Օրվա լրահոսը

Պատճառված վնասի համար պատասխանատուն Արամ Նավասարդյանը չէ. պնդում է Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալի պաշտպանը

Գույքային պատասխանատվությունը պետք է դրվի Նավասարդյանի գործատուի ՝ Ճանապարհային ոստիկանության վրա. պաշտպան

Գեղամավանի բնակչի տնից 490 հազար դրամը գողացել էր նրա հյուրը

Օգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության

Բաքվում պահվող անձանց ազատ արձակման հարցը մնում է մեր առաջնային օրակարգում. ԱԳՆ. Tert

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդիրը շարունակում է մնալ ՀՀ ուշադրության կենտրոնում: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան փոխանցել են ԱԳՆ-ից: «Հարցին վերջերս հրապարակային անդրադարձ եղել է ամենաբարձր մակարդակով՝ ՀՀ վարչապետի կողմից, ով ընդգծել է, որ չկա որևէ բանակցություն, որի ընթացքում խնդրին չի հատկացվում պատշաճ, անհրաժեշտ տեղ: ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձևաչափերի

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 11-17-ը 🟦Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.56 մ (17.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17 սմ-ով։ 🟦 Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում

Ձեզ համար կյանքի այս փուլում կրկնակի կարևոր է դառնում արդարության հաղթանակն անարդարության նկատմամբ. «Արարատ-Արմենիայի» ղեկավար կազմը, մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները շնորհավորել են Սամվել Կարապետյանի 60-ամյակը

«Արարատ-Արմենիայի» ղեկավար կազմը, մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները շնորհավորում են ակումբի հիմնադիր և սեփականատեր Սամվել Կարապետյանի ծննդյան 60-ամյակը։ Լինի ակումբի, թե անհատի կյանք, երկու դեպքում էլ կարևոր են թիմային ու անձնական հաղթանակները։ Ձեզ համար կյանքի այս փուլում կրկնակի կարևոր է դառնում արդարության հաղթանակն անարդարության նկատմամբ։ 60-ամյակի կապակցությամբ մենք մաղթում ենք Ձեզ առողջություն, տոկունություն, քանի որ մյուս

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի երեկոյան

Պաշտպանական կողմը դատարանին խնդրեց քննարկել պատժի կրումը փորձաշրջանի նշանակմամբ ու Նավասարդյանին հասարակությունից չմեկուսացնել

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբար տանող խողովակաշարը վթարվելը՝ Դեբեդի գետի աղտոտման պատճառ. հաղորդում է ներկայացվել ՔԿ

Օգոստոսի 16-ին, առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։ ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։

Իշխան Զաքարյանի գործով կողմերի միջեւ հաշտության ակտիվ բանակցություններ են ընթանում

Նախագահող դատավորի հարցին, թե ընդհանուր հայտարարի գալու եւ հաջորդ դատական նիստը նշանակելու համար որքան ժամանակ է անհրաժեշտ լինելու, հայցվոր կողմի ներկայացուցիչը պատասխանեց, որ հստակ ժամկետ նշել չի կարող եւ ժամկետները կախված են բացառապես պատասխանող կողմից, որովհետեւ իրենք իրենց դիրքորոշումը հայտնել են եւ սպասում են մյուս կողմի պատասխանին: «Բայց հաշվի առնելով, որ իրապես այդ բանակցությունները այնքան հեշտ չեն եւ որպեսզի չծանրաբեռնենք նաեւ դատարանին, կարծում ենք՝ երկու ամիս ժամկետը ողջամիտ ժամկետ է»,- ասաց դատախազության ներկայացուցիչը:

Իրանի նախագահին դիմավորել է Հայաստանի փոխվարչապետը

ՀՀ կառավարությունը հաղորդում է. «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին»:

«Դուք իրավունք չունեք քննելու այս գործը, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ ամեն ինչ անում եք, որ անձամբ դուք քննեք»

Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին, դատավորը մերժեց միջնորդությունը։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում   մեկշաբաթյա ճամբարից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ Նրանց ուղեկցել են 38 մասնագետներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և

