«Հարյուր տոկոսով ասում եմ, որ Ադրբեջանը հետ չի տալու Հայաստանից գրաված տարածքները։ Մի քանի ձոր ու տարածք կտա, որ այդ քառակուսին լրացվի, բայց գրավված հատվածները չի տա»,- «Ա1+»–ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին։
Սամվել Բաբայանը նաև պնդում է, որ Ադրբեջանը Խաղաղության պայմանագիրն էլ չի ստորագրի, անգամ եթե Հայաստանն ընդունի նոր Սահմանադրություն, որի մեջ չի լինի Անկախության հռչակագրին ուղղված հղումը։ Ասում է՝ դա նրան ձեռք չի տալիս։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությանը կամ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը, Սամվել Բաբայանը հիշեցնում է, որ ինքը դեռ 2021 թ․ է ՀՀ իշխանություններին կոչ արել դուրս գալ թե՛ այդ կառույցից, թե՛ ԵԱՏՄ-ից։
Գտնում է, որ մեր երկիրը պետք է դուրս գա բոլոր ինտեգրացիոն կառույցներից և չանդամակցի որևէ մեկին։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։



















































