Օրվա լրահոսը
Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է շարունակել ՀՀ-ի հետ գործակցությունը համատեղ օրակարգի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ. Ալեքսանդր Թիման
Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ԱՄՀ–ի կողմից Հայաստանի համար հաստատված նոր ծրագրի շրջանակում տրամադրվելիք միջոցները կնպաստեն ՀՀ կառավարության բարեփոխումների առաջմղմանը։
Հայտարարվեց Firebird-ի տվյալների կենտրոնի ծրագրի առաջին փուլի համար 300 միլիոն դոլար հատկացելու մասին
«Ներդրումը միտված է ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով սահմանված մեր ընդհանուր տեսլականի կենսագործմանը»
Սա մեծ վստահություն է մեր երկրի նկատմամբ և միաժամանակ՝ մեծ պատիվ: Արդեն սկսել ենք նախապատրաստվել Ֆրանկոֆոնիայի խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար. Արայիկ Հարությունյան
Հատկանշական է նաև, որ այս խաղերի պատմության մեջ առաջին անգամ խաղերն անցկացվելու են մի երկրում, որտեղ ֆրանսերենը պաշտոնական լեզուներից չէ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Ֆրանկոֆոնիայի բաց և ներառական բնույթը:
Մարտի 28-ին կանցկացվի Համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը
«Արդեն երրորդ տարին է՝ հաղթող նախագծերը մասնակցում են երիտասարդ գիտնականների համար Եվրոպական միության մրցույթին և այս հարթակում նույնպես հնարավորություն են ունենում ցույց տալու Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձությունները»,- նշել է Թամարա Սարգսյանը և հավելել, որ 2021 թվականից ի վեր փառատոնը զարգացում է ունեցել. 2021 թվականին ներկայացվել է 38, 2022 թվականին՝ 29, 2023 թվականին՝ 67, 2024 թվականին՝ 80, 2025 թվականին՝ 91 նախագիծ։
«Արզնի» ապրանքանիշի ձվերը թարմ չեն եղել. ՍԱՏՄ
«Յոդի զանգվածային մաս» ցուցանիշով հետազոտության արձանագրություն տնտեսավարողին տրվել է 2025 թվականի նոյեմբերի 19-ին՝ մի խմբաքանակի համար, որը հիմա, ակնհայտորեն, արդեն սպառվել է կամ ժամկետանց է:
«Wizz Air»-ը 3-րդ օդանավն է բազավորում Զվարթնոցում և մեկնարկում երկու նոր ուղղություն դեպի Նիդեռլանդներ և Բելգիա
«Wizz Air» ավիաընկերությունը Հայաստանից կիրականացնի չվերթեր 18 ուղղություններով դեպի 10 երկիր:
Ալեն Սիմոնյանի հետ վեճի մեջ մտած Միքայել Մարգարյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանություն հոդվածով:
Մենք չենք քննարկում՝ ով է ավելի ընդունելի կամ անընդունելի։ Մենք խոսում ենք պետության կառուցման մոդելի մասին. Անանյան
Հայաստանի ապագան չի կարող կառուցվել նույն փակ համակարգի ներսում ձևավորվող հերթական բևեռների շուրջ։ Պետք է նոր որակի համախմբում՝ նոր գաղափարների, նոր մոտեցումների և նոր քաղաքական մշակույթի շուրջ։
Աշխատաժողովում քննարկվեցին նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները
Զինված հակամարտությունների ժամանակ հաշմանդամություն ունեցող անձինք անտեսման, բռնության ենթարկվելու, վնասվածքներ ստանալու կամ մահանալու անհամեմատ ավելի բարձր ռիսկի տակ են։ 📍 Անվտանգության և խաղաղության գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները քննարկելու համար մարտի 20–21-ին անցկացրինք երկօրյա աշխատաժողով։ 🤝 Աշխատաժողովին մասնակցում էին հաշմանդամության ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց հետ միասին քննարկեցինք՝ ինչպես ապահովել իրական մասնակցություն խաղաղության և անվտանգության
«Վերաքննիչ դատարանը կասկածի տակ չի դրել պարոն նախագահի անմեղությունը»․ Սերժ Սարգսյանին հարցաքննելու միջնորդություն ներկայացվեց դատարանին
Հանրային մեղադրողների կողմից միջնորդություն ներկայացվեց հիմնական դատալսումներում հարցաքննել Սերժ Սարգսյանին եւ «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանին։
Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
«Առջեւում նոր ընտրություններ են եւ հրատապ է, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը». Նարինե Դիլբարյան
Նախընտրական պայքարի ընթացքում բացառում ենք ընդդիմադիր ուժերի որևէ պառակտում, միմյանց հանդեպ հակաքարոզչության իրականացում։
Հայաստանի նպատակը հստակ է՝ ֆրանկոֆոնիայի խաղերը դարձնել տոն, ինչպես նաև ֆրանսերենի և մշակութային բազմազանության արժևորման հարթակ. Վիվիեն Լյուբզանսկի
Ներկայացվել է Հայաստանում 2027 թվականին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի տարբերանշանը:
ԵՄ-ն աջակցում է Հայաստանում որակի ենթակառուցվածքի ազգային համակարգի ամրապնդմանը
Միջազգային հավատարմագրման շնորհիվ «հիմնական տրամաչափարկման ծառայությունները կդառնան առավել մատչելի, հուսալի եւ տնտեսապես շահավետ Հայաստանի ձեռնարկությունների համար»։
Միրզոյանը և Բայրամովը նաև քննարկել են տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր
Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները:
Խուդաթյանն Wizz Air-ին առաջարկել է դիտարկել դեպի Ղազախստան և Վրաստան նոր ավիաուղղությունների մեկնարկը
