Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ավետիքյան. Վերաբերմունքը սփյուռքի նկատմամբ անշնորհակալ է, իսկ քաղաքացիության տուրքը բարձրացնելով, ոնց որ ասեն՝ գնացեք, մեզ պետք չեք. «Հրապարակ»

Սեպտեմբեր 11,2026 10:15 Share

«Ազգ» թերթի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը փորձում է կազմել Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող շենք-շինությունների ցուցակ ու նկատել է, որ արտասահմանում գտնվող մեր դեսպանատների ու հյուպատոսությունների շենքերի 90 տոկոսից ավելին սփյուռքահայերի գումարներով է կառուցվել ու գնվել: Սփյուռքը ոչ միայն անձնագիր է ուզել, այլեւ իր գրպանից ստեղծել է Հայաստանի դիվանագիտական դեմքն աշխարհում։

«Ոչ միայն անհատ բարերարներ են եղել, այլեւ՝ հավաքական, երբ համայնքը փող է հավաքել, որ, օրինակ, մի հատ Փարիզում ունենանք դեսպանատուն ու մի հատ էլ Լիոնում սարքեն հյուպատոսարան, մի հատ էլ Մարսելում շենք գնեն, կառուցեն: Բեյրութում, օրինակ, Նազարյաններն են շենքը նվիրել` 6 հարկանի շենք է, լավ տեղ, բլուրների վրա: Իսկ Բուենոս Այրեսի մեր դեսպանատունը պատճառ դարձավ, որ այդ պողոտան Արմենիա կոչվի, եւ սա նոր դռներ է բացում: Կահիրեի հայկական դեսպանատան ճիշտ դիմացն էլ գտնվում են հարուստ երկրների դեսպանատներ, Սաուդյան Արաբիայի դեսպանությունը, ու բոլորը նախանձով են նայում մեր դեսպանատանը, որի հարմարությունները, գազոնը, որի վրա հյուրասիրություններ, կոկտեյլ-ընդունելություններ են կատարվում, մի հրաշք է: Բարերարը հանգուցյալ է, Ջանիկի վիլլա է կոչվում այդ շենքը, նրա անձնական վիլլան է եղել, որը նվիրել է հայ համայնքին, նրանք էլ որոշել են նվիրել Հայաստանին: Սա գոհունակություն է պատճառում մարդուն, նա ավելի է կապվում հայությանը: Եվ այս մարդիկ, բնականաբար, կնեղանան Հայաստանի կառավարության այսպիսի քայլից»:

Ի դեպ, երբ ՀՀ կառավարությունը Լոնդոնում դեսպանատան համար շենք գնեց, տեղի համայնքը նեղացավ: «Հայ համայնքի անդամները վշտացել էին, ասում էին՝ Հայաստանն այդքան հարուստ երկիր չէ, մենք դա կանեինք, մենք կտայինք այդ գումարները, եւ դա էլ էր նեղացնող»,- նշում է Ավետիքյանը: Հիմա էլ, ըստ նրա, վերաբերմունքը սփյուռքի նկատմամբ անշնորհակալ է, իսկ քաղաքացիության տուրքը բարձրացնելով, ոնց որ ասեն՝ գնացեք, մեզ պետք չեք:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ «168 ժամի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930