Լրահոս
Օրվա լրահոսը

Կհնչի էթնո ջազ՝ շվեյցարական «Վալերի Տոլստով» խմբի երաժիշտների կատարմամբ

Սեպտեմբեր 13,2013 17:41

q-2«Սեպտեմբերի 18-ին, ժամը 19.00-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը ներկայացնում է` «Օրկեստր պլյուս» նախագծի շրջանակներում սիմֆոնիկ համերգ`էթնո ջազ՝ շվեյցարական «Վալերի Տոլստով» խմբի երաժիշտների կատարմամբ»,-այս մասին այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի սրահում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, Օպերայի եւ բալետի թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը` նշելով, որ կազմում ներգրավված են երաժիշտներ, ովքեր իրենց ներկայացումներով շրջագայել են ամբողջ աշխարհը եւ հանդես եկել ամենահեղինակավոր դահլիճներում, եւ այսօր, հայկական երաժշտությունը տարածելով Եվրոպայում, փորձում են ցույց տալ աշխարհին, թե որտեղ է գտնվում Հայաստանը, ոչ միայն քարտեզի վրա, այլեւ մշակույթի միջոցով: «Շատ կարեւոր է, որպեսզի երիտասարդները համերգներին գալով շփվեն սիմֆոնիկ նվագախմբի հետ: Այնպես է ստացվել, որ, երիտասարդները, երբ ասում ես սիմֆոնիկ երաժշտություն, պատկերացնում են այնպիսի ծանր կամ բարդ արվեստ է, որ վախենում են գալ: Մենք ուզում ենք ցույց տալ, որ սիմֆոնիկ օրկեստրը նվագում է նաեւ այն ժանրում, որը կարելի է սիրել: Երիտասարդները մեր կարիքն ունեն՝ իբրեւ արտիստներ, մենք էլ ունենք երիտասարդների կարիքը, քանի որ իրենք մեր ապագա հանդիսատեսն են»,-ասաց Դուրգարյանը` հավելելով, որ լինելու է բարձրակարգ երաժշտություն, եւ որպես մասնագետներ ամեն հնարավոր բան անելու են այդ ուղղությամբ: 

Խմբի ստեղծման գաղափարը պատկանում է Վալերի Տոլստովին`շվեյցարական մուլտիգործիքավորող, կոմպոզիտոր, Ցյուրիխի բարձրագույն արվեստի դպրոցի երգեհոնի և ֆլեյտայի դասարանի շրջանավարտ: Վալերին նվագում է նաև աշխարհի բազմաթիվ էթնիկ գործիքների վրա, ինչպես նաեւ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30