Լրահոս
Օրվա լրահոսը

50 ՏՈԿՈՍ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ

Հոկտեմբեր 14,1998 00:00
lurer

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ «Երկրապահ» պատգամավորական խմբի հանդիպման ընթացքի վերաբերյալ։ Ի մասնավորի, անդրադառնալով ընտրական օրենսգրքի համամասնական-մեծամասնական մանդատների բաշխման հարցին, նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ընտրական օրենսգրքով սահմանվելիք մեծամասնական տեղերի թիվն առնվազն պետք է 50 տոկոս լինի, իսկ մյուս 50 տոկոսի վերաբերյալ կարելի է բանավիճել։

ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է

«Երկրապահին» մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ Ալբերտ Բազեյանն, այնուամենայնիվ, շարունակելու է պաշտոնավարել իբրեւ ԱԺ փոխնախագահ, որովհետեւ պատգամավորական խումբն իր քվեարկությամբ մերժելու է նրա հրաժարականը։ Դրանով հանդերձ, երկրապահներն արդեն իսկ սկսել էին խոսել ԱԺ փոխնախագահի հնարավոր այլ թեկնածությունների մասին։

ՊՂԻՆՁԸ ՄԱԿԱՐՈՆ ՉԷ

Ալավերդիում շարունակվում են «Մանես-Վալեքս» պղնձաձուլային ձեռնարկության դեմ ուղղված ցույցերը: Սեփականաշնորհումից հետո ձեռնարկությունը սկսել է աշխատել առանց ֆիլտրերի՝ վնասելով բնակիչների առողջությունը: Ալավերդցիների կարծիքով իրավիճակի համար պատասխանատու է ձեռնարկության գործադիր տնօրեն Օրբելի Թարմինյանը, որը ֆիլտրային խողովակները «նախօրոք» վաճառել էր այլ երկրների:

«Առավոտի» խմբագրություն զանգահարած Ալավերդու բնակիչները հայտնեցին նաեւ, որ բոլոր այս հարցերով նրանք դիմել էին ծագումով ալավերդցի, արդյունաբերության եւ այլնի փոխնախարար Մովսես Զավարյանին: Վերջինս կապված է վարչապետ Արմեն Դարբինյանի հետ ոչ միայն ընկերական մտերմությամբ, այլեւ, ալավերդցիների տվյալներով, ժամանակին Մոսկվայում իրականացվող համատեղ բիզնեսով, որի մեջ մտնում էր իտալական մակարոնի եւ վերմիշելի առեւտուրը: Պրն Զավարյանի պատասխանն իր համերկրացիներին, թուրքերենից թարգմանած, հնչում է մոտավորապես հետեւյալ կերպ. «Գնացեք այստեղից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031