«Մանվել Գրիգորյանի հետ աշխատել եմ, երբեք չեմ հրաժարվել իմ կենսագրության ոչ մի տողից՝ ինչպես նաև դասախոս լինելուց և Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ լինելուց, և մասնավոր հատվածում աշխատելուց»,- խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Նիկոլ Փաշինյանը նրան հեգնել էլ՝ ասելով․ «Դու ես գողացել, գողի սպասարկու ես դու… գողի աբսլուգ ես դու, ավելի վատն ես դու․․․ դու արջ քորող ես, դու ավելի վատն ես, դու կոստյում բռնող ես, դու կոշիկ բռնող ես, դու դամաշնիկ բռնող ես, դու ավելի վատն ես»։
«Մանվել Գրիգորյանի օգնականներից Անանիկ Ոսկանյանը, երբ որ ձեզ հաց է տալիս, ու դուք ուտում եք հացը, հիշե՛ք, որ Մանվել Գրիգորյանի օգնական էր, ինձանից հետո աշխատած երկու օգնականները, այսօր որ աշխատում են ձեր հետ՝ երբ որ տեսնում եք իրենց, հիշե՛ք իրենց։ Երբ որ Մանվել Գրիգորյանի ադյուտանտը ձեր պատգամավորներից մեկն էր, հիշե՛ք այդ ժամանակ։ Երբ որ Մանվել Գրիգորյանի շրջապատից շատ-շատ մարդիկ ձեր հետ են, հիշե՛ք դրա մասին։
Հաջորդիվ ձեզ ասեմ՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր՝ Մանվել Գրիգորյանի ուսերին է եղել արցախյան պատերազմի ամենամեծ բեռը։ Ես երբեք չեմ հրաժարվի, որ ինքը Արցախը ազատագրել է»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մեսրոպ Մանուկյանն ասաց, որ իր հեղինակած գիրքը՝ տնտեսության կառավարման մասին, կնվիրի Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս խոստացավ՝ Սուրիկ Խաչատրյանի գիրքը նվիրել Մեսրոպ Մանուկյանին։ Ռուբեն Ռուբինյանն էլ նախաձեռնությամբ հանդես եկավ՝ կփորձի գտնել Տարոն Մարգարյանի հեղինակած գրքերից։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































