Լրահոս
Օրվա լրահոսը

«Փուչիկները պայթում են». Հայրիկյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնացողների մասին

Սեպտեմբեր 04,2015 23:12

Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» շարժման հանրահավաքին ու սահմանադրական փոփոխությունների դեմ «ոչ»-ի պայքարին այսօր միացել էին նաեւ ԱԻՄ-ականները՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ:

Հանրահավաքի ժամանակ իշխանափոխության կոչերը լսելուց հետո, պարոն Հայրիկյանը կիսվեց իշխանափոխության իր պատկերացումներով:

«Քաղաքական գործիչների մեծ մասը իշխանափոխությունը հասկանում է իշխանությունը փոխել իրենցով կամ մեկ ուրիշով, բայց հիմնական խնդիրը պետք է լինի իշխանությունը ժողովրդի իշխանությամբ փոխելը»:

Պարոն Հայրիկյանը նկատեց, որ Սահմանադրական փոփոխությունների քողի տակ ներկայացվում է լրիվ նոր Սահմանադրություն: Նրա խոսքով, աշխարհի ոչ մի երկրում չկա նման փորձ, երբ առանց այլընտրանքային առաջարկները քննելու մի քանի ամսում մի երկու հոգով փակ դռների հետեւում Սահմանադրություն են գրում, ներկայացնում հանրությանը:

ԱԻՄ առաջնորդի գնահատմամբ, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ընդունեցին Սերժ Սարգսյանի՝ սահմանադրական փոփոխությունների հարցով քննարկման հրավերը, ցույց տվեցին իրենց «իրական դեմքը». «Փուչիկները պայթում են: Այսօր էլ որոշ ուժեր տարբեր պատճառաբանություններով ձեւականությամբ են զբաղված, գուցե փորձում են իրենց ծանրությունն ավելացնել, որ թանկ ծախվեն, բայց դա մեզ չի մտահոգում, որովհետեւ ով հասկանում է Սահմանադրության կարեւորությունը եւ այս փոփոխությունների դավադրական լինելը, չեն կարող փոխել իրենց կարծիքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930