Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ռեկտոր. Տարին վատ չի փակվել

Հունվար 17,2012 18:15

Այսօր ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում տեղի ունեցավ Երեւանի պետական համալսարանի խորհրդի 2011 թվականի ամփոփիչ նիստը:

Օրակարգի հարցերի քննարկման ժամանակ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը զեկուցեց ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքները, ԵՊՀ  2010-2014թթ. զարգացման ռազմավարական ծրագրի՝ 2010-2011թթ. ուստարվա գործողությունները, ինչպես նաեւ անդրադարձավ բուհում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների ծրագրին:

Ռեկտորը խոսեց նաեւ ԵՊՀ կրթական, գիտահետազոտական, հրատարակչական, խմբագրական, տպագրական հիմնական ուղությունների, միջազգային համագործակցության, սոցիալական քաղաքականության,  ենթակառուցվածքների մասին :

«Այս տարվա ԵՊՀ բակալավրիատ ընդունվածների թիվը կազմել է  696, իսկ անցյալ տարի ընդունվել են 11234 ուսանող: Մագիստրատուրա առաջին կուրս ընդունվել է 1466 ուսանող, անցյալ տարի՝ 2502:  2011թ.-ի մարտից համալսարանում գործում է  36 դրամաշնորհային ծրագիր, հաշվետու ուստարում գրադարանի գրքային ֆոնդ մուտք է գործել  1712 անուն 10043  միավոր գրականություն, տարին հարուստ էր հոբելյանական տոներով, ինչը ավելի ոգեւորեց ուսանողներին: Մեր ուսանողները շատ գոհ են, նրանք նույնպես ջանասիրաբար աշխատել են, տարին վատ չի փակվել, այն խնդիրները, որոնք դրվել են մեր առջեւ, մենք կարող ենք կատարել»,- վերջում նշեց պարոն Սիմոնյանը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031