Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանի քաղաքապետը մտադիր չէ թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրվել

Հուլիս 18,2013 22:53

Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, ում անունը բոլորովին վերջերս շրջանառվում էր Սյունիքի մարզպետի պաշտոնին հավակնող թեկնածուների շարքում, չի ցանկանում Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններին առաջադրվել՝ որպես թեկնածու: Այս մասին մեզ տեղեկացրեց Քաջարանի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարդան Գեւորգյանը, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե մտադրություն ունի՞ պայքարելու  պատգամավորի պաշտոնի համար, թե՞ ոչ:

«Անկեղծ ասած, իմ աշխատանքն ավելի եմ գերադասում պատգամավորի աշխատանքից: Այս պահին ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածուի անուն չի շրջանառվում Քաջարանում: Կարծում եմ, որ ՀՀԿ-ն իր թեկնածուն անպայման կունենա կամ կպաշտպանի որևէ թեկնածուի», – նշեց նա:

Քաջարանում 9500-ից ավելի բնակչություն կա, որից  6200-ն ընտրելու իրավունք ունի, իսկ նշվածից ընտրություններին մշտապես մասնակցում է մոտ 5600 ընտրող:

Կապանցիների շրջանում վերջերս շրջանառվում է նաեւ ՀՅԴ անդամ Գագիկ Գեւորգյանի անունը, ով վերջին ԱԺ ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների ժամանակ Վահե Հակոբյանի հետ առաջադրել էր իր թեկնածությունը: Սակայն ընտրությունների արդյունքներով՝ զգալի տարբերությամբ, թիվ 38 ընտրատարածքից պատգամավոր ընտրվեց Վահե Հակոբյանը: Իսկ ահա ՀՀԿ-ից հստակ անուններ այս պահին դեռ չի շրջանառվում, շատերը նույնիսկ չեն պատկերացնում, թե ո՞վ պետք է առաջադրվի ՀՀԿ-ից, քանի որ պատգամավորի թեկնածու ՀՀԿ-ից այս պահին ոչ մեկին չեն տեսնում: Տեղեկացնենք, որ թեկնածուների առաջադրումը  լինելու է օգոստոսի 5-15-ն ընկած ժամանակահատվածում, իսկ տարածաշրջաններում թեկնածուների քարոզարշավի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 1-ից:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031