Լրահոս
Օրվա լրահոսը

«Եպիսկոպոսների ձերբակալումը չի համապատասխանում ժողովրդավարական հիմնարար ազատություններին»․ ԵԽԽՎ պահպանողականների խմբի ներկայացուցիչը՝ ՀՀ-ում իրավիճակի մասին

Սեպտեմբեր 28,2026 15:05 Share

Տեղեկացրել ենք, որ Ստրասբուրգում անցկացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը։ Այսօրվա լիագումար նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ-ում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը։

Զեկույցի ներկայացումից հետո մտքերի փոխանակության ժամանակ Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և փոխկապակցվածներ (ECPA) խմբի անունից Շոլտ Նեմեթը, որը ևս ներգրավված էր ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում, նշեց․ «Ուզում եմ մի դիտարկում անել, ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա։ Կրոնի ազատությունը պետք է հարգվի։ Եպիսկոպոսների ձերբակալումը չի համապատասխանում ժողովրդավարական հիմնարար ազատություններին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930