«Սեր-ժի՛կ, հեռացի՛ր». պահանջում են հանրահավաքի մասնակիցները

«Սեր-ժի՛կ, հեռացի՛ր». պահանջում են հանրահավաքի մասնակիցները

Այսօր Ազատության հրապարակում Նախախորհրդարանի հանրահավաքն է: Հավաքվածները բղավում են՝ «Սեր-ժիկ, հեռացի՛ր, Սեր-ժի՛կ, հեռացի՛ր»:

Բանասեր, Նախախորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանը հայտարարություն կարդաց՝ կոչ անելով սկսել կանանց շարժում: Նա հորդորեց բոլոր կանանց միանալ իրենց շարժմանը՝ ասելով, որ երկրում իրավիճակը «սարդարապատային» է. «Նախախորհրդարանի անդամները մի կողմ են թողել իրենց գաղափարական տարաձայնությունները՝ միավորվել են՝ նպատակադրվելով համակարգափոխության: Կոչ ենք անում կանանց մի կողմ թողնել գաղափարական տարաձայնությունները եւ կանգնել նախախորհրդարանի կանանց կողքին՝ հավասարը հավասարի սկզբունքով»:

Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանն էլ ասաց, որ անցած երկու ամիսներին Նախախորհրդարանը ցանցային համակարգի կառուցման ուղղությամբ աշխատանքներ է տարել: Այս պահի դրությամբ իրենց տվյալներն են թողել ավելի քան 1200 քաղաքացիներ՝ հայտնելով իրենց աջակցությունը. «Աջակիցների նվազագույն մասնակցությունը ապագա հիմնադիր խորհրդարանի ընտրող լինելն է»: Վարուժան Ավետիսյանը վստահեցրեց, որ ամռան շոգին իրենք արձակուրդ չեն  գնալու, աշխատելու են՝ բակային հանդիպումներ են ունենալու, ինչպես նաեւ ձգտելու են ամրապնդել շարժման կառույցը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք