Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք 5/20-ում ոչ ոք չի տեսել, չի լսել, չի էլ ուզում խոսել (Տեսանյութ)

Մայիս 05,2013 20:19

Հովսեփ Էմինի 120 հասցեում գտնվող 5/20 ընտրատեղամասում ծեծկռտուք է տեղի ունենում: Aravot.am-ին նման ահազանգի մասին տեղեկացրեց ՀՅԴ գրասենյակը, որի թեժ գծին էին զանգահարել ընտրողները, սակայն երբ մենք ահազանգից մոտ 20 րոպե անց եղանք նշված վայրում, ամեն ինչ խաղաղ էր, սակայն հանձնաժողովի որոշ  անդամներ բավականին լարված էին եւ լրատվամիջոցի այցին բուռն արձագանքեցին. «Հոգնել ենք արդեն, էսքան նկարել կլինի՞»:

Հանձնաժողովի անդամները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ ոչ մի ծեծկռտուք չի եղել:

Հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը որոշակի անհամաձայնություն ունեցան մատյանում ինչ-որ արձանագրություն կազմելու առումով. նախագահը պնդում էր կազմել արձանագրություն:  Երբ մենք հետաքրքրվեցինք, թե ինչ արձանագրության մասին է խոսքը, ՀԱԿ ներկայացուցիչ, հանձնաժողովի քարտուղար Վահրամ Թոքմաջյանը չպատասխանեց, իսկ երբ հետաքրքրվեցինք՝ ծեծկռտուքի մասին որեւէ տեղեկություն ունե՞ն, ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, որ ինքը ներառական կրթության մակարդակի հարցերի չի պատասխանում, եւ ինչ որ պետք է եղել՝ արձանագրել է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031