Օրվա լրահոսը
«Արդարացված չէ․ նման որոշումները չեն կարող դուրս լինել տվյալ երկրի համատեքստից, չեն կարող կրել արդարության սկզբունք»․ Ստյոպա Սաֆարյանը՝ 3 միլիոնանոց պարգևատրումների մասին
Ստյոպա Սաֆարյանը, հիշելով իր՝ պատգամավորության տարիներն, ասաց․ «Մեր ժամանակ պատգամավորի աշխատավարձը 245․000 դրամ էր, տարեվերջին 13-րդ աշխատավարձ էինք ստանում»։
Պետական ապահովագրական համակարգը զարգացման մեծ խթան է նաև ձեր համար և ավելի լավ է այդ ճանապարհը ընտրեք և ոչ թե պայքարեք պետության դեմ. Անահիտ Ավանեսյան
Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ նման գործելաոճից և եթե հաճախորդներն գրավելու ձևը սուտն է, ապա լավ չի ձեր վիճակը. Անահիտ Ավանեսյան
Մի լքեք Հայաստանը, որպեսզի պետք եղած ժամանակ հեշտ լինի վերադարձը. Դավիթ Սահակյանց
Վերջին անգամ, երբ Արցախում էր, որոշեց տոպրակներով իր հետ հող բերել։ Հավատում է վերադարձին և կոչ է անում արցախցիներին՝ հանկարծ չլքել Հայաստանը, որպեսզի հեշտ լինի վերադարձը։
ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ԱԺ հավատարմագրումներից զրկելու, լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակելու ՀՀ իշխանությունների գործելակերպը
Կոչ ենք անում վերականգնել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների՝ Ազգային Ժողովում աշխատելու իրավունքը. Հայաստանի ժուռնալիստների միություն
Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ. Զախարովա
ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանում կապերի վերականգնումն ու բարելավումը նույնպես ակնհայտ են։
Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4 մլն դրամով, 2-րդ տեղը՝ 2,5 մլն դրամով և 3-րդ տեղը՝ 1,5 մլն դրամով
Փաշինյանը ներկա է գտնվել «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլին
Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան պատասխանել է Մոսկվայի դիրքորոշման մասին լրագրողի հարցին՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում ընդդիմադիր գործիչների և հոգևորականների հետապնդումներն ուղեկցվում են Ռուսաստանի և ռուսական հետախուզական ծառայությունների հետ կապերի մեղադրանքներով։ «Ես հարց ունեմ. ի՞նչ չափանիշներով են նրանք նույնականացվում։ Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում
Արսեն Ղուկասյանը կազատվի տնային կալանքից
Արսեն Ղուկասյանը մեղադրվում է 2025թ. սեպտեմբերի 29ին ՊՆ-ի դիմաց ՌՈ աշխատակիցների մոտ ձեռնափայտ թափահարելու միջոցով խուլիգանություն կատարելու և անհետ կորած անձանց հետ հանդիպում պահանջելու միջոցով ծառայողական պարտականություններ խոչընդոտելու համար:
Թուրքիան և Ադրբեջանը միմյանց կօգնեն ռազմական իրավիճակներում
Բաքուն և Անկարան Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Կարգավիճակի 51-րդ հոդվածում նշված «անհատական և կոլեկտիվ օրինական ինքնապաշտպանության իրավունքի» շրջանակներում պարտավորություն են ստանձնել փոխօգնություն ցուցաբերել հարձակման ենթարկված կողմին։ Նշվում է նաև, որ ռազմական օգնության գործընթացն իրականացվելու է կողմերից մեկի խնդրանքով և համապատասխանելու է երկրների ներքին օրենսդրությանը։
