Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Քրեակատարողական հիմնարկներում արտաքին զննության արդյունքում գրանցումները չեն համապատասխանում ՁՊՎ-ների գրանցումներին»

Դեկտեմբեր 15,2014 18:25

«Ձերբակալվածների պահման վայրերում ծանրաբեռնվածությունը մեծ չէ»,- այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ ոստիկանության հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահրամ Աբրահամյանը:

Նրա խոսքերով՝ 2013 թվականի հետ համեմատած ձերբակալված անձանց թվաքանակը կրճատվել է: Անդրադառնալներով ոլորտի խնդիրներին՝ նա նշեց, որ միայն Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրերում է, որ կա բուժակ, մնացած բոլոր վայրերում, երբ ձերբակալվածն ունի գանգատներ կամ նրա վրա կան մարմնական վնասվածքներ, ապա հրավիրում են բուժաշխատող. «Այսինքն՝ եթե գանգատներ կամ մարմնական վնասվածքներ կան, ՁՊՎ-ներում բուժզննությունը անցկացվում է առողջապահության նախարարության ներկայացուցիչների կողմից: Անմիջապես մարմնական վնասվածքներ հայտնաբերելու դեպքում ՁՊՎ վարչակազմը իրազեկում է վարույթ իրականացնող մարմնին, որը քննություն կատարելով պարզում է, թե այդ վնասվածքը ում կողմից է պատճառվել: Ոստիկանությունը եւ առողջապահության նախարարությունը այս դեպքում համագործակցում են»:

Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հետաքրքրվեց, թե քանի՞ հոգու մոտ են մարմնական վնասվածքներ հայտնաբերվել եւ քանիսի՞ վերաբերյալ է հաղորդում ուղարկվել վարույթ իրականացնող մարմին: Պարոն Աբրահամյանն ասաց, որ 2014 թվականի իննը ամիսների ընթացքում ՁՊՎ վարչության կողմից իրականացվել է 321 իրազեկում. «Թե հետագայում ինչ քննություն է կատարվել, մենք նման տեղեկություն չունենք, քանի որ քննությունը կատարում է քննչական կոմիտեի կամ վարույթն իրականացնող կոնկրետ նախաքննական մարմինների կողմից»:

Արթուր Սաքունցն ի պատասխան այս տվյալների նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում արտաքին զննության արդյունքում գրանցումները չեն համապատասխանում ՁՊՎ-ների գրանցումներին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031