Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը չկարողացավ զսպել ծիծաղը, երբ գիտնականը պատմեց Հայաստանի վտանգավոր մակաբույծների մասին

Մարտ 28,2018 13:23

Այսօր ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ իր ելույթում ակադեմիկոս Սերգեյ Մովսիսյանը ներկայացրեց իրենց նոր ուսումնասիրությունները եւ նոր գիրքը, որտեղ 230 մակաբույծների մասին տեղեկություններ կան: Նա խոսեց նաեւ Հայաստանում տարածված մակաբույծների մասին եւ զգուշացրեց, որ դրանք շատ վտանգավոր են:

Դահլիճում սա ծիծաղ առաջացրեց, իր ծիծաղը չէր կարողանում զսպել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա հարցրեց, թե որտե՞ղ են այդ մակաբույծները: Ակադեմիկոսը պատասխանեց, որ շատ գրքեր ունի տպագրված մակաբույծների մասին եւ սկսեց որոշ տեղեկություններ տալ:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Նախագահը ծիծաղեց, ես ուզեցա ասել, որ եթե վարակվեք, չեք ծիծաղելու, լաց եք լինելու…Ես ասացի, թե Հայաստանում ինչքան լայն տարածում ունեն պարազիտները եւ նա ծիծաղեց իմ այն ասածից, որ բացի կենսաբանական պարազիտներից, կան սոցիալ պարազիտներ: Այդ մակաբույծները ամբողջ շրջաններում կան, կենդանիների մոտ կան, մարդկանց մոտ էլ կան»:

Նա ասաց, թե որտեղ են այդ վտանգավոր մակաբույծները, պարզվեց՝ ամենավտանգավորներից մեկը հում խոզի մսի մեջ է. «Եթե մտնեն մկանների մեջ, պարզվում, որ մկանների մեջ նրանք կապսուլա են ստեղծում եւ մնում են, չես զգում դա, խրոնիկ է: Ոտքերն են ցավում, կուրծքն է ցավում, մեջքն է ցավում, մարդ չի իմանում ինչից է դա: Եթե ախտորոշումը ճիշտ լինի ժամանակին, դա կարող են բուժել»:

Ակադեմիկոսն ասաց, որ 600 տեսակներ կան մակաբույծների, բայց միայն մի քանիսն են, որ մարդու համար շատ վտանգավոր են. «Դուք, օրինակ, կանաչի եք առնում, չէ՞, դա այնպիսի բան է, որ շներից է անցնում եւ ձեր ամբողջ լյարդը վարակվում է, կարծում են, թե դա ռակ է՝ քաղցկեղ»:

Հաշվի առնելով, որ այդ վտանգավոր մակաբույծը խոզի մսի մեջ է լինում, մենք հարցրեցինք՝ հիմա դուք խորհուրդ եք տալիս նախագահին, որ խորոված չուտի՞՝ ակադեմիկոսը պատասխանեց. «Նրանք գիտեն ինչ կուտեն, չմտածեք նրանց մասին»:

Մովսիսյանը խորհուրդ տվեց խորոված անելիս լավ խորովել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031