյան փողոցում քայլակով մի երիտասարդ կանգառում սպասում էր ավտոբուսի: Հենց ավտոբուսը մոտեցավ, երիտասարդը խուճապի մատնված նետվեց դեպի այն, որպեսզի հասցնի բարձրանալ: Նա քաղաքացիների օգնությամբ մի կերպ բարձրացավ ավտոբուս: Մինչդեռ տվյալ ավտոբուսը հարմարեցված էր հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այսինքն՝ այս ավտոբուսը կահավորված էր վերելակով, որի օգնությամբ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձինք հեշտությամբ կարող են նստել ավտոբուս: Թե

Ալիևը փորձում է նմանվել Թուրքիայի իր «մեծ եղբորը». Սուրեն Սարգսյան

«Փաստն այն է, որ այլընտրանքային թեկնածու Ռուսաստանում չկա»,- այսպես ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը մարտի 16-ին «Հայելի» մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսում: «Պրոֆեսիոնալ աշխատանք էր տարված և՜ ֆիլմի, և՜ քաղաքական պայքարի տեսանկյունից: Թեկնածուներ շատ կան, բայց այնպիսի բարձր վարկանիշ, ինչպիսին գործող նախագահինն է՝ չկա: Քաղաքական իշխանությունների փոփոխություններ չեն սպասվում Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Չինաստանում, Թուրքիայում, Իրանում և

«Կամ փորձաքննությունը չի ընթանում, որևէ առաջընթաց այդ առումով չկա, կամ այն ուղղակի իրականացվում է առանց մեր մասնակցության՝ խախտելով Արթուր Սարգսյանի մահվան գործով նրա իրավահաջորդի ընթացակարգային իրավունքները». Տիգրան Եգորյան

«Մեդիա կենտրոնում» կայացած մամլո ասուլիսում փաստաբան Տիգրան Եգորյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի և այդ նպատակով նշանակված փորձաքննության ընթացքի մասին: Անդրադառնալով 2017թ.-ին կայացած փորձագիտական հանձնաժողովի առաջին նիստին՝ Տիգրան Եգորյանը նշեց, որ ներկայանալով նիստին՝ սկսել են ձայնագրել, ինչն արգելված չէ օրենքով, և բարձրացրել են մի շարք օրակարգային և ընթացակարգային

Տերյան մշակութային կենտրոնը կներկայացնի նոր հավաքածու

Aravot.am-ի հետ զրույցում Տերյան մշակութային կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանն ասաց, որ նոր՝ «Թելիկ-Մելիկ» հավաքածուն առաջին անգամ փակ ցուցադրությամբ կներկայացվի մարտի 19-ին «Յանս» ակումբում: «Մեզ ավելի շատ ճանաչում են որպես ազգային թեմաներով զբաղվող կենտրոնի, բայց այս անգամ այդ թեմայից շեղվել ենք: Մոտ երկու տարի առաջ ես իմացա մի տաղանդավոր աղջկա՝ Մարգարիտա Կարապետյանի մասին: Մարգարիտայի ասեղնագործությունները բոլորից

«Դուք չունեք Քրեական օրենսգրքում հոդված, որը պատիժ կնախատեսեր գողերի հանրությանը պատկանելու համար». Վրացի փորձագետ

Վրաստանում «օրենքով գող» կարգավիճակի համար նախատեսվում է 10 տարվա ազատազրկում

Ճիշտ է այսօր չկա այն Կինոյի տունը, որի ստեղծման, կայացման համար ժամանակին մեծ ջանքեր է գործադրել նաև Լաերտ Վաղարշյանը, չկա Դիլիջանի ստեղծագործական տունը, չկան շատ այլ կինոկառույցներ, բայց մենք պարտավոր ենք հիշել մեր վարպետներին. Հարություն Խաչատրյան

Անվանի հայ կինոռեժիսոր, կինոգործիչ Լաերտ Վաղարշյանի անունը ոչ միայն հայ կինոյի կինոստեղծման տարեգրությունում է, ոչ միայն կապված է խաղարկային և վավերագրական այն ֆիլմերի հետ՝ «Առաջին սիրո երգը», «Աքսորական 011», «Կոչված են ապրելու», «Մարտիրոս Սարյան», «Արամ Խաչատրյան» և այլն, որոնք սիրված են ու ընդունված, այլ նաև սերտորեն կապված է Կինոյի տան, Կինեմատոգրաֆիստների միության Դիլիջանի ստեղծագործական տան

Գագիկ Հարությունյանը՝ մարտի 1-ի մասին. «Շատ ավելի մեծ ողբերգությունների առջև կանգնած կլինեինք, եթե համարժեք միջամտություններ չլինեին»

Երբ արդեն վերջում տեսնում եմ, որ չենք կարողանում կոնֆլիկտը հաղթահարել, ես բավական զայրացած, կյանքում իմ շուրթերից որևէ մեկը հայհոյանք չի լսել, այդտեղ ներկաները լսեցին, ասացի՝ ուրեմն առաջին զոհը ես պետք է լինեմ, եթե դուք գնում եք նման քայլերի:

Գագիկ Հարությունյանը պարգեւատրվեց ոսկե մեդալով

ԳԱԱ-ում նշվեց Գագիկ Հարությունյանի 70-ամյակը

«Նա ոչ թե հանցագործությունը պարտակող է, այլ սպանությանն օժանդակող». Շամիրամի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ

