Օրվա լրահոսը
«Սա հարցի լուծում չէ՝ արցախցի փոքր ընտանիքները չեն կարողանալու բնակարան ձեռք բերել, որովհետեւ երբ շեմը բարձրացնում են, տների գներն էլ են բարձրանում»
«Նախընտրական շրջան է, սա սպասելի էր, ինչ-որ մարդկանց բերել ու նստեցրել էին դահլիճում, ովքեր պատրաստ էին շնորհակալություն հայտնել Նիկոլին», ասաց Նժդեհ Իսկանդարյանը։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
«Կամ ամեն ինչ մնում է նույնը՝ խեղճացած՝ Փաշինյանի հետ, կամ՝ Կարապետյանի հետ գալիս են նոր փոփոխություններ, մեծ փոփոխություններ, նոր հնարավորություններ մեր երկրի համար»․ Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է նոր ուժերի հետ համագործակցության պատրաստակամության մասին՝ դաշինքների ձեւաչափով։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»
Հուշագիրը ստորագրած քաղաքական կուսակցությունները հայտարարում են, որ միավորվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական օրակարգի և նախընտրական ծրագրի շուրջ և գործելու են պետականության ամրապնդման, ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության, արդյունավետ և հաշվետու կառավարման, տնտեսական կայուն զարգացման, իրավական և սոցիալական արդարության և համերաշխության ապահովման սկզբունքների վրա։
Պնդումն անհիմն է. ԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը. պարզաբանում
Կրկնում ենք՝ մինչ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը ցանկացած քաղաքական ուժ կարող է իրականացնել քարոզչություն, հանդիպել քաղաքացիների հետ, շրջել Հայաստանի բնակավայրերում և անել ցանկացած գործողություն, որն արգելված չէ ՀՀ օրենսդրությամբ։
Վասիլիս Մարագոսն անդրադարձավ անկախ և փաստահեն լրագրության կարևորությանը՝ շեշտելով լրագրողների դերը վստահելի տեղեկատվություն փոխանցելու գործում
Արմեն Ղազարյանը լրագրողներին ներկայացրեց հակիրճ տեղեկատվություն վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի վերաբերյալ:
Իսրայելը ահաբեկչության համար մահապատիժ է սահմանում
Եթե ամբաստանյալը պաղեստինցիներով բնակեցված Հորդանանի արևմտյան ափի բնակիչ է, միակ հնարավոր պատժաչափ է սահմանվում մահապատիժը։
Էթնիկ զտման ենթարկված արցախցիների բնակապահովման խնդիրը շարունակում է մնալ օրակարգային. Մանե Թանդիլյան
Ավելի քան երկու տարի է՝ իշխանությունների կողմից ներդրված «արտագաղթի ծրագիրը» արցախցիներին դնում է ծանր դրության մեջ՝ իրենց հայրենիքում բախվելով բազմաթիվ խնդիրների։
Ամեն երկրի յուրաքանչյուր բնակիչ պետք է կարողանա ինտերնետի ծառայություններից օգտվել մայրենի լեզվով. մեկնարկել է «Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ» համաժողովը
Դժվար է պատկերացնել կրթության, գիտության եւ այլ ոլորտների արդյունավետ կազմակերպումն ու իրականացումը առանց ինտերնետի
ՄԻՊ-ի միջամտությամբ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակիցների պաշտպանները կարողացան մտնել քննչական մարմին
Անհասկանալի հանգամանքներով պայմանավորված փաստաբաններին ներս չէին թողնում, դուռը փակ էր նրանց առաջ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայերին կրկին ցեղասպանության մեջ է մեղադրում
Դրանց թվում Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշատակել է նաև Երևանը՝ օգտագործելով Հայաստանի մայրաքաղաքի ադրբեջանական անվանումը՝ Իրևան։
Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունը
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 200 միլիոն դոլարի (170.3 միլիոն եվրո) տնտեսական վերափոխման Զարգացման քաղաքականության գործառնությունը