Թուրքիայում կանխվել են Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներին ծրագրված ահաբեկչություններ
115 անձ է ձերբակալվել՝ ահաբեկչություններ ծրագրելու կասկածանքով
Կարմիր խաչի ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում ձերբակալված Վիգեն Էուլջեքչյանին
Կարմիր խաչի ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում ձերբակալված Վիգեն Էուլջեքչյանին: Նրա իրավաբանական ներկայացուցիչ Մարիա Լուսիանա Մինասյանը սոցիալական ցանցերում է հայտնել է այդ մասին: Կարմիր կաչի աշխատակիցները բանտարկյալին տրամադրել են անհրաժեշտ մարդասիրական պարագաներ, այդ թվում՝ սնունդ, ծխախոտ և անձնական իրեր: Անցյալ շաբաթ Էյուլջեքչյանին հնարավորություն է տրվել զանգահարել իր ընտանիքին, ինչը, ըստ հայտարարության, նրան անկասկած ուրախացրել
«Ուզում են «Օազիսը» խլեն, եթե շատ խոսեց, անունը կտամ էդ մարդու, խելոք վեր ընկնի տեղը»․ Վարդան Ղուկասյան
«Օազիսը» (կենտրոնական զբոսայգու մեջ գտնվող սրճարան է) իմ եղբորն է, ես ուրեմն էդքան խելք չունեի՞, որ անօրինական վերցնեի, գիշեր-ցերեկ ասել եմ՝ էգուց մեզի մանրադիտակով կստուգեն, ուշադիր եղեք, թշնամի, բարեկամ, բոլորին հողահատկացում արել ենք։ Ես ուրեմն պիտի գնայի, նմանատիպ բան անեի՞։
Միքայել Սրբազանն այսօր չի վիրահատվի՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով
Վիրահատությունը կիրականացվի՝ շաքարի մակարդակը կարգավորելուց հետո։
Կան ապրանքներ, որոնք Հայաստանը կարող է արտահանել Ադրբեջան՝ կարծում է Պապոյանը
«Ազատություն». Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշում է՝ կան ապրանքներ, որոնք Հայաստանը կարող է արտահանել Ադրբեջան: «Ազատության» հարցին ի պատասխան՝ նախարարը թվարկեց՝ «գյուղատնտեսական ապրանքներ, ալյումինի փայլաթիթեղ, ոսկյա զարդեր, ֆերոմոլիբդեն, ձկնամթերեք»: «Նայել ենք Ադրբեջանի ներմուծումը, նայել ենք մեր արտահանումը, կարծում ենք՝ կան ապրանքներ, որոնց կարիքը ադրբեջանական շուկան ունի», – ասաց նախարար Պապոյանը: Վերանշյալ ապրանքները, ըստ նրա, Բաքուն ներմուծում
«Քննչական էին կանչել, քննիչն աղջիկ էր, հարցնում էր՝ կաշառք տվե՞լ եք, որ սեփականաշնորհել եք, ասի՝ քուրիկ ջան, ի՞նչ կաշառք»․ Վարդան Ղուկասյանի գործով հարցաքննվեցին վկաները
Նա նշեց, որ Վարդան Ղուկասյանի հետ որևէ շփում չի ունեցել, երբևէ չի տեսել շահագրգռվածություն նրա կողմից իրենց օգնելու։
«Խնդիրները հնարավոր չէ լուծել միայն դրանք արձանագրելով». «Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելումը» խորագրով վերապատրաստման դասընթաց՝ պետական մարմինների ներկայացուցիչների համար։
Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, իր գործունեության շրջանակներում Ծաղկաձորում դեկտեմբերի 19-20-ին կազմակերպել էր «Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելումը» խորագրով երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ պետական մարմինների ներկայացուցիչների համար։ Դասընթացին մասնակցել են Արդարադատության, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ներքին գործերի նախարարությունների, Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՆԳՆ Ոստիկանության համայնքային ծառայության աշխատակիցները։ Բացման
