Լրահոս
Օրվա լրահոսը

«AMNESTY INTERNATIONAL»-Ը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Մարտ 24,2001 00:00
Koch

«Միջազգային ներում» կազմակերպությունը մարտի սկզբին հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում տեղ են գտել նաեւ Հայաստանին վերաբերող դիտարկումներ։

Այսպես՝ նշվում է, որ չնայած Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության պարտավորությունները ներառում են նաեւ այլընտրանքային ծառայության իրավունքը, բայց դիտարկվող ժամանակահատվածի (2000 թ. հուլիս-դեկտեմբեր) ավարտին «Միջազգային ներումին» հայտնի են եղել շուրջ 24 երիտասարդներ՝ բոլորը «Եհովայի վկաներ», որոնք բանտարկված են զինծառայությունից հրաժարվելու համար։ Նրանցից ոմանք նշել են, որ ենթարկվել են բռնությունների իրենց հավատամքի եւ զինծառայությունից խուսափելու համար։

«Միջազգային ներումը» հիշեցրել է նաեւ Եվրախորհրդին անդամակցելիս մահապատիժը Հայաստանում վերացնելու պարտավորության մասին։ Սակայն դիտարկվող ժամանակահատվածում հայտնի են դարձել առնվազն երկու մահապատիժների վճռի մասին. «Հուլիսի 28-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը մահապատժի դատապարտեց Արմեն Տեր-Սահակյանին եւ Ալիկ Գրիգորյանին»։

Զեկույցում անդրադարձ կա «Հոկտեմբերի 27»-ի գործին եւ առանձնացված են նախկին մեղադրյալ Հարություն Հարությունյանի հայտարարությունները՝ իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին։ Ե՛վ այս, ե՛ւ Հայաստանի բանտերում տիրող վիճակի առնչությամբ վկայակոչված է նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանի հեղինակավոր կարծիքը։

«Չկա չարիք՝ առանց բարիքի»՝ այս ասացվածքը մտաբերեցինք, երբ ծանոթացանք, որ Սամվել Բաբայանի դատավարության վերաբերյալ բոլոր դիտարկումները մեջբերված են «Միջազգային ներումի» զեկույցի Ադրբեջանին հատկացված մասում, բայց առանձին՝ Ղարաբաղի տարածաշրջան ենթաբաժնում։ Այնպես որ, Ղարաբաղում կարող են անել ցանկացած ապօրինություն. դա կանդրադառնա ոչ թե Հայաստանի, այլ՝ Ադրբեջանի միջազգային վարկի վրա։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031