«Ես ձեր դատապարտությունից չեմ վախենում, ես ի վերջո արդարացվելու եմ՝ իմ մահից հետո լինի, 50 տարի հետո լինի, բայց դուք մնալու եք մեղավոր»․ Միքայել սրբազանը՝ դատավորին

«Իմ ձերբակալությունն այս իշխանությունների խարանն ու խայտառակությունն է, բայց ես չեմ հասկանում՝ ձեզ ի՞նչն է դրդում մասնակից դառնալ այս խայտառակությանը»։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին՝ Իրանում ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ սահման անցնելիս Չինաստանի քաղաքացիների մեծ հոսքի ընթացքում աջակցության համար

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 15-ին հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։ Մարզպետը ողջունել է դեսպանի առաջին այցը Սյունիք ու շնորհակալություն հայտնել, որ դրա համար ընտրել է մարզի համայնքների համար տոնական օրեր։ Բարձրաստիճան դիվանագետը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Ղուկասյանին՝ Իրանում վերջին ռազմական գործողությունների ընթացքում Չինաստանի քաղաքացիների՝ սահման անցնելիս մեծ

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մայորի համար դատախազը պահանջեց 1 տարով զրկել վարորդական իրավունքից ու 2 տարի 6 ամսով ազատազրկում

Պաշտպանական կողմը Սոնա Մնացականյանի հուղարկավորության ծախսերը ուռճացված է համարում

Օտարազգի քաղաքացիների վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի քաղաքացին վրեժ լուծելու շարժառիթով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ այլ օտարերկրյա քաղաքացու մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):

Դուք Ձեր հզորությունը ցույց եք տվել Ձեր մարդկային ազդեցիկ կերպարով, հայրենաշեն գործունեությամբ․ Սեյրան Օհանյանը՝ Սամվել Կարապետյանին

ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի՛ Սամվել ՍարգսիԻ սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր 60֊րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ։Վստահ եմ, ոչ մի ճնշում, ապօրինություն չի կարող կոտրել Ձեր վճռական կամքը, որոշումը` Հայաստանին, Արցախին, Հայ Առաքելական Եկեղեցուն, հայ ժողովրդին այսուհետ նույնպես ծառայելու։Դուք Ձեր հզորությունը ցույց եք

Գազայի ողբերգությունից առաջ կար Լեռնային Ղարաբաղը. Washington Post-ի անդրադարձը

Կատարվածը էթնիկ զտում էր, իսկ աշխարհը ոչինչ չարեց, որպեսզի կանգնեցներ այն։ Սա ոչ թե Գազայի մասին է, այլ՝ Արցախի…

Հայաստանը վստահեցրել է, որ այս ճանապարհի պատճառով ՀՀ-ում ամերիկյան ուժեր չեն լինի. Արաղչի

Radar. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին, ասել է. «Կա մեկ այլ մտահոգություն, որ այս ճանապարհը կարող է պատրվակ դառնալ տարածաշրջանում ամերիկյան ուժերի ներկայության համար»: Ըստ նրա, Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն իրենց երկրի պաշտոնյաների հետ հանդիպմանը վստահեցրել են, որ հարգում են Իրանի կարմիր գծերը. «Նրանք վստահեցրել են, որ այս ճանապարհի պատճառով Հայաստանում ամերիկյան

Ամեն բան համեմատության մեջ է ճիշտ. Արսեն Ջուլֆալակյանը շնորհավորել է Սամվել Կարապետյանի 60-ամյակը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը 2008-2016 թթ Սամվել Կարապետյանը եղել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ: Այդ ընթացքում Երբեք չի միջամտել հավաքականների ներքին գործերին, գլխավոր մարզիչներն եղել են ազատ՝ իրենց մասնագիտական գործունեությունը ծավալելիս Հատկացվել են միլիոնավոր դոլարներ Հայաստանի առաջնության բոլոր մրցանակակիրներն ապահովված են եղել

«Այն, ինչ սրբազանների հետ է կատարվում, մեր համազգային ամոթն է, 1937-ից հետո մենք քաղաքական պատճառներով սրբազանների չէինք տեսել ճաղավանդակում»․ Գեղամ Մանուկյան