Իան Մալինը հայտնել է երկու նոր ուղղությունների մեկնարկի մասին՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել:
Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին Հայաստանի սպորտային զույգը աշխարհի 10 ուժեղագույնների մեջ 8-րդն է
Սա շատ բարձր, պատմական ցուցանիշ է գեղասահքի նման բարդ մարզաձեւի համար եւ զգալիորեն բարձրացնում է հայկական գեղասահքի հեղինակությունն ամբողջ աշխարհում։
Արտահերթ համագումարում ընտրվել եմ «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ. Հարություն Հարությունյան
Կուսակցության և մեր բոլորի նպատակն է ազատ, ինքնիշխան և իրավական պետության ձևավորումը
32-ամյա տղամարդուն և նրա 60-ամյա ընկերոջը ծանր մարմնական վնասվածքներ է պատճառած երիտասարդը ձերբակալվել է
Նախաքննությունը շարունակվում է։
Աննա Մկրտչյան. «Էլիտայի լավագույն հատվածին իր տերերի հետ միասին դավադիր պատերազմով հանձնել է արցախյան ու հայաստանյան հողին, մյուս հատվածին ուղարկել է Բաքու»
Աննա Մկրտչյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն է բունկերներում հայ ժողովրդի դեմ թղթեր ստորագրել․ «Միշտ փախել է ինքը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելուց ու ահաբեկչական գործողություններ իրականացնելուց հետո»։
Կրթությունը պետք է լուսավորի մեզ, թևեր տա երեխաներին․ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «MindX» կրթական համաժողովին
Նրա խոսքով՝ կրթության վերաբերյալ քննարկումներում կարևոր տեղ է զբաղեցնում նաև արհեստական բանականության թեման, որը կարող է լինել թե՛ անհանգստության աղբյուր, թե՛ օգտակար գործիք՝ կախված դրա կիրառման ձևից։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԱԲ գործիքների կիրառման առումով կրթության ոլորտում առկա բազմաթիվ հարցերի պատասխանները միանշանակ չեն․ տարբեր մոտեցումներ կարող են տարբեր արդյունքների հանգեցնել, և այս համատեքստում կարևոր է մանկավարժության դերը՝ որպես ուղղորդող գործիք։
«Նիկոլը միշտ եղել է անհավասարակշիռ, բայց հիմա ցայտնոտի մեջ է, որովհետեւ իրենք լավ գիտեն, թե ինչ են արել մեր ազգի ու պետության գլխին»
«Նայեք, թե ինչ հանդիպում էր դա՝ կարծես թե Աստված էր բերել երկու հայերի, որոնք վիճում էին։ Մեկը ցեղային մարդն էր, ազգային մարդն էր, մյուսը՝ ազգի տականքն էր»։
«Փախածներ», «պանդուխտի հոգեբանություն»… Ամենասարսափելին այն է, որ այս խոսքերն ասում է պետության ղեկավարը. Հակոբ Հակոբյան
«Փախածներ»… ո՞վ է դա ասում։ Մարդ, որը երբեք չի ապրել շրջափակման մեջ, երբ հացը դառնում է շքեղություն, դեղը՝ անհասանելի, իսկ յուրաքանչյուր օրը՝ գոյատևման պայքար։
«Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել»
Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և Ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։
Պետական դավաճանության մեղադրանքով՝ ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանն արդարացվեց. փաստաբան
Ըստ Դատարանի՝ նրա գործողություններում առկա էր ՀՀ Քր Օր.-ի 441-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք (առավելագույնը՝ 4 տարի ազատազրկում)։
Հայաստանում գործիքների 13 «թագավորից» լավ վիճակում են 5-ը
«Հիմա արդեն լավ վիճակում են Երևանի կամերային երաժշտության տան, Չայկովսկու երաժշտական դպրոցի, Գյումրիի Յոթ Վերք և Սուրբ Նշան եկեղեցիների ու Կապանի արվեստի քոլեջի գործիքները։ Այլ վայրերում գտնվող երգեհոնների վիճակը, մեղմ ասած, անմխիթար է։ Միայն առայժմ տեղեկացված չեմ Չարենցավանի երգեհոնից», — ասաց երաժիշտ-վերականգնողը։
«Հայֆիլմի» վերագործարկումը նշանակում է ոչ միայն ժառանգության պահպանում, այլ նաև՝ հայ կինոյի երիտասարդացում. Դավիթ Բանուչյան
«Այս որոշումը նաև վստահության կարևոր ազդակ է կինոհամայնքին՝ ցույց տալու, որ հայկական կինոն կրկին դառնում է պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից մեկը»
Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ագզամովի միջազգային հուշամրցաշարում
Նույնքան միավոր վաստակել է նաեւ ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող մեկ այլ շախմատիստ՝ Արտյոմ Ուսկովը, սակայն լրացուցիչ գործակիցներով հանգրվանել է երկրորդ հորիզոնականում։
ՔՊ-ականները՝ հայհոյանքին ԱԺ նախագահի հայհոյանքով պատասխանելու մասին
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով, ինքն այսօր առաջին անգամ լրագրողներից է լսում, որ երեկ ԱԺ նախագահը քաղաքացու է հայհոյել։ «Անկեղծ եմ ասում, կատակ չեմ անում։ Այո, ես էդքան շատ ֆեյսբուքում չեմ լինում։ Էսօր անպայմանորեն կծանոթանամ, որպեսզի կարողանամ կարծիք ձեւավորել»:
«Կապանում մեկ օրում թափվել է 47 մմ տեղում՝ մարտ ամսվա նորմայի 75%-ը»
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը Կապան քաղաքում մեկ օրում՝ մարտի 27-ին թափվել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի 75%-ը: Տվյալները՝ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի:


















































