Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյանը բնակարաններ ակնկալեց նախագահից

Ապրիլ 23,2013 12:24

ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն այսօր ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ասաց, որ պետք է ստեղծել նորմալ աշխատանքային պայմաններ միջին սերնդի գիտականների համար, որոնք այսօր հայկական գիտության քաշող ուժն են, քանի որ երիտասարդ գիտնականնեռրն ավելի քիչ են:

Նա կարեւորեց ակադեմիայի կառույցների կապը ներբուհական համակարգի հետ: «Պարոն Նախագահ, օգտվելով առիթից խնդրում եմ նաեւ աջակցեք բուհերի հետազոտական բազան արդիականացնել, թե չէ վերջին երկու տասնամյակի ընթացքում ոչ մի նոր սարքավորում չենք կարողացել ձեռք բերել մեր միջոցներով»,-ասաց ԳԱԱ նախագահը:

Նա նաեւ փաստեց, որ հումանիտար ինստիտուտների արտաբյուջեն ցած է, հետեւաբար աշխատավարձն էլ ամենացածրը: ԳԱԱ նախագահը ակնկալեց երիտասարդ գիտնականների համար շենքերի կառուցում եւ բնակարանային խնդրի լուծում:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթեւոսյանը չորուցամաք տվյալներ ներկայացրեց, խոսեց նորընտիր տնօրեններից,ԳԱԱ ակադեմիայի եւ Ռուսական կողմի համագործակցությունից, Բյուրականի աստղադիտարանի աստղադիտակի վերականգնման առաջին փուլից, երիտասարդ գիտնականներին շնորհվող «Ակադեմիա» ամենամյա մրցանակից եւ այլն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930