«Կոչ կանեմ երբեք չկոչել վաշինգտոնյան հռչակագիրը եռակողմ, դա Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ ստորագրված հռչակագիր է, որը վերաբերում է Հայաստանի սուվերեն տարածքին՝ Սյունիքին»։

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են

Կա վարկած, որ հրդեհները միտումնավոր են։

Քեզ պես որդիներ ունեցող երկիրը չի կարող լինել աշխարհում 113-րդ-ը. Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

Մարդ, որը փոխեց իր գյուղի կյանքը, իր քաղաքի կյանքը և կփոխի իր հայրենիքի կյանքը:

«Սա մեր ազգային խայտառակությունն է, բոլորս ենք մեղավոր, եթե միայն իշխանությունը մեղավոր լիներ, իշխանությունը չէր կարող այս աստիճանի ապօրինություն գործել եւ անպատիժ մնալ»

Արտաշես սարկավագ Աջապահյանը խորհուրդ տվեց ՔՊ-ականներին ուսումնասիրել հայոց պատմությունը, եւ կտեսնեն, որ եկեղեցականները միշտ էլ զբաղվել են ազգային հարցերով։ Իսկ սա, նրա խոսքով, ազգային հարց է։

ԱՄՆ դեսպանն «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում ամերիկյան ներդրումների ավելացման հարցը

Դեսպան Քվինը «Էնթերփրայզ Արմենիայի» («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ) գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանի հետ զրուցեց Հայաստանում ամերիկյան ներդրումների ավելացման ու հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության մասին։ Ուրախ ենք շարունակել մեր համագործակցությունը` միտված տնտեսական բարեկեցության խթանմանը թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Հայաստանում։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Երևանում ավազակային հարձակման ենթարկված երգիչը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Shamshyan.com. Օգոստոսի 16-ին` ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարության հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում «պոլիտրավմա հարցական, մեջքի շրջանի ողնաշարի միջին երրորդականի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժառուին, Երևանի քրեական ոստիկանները պարզել

Սյունիքով անցնող ճանապարհի շուրջ պայմանավորվածություններում առկա են երկիմաստություններ, որոնք Իրանի նախագահը կքննարկի ՀՀ ղեկավարության հետ. Գեղարդ Մանսուրյան

«Ազատություն». Իրանին սահմանակից Սյունիքով անցնող ճանապարհի շուրջ հայ-ամերիկյան պայմանավորվածություններում առկա են հարցեր և երկիմաստություններ, որոնք Իրանի նախագահը կքննարկի Հայաստանի ղեկավարության հետ, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գեղարդ Մանսուրյանը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:    

Ես հավատում եմ․ ոչ մի խոչընդոտ կամ կեղծ մեղադրանք չի կարող զրկել քեզ այն ամենից, ինչով ապրել ես ամբողջ կյանքում. Էթերի Կարապետյան

Սամվել Կարապետյանի կնոջ՝ Էթերի Կարապետյանի ինստագրամյան գրառումը. «Այսօր դու դարձար 60 տարեկան, սիրելի՛ Սամվել։ Մենք այս օրը չենք նշում այնպես, ինչպես երազել էինք․ ոչ տանը, ոչ ընտանիքի, սիրելիների և ընկերների շրջապատում։ Բայց ես վստահ գիտեմ․ որտեղ դու լինես, միշտ լույս կա, որովհետև քո ոգին ու արժեքները ավելի ուժեղ են, քան ցանկացած պատ կամ դատարան։ Ես

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը դիմել են միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչություններին և դեսպանատներին

ՀՀ ՊԵԿ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՝ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ապօրինի կալանավորված Վարդան Հարությունյանի կինը և փաստաբանական խումբը դիմել են միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչություններին և դեսպանատներին։ Վերջիններին մանրամասն ներկայացվել է Վարդան Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումների մանրամասները, ուշադրություն են հրավիրել խախտված իրավունքների բնույթին

Լրահոս
Թիթիզություն

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930