Օրվա լրահոսը

Ինչու Ադրբեջանում Ալիևը չի արժանանում Մադուրոյի ճակատագրին

Նրան թույլատրվեց պարգևատրել մարդասպան Ռամիլ Սաֆարովին և միաժամանակ՝ Բաքվի բանտերում տարիներով պահվող հայ գերիների վզին փաթաթել ծանրագույն դատավճիռներ, ինչը պատանդառության համակարգի ցուցիչ է։ Այս ամենը՝ արևմտյան դիվանագիտական կենտրոնների մեղսակից լռության պայմաններում։ Իսկ Արցախի օկուպացված տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգության համակարգված ոչնչացման մասին խոսելն անգամ ավելորդ է. սա մշակութային ցեղասպանություն է, որն իրականացվում է բոլորի աչքի առաջ։

Շատ բնական է, որ ի հայտ եկան իրենց ամբարիշտ, ապստամբ ու կանոնազանց թեմակալ առաջնորդներին հետևորդ անարժանապատիվ նույնատիպ մի քանի քահանաներ. Ասողիկ աբեղա Կարապետյան

Թող Լուսավորչյան տեսիլքի համաձայն մեր Սուրբ Եկեղեցին ազատվի այդ «խավար բեռից», որպեսզի աստվածային լույսն անստվեր ճառագայթի ու լուսավորի Հայաստան աշխարհը և հայ ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս:

Նաիրա Զոհրաբյան. «Պարզապես մտածում եմ, որ մի լուսապայծառ արարատյան առավոտ Նիկոլը չլինի, սրանք ապահով պլինդուզ որտեղի՞ց են գտնելու»

!նպիսի էպիկ, 17-րդ դարի ֆրանսիական կլասիցիզմի ոգով էր պատմում Վազգենի ու Նարեկի «վտանգավորության» մասին, որ ողբերգակ Սոֆոկլեսի «Անտիգոնեն», որի ենթատեքստը մարդու ընտրությունն է աստվածային բարոյականության եւ պետության օրենքների հակասության միջեւ՝ էսօրվա նիստի տրագիկոմեդիայի ֆոնին zero էր։

ԱԳ նախարարն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին

Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին իրականացված համատեղ աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության հաստատումն ու դրա շարունակական զարգացումը:

Իրանում տնտեսական շարժառիթով սկսված բողոքը արագ վերածվում է քաղաքականի

Իրանում իրոք կա դժգոհություն: Այդ դժգոհությունը տարիներ շարունակ կուտակվել ու աճել է։ Արդյունքում հանրության զգալի հատված բոլոր տեսակի խնդիրների վերացումը տեսնում է իշխող համակարգի հեռացման մեջ։

Անահիտ Մանասյանն եւ Կարեն Զադոյանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Անահիտ Մանասյանը նշել է  քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը և ընդգծել առկա խնդիրներին համատեղ լուծումներ մշակելու արդյունավետությունը։

Հրանտ Բագրատյան. «Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ մինչեւ ընտրություններ ոչ մի կաթողիկոս էլ չի փոխելու, Հայ Առաքելական Եկեղեցու էությունը չի փոխելու»

Եկեք հանրաքվե անենք, որ խախտվում է մեր սահմանադրական խղճի իրավունքը։ Սովորական մարդկանց թույլ չեն տալիս, որպեսզի գնան եկեղեցի, լսեն պատարագ եւ ծառայություն մատուցեն Քրիստոսին։ Մասնավորապես, մի քանի օր առաջ Թալինում ոմն Տավրոս Սափեյան թույլ չի տվել մարդկանց, որ մտնեն եկեղեցի։ Ու դա պաշտոն էլ ունի։ Եկեք հանրաքվե անցկացնենք։

Ողջույնի նույն տեքստը՝ եւս 3 քահանայի կատարմամբ

Հաղորդել ենք, որ այսօր երեք քահանաներ իրենց ֆեյսբուքյան էջերում աջակցություն են հայտնել Նիկոլ Փաշինյանի եւ նրան միացած հոգեւորականների հռչակած օրակարգին: Նույն տեքստը պատճենել են եւս երեք քահանաներ:

Կիեւի քաղաքապետը կոչ է արել «ժամանակավորապես մեկնել քաղաքից դուրս, որտեղ կան էներգիայի և ջերմության այլընտրանքային աղբյուրներ»

Անցած գիշեր Կիևի վրա կատարված համակցված հարձակումը եղել է ամենացավոտը մայրաքաղաքի կենսական ենթակառուցվածքների համար։

Ինչ-որ մի պահի այդ մարդիկ չեն կարողանում դիմանալ ճնշմանը, հանրային պարսավանքին. պատգամավորը՝ Միքայել սրբազանի գործով դատախազի՝ աշխատանքից ազատման մասին

Որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ՝ տարիներով ինձ մաշկահան էիք անում, եթե որեւէ մեկի խոսքի իրավունքը խախտվեր: Ազատ խոսքի համար հիմա կալանավորված են մեդիագործիչներ, նրանց գործունեությունը կասեցված է»,- ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

Վիճաբանություն Չարենցավան քաղաքում. 23-ամյա տղան մահացել է, կա վիրավոր. Shamshyan.com

Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սեյրան Խալաֆյանն է։

Եվս երկու քահանա որոշեց միանալ Նիկոլ Փաշինյանի հռչակած օրակարգին

Հիշեցնենք, որ սա այն քահանան է, որը Գյումրու Յոթ վերք եկեղեցում պատարագ մատուցեց Նիկոլ Փաշինյանի նախընտրած ձեւով, այն բանից հետո, երբ Շիրակի թեմի բոլոր հոգեւորականները հրաժարվեցին դա անել: 

Տղաները եթերում ասել են շատ ավելի մեղմ ձեւակերպում, քան հանդգնել է իրենց ասել ԱԺ աթոռին նստած Ալեն Սիմոնյանը. Հայկ Մամիջանյան

Սա Ալեն Սիմոնյանի հրահրած ու հետագայում իր իսկ կողմից գործ տված գործընթացն է, սրա գնահատականները պետք է լինեն. Մամիջանյան

Տիգրան Ավինյանը ներողություն չի խնդրի «Մեդիան մեզ մոտ դարձել է մի մեծ աղբանոց» ձևակերպման համար

Տիգրան Ավինյանը դատարանում հաղթել է «Սիվիլիթաս» հիմնադրամին։

Երբ խոսում ենք հայհոյանքի մասին, պետք է հիշենք՝ով է այդ հայհոյանքը բերել ՀՀ հասարակաքաղաքական դաշտ. Աննա Մկրտչյան

Նիկոլը, որ Ազգային ժողովում հայհոյում է ընդդիմադիր պատգամավորներին, մենք դա մոռացե՞լ ենք. Աննա Մկրտչյան

Եկեղեցին բարենորոգելու եւ պետությունից տարանջատելու այդ կարգախոսի ներքո իրենք են, որ քաղաքականացնում են, Հայոց եկեղեցին բերում են քաղաքական դաշտ. Րաֆֆի Հովհաննիսյան

Թող ժողով անեին հինգ, տասը, տասնհինգ եպիսկոպոսով, հայր սուրբով, քահանայով եւ բարենորոգման առաջարկ ներկայացնեին՝ կադրային փոփոխություն, կաթողիկոսի հետ կապված ընտրական գործընթաց եւ այլն։ Այդ ամեն ինչը թող անեին։ Բայց այդ պահից, երբ իրենք միանում են շատ ստոր, հակապետական, հակաեկեղեցական արշավի, նախկին գործող այդ վարչապետի ձեռամբ՝ դառնալով ձեռքի գործիք, նրա քաղաքական եւ անձնական նկրտումներին իրենք եւս, ոնց որ այդ մարդն է, դառնում են ոչ լեգիտիմ, անհեռանկար, անվավեր։

Ես ասացի՝ Աշոտիկ Կամավոսյանն այն մարդը չէ, ում հանդիպել եմ սիրահարների այգում. Հովիկ Աղազարյան

Առերեսումներից հետո իր հետ անձնական զրույց ունեցա, լրիվ ուրիշ բաներ ասաց, հարմար չեմ գտնում հիմա ասեմ. Աղազարյան

Իրական խաղաղության փնտրտուքի ճանապարհին գուցե իսկապես պետք է կանգ առնել և դադարեցնել համատարած այս աղմուկը. Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյան

Հայրենիքի ու Մայր Եկեղեցու շահերից բնավ չբխող, հարափոփոխ հիմնավորումներով ուղեկցվող այս գործընթացները, որ հանիրավի բզկտում են մարդկանց սրտերն ու հոգիները, վիրավորում հավատքը, քայքայում արժեհամակարգը, որևէ առնչություն չունեն Աստծո, Նրա խոսքի և Քրիստոսի Մարմնի հետ, որ Նրա Սուրբ Եկեղեցին է։

Փաշինյանի նպատակը ո՛չ եկեղեցի բարենորոգելն է, ո՛չ էլ կաթողիկոսին հեռացնելը. Աղազարյան

Փաշինյանի իսկական նպատակը ՀՀ Հայ Առաքելական եկեղեցի ստեղծելն է, որը պետք է հանդիսանա իր ցնորական գաղափարի՝ 4-րդ հանրապետության հենասյուներից մեկը ու շուտով դա կլինի. Հովիկ Աղազարյան

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների լայն օրակարգ, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերին, այդ թվում նաև՝ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող նոր հնարավորություններին:

