Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյանը՝ մարտի 1-ի մասին. «Շատ ավելի մեծ ողբերգությունների առջև կանգնած կլինեինք, եթե համարժեք միջամտություններ չլինեին»

Մարտ 16,2018 16:46

«Մարտի 1-ը մեր երկրի համար եղավ ամոթալի էջերից մեկը, և դա ողբերգություն էր նաև, բայց մենք շատ ավելի մեծ ողբերգությունների առջև կանգնած կլինեինք, եթե համարժեք միջամտություններ չլինեին»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ավելի քան 22 տարի Հայաստանի Սահմանադրական դատարանը ղեկավարած Գագիկ Հարությունյանը:

Հետո նշեց, որ ուզում է մի գաղտնիք բացել. «Ես մի փոքր փակագիծ բացեմ: Մարտի 1-ից առաջ էր, ուրիշ առիթով էր: Բարդագույն  իրավիճակ էր, գիշերը ժամը 2 անց կես ինձ լուր տվեցին, որ պայթյուն է սպասվելու: Ես գնացի, հավաքեցի մարդկանց, սկսեցինք քննարկումները մինչև հաջորդ օրվա ժամը 4-ը: Որևէ արդյունքի չհասանք, իրավիճակն արդեն այնպիսին էր, որ ավտոմատները պատրաստ են, կամուֆլյաժները հագած՝ մարդիկ գնում էին որոշակի գործողությունների, որոնք կարող էին ունենալ շատ ավելի մեծ հետևանքներ: Եվ իմ քննարկումների սկզբունքը հետևյալն էր՝ մեկ կաթիլ արյունն էլ չի կարող արդարացնել ցանկացած նպատակ, և պետության մեջ չպետք է լինի նախադեպ: Երբ արդեն վերջում տեսնում եմ, որ չենք կարողանում կոնֆլիկտը հաղթահարել, ես բավական զայրացած, կյանքում իմ շուրթերից որևէ մեկը հայհոյանք չի լսել, այդտեղ ներկաները լսեցին, ասացի՝ ուրեմն առաջին զոհը ես պետք է լինեմ, եթե դուք գնում եք նման քայլերի: Այդտեղ կոնֆլիկտի ամենազորեղ կողմերից մեկը ձեռքը տանում է գրպանը, ի՞նչ կմտածես, թե ինչ կարող է հանել, և հանկարծ շինելի գրպանից հանում է Սահմանադրությունը: Ես ապշած նայում եմ, բացում է՝ տեսնում եմ կարմիրով նշումներ: Եվ երկու ժամվա ընթացքում մենք կարողացանք լուծումներ գտնել»:

Մանրամասն՝ «Ա1+»-ի տեսանյութում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031