Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջկա պատճառով ծագած վիճաբանության ժամանակ կտրել են 23-ամյա գյումրեցու ականջը

Փետրվար 16,2016 19:52

Այսօր կեսօրին Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ վիճաբանության ժամանակ կտրել են Գյումրու բնակիչ,1993 թվականին ծնված Ա. Տ.-ի աջ ականջը: Նախնական տեղեկությունների համաձայն, վիճաբանությունը ծագել է աղջկա պատճառով: Ա. Տ.-ին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:

Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխնտօրեն Արմեն Խաչատրյանը, վերջինս մոտ առկա է աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում:

Նշենք՝ երիտասարդի ականջը չեն գտել, որ պլաստիկ վիրաբույժը գոնե կարողանար այն վիրահատել, ամենայն հավանականությամբ  նրա հետ վիճաբանող տղան իր հետ է տարել ականջը: Ըստ բժիշկների, վերքը պետք է լավանա, որ կարողանան արհեստական ականջ տեղադրել:

Ոստիկանության կողմից կատարվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կասկածյալին փնտրելու ուղղությամբ:  Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ փոխանցեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29