Անահիտ Մանասյանը Ժնևում հանդիպումներ է ունեցել միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Ժնևում աշխատանքային այցով գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 30-ին հանդիպումներ է ունեցել Փաստաբանների միջազգային ասոցացիայի մարդու իրավունքների ինստիտուտի (International Bar Association’s Human Rights Institute, IBAHRI), «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամի (Human Rights House Foundation) և Amnesty International կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև ոլորտային
Նախկին նախարարի գործով 9 կազմակերպություն է ներգրավվել որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող
«Ա1+». ԱԺ նախկին պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի գործով Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը որոշել է ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ներգրավել: Դատավոր Ռոբերտ Ավագյանը 9 կազմակերպության՝ «Այվասու» ՍՊԸ-ին, «Չարենցավանի գործիքաշինական գործարան» ԲԲԸ-ին, «Սուվայ» ՍՊԸ-ին, «Կարին-Գեո» ՓԲԸ-ին, «Սփայս Սթիլ» ՓԲԸ-ին, «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ին, «ՌԱՈՒ» ՍՊԸ-ին, «Վայքգոլդ» ՍՊԸ-ին եւ «Արմինե» Ա/Կ-ին ներգրավել է որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածը վարչախմբի պարագլխի կողմից կանխամտածված սադրանք էր. ՀայաՔվե
ՀայաՔվեն» հաստատակամ է՝ պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքները,
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետ է կալանավորվել
Եվս 8 անձ կալանավորված է, իսկ ևս 4-ի նկատմամբ սահմանվել է դատարանի վերահսկողություն:
Լեոնկավալոյի հուզական դրաման՝ Երևանի օպերայի թատերախմբի փայլուն մեկնաբանմամբ
Երևանի օպերային թատրոնում կրկին հնչեց 19-րդ դարի վերջերին, իտալական արվեստում վերիզմի (իտալերենից թարգմանաբար՝ ճշմարիտ), ռեալիստական ուղղության օպերային արվեստի նշանավոր ստեղծագործություններից մեկը՝ Լեոնկավալոյի «Պայացները»: Վերջինս վերադարձավ բեմ՝ հանդիսատեսին ցնցելու մարդկային պարզ զգացմունքների՝ սիրո, խանդի և կրքի ուժով: Սա պարզապես պրեմիերա չէր, այլ սիրված բեմադրության երկար սպասված վերադարձ իր նյարդային երաժշտական գծի և պատկերավոր բեմական լեզվի բարձրարվեստ
Խախտումներով խմբաքանակների համար տրվել են շուկայից հետ կանչելու կարգադրագրեր. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնում ձվի արտադրության շուկայում
Արձանագրվել են նաև սեղանի թարմ ձու ապրանքատեսակի կարգի անհամապատասխանություններ:
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները
Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում աշխատանքային այցով գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սույն թվականի մարտի 30-ին հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի գլոբալ գործառնության բաժնի տնօրեն Մաարիտ Կոհոնեն Շերիֆֆի հետ։ Կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև այն խնդիրները, որոնց բախվում են մարդու իրավունքների պաշտպանները իրենց
Լարիսա Ալավերդյան․ Իսկ Հայաստանը, ստանալով այդ ազդանշանը, արդյո՞ք չպետք է դնի հարցը, որ կես միլիոնից ավելի հայեր բռնի կերպով են տեղահանվել Ադրբեջանից․ «Հրապարակ»
Հարցազրույց իրավապաշտպան, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ – Ադրբեջանը պետական քաղաքականություն է դարձրել փախստականների վերադարձն «Արեւմտյան Ադրբեջան», այսինքն` Հայաստան, որն իբր իրենց պատմական հայրենիքն է: Մեր իշխանությունները չունե՞ն հակադարձելու ոչինչ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող ադրբեջանական այդ քաղաքականությանը: Լռելով համաձա՞յն են որպես սպասարկու կողմ: – Այսօր մենք ունենք խնդիր: Ադրբեջանն ասում է` մենք վերադառնում ենք,
Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը դարձել է Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ։ Opera Europa-ը եվրոպական օպերային թատրոնների և փառատոների խոշորագույն մասնագիտական ցանցերից է, որը միավորում է ոլորտի առաջատար հաստատությունները՝ ձևավորելով օպերային արվեստի զարգացման օրակարգը Եվրոպայում և դրա սահմաններից դուրս։ «Մեծ ուրախությամբ հայտարարում ենք մեր ցանցին նոր անդամի՝ Հայաստանի օպերայի և
«Դիվերսիֆիկացիան ձեռք սեղմելն ու նկարվելը չէ․ իշխանության այսօրվա ղեկավարը սահմանափակ կապերով մարդ է»․ Նարեկ Կարապետյան
Փաստմանը՝ քննադատություններ կան, թե հաջողակ գործարար լինելը դեռ չի նշանակում լինել լավ դիվանագետ, Նարեկ Կարապետյանն այսպես արձագանքեց․ «Սամվել Կարապետյանն այլ երկրներում աշխատել է՝ լինելով ոչ այդ երկրի ներկայացուցիչ։ Մենք տեսել ենք՝ չի եղել որևէ բանակցություն, որտեղից մեր շահերը երկրորդվեն, դա կորպորատիվ բանակցությունների այն փորձն է, որն այսօր շատ երկրներ ունեն»։
Լարսը բաց է, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հայկ Կոնջորյանի և այլ պաշտոնյաների վերաբերյալ «Հետքի» հրապարակման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել․ «Հետք»
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Բորյա Չիլինգարյանը որոշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և այլ պաշտոնյաների վերաբերյալ «Հետքի» հրապարակման հիման վրա քրեական վարույթ չնախաձեռնել։ Որոշման մասին քննիչը մեզ տեղեկացրել է փոստով ուղարկված նամակով։ 10 էջանոց նամակի առաջին երկու էջում գրել է, թե ինչու չի նախաձեռնել քրեական վարույթը, իսկ մյուս 8 էջերում քրեական վարույթը կարճելու բուն որոշումն
Հայաստանը ճակատագիրը որոշվելու է կա՛մ Երևանում, կա՛մ Բաքվում։ Եվ ընտրությունները հենց դրա մասին են. Վահե Հովհաննիսյան
Չի կարելի Հայաստանը դարձնել օտար խաղերի փորձաքար, այսօրվա վտանգավոր իրավիճակում մեզ վերածել աշխարհաքաղաքական խաղալիքի։
«Ձախողվել են հայկական ֆուտբոլի բոլոր ասպեկտներում». ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը
«Հայաստան-Բելառուս հանդիպման ժամանակ մեր իրականացրած ակցիան կոչված էր ևս մեկ անգամ ի ցույց դնելու, որ Արմեն Մելիքբեկյանը, հակառակ իր բազմաթիվ հայտարարությունների, կառչել է ՀՖՖ նախագահի աթոռից և փորձում է ամեն գնով պահել այն և վերարտադրվել 3-րդ ժամկետով. ինչը կվերացնի Հայաստանում ֆուտբոլի զարգացման հույսը առաջիկա 4-5 տարում»
«Արժանապատվություն» նախաձեռնությունն իր աջակցությունն է մեզ հայտնել, ի՞նչ կա այդտեղ. Անի Խաչատրյան. «Հրապարակ»
«Ես Հարություն Մկրտչյան չեմ մեկնաբանում, դա անլուրջ գործ է»
Նաիրա Զոհրաբյան․ Բաքվի բանտում խոշտանգվում են հայ մարդիկ, ովքեր ֆինանսավորել են սրանց նմաններին․ «Հրապարակ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի շենքում՝ Պուշկինի 60 հասցեում, երեկ ներկա է գտնվել ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակի բացման հանդիսավոր արարողությանը։ Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն էլ անվանակոչվել է Հովհաննես Չեքիջյանի անունով։ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը հաճախ է խոսում
Միջուկային օբյեկտների վրա հարձակումներ, ցամաքային ներխուժման վտանգ
Իրանի դեմ պատերազմից մեկ ամիս անց «միջնորդների» ակտիվություն է նկատվում Թեհրանը դարձյալ շեշտեց Սյունիքի ռազմավարական կարեւորությունը; Մեկ ամսից ավելի է, ինչ արդեն ձգվում է հարեւան Իրանի դեմ պատերազմը։ Մարտի 28-ին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Նրանք քննարկել էին Մերձավոր Արեւելքում վերջին զարգացումները եւ իրավիճակի հանգուցալուծման հասնելու
«Խուլիգանության», «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը» հոդվածներով Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ Կիմա Ավդալյան
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանի ֆեյսբուքյան գրառումը 2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի


















































