Լրահոս
Օրվա լրահոսը

Սպարապետ Վազգեն Սարգսյանը չէր ների…

Փետրվար 24,2014 11:33

Սպարապետի մայր,

տիկին Գրետա  Սարգսյանին

 

 

Հարգարժան տիկին Սարգսյան

Փառք ու պատի՛վ Վազգեն Սարգսյանին ,մեր բոլոր նահատակներին,փառք ու պատի՛վ մեր իրական երկրապահին:

Սիրելի Գրետա, ցավալի է սակայն ,որ Դուք  շնորհավորում եք այն երկրապահին, ով  քար լռություն պահպանեց,

–         երբ օրը ցերեկով սառնասրտորեն գնդակահարեցին Արցախյան գոյամարտի հերոս հրամանատար Հրաչ Մուրադյանին,

–         երբ Երևան քաղաքում դաժանորեն ծեծելով սպանեցին բանակի բժիշկ,սպա Վահե Ավետյանին:

Եվ ամենասարսափելին՝

ԵԿՄ վարչության անդամ է ընտրվում Արցախյան ազատամարտին իրականում ոչ մի օր չծառայած (դա նաև տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների և Արցախի մեր հայրենակիցների միանշանակ կարծիքն է), միայն թալանով զբաղված, Հորադիզի  «մսաղացների» ժամանակ դիրքերը լքած  (որը պատճառ է դարձել  մարդկային մեծ կորուստների), 2013թ. Հունիսի 1-ին իր որդու և թիկնապահի միջոցով լավագույն հայորդի, ողջ գիտակցական կյանքը բանակաշինությանը նվիրած Ավետիք Բուդաղյանի սպանությունը կազմակերպած Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա):

Տիկի՛ն Գրետա

Վազգենը այս ամենը չէր ների.

Սպարապետը մոտիկից ճանաչում էր Բուդաղյանների ընտանիքին,նրա միջնորդությամբ  է գնդապետ Արտակ Բուդաղյանը ժամանակին ուսանել Մոսկվայի Ֆրունզեի անվան ակադեմիայում:

Մի՞թե Երկրապահը այսպես է ապահովում սերնդափոխությունը:

Վազգենը թույլ չէր տա, որ այդ ստահակը հայտնվեր ԵԿՄ վարչությունում:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը Գուրգեն Մարգարյանի սպանության 10-ր տարելիցի առթիվ նշվեց, որ «մեծապես մտահոգիչ է այն փաստը, որ 2004թ.-ին մարդասպան Սաֆարովի իրականացրած սարսափելի հանցագործությունը շարունակում է փառաբանվել Ադրբեջանի կառավարական և հասարակական շրջանակների կողմից՝ հանդիսանալով հայրենասիրության օրինակ երիտասարդության համար»: Դեսպանը հույս հայտնեց,որ «միջազգային հանրությունը կշարունակի իր մտահոգությունը բարձրաձայնել այս աղաղակող քայլի վերաբերյալ,որի արդյունքում ոտնահարվել են արդարադատության ,մարդու իրավունքների ու արժանապատվության նորմերը…»:

Մեկը հարցնի պարոն Կ. Նազարյանին՝

Ինչո՞վ է տարբերվում Լիսկայի և նրա շրջապատի կողմից հունիսի 1-ին իրականացրած սարսափելի հանցագործությունը մարդասպան Սաֆարովի իրականացրած հանցագործությունից:

Մի՞թե Կ. Նազարյանին հայտնի չէ,որ միջազգային հանրությունը խիստ մտահոգություն է հայտնել և բարձրաձայնել Բուդաղյանների նկատմամբ իրականացված ոճրագործության դեպքի վերաբերյալ,և որ այս գործի արդյունքում է նաև ոտնահարվել արդարադատության, մարդու իրավունքների ու արժանապատվության նորմերը:

Մի՞թե մեր հասարակական կազմակերպությունը՝ ԵԿՄ-ն այս անպատվությունը պետք է փոխանցի նոր սերնդին:

Տիկի՛ն Գրետա իմ և Բուդաղյանների անունից ցանկանում եմ Ձեզ առողջություն և Սպարապետի նպատակների,երազանքների իրականացում:

 

Անժելա Բուդայան  (Ավետիք Բուդաղյանի հորաքույր,

Խորհրդային Հայաստանի Գորիսի շրջկոմի քարտուղար,

շրջսովետի գործկոմի նախագահ)

 

ք. Գորիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Նայեք ԵԿՄ վարչության նախագահ Մանվելի դեմքին, և ամեն ինչ պարզ կլինի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728