«Որ փրկիչ լիներ, նույն րոպեին էդ իր ախպոր տղայի դեմը կկանգներ, ավազակը չէր խփի էդ երիտասարդներին». Մանվել Ազիզյան

«Հայաստանը վարում է կրավորական քաղաքականություն». քաղաքագետ Երվանդ Բոզոյան

«Մեր երկիրը ոչ մի քաղաքական մարտավարություն չունի: Հայկական վերնախավում մտածողությունն այնքան կենցաղային է, որ զգացվում է քաղաքական գիտակցության պակաս»,-ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը մարտի 16-ին «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: «Հայաստանն ուժեղ կախվածության մեջ է Ռուսաստանից, Ադրբեջանն էլ, օգտվելով դրանից, փորձում է ԱՄՆ-ին ցույց տալ, որ Հայաստանը վատ դաշնակից է նրան: Ադրբեջանը դա անում է

Ի սկզբանե բացառված է եղել Արթուր Սարգսյանի մահվան գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը. փաստաբաններ

Ինչպես հայտնի է Արթուր Սարգսյանի` «Հաց բերողի» մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նշանակվել է հանձնաժողովային փորձաքննություն նրա մահվան պատճառները և հարակից հարցեր պարզելու ուղղությամբ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով, հենց բժշկական սխալի փաստի առթիվ, ինչը ուղղակիորեն նշանակում է, որ նախաքննությունը սահմանափակվել է հենց հարուցման փուլում`քննության շրջանակներից դուրս թողնելով հարցերի մի

Դատարանը մերժեց Քյարամ Քալաշյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը

Դատարանը թույլատրեց ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել միայն պաշտպանի՝ նիստերի դահլիճը լքելու հայտարարությունից հետո

Եթե 2-3 տարի առաջ Արցախում շատ քչերն էին հավատում, որ տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են դառնալ իրականություն, ապա այսօր արդեն…

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանն Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Ողջունելով գործընկերներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել շարունակական գործակցության համար և ներկայացրել այն ձեռքբերումները, որոնք ձևավորվել են Արցախի ՏՏ ոլորտում։ Ամալյա Եղոյանը

Ցյուրիխյան արձանագրություններն ավելի շատ ձեռնտու էին Հայաստանին. Թուրքիայի փոխարտգործնախարար

Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված Ցյուրիխյան արձանագրություններն ավելի շատ ձեռնտու էին Հայաստանին, քան Թուրքիային: Այս մասին ԱՊԱ-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Յըլդըզը: Նախարարը նշել է, որ թեև դրանք ուժի մեջ չմտան, հայկական կողմի այդպիսի քայլը ընտրություններից առաջ անընդունելի էր: «Նրանց գործն է: Միևնույն է՝ այս բոլոր տարիներին նրանք ցանկություն չեն ցուցաբերում կարգավորել

«Գտնում ենք, որ ՌԴ-ն պետք է Ավետիսյաններին վճարի 450 000 եվրոյին համարժեք դրամ». փաստաբան

ՍԴ որոշումից հետո միայն պարզ կդառնան Ավետիսյանների՝ իրավական դաշտում հետագա անելիքները

«Եթե մրցանակաբաշխություն՝ ուրեմն անխուսափելի անարդարություն…»

Այս կարծիքին է առաջին անգամ Հայաստան ժամանած լեհ դիրիժոր, «Գեմմիի» մրցանակակիր Էնթոնի Վիթը «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ավստրիական դասական երաժշտության երեկո է: Հնչելու են Մոցարտի 41-րդ («Յուպիտեր») եւ Բրուքների 3-րդ սիմֆոնիաները: Նույնիսկ մասնագետների շրջանում կարծիք է տարածված, թե մեկ երեկոյի ընթացքում «դժվարամարս» են այս երկերը: Բայց նշենք, որ ժամանակին Մոցարտը (1780-ականներ) ստեղծել է իր երեք

Իրակլի Կոբախիձեն մեծ գոհունակությամբ խոսեց այն մասին, որ Վրաստանը հայ զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկն է՝ հավելելով, որ վրացական կողմը դրան մեծ կարևորություն է տալիս

Մարտի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ։ Խորհրդարանի նախագահը, ողջունելով ՀՀ դեսպանին, նշեց, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, ունենալով պատմական խորն արմատներ, այսօր արձանագրում են վերընթաց զարգացում տարբեր ուղղություններով, որոնցից արաժանահիշատակ է տարեցտարի կայուն աճ գրանցող երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Դեսպան Սադոյանն, իր հերթին, անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը, նշեց,

Ընտրություններից հետո բանակցությունները կշարունակվեն ինտենսիվ ձևով. Մամեդյարով

Երբ համանախագահներն անցյալ տարի այցելեցին տարածաշրջան, մենք համաձայնության եկանք ակտիվ ձևով շարունակել բանակցությունները ընտրություններից հետո: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նախարարը նշել է, որ նախարարների և նախագահների վերջին հանդիպումներին համանախագահներն առաջ են քաշել կրեատիվ գաղափարներ՝ հարցը մեռյալ կետից շարժելու համար: «Երկու երկրներում նոր կառավարությունների ձևավորումից հետո մենք կշարունակենք

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930