Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

Հոկտեմբեր 10,1998 00:00
lurer

Նոյեմբերի 3-ին Ստրասբուրգում կայանալիք՝ Արցախի հարցին նվիրված խորհրդակցությանը մասնակցելու հրավեր է ստացվել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար պրն Բրունո Հալերից, որը Ֆրանսիայի եւ Գերմանիայի սահմանագլխին գտնվող քաղաքում բանակցություններին մասնակցելու հրավեր է արել ՀՀ ԱԺ նախագահին եւ ԱԳ նախարարին, ինչպես նաեւ ԼՂՀ պատվիրակությանը։

ԱՏԵՆԱՊԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է

Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարեց Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ, ՀՀ նախագահի խորհրդական, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Կարապետյանը եւ հայտնեց, որ, հակառակ Լոս-անջելեսյան «Նոր օր» թերթի պնդումներին, ինքը Թեքեյան մշակութային միության ոչ հիմնադիր է, ոչ սեփականատեր, ոչ էլ բաժնետեր: Նա հայտնեց նաեւ, որ Հակոբ Ավետիքյանը ոչ թե ՀՌԱԿ, այլ ԹՄՄ փոխատենապետն է։

ՈՒԽՏԸ ՅՈՐԴՈՐՈՒՄ Է ՅԱՅՏԱՐԱՐԵԼ

Ազգային միասնության ուխտը դիմել է Ազգային ժողովին ուղերձով.

Կոչ ենք անում ս.թ. հոկտեմբերի 13-ին հրաւիրել արտահերթ նիստ, մէկ օրով դադարեցնել բոլոր կարգի վիճաբանութիւնները եւ միահամուռ որոշումով չեղեալ յայտարարել հայ ժողովրդին բռնութեամբ պարտադրուած 1921 թ. հոկտեմբերի 13-ին անհիմն ու ապօրինի պայմանագիրը։

ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ

Ազգային միասնութեան ուխտի խորհրդի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031