Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը տեղյակ չէ` 1991-ի դեկտեմբերին Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը ուղիղ 29 800 քառ. կմ էր. Բազեյան

Հոկտեմբեր 27,2026 15:18 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հոկտեմբերի 27-ը լիարժեք չի բացահայտվել, որովհետև շատ կասկածներ կան, թե ով էր կազմակերպիչը, կային կազմակերպիչներ, թե ոչ։ Տեսակետներ են եղել, թե սրանք ինքնուրույն են գործել՝ առանց կազմակերպիչների, բայց տրամաբանությունը հուշում է, որ ոճրագործությունը եղել է լավ պլանավորված ու կազմակերպված, և հանցագործները խորհրդարանում ունեցել են իրենց հանցակիցները։ Տեղի է ունեցել ոճրագործություն, որը մեր պետությանը մի քանի տասնամյակ հետ գցեց զարգացման առումով։ Եթե չլիներ այդ ոճրագործությունը, ողջ լինեին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և մյուս պետական այրերը, 44-օրյա պատերազմը չէր լինի, իսկ եթե նույնիսկ լիներ նման պատերազմ, մենք այդպիսի պարտություն չէինք կրի։ Արցախը կլիներ հայկական, իսկ Հայաստանն ու Արցախը միասին կլինեին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հոկտեմբերի 27-ի տարելիցի կապակցությամբ Եռաբլուր այցելած Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի տարածքը ներկայումս 29 743 քառ. կմ է՝ Բազեյանը պնդեց, որ Փաշինյանը տեղյակ չէ իրողություններից։

«Փաշինյանը տեղյակ չէ, որ Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1991 թվականի դեկտեմբերին, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը ուղիղ 29 800 քառ. կմ էր, բայց արցախյան պատերազմի հաղթանակից հետո Հայաստանն ու Արցախը միասին կազմում էին ավելի քան 42 000 քառ. կմ տարածք։ Այդպիսի տարածք է Նիկոլը ժառանգել նախկիններից։ Նա եկավ իշխանության՝ խոստանալով խաղաղություն, արդարություն և Արցախյան հարցի հայանպաստ կարգավորում։ Ու դրանից ընդամենը երկու տարի անց գնաց Արցախ՝ դիտավորյալ սրելով իրավիճակը և հայտարարելով՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Հիմա արդեն Արցախ գոյություն չունի, հայտարարում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ»,- ասաց Բազեյանը։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031