Երեք ամիս ասեղով կտավի փոսիկներից հանում էի լաքը․ աշխատանք, որտեղ օգնության է հասնում ԱԲ-ն, իսկ մարդը՝ մնում անփոխարինելի
«Մարդիկ, ովքեր ունեն հարուստ հավաքածուներ՝ միջնադարյան ձեռագրեր, հնատիպ գրքեր, արխիվային փաստաթղթեր, ժապավենաձև հմայիլներ, ինչպես նաև կերպարվեստի գործեր, այդ ամբողջական հավաքածուն նվիրաբերում են «Մատենադարան»-ին, որի միջոցով էլ ձևավորվում է «Մատենադարան»-ի գրադարանը, ձեռագրապահոցը, արխիվապահոցը», — ասում է նա ու հավելում, որ նվիրաբերվող հավաքածուների մեջ հաճախ հանդիպում են կերպարվեստի արժեքավոր գործեր, որոնց հեղինակները երբեմն անհայտ են լինում։
Ապօրինի գործարքներ չեն եղել, դա դատախազության գնահատականն է, որի հետ համաձայն չենք. Վարդան Ղուկասյանի փաստաբան
Ապօրինի գործարքներ չեն եղել, դա դատախազության գնահատականն է, որի հետ համաձայն չենք։ Դա եղել են սովորական, ընթացիկ աճուրդներ, որոնք առ այսօր իրականացվում են, եղել են հողամասեր, որոնք աճուրդի են դրվել, մարդիկ դիմել են և աճուրդային կարգով հողամաս գնել։ Հիմա այս ամենում խնդիր չեն տեսել, հանցակազմ են գտել վերջին մասում, երբ աճուրդի արդյունքում քաղաքապետը որոշում է
Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հրաժարվել է նախաքննության ընթացքում տված ցուցմունքից
«Ազատություն». Բաքվի ռազմական դատարանում դեկտեմբերի 25-ին շարունակվել է հայ ռազմագերիների դատը: Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը շարունակել է իր վերջին ելույթը, հայտնում են ադրբեջանական պետական լրատվամիջոցները: Պետական գործակալությունների փոխանցմամբ՝ Մնացականյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները, հայտարարել է, որ հրաժարվում է նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքից և դատարանին խնդրել է որոշում կայացնել միայն դատարանում
Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռում կայացավ սարկավագական ձեռնադրություն
Դեկտեմբերի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է: Բերկրառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։
Բաքվի դատարանն օկուպացված Ստեփանակերտում իբր զինված սադրանք պլանավորելու համար Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման
«Ապառաժ». Բաքվի դատարանն օկուպացված Ստեփանակերտում իբր զինված սադրանք պլանավորելու համար Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանը չի կրակում, որ Փաշինյանն ապահովագրվի պարտությունից 2026թ ընտրություններին. Վիգեն Հակոբյան
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է Հայաստանի պատմության մեջ, որն իր իշխանավարման պայմաններում հայտարարել է՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» եւ «Արցախը Ադրբեջան է եւ վերջ»: Սա բավականին հետաքրքիր մտքի մուտացիա է…
«Այս որոշումը լուծում է Ազգային ժողովում ցածր վարձատրության խնդիրը»
Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների 2017 թվականի համեմատ պետական բյուջեի եկամտային մասն ավելացել է 130 տոկոսով: 2025 թվականից ներդրվել է արդյունքի վրա աշխատանքի գնահատման համակարգ, որը չի ներառել Ազգային ժողովը։ Հաշվի առնելով ԱԺ ներկայացուցչական մարմին լինելու հանգամանքը և վերը նշված համակարգում ներառված չլինելը՝ որոշվել է գումար հատկացնել Ազգային ժողովին, ինչն իրենից ներկայացնում է 2025 թվականի առաջին