Հանգիստ եղեք, սիրելի՜ հայրենակիցներ։ Գործընթացները կան։ Աշխատանքը ընթանում է. Դավիթ Անանյան

Կան գործընթացներ, որոնք ընթանում են լայն թափով, բայց անտեսանելի են նրանց համար, ովքեր քաղաքական կյանքը չափում են լայքերի քանակով կամ եթերում հայտնվելու հաճախականությամբ։ Կան նաև խորքային քննարկումներ, դիրքորոշումների մերձեցում, հնարավոր համախմբումների շուրջ լուրջ աշխատանք, որոնք պարզապես չեն տեղավորվում օրվա աղմուկի տրամաբանության մեջ։

Դատարանի այսօրվա որոշումը նշանակում է՝ ում նկատմամբ ինչ ուզեն, կանեն. Մելիքյան

Փաստաբանները իրավաբանությունից դուրս, աբսուրդ են համարում եւս 3 ամսով Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքը երկարաձգելու որոշումը

Մեկնարկում են շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունները

Տղամարդկանց եւ կանանց չեմպիոնները իրավունք կնվաճեն 2026 թվականին հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականի կազմում, իսկ մրցանակային եռյակը կազմողները՝ խաղալու եկող տարվա Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում։

Մաշտոց քահանա Ստեփանյանը միանում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած հայտարարությանը

Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է հետեւյալ հայտարարությունը. «Ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած`Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»:

Հայոց Հայրապետը բարձրորեն գնահատեց Մայր Աթոռի պաշտոնեության նախանձախնդիր ծառայությունն ու նվիրումն ի խնդիր Սուրբ Էջմիածնի առաքելության առավել արդյունավորման ու զորացման

Նորին Սրբությունը հաստատեց, որ Մայր Աթոռի կողմից արձանագրած ձեռքբերումների մեջ իրենց կարևոր ներդրումն ունեն նաև աշխարհիկ պաշտոնյաները:

Հրանտ Բագրատյան. «Մեր վերջին հարցումը ցույց է տալիս, որ ժողովրդի մոտ 80%-ը դեմ է նրան, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը եկեղեցու նկատմամբ»

Նիկոլ Փաշինյանը երեւի գիտի այս թվերը, որովհետեւ ով, որտեղ, ինչ սոցիոլոգիական հարցում անցկացնի, ստանալու է այս թվերը։ Հիմա ինքը եկեղեցու հարցում կփորձի առաջիկայում մեղմ նահանջել։ Այդ մեղմ նահանջի ցայտուն օրինակ է, որ այսուհետ ամեն կիրակի եկեղեցի կգնա եւ չի ասի, թե ուր է գնում։

«Անհայտ գտածո». արհեստական բանականությամբ ստեղծված հայաստանյան առաջին գեղարվեստական ֆիլմը՝ միջազգային հեղինակավոր փառատոնի հաղթող

«Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ տեսողական էֆեկտները իրականում ծառայում են պատմությանը, այլ ոչ թե խեղդում այն»

Այցելություն Սերգեյ Փարաջանովի շիրիմին․ այսօր նրա ծննդյան օրն է

Հունվարի 9-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, թանգարանի աշխատակիցները, մի խումբ արվեստագետներ և Փարաջանովի արվեստի երկրպագուներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու

«Կենդանի վկայություն». Արցախի շուրջ 80 պատմամշակութային հուշարձաններ արդեն թվայնացված են

Արցախի շուրջ 80 պատմամշակութային հուշարձաններ արդեն թվայնացված են՝ դառնալով մշակութային հիշողության պահպանման կենդանի վկայություն։ TUMO-ի կողմից ստեղծված Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը՝ Armenian Cultural Heritage Institute միացել է «ՄԵՆՔ ԿԱՆՔ» կրթամշակութային նախաձեռնությանը և դրա շրջանակում ներկայացնելու է Արցախի մշակութային ժառանգության թվայնացման իր կարևոր ծրագիրը։ Այս նախաձեռնության շնորհիվ այցելուները կարող են վիրտուալ իրականության միջոցով կրկին «ներկա լինել»

Պարենային ապրանքների գնային ինդեքսը դեկտեմբերին նվազել է՝ չնայած հացահատիկային մշակաբույսերի գնանշումների աճին 

Համաշխարհային պարենային ապրանքների գների ցուցանիշը 2025 թվականին միջինում 4.3 տոկոսով բարձր է եղել՝ համեմատած 2024 թվականի հետ Համաշխարհային պարենային ապրանքների գնային ինդեքսը դեկտեմբեր ամսին նվազել է՝ համեմատած նախորդ ամսվա հետ, քանի որ կաթնամթերքի, մսի և բուսական յուղերի գների անկումը գերազանցել է հացահատիկային մշակաբույսերի և շաքարի գնանշումների աճին, ուրբաթ օրը հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728