Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԵՆՇՉԻՆԱ, ՏՎԱՅՈ ՄԵՍՏՈ Վ ԿՈՒԽՆԻ»

Մայիս 02,1998 00:00
Vasak Darbinyan

«Հանրապետություն» խմբակցության հերթական ճեպազրույցից հետո Արա Սահակյանը այսպես բնութագրեց «Առավոտի» բազմավաստակ լրագրողներից մեկի «գրչի արտադրանքը».

-Մեր շենքի կնիկների մեջ քեզ նման մի քանիսը կան։ Սույն լրագրողը տղամարդ էր»։

«ՀՀ», 1 մայիսի

Արա Սահակյանն իրենց շենքում, փաստորեն, շրջապատված է տղամարդ կնիկներով, որոնք «Հայաստանի Հարապետութիւն» թերթին չեն թղթակցում մի պարզ պատճառով. տեղերը, որոնց սույն տղամարդ-կնիկները կարող էին հավակնել՝ զբաղված են։

ԷՋԵՐ ՀՅԴ ՀԵՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

«Մայիսի 1-ի տոնը մեզ համար անբովանդակ, աննյութ մի կոսմոպոլիտ չէ, քանի որ բխում է մեր ազգային հոգեբանությունից եւ պատմությունից»։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ՝ Հայաստանի աշխատավորությանը հղված ուղերձից, «Երկիր», 1 մայիսի

Չիկագոյի բանվորների բողոքի ցույցի օրը՝ 1886թ. մայիսի 1-ը, որը այս տոնի հիմքը դրեց, անշուշտ, բխում էր հայկական ազգային հոգեբանությունից եւ հայ ժողովրդի բազմադարյա պատմության խորքերից։ Չիկագոյի բանվորներն էլ, բնականաբար, Հայ Յեղափոխական Դաշնակցության աննկուն մարտիկներն էին, թեեւ հանդես եկան ՀՅԴ ստեղծումից չորս տարի առաջ, օտար ափերում։

ՆԵՂ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺԵՑՈՒՄ

Լավ է ուշ, քան ավելի ուշ։

«Ես արդեն հասկացա, որ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի անունը չպետք է կապված լինի ֆինանսատնտեսական ոլորտի հետ»։

ԱՐՄԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Ֆինանսներ եւ բանկեր», 1 մայիսի

Պարոն Եղիազարյանի անունն այսուհետ կկապվի միայն բյուջետային եւ վարկային ոլորտների հետ, իսկ ֆինանսատնտեսականը մի կողմ կշպրտվի՝ իբրեւ արհեստավարժությանն անհարիր, դրան խանգարող ոլորտ։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հ. Գ. Պատկերացնել կարելի է, թե որքան կարատավորվեր Արմեն Եղիազարյանի անունը, եթե այս բանը նա հասկանար ավելի ուշ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031