Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ հետաքրքիր կլինի իմանալ՝ ինչո՞վ են զբաղվում իմ կոլեգաները Թուրքիայում». «Նկարիչների փոխայցելություն» նախագծի մասնակից. (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 01,2014 21:42

24-ամյա Վահե Հակոբյանը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի շրջանավարտ է, այստեղ սովորել է գեղանկարչություն: Այսօր «Ականաթ»  սրճարան-ցուցասրահում ներկայացված էին նրա աշխատանքները եւս: Այստեղի ցուցահանդեսով մեկնարկեց «Հանրային  լրագրություն ակումբի» եւ  թուրքական կազմակերպություն «Անատոլու Քյուլթուրի» նախաձեռնած «Նկարիչների փոխայցելություն» նախագիծը, որին մասնակցում են չորսական հայ եւ թուրք երիտասարդ նկարիչներ իրենց ղեկավարների գլխավորությամբ: Հայ եւ թուրք երիտասարդների գործերը ցուցադրվելու են մեկ շաբաթ՝ մինչեւ նախագծի ավարտը:

PrevPhoto
NextPhoto

Վահեն ասում է, որ թուրք երիտասարդների հետ հաղորդակցվում է առանց բարդույթի, շփման մեջ առավել շատ կարեւորում է մարդկային որակները, եւ ոչ ազգությունը: Ուրախ է, որ իրենք հնարավորություն է ընձեռվել մասնակցել այս նախագծին, ասում է, որ այն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում քայլ առաջը կապահովի: «Շփում կլինի: Մեզ ավելի հաճելի կլինի փորձի փոխանակումը: Ընթացքում գուցե լինեն խոսակցություններ նաեւ մեր երկրների հարաբերությունների մասին, բայց ինձ հետաքրքիր կլինի իմանալ՝ ինչո՞վ են զբաղվում իմ կոլեգիաները Թուրքիայում»,- ասում է նա:

Մինչ հայ եւ թուրք երիտասարդ արվեստագետների գործերին ծանոթանալը «Հանրային լրագրության ակումբի» նախագահ Սեդա Մուրադյանը ներկաներին ծանոթացրեց նախագծի մանրամասներին՝ համոզված լինելով, որ մշակույթի միջոցով հնարավոր  կլինի երկու երկրների միջեւ երկխոսությունը զարգացնելը:

Ցուցահանդեսին ներկա  Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցն էլ կարեւորեց, որ մասնակիցներն այս ծրագրի իրականացումը հիրավի գնահատում են:

Նա նշեց. «Մենք կարծում ենք, որ երկու երկրների արվեստի ներկայացուցիչների միջեւ գործընկերության հնարավորությունների, ինչպես նաեւ երկխոսության համար քաղաքակիրթ հարթակ ստեղծելը կենսական կարեւորություն ունի»:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930