Չարենցավանի համայնքապետին ԿԿՀ-ն տուգանել է 300 հազար դրամով
Ուսումնասիրության արդյունքում ԿԿՀ-ն պարզել է, որ 2025 թվականի փետրվարի 5-ին եւ սեպտեմբերի 4-ին Հակոբ Շահգալդյանը կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագրեր «ԱՇԿԱՐ» ՍՊԸ-ի հետ։ ՍՊԸ-ի գործադիր մարմինը եւ միակ սեփականատերը հանդիսացել է իր հետ գործնական հարաբերություններ ունեցող անձ՝ Չարենցավան համայնքի ավագանու նույն խմբակցության անդամ Տարոն Եփրեմյանը։
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, և կալանավորումը անհամատեղելի է այդպիսի խնդիրների պարագայում. Գառնիկ Դանիելյան
Վերջ պետք է դնել շինծու մեղադրանքներով մեր ամենից հայրենանվեր գործիչներին ազատազրկելու հանցավոր այս պրակտիկային:
«Զարհուրելի փաստ է․ եթե երկրում 21 տոկոս աղքատություն կա, չի կարող պետությունն իրեն այդպիսի շռայլություններ թույլ տալ»․ Արմեն Վարդանյանը՝ 3 միլիոն պարգևավճարների մասին
Ըստ Արմեն Վարդանյանի՝ գրեթե բոլոր ոլորտներում՝ ամեն հարցում, այս իշխանությունն այլևս այլասերվել է․ նախկին իշխանությունը չէ, որը 2018-ին այլ բան էր խոսում, այլ արժեքների մասին էին խոսում, հիմա լրիվ այլ մարդիկ են, մեր աչքի առաջ այս մարդիկ փոխվեցին։
Համակարգ ենք ներդնում, և համակարգն ինքն էլ պետք է ադապտացվի, և ադապտացվելու է որոշակի սխալների և բացթողումների արդյունքում. Փաշինյան
Իդեալի մղումից պետք է հրաժարվել, որովհետև դա անընդհատ տանում է փակուղիներ կամ գցում է միֆերի մեջ
Նախկին պատգամավոր Սամվել Շահինյանին ԿԿՀ-ն տուգանել է 450 000 հազար դրամով
2003 թվականից կուսակցության տարեկան հաշվետվություններ չեն ներկայացվել
«Ինչպէս չի մտաբերել փախստականներու վրանները». Սուրբ Պետրոս պազիլիքային մէջ գրեթէ 30 տարիներ ետք կայացավ Քահանայապետի մը գլխաւորութեամբ Սուրբ Ծննդեան պատարագ
Vaticannews. Հինգշաբթի` 25 դեկտեմբեր 2025-ին` մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնին առիթով Սուրբ Պետրոս պազիլիքային մէջ գրեթէ երեսուն տարիներ ետք տեղի ունեցաւ Քահանայապետի մը գլխաւորութեամբ Սուրբ Ծննդեան պատարագ, զոր մատուցեց Լեւոն ԺԴ.ը։ Արդարեւ վերջին Քահանայապետը որ պատարագ մատուցած էր Սուրբ Ծննդեան օրը` 25 դեկտեմբերին, եղած էր Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ. 1994-ին, որմէ ետքը պատարագը
«Ինչպես Ադրբեջանում է իրենց հոգեւոր առաջնորդը Ադրբեջանի նախագահի ապարատի մաս կազմում, այնպես էլ Հայաստանում են ցանկանում եկեղեցին դարձնել կառավարությանը կից մի կառույց». Վիգեն Հակոբյան
Ցավոք, Հայաստանն այսօր արտաքին կառավարման տակ գտնվող երկիր է: Այդ իսկ պատճառով այս վարքագիծը, որն անընդհատ դրսեւորում է Նիկոլ Փաշինյանը Ալիեւի նկատմամբ, շողոքորթելու այսպես կոչված իբր իր պատկերացմամբ արևելյան դիվանագիտությամբ, հենց դրա դրսեւորումն է: Իր առջեւ նման խնդիր են դրել, եւ ինքը փորձում է համապատասխանել իր կարգավիճակին:


















































